Օրանժերի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Օրանժերի թանգարան
ֆր.՝ Le Musée de l'Orangerie
Musée de l’Orangerie exterior.JPG
Տեսակպատկերասրահ և ազգային թանգարան
ԵրկիրFlag of France.svg Ֆրանսիա
ՏեղագրությունՓարիզի 1-ին շրջան
ՎայրTuileries Garden?
ՀասցեԿոնկորդի հրապարակ
Հիմնադրված է1852
Մակերես6300 քառակուսի մետր
Այցելուներ690 958, 568 586[1], 782 030[1], 447 093[1], 598 762[1], 543 754[1], 697 108[1], 801 788[1], 938 281[1], 768 033[1], 690 958[1], 912 809[1] և 849 968[1]
Կոորդինատներ: 48°51′49.79″ հս․ լ. 2°19′20.10″ ավ. ե. / 48.8638306° հս․. լ. 2.3222500° ավ. ե. / 48.8638306; 2.3222500
Կայքmusee-orangerie.fr
Թանգարանի նախագիծը

Օրանժերի թանգարան (ֆր.՝ Le Musée de l’Orangerie), նկարների պատկերասրահ Փարիզում, որը ներկայացնում է իմպրեսիոնիստների և պոստիմպրեսիոնիստների աշխատանքներ: Գտնվում է Կոնկորդի հրապարակում:

Օրանժերի թանգարանը գտնվում է Տյուրլի այգու արևմտյան ծայրում, Լուվրից և Օրսե թանգարանից ոչ հեռու: Վերջինիս մասնաճյուղն է: Թանգարանը գտնվում է 1852 թվականին ճարտարապետ Լուի Վիսկոնտիի մասնակցությամբ կառուցված ջերմոցի շենքում: 19-րդ դարում ձմեռային շրջանում ջերմոցում մեծ տակառների մեջ պահվում էին նարնջի ծառեր, որոնք ամռանը դրվում էին Տյուլրիի այգու տարբեր հատվածներում:

Ջերմոցի շինությունը թանգարանի է վերածվել Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո, ֆրանսիացի պետական գործիչ Ժորժ Կլեմանսոյի որոշմամբ, Կլոդ Մոնեի Ջրաշուշաններ կտավի պահպանման համար. Մոնեն վարչապետի մտերիմ ընկերն էր: Թանգարանն այնպես էր մտածված, որ սրահի պատերին փակցված ջրաշուշանների նկարները դիտողի մոտ սուզման տպավորություն էին թողնում[2]:

Չնայած Մոնեի Ջրաշուշանները դեռևս թանգարանի ցուցադրության ամենահայտնի մասն են, թանգարանը հետագայում մի քանի անգամ վերակառուցվել է ու փոխել իր կարգավիճակը: Կառուցվածքի փոփոխության նպատակը ճիշտ լուսավորություն ստանալն էր, ինչպես նաև` Ժան Ուոլտերից և Պոլ Գիյոմից ստացած նկարների մեծ հավաքածուի համար տարածք ընդլայնելը[3]: Շենքի վերակառուցումից հետո 1978-1984 թվականներին ստացված նկարները ցուցասրահներում ներկայացվել են «Ժան Ուոլտերի և Պոլ Գիյոմի հավաքածու» անվամբ:

2000-2006 թվականներին թանգարանը ևս մեկ անգամ վերակառուցվել է. վերակառուցումն արժեցել է 30 միլիոն եվրո: Թանագարնում մշտական ցուցադրությունից բացի կա նաև ժամանակավոր ցուցադրության տարածք և գրադարան:

Թանգարանում ներկայացված են Կլոդ Մոնեի, Պոլ Սեզանի, Անրի Մատիսի, Պաբլո Պիկասոյի, Պիեռ-Օգյուստ Ռենուարի, Ամեդեո Մոդիլիանիի, Անդրե Դերենի, Խայիմ Սուտինի, Մարի Լորանսենի, Մորիս Ուտրիլլոյի, Պոլ Գոգենի, Ալֆրեդ Սիսլեյի, Անրի Ռուսոյի և այլ նկարիչների աշխատանքներ:

Օրանժերի թանգարանը հատկապես հայտնի է Օվալաձև սրահով, որտեղ ցուցադրված են Կլոդ Մոնեի «Ջրաշուշաններ» շարքը: Աշխատանքներն զբաղեցնում են ամբողջ սրահը. դրանք կարելի է դիտելով` նստելով սենյակի կենտրոնում տեղակայված բազմոցին:

Թանգարանի առջև ցուցադրված են Օգյուստ Ռոդենի քանդակները, ինչպես նաև` մի քանի այլ քանդակներ:

Թանգարանն աշխատում է ամեն օր, բացի երեքշաբթի օրվանից, ժամը 09:00-18:00:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Ministry of Culture Fréquentation des Musées de FranceMinistry of Culture.
  2. Տեղեկություններ «Կլոդ Մոնե. ջրի ու լույսի կախարդանքը» ֆիլմից
  3. «Музей Оранжери в Париже | Русский Париж» (ռուսերեն)։ paris1814.com։ Վերցված է 2018-09-20 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]