Ֆոբոս-2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆոբոս-2
ԿազմակերպությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ տիեզերական ծրագիր ՌԳԱ ՏՀԻ
Հիմնական կապալառուներԼավոչկինի ԳԱՄ
COSPAR ID[1] 1988-059A[1]
NSSDCA ID1988-059A
SCN19287
Գործարկման ամսաթիվ1988 հուլիսի 12, 17:01:43 UTC[1]
Գործարկման վայրԲայկոնուր
Գործարկման հրթիռՊրոտոն
Զանգված6220 կգ[1][2][3]

Ֆոբոս-2 (ռուս.՝ Фобос-2), խորհրդային ավտոմատ միջմոլորակային կայան, որը նախատեսված էր Մարսի և նրա արբանյակներ Ֆոբոսի և Դեյմոսի հետազոտությունների համար, այս նպատակով արձակված զույգ կայաններից երկրորդը։ Արձակվել է 1988 թվականի հուլիսի 12-ին և Մարսի ուղեծիր է դուրս եկել 1989 թվականի հունվարի 29-ին։ Ֆոբոս-2-ը անխափան գործել է մինչ 1989 թվականի մարտի 27-ը իր թռիչքի ընթացքում հավաքելով տվյալներ Արեգակի, միջմոլորակային միջավայրի, Մարսի և Ֆոբոսի մասին։ Ֆոբոս-2-ը ուսումնասիրեց Մարսի մակերեսը և մթնոլորտը և վերադարձրեց Ֆոբոսի 37 լուսանկար՝ մինչև 40 մետր լուծաչափով[4]։

Առաքելության վերջին փուլից կարճ ժամանակ առաջ, որի ընթացքում տիեզերանավը պետք է մոտենար Ֆոբոսի մակերևույթից 50 մ հեռավորության վրա և բաց թողներ երկու իջեցվող սարքեր (մեկը՝ շարժական ցատկող, մյուսը՝ անշարժ հարթակ), կապը Ֆոբոս-2-ի հետ կորավ։ Առաքելությունն ավարտվեց, երբ տիեզերանավի ազդանշանը չհաջողվեց ստանալ 1989 թվականի մարտի 27-ին։ Վթարի պատճառը նշվեց բորտ-համակարգչի անսարքությունը[4]։

Դեպի Ֆոբոս առաքելություն իրականացնելու մտադրության մասին առաջին անգամ հայտարարվեց 1984 թվականի նոյեմբերի 14-ին[5]։ Ֆոբոսն ընտրվել է որպես թիրախ, ամերիկյան նախորդող առաքելությունների հետ անմիջական մրցակցությունից խուսափելու համար[5]։ Ի սկզբանե մեկնարկը ծրագրված էր 1986 թվականին, սակայն այն հետագայում տեղափոխվեց 1988[5]։

Արձակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայանը արձակվել է Բայկոնուր տիեզերակայանից 1988 թվականի հուլիսի 12-ին, արձակման համար օգտագործվեց Պրոտոն կրող հրթիռ[6][1]։ Կրող հրթիռի բոլոր աստիճանները աշխատեցին նորմալ, կայանը տեղադրվեց Երկրի ուղեծիր և հետագայում ուղղվեց դեպի Մարս մոլորակ։ 1989 թվականի հունվարի 29-ին Ֆոբոս-2 կայանը դուրս եկավ Մարսի ուղեծիր։

Առաքելություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆոբոս-2 առաքելության հենց սկզբից ծագեցին խնդիրներ[7]։ Այն պահին, երբ կայանը հասավ Մարսի ուղեծիր, նրա երեք համակարգիչներից երկուսը անսարք էին[7]։ Մի համակարգիչը ամբողջովին չէր գործում, իսկ երկրորդը գործում էր սխալներով[7]։ Քանի որ կայանի ցանկացած որոշում կայացնում էր առնվազն երկու համակարգչով, մեկ առողջ համակարգիչը չէր կարող կառավարել այն[7]։ Կայանի բարձր արագության հաղորդիչը նույնպես խնդիրներ ուներ[7]։

Ֆոբոս-2-ը հաջողությամբ իրականացրեց երեք հանդիպում Ֆոբոսի հետ՝ օգտագործելով իր տեսասպեկտրոմետրիկ տեսախցիկը, Մարսի հետազոտություննորի համար նախատեսված ռադիոմետրը և լուսաչափը[8]։

Արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայանը վերադարձրել է Ֆոբոսի բարձր որակի 37 լուսանկար՝ պատկերելով արբանյակի մեծ մասը (80%)[9]։ Ինֆրակարմիր սպեկտրոմետրը արբանյակի վրա ջրի հետքեր չի հայտնաբերել[9]։

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆոբոս կայանի կառուցվածքը կրկին օգտագործվել է երկար ձգձգված Մարս-96 առաքելության համար, որն ավարտվել է ձախողմամբ։ 2011 թվականին ձախողվեց նաև Ֆոբոս-Գրունտ առաքելությունը, որը նույնպես նախատեսված էր Ֆոբոսը հետազոտելու համար։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Phobos 2». US National Space Science Data Centre. Վերցված է 2013 թ․ ապրիլի 12-ին.
  2. nasa.gov: Phobos Project Information
  3. «Fobos 2» (PDF). NASA. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 1-ին.
  4. 4,0 4,1 Nature Publishing Group, Television observations of Phobos
  5. 5,0 5,1 5,2 Harvey, Brian (2007). Russian Planetary Exploration History, Development, Legacy and Prospects. Springer-Praxis. էջ 246. ISBN 9780387463438.
  6. Wesley, Huntress; Marov, Mikhail (2011). Soviet Robots in the Solar System. Chichester, UK: Praxis Publishing. էջ 368. ISBN 978-1-4419-7897-4.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Harvey, Brian (2007). Russian Planetary Exploration History, Development, Legacy and Prospects. Springer-Praxis. էջեր 253–254. ISBN 9780387463438.
  8. Murchiea, Scott; Erardb, Stephane (September 1996). «Spectral Properties and Heterogeneity of Phobos from Measurements by Phobos 2». Icarus. 123 (1): 63–86. Bibcode:1996Icar..123...63M. doi:10.1006/icar.1996.0142.
  9. 9,0 9,1 Harvey, Brian (2007). Russian Planetary Exploration History, Development, Legacy and Prospects. Springer-Praxis. էջ 264. ISBN 9780387463438.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]