Լեյտենանտական արձակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեյտենանտ Վասիլ Բիկովը ռազմաճակատում, Ռումինիա, 1944 թվական
Գվարդիայի կապիտան Վիկտոր Նեկրասով, 1945 թվական

«Լեյտենանտական արձակ» (ռուս.՝ Лейтенантская проза), տերմին, որով բնութագրվում է կրտսեր սպաների կոչմամբ Հայրենական մեծ պատերազմին մասնակցած խորհրդային շրջանի գրողների ստեղծագործությունը (որոշ նրբություններով, որոնք պայմանավորված են այս կամ այն գրողի ռազմաճակատային ճակատագրի առանձնահատկություններով[* 1]

«Լեյտենանտ արձակի» ավանդույթներն են հեղինակների անդրադարձն իրենց սեփական ռազմաճակատային փորձին, հետաքրքրությունը պատերազմի մեջ հայտնված անձի նկատմամբ, անձնական կոնֆլիկտը, առավելագույն ճշմարտացիությունը, ինքնակենսագրության յուրահատուկ ձևը[4]․ «լեյտենանտական արձակի» գլխավոր հերոսներ հաճախ (բայց ոչ միշտ) դարձել են նույն կրտսեր սպաները[4]։ «Լեյտենանտական արձակը» մտնում է «ռազմական արձակի» կազմի մեջ[5]։

«Լեյտենանտական արձակի» հիմնական ներկայացուցիչներից են Գրիգորի Բակլանովը, Յուրի Բոնդարևը, Վասիլ Բիկովը, Բորիս Վասիլևը, Կոնստանտին Վորոբյովը, Վյաչեսլավ Կոնդրատևը, Վիկտոր Կուրոչկինը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1940-1950-ական թվականներին խորհրդային գրականության մեջ ձևավորվել է Հայրենական մեծ պատերազմի հերոսականացման ավանդույթը։ Ընդ որում, պատերազմի ողբերգական կողմերը ցուցադրմանը տեղ գրեթե չի հատկացվել։

1946 թվականին «Զնամյա» ամսագրում տպագրվել է պատերազմի մասնակից, գրող Վիկտոր Նեկրասովի «Ստալինգրադի խրամատներում» (ռուս.՝ «В окопах Сталинграда») վիպակը, որը պատերազմը պատկերում է բոլորովին այլ տեսանկյունից։ Ընթերցողին ներկայացվում է պատերազմական առօրյան, հասարակ զինվորների կենցաղը, նրանց սովորական հերոսությունը, պատերազմի, նահանջի ու հաղթանակի մասին նրանց դատողությունները։ Պատումը վարվում է առաջին դեմքով, ինչի շնորհիվ այն նմանվում է պատերազմի մասնակցի մի տեսակ օրագրի։ Վիպակն արժանացել է ընթերցողների դրական արձագանքին։ Իոսիֆ Ստալինի՝ վիպակը կարդալուց հետո Վիկտոր Նեկրասովը 1947 թվականին արժանացել է Ստալինյան 2-րդ աստիճանի մրցանակի։ Սակայն շուտով պետական քաղաքականության խստացման պատճառով վիպակն արգելվել է[6]։

Սկսված «ձնհալը» հնարավորություն է տվել «խրամատային» ճշմարտության հրապարակման համար։ Այն ժամանակ տպագրվել էին պատերազմին մասնակցած գրողների ստեղծագործությունները, ինչպիսիք են Յուրի Բոնդարևի «Գումարտակները կրակ են խնդրում» (ռուս.՝ «Батальоны просят огня», 1957), «Վերջին համազարկերը» («Последние залпы», 1959), Գրիգորի Բակլանովի «Գլխավոր հարվածից հարավ» («Южнее главного удара», 1957), «Մի թիզ հող» («Пядь земли», 1959), «Мертвые сраму не имут» (1961), Վասիլ Բիկովի «Կռունկի ճիչը» («Журавлиный крик», 1961), «Երրորդ հրթիռը» («Третья ракета», 1962), Կոնստանտին Վորոբյովի «Ճիչը» («Крик», 1962), «Սպանվել են Մոսկվայի մոտ» (1963), Վիկտոր Կուրոչկինի «Պատերազմում ինչպես պատերազմում» («На войне как на войне», 1965) երկերը։

Սա կանխորոշել է ռուսական գրականության մեջ նոր ուղղության ձևավորումը, որը կոչվում է «լեյտենանտների գրականություն» կամ «լեյտենանտական արձակ»[4]։

Ժանրային և ոճական առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

"Լեյտենանտ արձակի" հեղինակներն ամենից հաճախ ստեղծագործել են վիպակի ժանրում[4]։

Ստեղծագործությունների ձևը պարզ է, խիստ։ Այն, ըստ Վասիլ Բիկովի, խուսափել է «կեղծ ռոմանտիկայից, կեղծ քնարականությունից, ոճային զարդարանքներից, պատկերազարդումներից», պահանջել է գրողից «առավելագույն խորացում սոցիալական, անկողմնակալ ռեալիզմի մեջ», հատկապես զգայուն էր կեղծիքի հանդեպ, պահանջում էր բարձր գրական վարպետություն[5]։

«Լեյտենանտական արձակում» պատերազմը ցուցադրվում է ամենամոտ հեռավորությունից։ Սյուժեի մեջ մեծ դեր է խաղում մանրամասների և դետալների նկարագրությունը[5]։

Սխրանքը հաճախ պատկերված որպես «առօրյա, անհատական, աննկատ, ասես ավելի «փոքր» և «ցածր» իր էտալոնային օրինակից»։ Ըստ Իգոր Դեդկովի․

«Հենց նման սխրանքի միջոցով է, որ գրողը ցույց է տալիս ժողովրդի ամենօրյա հերոսական ջանքերը, նրա գոյության ամենախոր բարոյականությունը կոնկրետ ժամանակի և կոնկրետ փոքր տարածքի ողբերգական հանգամանքներում։ Նրա դիմացող, հաղթող մարդկայնությունը»[7]։

«Լեյտենանտական արձակում» պատերազմ պատկերելիս պաթոսի բացառումը կամ նվազեցումը չի հանգեցնում դրամատիզմի նվազմանը, որը կարող է ուժեղանալ մինչև ողբերգականության[5]։

Կոնֆլիկտի գիծը ճակատային գծից տեղափոխվում է բախման և յուրայինների հետ դիմակայության գիծ[5]։

«Լեյտենանտական արձակը» շարունակել է առաջին հերթին Լև Տոլստոյի կողմից սկզբնավորված պատերազմի պատկերման ավանդույթը[6]։ Նրա գեղագիտական[4] և էթիկական[8] սկզբունքները ազդել են 20-րդ դարի երկրորդ կեսի[4] և 21-րդ դարի սկզբի[8] գրական գործընթացի վրա։ Մասնավորապես, «լեյտենանտական արձակը» ձևավորել է պատկերացում է այն մասին, որ գրողը բարոյական իրավունք չունի պատերազմի մասին գրել, եթե ինքը չի կռվել։ Հատկանշական է պատերազմին չմասնակցած գրող Վլադիմիր Մականինի՝ չեչենական պատերազմի մասին «Ասան» վեպի (2008-2009) շուրջ կոնֆլիկտը[8][9]։ Վեպը քննադատության է ենթարկվել Չեչնիայում պատերազմին մասնակցած գրողների՝ Արկադի Բաբչենկոյի[10], Ալեքսանդր Կարասյովի[10]։, Զախար Պրիլեպինի[8][9]։ կողմից։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Լեյտենանտական արձակի» արժանահավատությունը քննադատության մեջ ստացել է նաև բացասական գնահատական։ Ռազմաճակատային գրողների ստեղծագործություններն իրենց առավելագույն ճշգրտության պատճառով հաճախ հիշատակվել են հուշագրական գրականության նմուշների շարքում, կոչվել «հեղինակների սեփական ռազմաճակատային կենսագրություններ», պնդում էին, որ հեղինակների մտահորիզոնը սահմանափակված է միայն «առանձին զինվորի կամ սպայի տեսադաշտով, որը հողին է սեղմվել թշնամու գնդացրի կրակից կամ չեզոք գոտուց դուրս է բերում վիրավոր ընկերոջը»։ Գրական-քննադատական խոսքում շրջանառվել են «խրամատային ճշմարտություն» (ռուս․՝ «окопная правда»), «զինվորական ճշմարտություն» («солдатская правда»), «մասշտաբային ճշմարտություն» («правда масштабная») և այլն տերմիններ[5]։ «Լեյտենանտական արձակի» հեղինակները քննադատվել են «սխրանքի ապահերոսականացման» համար[5]։

Յուրի Բոնդարևը, արձագանքելով քննադատական դիտողություններին, հայտարարել է, որ իրեն «մինչև հիմա անհասկանալի են որոշ քննադատների ներողամիտ-աղայական դատողությունները «զինվորական խրամատից հայացքի» վերաբերյալ, ինչ-որ պլացդարմում մինչև մահ մարտնչողների մտահորիզոնի նեղության և սահմանափակության մասին, կարծես թե մեր զինվորներն ու սպաներն իրենց մեջ չեն կենտրոնացրել ժողովրդի քաղաքական և բարոյական ուժը, կարծես թե Լև Տոլստոյի անվեհեր ու լակոնիկ «Սևաստոպոլյան պատմվածքներն» իրենց մեջ չեն ներառել Ղրիմի պատերազմի, անզուգական սխրանքի դաժան էությունը, ճանապարհ հարթել դեպի համաշխարհային անզուգական գլուխգործոցը՝ «Պատերազմ և խաղաղություն»։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Այսպես, Վյաչեսլավ Կոնդրատևը Ռժևի մոտ կռվել է սերժանտի կոչումով[1]:, կրտսեր լեյտենանտի կոչում է ստացել ավելի ուշ[2]:, սերժանտ Յուրի Բոնդարևը ռազմաճակատից ուղարկվել է ռազմական ուսումնարան և ավարտել այն պատերազմից հետո[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Кондратьев Вячеслав Леонидович 1920 г. р. Արխիվացված 2012-03-13 WebCite // Общедоступный электронный банк документов «Подвиг Народа в Великой Отечественной войне 1941—1945 гг.».
  2. Вячеслав Леонидович Кондратьев // Журнальный зал.
  3. Бондарев Юрий Васильевич // Литературный клуб.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Шавалеева В. Д. Произведения Ахияра Хакимова о войне в контексте «лейтенантской прозы» // Диссертация на соискание ученой степени кандидата филологических наук. Уфа: Башкирский государственный педагогический университет им. М. Акмуллы, 2012.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 Давыдюк Е. В. «Лейтенантская проза» 50 — 60-х гг. Споры об окопной и масштабной правде. Доклад для участия в работе круглого стола «Этих дней не смолкнет слава» Արխիվացված 2019-09-17 Wayback Machine // NetNado.
  6. 6,0 6,1 Фомичёва Н. У истоков «лейтенантской прозы». Повесть В. П. Некрасова «В окопах Сталинграда» // Литература. — 2007. — № 19.
  7. Саватеев В. Ничто не было напрасным… (По страницам военной прозы 1950—60-х гг.) // Российский писатель.
  8. 8,0 8,1 8,2 8,3 Чередниченко С. Круглый стол «Великая Отечественная война в современной литературе». Ч. I. // Лиterraтура. — 2015. — № 51.
  9. 9,0 9,1 Беляков С., Рудалёв А. «Асан»: pro et contra Արխիվացված 2015-05-26 Wayback Machine // Вопросы литературы. — 2009. — № 5.
  10. 10,0 10,1 Топоров В. По мощам и елей // Актуальные комментарии. — 7.06.2009.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Аристов Д.В. «Окопная правда» – вчера и сегодня // Филологический класс. Екатеринбург, 2010. № 23. С. 30–35.
  • Бабченко А. Фэнтези о войне на тему «Чечня» // Новая газета. — 8.12.2008.
  • Беляков С. Три портрета на фоне войны // Новый мир. — 2008. — № 9.
  • Бочаров А. Бесконечность поиска: Художественные поиски современной советской литературы. — М.: Советский писатель, 1982. − 424 с.
  • Бочаров А. «Военная проза» // Современная русская советская литература. В 2 частях. Ч. 2. Темы. Проблемы. Стиль / Г. Белая, А. Бочаров, В. Оскоцкий и др. — М.։ Просвещение, 1987. — 256 с.
  • Бровман Г. Правда исторического оптимизма. По страницам художественной прозы 1963 года // Москва. — 1964. — № 1. — С. 186—195.
  • Бровман Г. Проблемы и герои современной прозы. — М.։ Художественная литература, 1966. — 311 с.
  • Горбачёв А. Советская «военная проза» и литературная традиция // Фокус. — 2008. — № 3. — С. 27-34.
  • Пустовая В. Человек с ружьём: смертник, бунтарь, писатель // Новый мир. — 2005. — № 5. — С. 151—172.
  • Пьяных М. Ради жизни на земле. — М.։ Просвещение, 1985. — 272 с.
  • Рассадин С. Советская литература. Побежденные победители. — СПб.։ ИНАПРЕСС; Новая газета, 2006. — 368 с.