Ֆեոդոր Սամոխին
Ֆեոդոր Սամոխին ռուս.՝ Фёдор Самохин | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 12, 1918 |
Ծննդավայր | Q105064553?, Second Don Okrug, Դոնի զորքի մարզ, Խորհրդային Ռուսաստան |
Վախճանվել է | հուլիսի 17, 1992 |
Վախճանի վայր | Բիշքեկ, Ղրղզստան |
Մասնագիտություն | արձակագիր, լրագրող, հրապարակախոս, թարգմանիչ, խմբագիր և բանաստեղծ |
Լեզու | ռուսերեն, ղրղզերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ղրղզստանի համալսարան (1955) |
Ժանրեր | Արձակ, Վիպակ, Պատմվածք, Վեպ, Ակնարկ |
Գրական ուղղություններ | Լեյտենանտական արձակ և Village Prose? |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Աշխատավայր | Կոմսոմոլսկայա պրավդա, Express K? և Q4479479? |
Պարգևներ | |
![]() | |
![]() |
Ֆեոդոր Իվանովիչ Սամոխին (ռուս.՝ Фёдор Иванович Самохин, փետրվարի 12, 1918, Q105064553?, Second Don Okrug, Դոնի զորքի մարզ, Խորհրդային Ռուսաստան - հուլիսի 17, 1992, Բիշքեկ, Ղրղզստան), ռուս խորհրդային գրող, լրագրող, հրապարակախոս, թարգմանիչ, ԽՍՀՄ Գրողների միության անդամ (1958 թվականից)[1]։
Հայրենական մեծ պատերազմին նվիրված մի շարք ստեղծագործությունների հեղինակ, որոնցից առավել մեծ ժողովրդականության է արժանացել «Չոլպոնբայ» վիպակը, որը պատմում է Խորհրդային Միության հերոս Չոլպոնբայ Տուլեբերդիևի մասին և մի քանի անգամ վերահրատարակվել է[2]։ Գեղարվեստական գրականության բնագավառում ունեցած ավանդի և կիրգիզական խորհրդային գրականության պրոպագանդայի ու զարգացման գործին ակտիվ մասնակցության համար պարգևատրվել է Կիրգիզական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության երեք պատվոգրերով[3][4]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆեոդոր Սամոխինը ծնվել է 1918 թվականի փետրվարի 12-ին Վոյսկա Դոնսկի մարզի Վերխնե Սադովսկի խուտորում[5]։ Իր աշխատանքային գործունեությունն սկսել է 1934 թվականին որպես հաշվառող կոլտնտեսությունում։ 1940 թվականին ավարտել է Նիժի Չիրի միջնակարգ դպրոցը։ 1940-1942 թվականներին աշխատել է Նիժնի Չիրի ձկնաբուծարանում որպես ավագ հաշվետար[3]։ 1942-1943 թվականներին եղել է Նիժնի Չիրի շրջանի կոմերիտմիության բյուրոյի անդամ, եղել է «Մահ ֆաշիզմին» (ռուս.՝ «Смерть фашизму») պարտիզանական ջոկատի հետախույզ[5]։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին ծանր վիրավորվել է[5]։
1944 թվականին Կոմսոմոլի Ստալինգրադի շրջկոմը Ֆյոդոր Սամոխինին ուղարկել է Մոսկվա՝ մասնակցելու դասընթացների թերթի աշխատողների համար։ Նույն թվականին նա դարձել է ԽՍԿԿ անդամ[5]։ Դասընթացներն ավարտելուց հետո Սամոխինը աշխատել է որպես «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի գրական աշխատող[5], 1946 թվականից` որպես գրական աշխատակից և «Ленинская смена» թերթի բաժնի վարիչ Ալմա Աթա քաղաքում, իսկ 1947-1949 թվականներին` որպես Ջամբուլի «Կոմունիստ» տարածաշրջանային թերթի հատուկ թղթակից[3]։ 1949 թվականին Ֆեդոր Իվանովիչը տեղափոխվել է Ղրղզստանի մայրաքաղաք Ֆրունզե (ներկայում՝ Բիշքեկ), որտեղ մինչև 1961 թվականն աշխատել է տարբեր պաշտոններում «Комсомолец Киргизии» թերթում, մասնավորապես՝ որպես գրական աշխատակից և խմբագրության բաժնի վարիչ։ 1961-1963 թվականներին եղել է «Блокнот агитатора» ամսագրի խմբագրության գրական աշխատակից[3]։
Ֆեոդոր Սամոխինը մահացել է 1992 թվականի հուլիսի 17-ին Բիշքեկում[6]։
Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սամոխինն իր գրական գործունեությունն սկսել է թերթում հրապարակումներով։ Այսպես, Նիժնի Չիրի շրջանը օկուպացումից ազատագրվելուց անմիջապես հետո նա սկսել է աշխատել որպես «Колхозник Дона» տարածաշրջանային թերթի պատասխանատու քարտուղար, և շուտով դարձել է դրա խմբագիրը։ Թերթում հրատարակել է իր առաջին պատմվածքները՝ «Ծանծաղւտում» (ռուս.՝ «На перекате»), «Հարմոն» (ռուս.՝ «Гармонь»), «Ճանապարհում» (ռուս.՝ «Проводы»)[5]: Այնուամենայնիվ, նրա մասնագիտական գրական գործունեության սկիզբը համարվում է 1949 թվականը և «Комсомолец Киргизии» թերթում աշխատանքի սկիզբը։ Լուրջ վնասվածքի հետևանքով կորցնելով երկու ոտքը՝ նա, այնուամենայնիվ, շատ է ճանապարհորդել հանրապետությունում, ծանոթացել հետաքրքիր մարդկանց հետ` Սուսամիրի անասնապահներ, Տոկտոգուլի հիդրոէլեկտրակայանի կառուցողներ, Իզբասկենտից նավթագործներ, Արավանի բամբակագործներ, Օրտո-Տոկոյի հիդրոլոգներ և Իսիկ Կուլի ձկնորսներ, Քիզիլ Կիյի հանքագործներ և Կեմինի հովտի ճակնդեղ մշակողներ, որոնք հետագայում դարձել են նրա ստեղծագործությունների հերոսներ, ինչպիսիք են՝ «Իմ հոր տունը» (ռուս.՝ «Дом моего отца»), «Երեք կղզի» (ռուս․՝ «Три острова»), «Հայրենի՛ք, ես կվերադառնամ» (ռուս.՝ «Родина, я вернусь!») պատմվածքները «Чуйские разливы» վեպը[7]։ «Երեք կղզիներ» պատմվածքը լույս է տեսել Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների աշխատանքների ժողովածուում «Փետուրով և ինքնաձիգով» (ռուս․՝ «С пером и автоматом») վերնագրով, որը նվիրվել է գերմանական ֆաշիզմի դեմ հաղթանակի 30-ամյակին[8]։
Ֆեոդոր Իվանովիչի ստեղծագործության մեկ այլ կարևոր թեմա է եղել Հայրենական մեծ պատերազմի ժամանակ սովետական մարդկանց սխրանքների թեման։ Այս ոլորտում նրա առաջին գրական գործը եղել է «Հետախույզ Կլավդիա Պանչիշկինան» (ռուս․՝ «Разведчица Клавдия Панчишкина») պատմվածքը Նիժի Չիրի շրջանի պարտիզանական ջոկատի մարտիկի մասին, որը լույս է տեսել 1952 թվականին Վոլգոգրադում։ Այս շարքւմ առանձնահատուկ տեղ է գրավում «Չոլպոնբայ» վիպակը[9]՝ նվիրված Խորհրդային Միության հերոս Չոլպոնբայ Տուլեբերդիևին, որը մի քանի վերահրատարակվել է և ստացել բազմաթիվ գրախոսություններ, այդ թվում՝ գրականագետ և Կիրգիզիայի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ Թենդիկ Ասկարովից[10]։ Վիպակը ստեղծվել է Լենինյան կոմերիտմիության 40-ամյակի առթիվ և հրատարակվել Ֆրունզեում՝ Կիրգիզիայի պետական հրատարակչությունում և միաժամանակ հրատարակվել է մոսկովյան «Մոլոդայա Գվարդիա» հրատարակչության կողմից կրճատված տարբերակով։ Այն դրական է ընդունվել սովետական երիտասարդության լայն շրջանակների կողմից[11]։ Այն գրելիս Ֆեոդոր Սամոխինը մեծ աշխատանք է կատարել հերոսի կյանքի, աշխատանքի և պայքարի մասին նյութեր հավաքելու ուղղությամբ։ Չնայած այն հանգամանքին, որ Ֆեոդոր Իվանովիչը եղել է պատերազմի վետերան և ունեցել է հաշմանդամություն, պատմվածքի վրա աշխատելու ընթացքում նա այցելել է Տուլեբերդիևի հայրենիք, շրջել է այն մարտերի վայրերում, որոնց նա մասնակցել է, անձամբ հանդիպել և նամակագրության միջոցով ծանոթացել է նրա ընկերների և զինակիցների հետ[11][7]։ Նման լայնածավալ նախնական աշխատանքը Սամոխինին օգնել է շատ համոզիչ կերպով, ճշմարտացիորեն փոխանցել ոչ միայն իր հերոսի կենսագրությունը, այլև ցույց տալ նրա հոգևոր աշխարհի ողջ հարստությունը[11]։ Հայրենական մեծ պատերազմի թեմային նվիրված հեղինակի մյուս գործերից են «Տղան Ստալինգրադից» (ռուս․՝ «Мальчик из Сталинграда») և «Դոնը՝ պարտիզանական գետը» (ռուս․՝ «Дон — река партизанская») վիպակները[12]։
Նրա գրական գործունեության գերակշիռ ուղղությունը ակնարկներն էին, որոնցից մեկը՝ «Սրտի արյունով» («Кровью сердца»), լույս է տեսել ղրղզ գրողների «Դաժան տարիների գրողները» ստեղծագործությունների ժողովածուումն, որում ներառված էին նաև Լենինյան մրցանակի դափնեկիր Չինգիզ Այթմատովի, Ղրղզստանի ժողովրդական բանաստեղծ և Սոցիալիստական աշխատանքի հերոս Աալի Թոքոմբաևի, Ղրղզական ԽՍՀ ժողովրդական բանաստեղծ Սորոնբայ Ժուսուևի և այլ գրողների ստեղծագործությունները[13][14]։ Ակնարկը ներառվել է նաև «ЖЗЛ» ստեղծագործությունների ժողովածուներից մեկում «Հայրենական մեծ պատերազմի երիտասարդ գրողները» վերնագրով, որը կազմել է խորհրդային բելառուս գրող Վասիլի Բիկովը[15][16]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Ստալինգրադի պաշտպանության համար» մեդալ
- «Ի նշանավորումն Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի» մեդալ
- «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի քսան տարի» հոբելյանական մեդալ
- «Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 25 տարի» նշան
- «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի երեսուն տարի» հոբելյանական մեդալ
- «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի քառասուն տարի» հոբելյանական մեդալ
- «ԽՍՀՄ զինված ուժերի 50 տարի» հոբելյանական մեդալ
- «ԽՍՀՄ զինված ուժերի 60 տարի» հոբելյանական մեդալ
- Ղրղզական ԽՍՀ Գերագույն Խորհրդի Նախագահության երեք պատվոգիր[3][17]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Астахова В. А., Любецкая А. И., Цветкова Л. И. Справочник Союза писателей СССР // Адреса и телефоны писателей / под ред. Селихова К. Н. — М.: Советский писатель, 1986. — С. 555. — 555 с.
- ↑ Кулак, 1978, էջ 3
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Ботояров, 1989
- ↑ Литературная газета, 1978, էջ 4
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Самаганов, 1969, էջ 386
- ↑ Фёдор САМОХИН // Комсомолец Киргизии : газета. — 1992. — № 42. — С. 7.
- ↑ 7,0 7,1 Имшенецкий, 1968, էջ 4
- ↑ «С пером и автоматом [Текст] : Повести, рассказы, фронтовые записи : [Сборник] - Search RSL»։ search.rsl.ru։ Վերցված է 2020-07-16
- ↑ Орузбаева, 1982, էջ 374
- ↑ Аскаров Т Повесть о герое(ռուս.) // Комсомолец Киргизии : газета. — 1958.
- ↑ 11,0 11,1 11,2 Иванов, 1958, էջ 59
- ↑ Самохин Ф. От вершины к вершине // Избранное / под ред. Иванова А. — Фрунзе: Кыргызстан, 1978. — 252 с. — 15 000 экз.
- ↑ Герои суровых лет / под ред. Жажиева С. М. — Фрунзе: Кыргызстан, 1968. — С. 64. — 169 с. — 150 000 экз.
- ↑ «Герои суровых лет [Текст] : [Повести] : [Перевод] - Search RSL»։ search.rsl.ru։ Վերցված է 2020-07-16
- ↑ Sostaviteli: E. I. Gorelik L. P. Aleksandrova, R. A. Evseeva, Aleksandrova L. P, Gorelik E. I, Evseeva R. A (2010)։ Katalog "ZhZL": 1890-2010. (Russian)։ Москва: Молодая гвардия։ ISBN 978-5-235-03337-5։ OCLC 663741433
- ↑ 40 let ZhZL: katalog, 1933-1973 (ռուսերեն)։ Mol. gvardii︠a︡։ 1976
- ↑ Литературный Киргизстан : ЛК., Выпуски 1-6(ռուս.) // Ала-Тоо : журнал. — 1988.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հոդվածներ
- Иванов Н Повесть о бессмертном подвиге Чолпонбая(ռուս.) // Коммунист : журнал. — 1958. — № 10. — С. 59—63.
- Имшенецкий Н. К 50-летию Фёдора Самохина // Комсомолец Киргизии : газета. — 1968. — С. 4.
- «Навечно в памяти и в сердце» (К 60-летию Фёдора Самохина) // Советская Киргизия : газета. — 1978. — С. 3.
- Отрывок повести Самохина Ф. И. «Чолпонбай» // Комсомолец Киргизии : газета. — 1978. — С. 4.
- Кулак Н Главная тема (Фёдору Самохину — 60 лет) // Вечерний Фрунзе : газета. — 1978. — № 31 [1065]. — С. 3.
- Ф. И. Самохину — 60 лет // Литературная газета : газета. — 1978. — № 10. — С. 4. — ISSN 0233-4305.
- Գրքեր
- Самаганов Дженбай Писатели Советского Киргизстана (био-библиографический справочник) / под ред. Жиркова А. В. — Фрунзе: Кыргызстан, 1969. — С. 386. — 644 с. — 24 000 экз.
- Орузбаева Б. О Киргизская Советская Социалистическая Республика : Энциклопедия. — Фрунзе: Глав. ред. Киргизской сов. энциклопедии, 1982. — 488 с.
- Ботояров К., Момунбаева Р Писатели Советского Киргизстана (био-библиографический справочник) / под ред. Рыспаева Б. — Фрунзе: Адабият, 1989. — 651 с. — 12 000 экз. — ISBN 5-660-00084-3
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆյոդոր Սամոխինի գրքերը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնական գիտական գրադարան։
|
- Հուլիսի 17 մահեր
- 1992 մահեր
- ԽՄԿԿ անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Փետրվարի 12 ծնունդներ
- 1918 ծնունդներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- Խորհրդային գրողներ
- Խորհրդային լրագրողներ
- Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- 20-րդ դարի գրողներ
- 20-րդ դարի թարգմանիչներ
- Խորհրդային թարգմանիչներ
- Ղրղզ գրողներ
- Ղրղզ թարգմանիչներ
- Խորհրդային վիպասաններ
- Խորհրդային պատմվածքագիրներ
- Խորհրդային հրապարակախոսներ
- Խորհրդային խմբագիրներ