Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)
Օրնիթին, քիմիական բանաձևը՝ H2N(CH2)3СН(NH2)СООН, երկամինավալերիանաթթու, ջրում և սպիրտում հեշտությամբ լուծվող ամինաթթու։
Ունի ածխածնի մեկ ասիմետրիկ ատոմ։ Գոյություն ունի երկու օպտիկապես ակտիվ (D, Լ) և մեկ ռացեմիկ ձևերով։ L–Օ․ պարունակվում է կենդանիների և մարդուհյուսվածքներում․ կարևոր դեր է կատարում միզանյութի կենսասինթեզում․ առաջանում է արգինինից և α-ամինա-y-ֆոլմիլկարագաթթվից։
Կարող է վերածվել պրոլինի։ Ազատ L–Օ․ հանդիպում է բույսերում, կապվածը մտնում է որոշ պեպտիդային անտիբիոտիկների (բացիտրային, գրամիցիդին) կազմության մեջ։ Բնական սպիտակուցներից օրնիթինը չի անջատվել։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 599)։