Օստանկինոյի 1-ին ալիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Օստանկինոյի 1-ին ալիք
1-й канал Останкино
Логотип 1-й канал Останкино.svg
Տեսակհեռուստաալիք
ԵրկիրFlag of Russia (1991-1993).svg/Ռուսաստան Ռուսաստան
Հեռարձակման գոտիԱնկախ պետությունների համագործակցություն ԱՊՀ
«Օրբիտա-1»
«Օրբիտա-2»
«Օրբիտա-3»
«Օրբիտա-4»
«Օրբիտա-М»
«GMS»
Հեռարձակման ժամանակ6:30-ից մինչև 1:00 (Աշխատանքային օրեր)

7:00-ից մինչև 1:00 (հանգստյան օրեր)

Աշխատանքային օրերին՝ 11:00-ից 15:50 ընդմիջում
Լեզուռուսերեն
Ղեկավարության կենտրոնՄոսկվա, «Օստանկինո» հեռուստակենտրոն
Պատկերի ֆորմատ4։3
Թեմատիկաընդհանուր
Բացվեցդեկտեմբերի 27, 1991
ՓոխարինեցԿՀ Առաջին ծրագիր
ՓոխարինվեցՌուսական հանրային հեռուստատեսություն
Փակվեցապրիլի 1, 1995
Հիմնադիր«Օստանկինո» Ռուսական Պետական հեռուստառադիոընկերություն
Սեփականատեր«Օստանկինո» Ռուսական Պետական հեռուստառադիոընկերություն
Քույր ալիքներFlag of Russia (1991-1993).svg/Flag of Russia.svg Օստանկինոյի 4-րդ ալիք,
Flag of Moscow.svg Մոսկովյան հեռուստատեսային ալիք,
Flag of Moscow.svg Տեխնիկական ալիք

Օստանկինոյի 1-ին ալիք (ռուս․ 1-й канал Останкино) համառուսաստանյան տեղեկատվական հեռուստաալիք, որը հեռարձակվում էր Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում առաջին հեռուստաալիքով 1991 թվականի դեկտեմբերի 27-ից մինչև 1995 թվականի ապրիլի 1-ը։ Հեռուստաալիքի խմբագրությունն ու հեռուստաստուդիան տեղակայված են եղել «Օստանկինո» հեռուստակենտրոնում, իսկ հեռարձակումը կատարվել է Օստանկինյան հեռուստաաշտարակից SECAM համակարգում։ Նա Եվրոպական հեռարձակողների միության անդամ էր[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1991-1992: Հեռարձակման հիմնադրումը և սկիզբը[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թ. դեկտեմբերի 27-ին ԱՊՀ կազմավորման, ԽՍՀՄ պետական մարմինների գործունեության դադարեցման, ինչպես նաև ԱՊՀ շրջանակներում միջպետական հեռարձակման գործունեության ապահովման նպատակով լուծարվել է Համամիութենական պետական հեռուստատեսության և ռադիոհեռարձակման ընկերությունը և դրա բազայում ստեղծվել է «Օստանկինո» Ռուսական Պետական հեռուստառադիոընկերությունը[2], որին անցել են բոլոր հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ հաճախականությունները, որոնցում հեռարձակվել է Համամիութենական պետական հեռուստատեսության և ռադիոհեռարձակման ընկերությունը և Համամիութենական պետական հեռուստառադիոընկերության հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ բոլոր ծրագրերի արտադրությունը - «Կենտրոնկան հեռուստատեսությունը» դարձել է «Օստանկինո» հեռուստատեսություն, իսկ «Կենտրոնական հեռուստատեսության առաջին ծրագիրը»՝ «Օստանկինոյի 1-ին ալիք»։ «Օստանկինո» Ռուսական պետական հեռուստառադիոընկերությանը հանձնարարվել է լուսաբանել ԱՊՀ անդամ պետություններում քաղաքական, մշակութային և տնտեսական կյանքին ու գործառույթին։ «Օստանկինո» Ռուսական պետական հեռուստառադիոընկերության նախագահ է ընտրվել Համամիութենական պետական հեռուստառադիոընկերության նախագահ Եգոր Յակովլևը. «Օստանկինոյի 1-ին ալիքի» լրատվական ծրագիրը «Նորություններ» էին, իսկ լրատվական-վերլուծական ծրագիրը ՝ «Արդյունքներ»-ը[3]։ «Օստանկինոյի 1-ին ալիք»- ի պատկերանիշը քառակուսիով փակված թիվ 1 ոճավորված պատկերն էր։

1992-ից «Թեմա» հասարակական-քաղաքական թոք-շոուն, որի վարողը Վլադիսլավ Լիստևն էր, հեռարձակվում էր երեքշաբթի երեկոյան փրայմ թայմ-ում ՝ 19:55—ին, «Կարմիր քառակուսի» վերլուծական թոք-շոուն, որի վարողը դարձավ Ալեքսանդր Լյուբիմովը, «Պոլիտբյուրո» ծրագիրը, որի վարողը դարձավ Ալեքսանդր Պոլիտկովսկին, այդ ծրագրերի արտադրողն էր «ՎԻԴ» հեռուստաընկերությունը։

1992-1994: Տարաձայնություններ ղեկավարության մեջ և ֆինանսական խնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում ծրագիրը կրում էր տեղեկատվական-գեղարվեստական բնույթ, ամենօրյա ծրագիրը բաղկացած էր նորություններից, գիտահանրամատչելի, մշակութա-լուսավորչական, վավերագրական ծրագրերից, միասերիանոց հեռուստաֆիլմերի եւ մինի-սերիալների ցուցադրությունից, որոնք բաշխվել են «Նստակյաց», «Երրորդ տարիք», «Մանկական ժամ» խորագրերով։ Սակայն պետական հեռուստատեսության ծախսերի կրճատման հետևանքով, որը տեղի է ունեցել ավելի վաղ շրջանում[4], հեռուստաալիքում տեղի է ունեցել նախապատրաստվող հաղորդումների և արտադրվող հեռուստաֆիլմերի քանակի կրճատում։ Ժամանակի ընթացքում դրանք փոխարինվել են ժամանցային հաղորդումներով, որոնք արտադրվում էին հիմնականում մասնավոր հեռուստակազմակերպություններով։ Մեկ այլ խնդիր էր դեռևս ԽՍՀՄ Հեռուստառադիոպետկոմի գոյության շրջանում սկսված թեմատիկ ստուդիաների գովազդների «տարածումը» [5][6], դեռևս 1990-1991 թվականներին իրավաբանական անձանց կարգավիճակ ստացան երեք թեմատիկ ստուդիաներ (որոնց թվում էր «Էքսպերիմենտ» ստուդիան, որը հանդես էր գալիս որպես «ՎԻԴ» հեռուստաընկերությունում հեռուստածրագրերի արտադրության հիմնական պատվիրատու)[7] (ի տարբերություն Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության, որտեղ մինչև 1998 թվականը իրավաբանական անձի կարգավիճակ ուներ միայն բուն հեռուստառադիոընկերությունը)[8], իսկ արդեն 1992 թվականի սկզբին Կենտրոնական հեռուստատեսության գրեթե բոլոր թեմատիկ գլխավոր խմբագրությունների փոխարեն ստեղծվեցին «Օստանկինո» Ռուսական Պետական հեռուստառադիոընկերության թեմատիկ ստուդիաները։ Այսպես, օրինակ, Տեղեկատվական հեռուստատեսային գործակալության մոտ գոյություն ուներ գովազդային սեփական բաժինը[9]։ «Օստանկինո» Ռուսական Պետական հեռուստառադիոընկերության թեմատիկ ստուդիաների մի մասը իրենց գովազդային ժամանակը վճարում էին մասնավոր հեռուստաընկերությունների հետ` պատվերով արտադրված ծրագրերի համար[10][11]։ Անմիջականորեն գլխավոր գովազդային-առևտրային տնօրինությունը ստեղծվել է միայն 1993 թվականի մայիսին[12] մինչ այդ՝ գործող «Օստանկինո» գովազդային գործակալությունը գովազդ էր տեղադրում միայն ծրագրերի միջև[9]։ Այս առումով ծրագրի պրոֆիլը սկսեց փոխվել տեղեկատվական-գեղարվեստականից դառնալով տեղեկատվական-ժամանցային։

1992 թվականի մայիսի 26-ից երեքշաբթի, չորեքշաբթի և հինգշաբթի օրերին ժամը 21:00-ի երեկոյան նորությունների թողարկումից առաջ սկսվել է լատինաամերիկյան հեռուստանովելների կանոնավոր հեռարձակումը[13][14][15], այս ժամանակավոր հատվածից դուրս մղելով ռուսական հեռուստաֆիլմերի ցուցադրումը, որը որոշ ժամանակով տեղափոխվել է ժամը 21:00-ի նորությունների թողարկումից հետո, իսկ սեպտեմբերի 15-ից[16][17] այդ ժամանակ, գրեթե բոլոր օրերին, բացի երկուշաբթիից (որտեղ ընթանում էր «Օստանկինո» ՌՊՀՌԸ-ի «Կյանքի մանրուքները» բազմասերիանոց հեռուստաֆիլմի ցուցադրությունը[18][19]) տրվել է ռուսական և արտասահմանյան կինոֆիլմերի ցուցադրությանը, որոնք միավորված են մի քանի բաժիններում (օրինակ՝ «Դետեկտիվների ակումբում» [20] ուրբաթ օրերին 1992 թվականի սեպտեմբերի 4-ից[21])։ Այս ամենի արդյունքում ռուսական հեռուստաֆիլմերի արտադրության ծավալը կտրուկ անկում ապրեց, «Էկրան» ստեղծագործական միության և Հեռուստատեսային Տեխնիկական կենտրոնի արտադրական հզորությունները սկսեցին պարապ լինել[22]։ Ազատված ժամանակը զբաղեցրել են մասնավոր հեռուստաընկերությունների արտադրության հաղորդումները (այնպես, ինչպես «Թեման»), ինչպես նաև լատինաամերիկյան հեռուստանովելները (դրանց գնմամբ զբաղվել է կինոծրագրերի ստուդիայի գլխավոր խմբագիր Վլադիլեն Արսենևը[23][24]), հեռուստավիկտորինաները, թոք-շոուները և ռուսական կինոֆիլմերի ցուցադրությունները, որոնք շուտով առավել մեծ ճանաչում են ձեռք բերել[25][26][27][28][29], մինչդեռ «Օստանկինո» Ռուսական Պետական հեռուստառադիոընկերության ֆիլմերի մասսայականությունը զգալիորեն ավելի համեստ էր[30]։ 1992 թվականի սեպտեմբերի 1-ին «Մանկական ժամ» խորագրի շրջանակներում ռուսական մանկական գեղարվեստական և մուլտիպլիկացիոն հեռուստաֆիլմերի կրկնությունների փոխարեն սկսեցին հեռարձակվել արտասահմանյան մուլտսերիալներ, «Երրորդ տարիք» հեռուստաֆիլմի խորագրի կրկնակի ցուցադրությունը տեղափոխվեց ժամը 15:00-ի նորությունների թողարկումից առաջ [31][32]։ Այդ տարիների առաջին ալիքի հեռարձակման ցանցում պահպանվել է մարզական հաղորդումների և հեռուստահեռարձակումների բավական մեծ ծավալ, մոտավորապես համադրելի այն բանի հետ, ինչ եղել է ԽՍՀՄ Հեռուստառադիոպետկոմի և 1990-ականների և 2000-ականների Առաջին ալիքի ժամանակ (ցուցադրվել են Օլիմպիական խաղերը[1][33], ֆուտբոլի Ռուսաստանի գավաթը[34], ֆուտբոլի աշխարհի և Եվրոպայի առաջնությունները[35][36], ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգան[37][38][39], Տափօղակով հոկեյի աշխարհի առաջնություն, Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղեր [40][41], թենիսի մրցաշարեր[42][43][44], ավելի քիչ՝ այլ մարզաձևեր և մերձմոսկովյան հաղորդումներ)[45]։

1992 թվականի ամռանը Էդուարդ Սագալաևը ստեղծեց Մոսկովյան անկախ հեռարձակող կորպորացիան, որն անցավ երեկոյան Տեխնիկական ալիքին (1993-1994թթ.- ին 6-րդ ալիքով առավոտյան և ցերեկը ընթանում էին «Հյուսիսային թագ» հեռուստաընկերության տնտեսական-լուսավորչական ծրագրերը)[46]։ Էդուարդ Սագալաևի փոխարեն «Օստանկինո» Ռուսական Պետական հեռուստառադիոընկերության գլխավոր տնօրեն է դարձել Իգոր Մալաշենկոն, ով նախկինում եղել է նրա քաղաքական տնօրենը[47]։

1992 թվականի աշնանը Իսրայելում ռուս գործարարների կողմից հիմնադրվել է «Օստանկինոյի Միջազգային հեռուստատեսություն» ընկերությունը, որը 1993 թվականի աշնանից ազդանշան հաղորդեցին «Օստանկինոյի 1-ին ալիք»-ի արտասահմանյան գոտային տարբերակներից մեկից։ Մասնավորապես, Առաջին ալիքի նման տարբերակը հեռարձակվել է հենց Իսրայելում, 1994-ի փետրվարի սկզբին, Մերձդնեստրում, որոշ ժամանակ Ուկրաինայում, իսկ 1994-ի հոկտեմբերից Ռուսաստանի եվրոպական մասում գտնվող որոշ քաղաքներում։ Ալիքով ընթանում էր իսրայելական ռուսալեզու գովազդը, որը երբեմն փակում էր հաղորդումները։ Օստանկինոյի 1-ին ալիքի միջազգային տարբերակի ճշգրիտ ճակատագիրը հայտնի չէ, «Օստանկինոյի Միջազգային հեռուստատեսությունը», ենթադրաբար, դադարեցրել է հեռարձակումը արդեն Ռուսական առաջին ալիքի գործարկումից հետո՝ 1995 թվականի ապրիլ-մայիս ամիսներին։

1992 թվականի հոկտեմբերի 4-ին ալիքի եթերից հանվեց Ջորջ Լուկասի «Աստղային պատերազմներ» ֆիլմի հեռարձակումը ՝ «տնային ձայնագրություն» ձևակերպմամբ[48]։ Դա առաջին եթերից հանումն էր ռուսական հեռուստաեթերում։ Տիեզերական սագան «առաջին հեռուստատեսային կոճակով» ցուցադրվել է միայն 13 տարի անց ՝ ստերեո ձայնով։

1992 թվականի նոյեմբերի 24-ին Եգոր Յակովլևը Ինգուշեթիայի և Հյուսիսային Օսիայի միջև պատերազմի մասին ֆիլմի «Օստանկինոյի 1-ին ալիք»-ով ցուցադրելու պատճառով պաշտոնանկ արվեց[49]։ 1993 թվականի հունվարի 11-ին «Օստանկինո» Ռուսական Պետական հեռուստառադիոընկերության նախագահ նշանակվեց Վյաչեսլավ Բրագինը[50]։ Հեռուստառադիոընկերության ղեկավարման մեթոդների շուրջ տարաձայնությունների պատճառով Իգոր Մալաշենկոն լքել է «Օստանկինո» Ռուսական Պետական հեռուստառադիոընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը[51], նրան փոխարինեց Օլեգ Սլաբինկոն։

1992-ի վերջին և 1993-ի սկզբին հայտնվեցին նաև «Աստղային ժամ» հեռուստախաղերը դեռահասների համար և «Ջունգլիների կանչը» մանկական հեռուստախաղը, ինչպես նաև «Քանի դեռ բոլորը տանն են» փաստագրական դիտարկումը[52]։

1993 թվականին «Արդյունքներ» ծրագրի արտադրությունն անցավ ՆՏՎ հեռուստաընկերությանը[53], իսկ բուն հաղորդումը թողարկվեց 1993 թվականի հոկտեմբերի 10-ից հինգերորդ ալիքով։ 5-րդ ալիք անցան նաև «Օստանկինոյի 1-ին ալիք»-ի նորություներրի հաղորդավարներ Տատյանա Միտկովան և Միխայիլ Օսոկինը, որոնք դարձան ՆՏՎ հեռուստաընկերության «Այսօր» լրատվական ծրագրի հաղորդավարները[54][55][56]։

1993 թվականի հոկտեմբերի 3-ին «Ռոտոր» - «Սպարտակ» ֆուտբոլային խաղի ավարտի ժամանակ[57][58], Մոսկվայի ժամանակով 19:26-ին «Օստանկինո» հեռուստառադիոընկերության զինված պաշարման պատճառով Վյաչեսլավ Բրագինի հրամանով Օստանկինոյի 1-ին, 4-րդ ալիքները և Մոսկովյան ալիքը ընդհատվել են[58][59][60] (ինչին դեմ էր Եվգենի Կիսելյովը)։ Եթերի դադարեցման մասին ռուսական հեռուստատեսությամբ (Օստանկինոյի 1-ին և 4-րդ ալիքներով) հայտարարեց վարող Լև Վիկտորովը[57]։


Aquote1.png Հարգելի հեռուստադիտողներ, «Օստանկինո» հեռուստաընկերության զինված պաշարման հետ կապված, մենք ստիպված ենք ընդհատել եթերը։ Aquote2.png


Եթերում մնացել են միայն պետերբուրգյան հեռուստատեսությունը, ինչպես նաև ՌՏՌ-ը, որով յուրաքանչյուր կես ժամը մեկ հեռարձակվում էր «Վեստի» լրատվական ծրագիրը, ինչպես նաև վերահեռարձակվում էր CNN-ի ուղիղ եթերի պատկերը[61]։ «Կարմիր քառակուսի» և «Պոլիտբյուրո» ծրագրերը եթերից հանվեցին։ Հոկտեմբերի 4-ին ՝ ժամը 6:30-ին, եթերը վերսկսվել է և «Հեռուստաառավոտի» եթերում ցուցադրվել են «Օստանկինո» հեռուստակենտրոնի զինված պաշարման կադրերը, ինչպես նաև Սպիտակ տան գրոհի ուղիղ հեռարձակումը։ Այդ իրադարձություններից հետո Վյաչեսլավ Բրագինը պահանջել է ուժեղացնել «Օստանկինո» Ռուսական Պետական հեռուստառադիոընկերության խմբագրությունների և ստուդիաների շենքերի պահպանությունը։

1993թ. դեկտեմբերի 16-ին Վյաչեսլավ Բրագինը հրաժարական տվեց «Օստանկինո» Ռուսական Պետական հեռուստառադիոընկերության նախագահի պաշտոնից[50]։ Այդ պաշտոնը սկզբում առաջարկվել էր Վլադիմիր Մուկուսևին, բայց հեռուստաընկերության կոլեկտիվի հետ նրա կոնֆլիկտի պատճառով այդ թեկնածությունը հանվել է։ Բացի այդ, այս պաշտոնը առաջարկվել է Եվգենի Կիսելյովին, բայց նա հրաժարվել է։ «Օստանկինո» հեռուստառադիոընկերության նախագահ է նշանակվել Ալեքսանդր Յակովլևը, իսկ Տեղեկատվական հեռուստատեսային գործակալության գլխավոր խմբագիր ընտրվեց Օլեգ Տոչիլինը։

«Արդյունքները» ծրագրի փոխարեն սկսեցին դուրս գալ «Կիրակի» տեղեկատվական-վերլուծական ծրագրերը, որի վարողը դարձավ Սերգեյ Ալեքսեևը[62][63], և «Նորություններ Պլյուսը», որի վարողը դարձավ Սերգեյ Մեդվեդևը[64]։

1994 թվականին տեղի է ունենում եթերում մասնավոր հեռուստակազմակերպությունների արտադրության հաղորդումների քանակի ընդլայնման նոր ալիք։ 1994 թվականի մայիսից ալիքում սկսել է լույս տեսնել «Պիկ ժամ» արդիական հարցազրույցը, որի վարողը դարձել է Վլադիսլավ Լիստևը, այդ ծրագրի արտադրողն է դարձել «ՎԻԴ» հեռուստաընկերությունը[65], ընդ որում ՝ հաղորդումն ամեն օր փրայմ-թայմ-ում էր ՝ 19:10-ին։ «Թեման» հաղորդաշարի վարող է դարձել Լիդիա Իվանովան[66]։ Նաև իր հեռարձակումը վերսկսեց «Կարմիր քառակուսի» ծրագիրը, «Հայացք» հաղորդման հին անվանումով, որը վարում էր Ալեքսանդր Լյուբիմովը, իսկ դրանից կես տարի առաջ վերսկսեց «Պոլիտբյուրո» ծրագիրը։ Ինչպես նաև փրայմ-թայմում (20:00) սկսեցին լույս տեսնել մշակութա-լուսավորչական ծրագրերը՝ «Որպեսզի հիշեն», որի արտադրողն էր «REN-TV» հեռուստաընկերությունը, հաղորդավարը ՝ Լեոնիդ Ֆիլատովն էր (դուրս էր գալիս չորեքշաբթի օրը) և «Արծաթե գունդը» հաղորդումները (դուրս էր գալիս հինգշաբթի օրը), որի արտադրողն էր «ՎԻԴ» հեռուստաընկերությունը, իսկ հաղորդավարը ՝ Վիտալի Վուլֆն էր[67][68], իսկ դեռ 1993 թվականի վերջից երկուշաբթի սկսեցին թոք-շոուներ թողարկել, որոնք արտադրվում էին «Հեղինակային հեռուստատեսություն»-ից - «Մենք» և «Եթե», որոնց հաղորդավարը դարձավ Վլադիմիր Պոզները և «Տղամարդը և կինը», որի հաղորդավարն էր Կիրա Պրոշուտինսկայան։

1994 թվականի փետրվարից հեռուստաընկերությունը ֆինանսական դժվարություններ է ունեցել ռադիոյի և հեռուստատեսության գլխավոր կենտրոնի և Ռադիոհեռուստատեսային հաղորդող կենտրոնի (1996 թվականի հունվարի 1-ի դրությամբ դրանք կազմում էին 412 մլրդ ռուբլի[69]) առջև ունեցած պարտքերի պատճառով, ինչի հետևանքով 1994 թվականի հուլիսի 4-ից հեռուստաալիքի հեռարձակման ամենօրյա ցանցում հայտնվել է տեխնիկական ընդմիջում 11:20-ից մինչև 16:00-ը ՝ պայմանավորված հեռուստաընկերության ֆինանսավորման կրճատմամբ։ Որպես հետևանք, 1994 թվականի օգոստոսի 1-ից[70][71] այդ ցերեկային ժամանակահատվածում, իսկ ավելի ուշ և 1-ին ալիքի գիշերային ծրագրում Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում հեռուստահաղորդումների թողարկումը սկսեց իրականացնել «GMS» մասնավոր կազմակերպությունը։ Աշխատանքային օրերին GMS ծրագիրը, որպես կանոն, բաղկացած էր նորությունների 8 րոպեանոց թողարկումներից ամեն ժամ, երկու կրկնակի ցուցադրություններից[72] գեղարվեստական հեռուստաֆիլմերից (1994 թվականի հոկտեմբերից ՝ մեկ) և որևէ մշակութային-լուսավորչական կամ ժամանցային ծրագրից։ Գրեթե բոլոր ծրագրերի արտադրության կամ արտադրության կարգը իրականացրել է «Օստանկինո» Ռուսական Պետական հեռուստառադիոընկերությունը։ Սեպտեմբերի սկզբին նրա ծրագրերը հասանելի են դարձել Ռուսաստանի ևս 12 քաղաքներում, իսկ մնացած քաղաքներում ցերեկային ժամերին հեռարձակվում էր ընդմիջում։ Միևնույն ժամանակ, մերձավոր արտերկրի որոշ երկրներում «Օստանկինոյի 1-ին ալիքի» հեռարձակումը չի իրականացվել ընդհանրապես ժամային գոտիների առանձնահատկությունների պատճառով։ Օրինակ՝ Հայաստանում հեռուստաալիքի հեռարձակման տևողությունը կազմում էր մոտ 6 ժամ, մինչդեռ Ղազախստանի արևելյան շրջաններում «Օստանկինո»-ի եթերն ընդհանրապես հնարավոր չէր թվում ժամանակի սովորական ընկալմամբ։

1994թ. ամռան վերջին «Օստանկինո» Ռուսական Պետական հեռուստառադիոընկերությունը պայմանագիր է կնքել Լիտվայի «LitPollinter TV» հեռուստաընկերության հետ։ Այդ պայմանագրով «Օստանկինոյի 1-ին ալիքը» LitPoliinter TV-ի եթերում կարողացել է մի քանի ժամ հեռարձակվել[73]։ Սակայն արդեն 1995 թվականի փետրվարի 6-ին «LitPollinter TV» հեռուստաալիքը դադարեցրել է հեռարձակումը՝ կապված ֆինանսական խնդիրների հետ և Լիտվայում «Օստանկինոն» կրկին սկսել է հեռարձակվել մաքուր տեսքով։

Մանկական ծրագրեր և ծրագրեր դեռահասների համար՝ «Բարի գիշեր, փոքրիկներ», «Առավոտից շուտ», դեռահասների համար՝ «Մարաթոն-15», «Մինչև 16 և բարձր», «Ջունգլիների կանչը», դպրոցականների համար՝ «Մի անգամ» ծրագիրը, ինչպես նաև «Քանի դեռ բոլորը տանն են» ծրագիրը սկսել են արտադրվել ևս մեկ ոչ պետական հեռուստաընկերությամբ՝ «Կլասս!»-ով։ «Բարի գիշեր, փոքրիկներ» ծրագրի շրջանակներում շաբաթ օրերին հեռարձակվում է «Կվարիետե "Ուրախ Կվամպանիա"» երաժշտական խորագիրը, որն արդեն 1995 թվականի ապրիլից սկսել է եթեր դուրս գալ որպես ինքնուրույն մանկական երաժշտական ծրագիր։ Այդ ընթացքում նաև հայտնվում է երաժշտական ծրագիր դպրոցականների համար ՝ «Դոմիսոլկա»։ «Մինչև 16 և բարձր» ծրագրի հիման վրա ի հայտ են եկել մի շարք մասնագիտացված ծրագրեր՝ երաժշտական ծրագրեր դեռահասների համար՝ «Ջեմ» և «Ռոք-դաս», «Թին-տոնիկ» երիտասարդական մշակույթի մասին ծրագիր և այլն։ 1994 թվականի հոկտեմբերի 18-ին հեռուստաֆիլմի կրկնակի ցուցադրությունը 14:50-ին նորությունների թողարկումից առաջ կրճատվեց[74][75], հեռուստաֆիլմի ցուցադրությունը 12:15-ին դեռ հոկտեմբերի 6-ին[76][77] տեղափոխվել էր ժամը 11:00-ը:

1994 թվականի հոկտեմբերի 3-ից ընդունվել է հեռարձակման նոր ցանց. այսուհետև նորությունների թողարկումները թողարկվել են յուրաքանչյուր ժամի 52-րդ րոպեին՝ քողարելով այդ ժամանակ հեռարձակվող հաղորդումները, յուրաքանչյուր տեղեկատվական թողարկման ժամանակաչափը կազմում էր 8 րոպե (հեռարձակման նման ցանցն ի սկզբանե գոյություն է ունեցել GMS-ում)։ «Ժամանակ» ծրագրին այդ փոփոխությունները չեն անդրադարձել։

1994-1995: Առաջին ալիքի կորպորատիվացում։ «Օստանկինո» Ռուսական Պետական հեռուստառադիոընկերության լուծարում[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թվականի վերջին «Օստանկինո» Ռուսական Պետական հեռուստառադիոընկերությունը պահանջել էր, որ ոչ պետական հեռուստաընկերությունները ժամանակի մի մասով «կիսվեն» փրայմ-թայմում [78], ինչը նշանակում էր ոչ պետական հեռուստաընկերությունների ծրագրերի մի մասի փակում։ Այդ ժամանակ «ՎԻԴ», «Հեղինակային հեռուստատեսություն», «REN-TV» և «Կլասս!» հեռուստաընկերությունները ստեղծել են Հեռուստատեսության անկախ արտադրողների ասոցիացիան, որը հանդես է եկել Ռուսական հանրային հեռուստատեսության ստեղծման նախաձեռնությամբ, որի բաժնետոմսերի մեծ մասը պատկանում էր բիզնեսի տարբեր ներկայացուցիչներին, և Ռուսական հանրային հեռուստատեսության հեռարձակումն անցել է առաջին ալիքով։ Դեռևս 1994 թվականի ապրիլին ստեղծվեց «Գովազդ-Հոլդինգ» ՓԲԸ-ն, որում «Օստանկինո» Ռուսական Պետական հեռուստառադիոընկերությունը կանոնադրական կապիտալում ուներ 30 տոկոս բաժնեմաս։ Այլ բաժնետերեր դարձան հեռուստառադիոընկերության գովազդային այլ գործակալությունները ՝ Video International-ը, Premier SV-ը, «Մաքսիմա»-ն, «Ինտերվիդ»-ը, «Լոգովազ-պրես»-ը, «Օստեր» ստուդիան[79]։ Տվյալ բաժնետիրական ընկերությանը հանձնվեց հեռուստաալիքում գովազդ տեղադրելու իրավունքը, 1995 թվականի սկզբին «Օստանկինո» Ռուսական Պետական հեռուստառադիոընկերության բաժինը գնվեց «Ավրորա», «ԻնտերՎԻԴ» գովազդային գործակալությունները միավորած «Անկախ գովազդային-տեղեկատվական դաշինքի» կողմից (հիմնադիրներ ՝ «ՎԻԴ» հեռուստաընկերություն և «Ինտերվիդեոկոմերս» ընկերություն)[80][81][82][83],, «Օստանկինո» Ռուսական Պետական հեռուստառադիոընկերության ֆիլմերի և հեռուստասերիալների համար գնումների միջնորդ հանդիսացող), «Վիդեոարտ», «Կոնտակտ» և «Սթրոնգ» ֆիլմերը, որոնք սկսել են հաճախորդներին վերագնահատել գովազդի տեղադրման զեղչերի հաշվին, որոնք հասնում էին մինչև 80%[84], որից հետո հաջորդեց գովազդային շուկայի փլուզումը[85]։ 1994 թվականի շահութաբաժիններ «Օստանկինո» Ռուսական Պետական հեռուստառադիոընկերությունը հոլդինգից չի ստացել, իսկ նրա պարտքը հեռուստառադիոընկերությանը 1995 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 19,0 մլրդ ռուբլի[86]։

Ռուսաստանի Դաշնության նախագահի 1994 թվականի նոյեմբերի 29-ի հրամանագրով նախատեսվում էր հաղորդումների թողարկումը փոխանցել «Ռուսական հանրային հեռուստատեսություն» բաժնետիրական ընկերության առաջին դաշնային ծրագրին, որի բաժնետոմսերի 51 տոկոսը պատկանում էր պետությանը և թույլատրում էր «Օստանկինո» Ռուսական Պետական հեռուստառադիոընկերությանը մուտք գործել նրա հիմնադիրների թվին[87][87] (սկզբնական առաջարկով 15-ական տոկոս ուներ «ՎԻԴ հեռուստաընկերություն», «Հեղինակային հեռուստատեսություն», «Ren-TV հեռուստաընկերություն» և «ՌՏՎ-Պրեսս» մասնավոր հեռուստակազմակերպությունները, 20 տոկոսը՝ բանկիրների, 20 տոկոսը՝ պետության[72]), այս բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է իր հիմնադիր բաժնետերերի ժողովում, 1995 թվականի հունվարի 24-ին[88], Ռուսական հանրային հեռուստատեսության գլխավոր տնօրեն նշանակվեց «ՎԻԴ» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Վլադիսլավ Լիստևը, նրա առաջին տեղակալներ նշանակվեցին Արկադի (Բադրի) Պատարկացիշվիլին և Կիրիլ Իգնատևը, իսկ Ռուսական հանրային հեռուստատեսության տնօրենների խորհրդի նախագահ նշանակվեց «Օստանկինո» Ռուսական Պետական հեռուստառադիոընկերության նախագահ Ալեքսանդր Յակովլևը[50]։ Նաև որոշում է կայացվել 1995 թվականի մարտի 1-ից «Օստանկինոյի 1-ին ալիքով» գովազդի սառեցում սահմանելու մասին։ Բայց հենց այդ օրվա երեկոյան Լիստևը սպանվեց սեփական տան մուտքի մոտ՝ «Պիկ ժամ» ծրագրից 3 ժամ անց։ 1995 թվականի մարտի 2-ին բոլոր ալիքներով (այդ թվում ՝ ՌՏՌ, 2x2, ՆՏՎ, ՏՎ-6), բացի հինգերորդ ալիքից, ընթանում էին միայն լրատվական ծրագրեր, իսկ մնացած ժամանակ հեռարձակվում էր «Սպանվել է Վլադիսլավ Լիստևը» ստատիկ գլխագիրը[89][90]։ Մարտի 20-ին Ռուսական հանրային հեռուստատեսության գլխավոր տնօրեն է դարձել Սերգեյ Բլագովոլինը[50][91]։

Օստանկինոյի 1-ին ալիքի փակման պահին իր տեղեկատվական ծրագրերի մասսայականությունը սկսեց կտրուկ ընկնել։ «ՏՀԳ Նորություններ» և «ՏՀԳ Ժամանակ» լրատվական թողարկումները սկսել են վարկանիշներով զիջել այլ լրատվական ծրագրերին, մասնավորապես, ՌՏՌ-ում և ՆՏՎ-ում «Վեստի» և «Այսօր» հաղորդումներին։ Հեռուստաալիքի կողմից մատուցվող ռուս-չեչենական առաջին պատերազմի առաջին գծում հայտնված տեղեկատվությանը հանդիսատեսը չէր վստահում։ Առաջին հեռուստատեսային կոճակի ամանորյա ծրագիրը հանդիսատեսին հավաքեց երկու անգամ պակաս, քան ՆՏՎ-ի կարաոկե շոուն։ 1-ին ալիքի նորությունների լսարանն ավելի ու ավելի տարիք էր ստանում. նրա միջուկը կազմում էին հիմնականում կրթության ցածր մակարդակ և պահպանողական քաղաքական հայացքներ ունեցող տարեցներ[92]։ Հեռուստաալիքի մյուս ծրագրերը, մասնավորապես՝ «Մարդը և օրենքը», նույնպես երիտասարդ և ակտիվ հանդիսատեսի կողմից ընկալվում էին որպես հնացած[93][94]։

1995 թվականի ապրիլի 1-ին ամբողջ առաջին ալիքը անցավ Ռուսական հանրային հեռուստատեսությանը։ Լրատվական թողարկումները, ինչպես և մինչև 1994 թվականը, սկսել են դուրս գալ սովորական գրաֆիկով 9:00, 12:00, 15:00, 18:00 և կեսգիշերից հետո, 20 րոպե ժամանակաչափով։ Ցերեկային ընդմիջումները վերացվել են, բայց «GMS» ՓԲԸ-ն եթերից չի անհետացել, այն շարունակել է հեռարձակվել Ռուսական հանրային հեռուստատեսության պատկերանիշի տակ։ «Օստանկինո» Ռուսական Պետական հեռուստառադիոընկերությունը դարձել է մի շարք ծրագրերի արտադրող[95][96][97][98][99]- «Ժամանակ», «Կիրակի», «Կենդանիների աշխարհում», «Ճանապարհորդների ակումբ», «Մարդ և օրենքը», «Պի նշանի տակ», «Երջանիկ դեպք», ինչպես նաև վարել է սպորտային հեռարձակումներ[100]։ «Ռուսական աշխարհ» և «Հին հրապարակի գաղտնիքները» հաղորդումները փակվեցին, «Բոլորի շուրթերին» հաղորդաշարը սկսեց եթեր դուրս գալ հանգստյան օրերին, նրանց ժամանակ եթեր դուրս եկավ «ՎԻԴ» հեռուստաընկերության կողմից արտադրվող «Գուշակիր մեղեդին» հեռուստախաղը։ Առաջին ալիքի հասարակական-քաղաքական թոք-շոուի հիմնական թեման դարձել է «Մեկը մեկի վրա» ծրագիրը, որի հաղորդավարն է դարձել Ալեքսանդր Լյուբիմովը, իսկ «Պիկ ժամ» ծրագրի հաղորդավարներ են դարձել Սերգեյ Շատունովը և Դմիտրի Կիսելյովը։

1995 թվականի հոկտեմբերի 6-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Բորիս Ելցինի հրամանագրով «Օստանկինո» Ռուսական Պետական հեռուստառադիոընկերությունը լուծարվեց[101], 1995 թվականի հոկտեմբերի 12-ին այն լուծարվել է Ռուսաստանի Դաշնության կառավարության որոշմամբ[102]։ «Ժամանակ» և «Կիրակի» ծրագրերի արտադրությունն անցել է Ռուսական հանրային հեռուստատեսությանը, «Մարդ և օրենք» և «Առողջություն» հաղորդաշարերը ՝ «Ռեգիոն» հեռուստաընկերությանը (այնուհետև վերածվեց «"Օստանկինո" հեռուստաընկերություն» ՍՊԸ-ի)[94], իսկ «Վարկածներ» ծրագիրը փակվեց և տեղափոխվեց ՆՏՎ հեռուստաընկերություն։ Նաև փակվել է (տեղափոխվել է ՌՏՌ) «Իվանով, Պետրով, Սիդորով» ծրագիրը։ 1996 թվականի մարտին լուծարվեց «Տեղեկատվական հեռուստատեսային գործակալությունը», իսկ Օլեգ Տոչիլինը և Յուլիա Ռակչեևան տեղափոխվեցին ՆՏՎ հեռուստաընկերություն[103][104]։

Հեռարձակման ժամանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1992-1993. աշխատանքային օրերին հեռարձակումը սկսել է ժամը 6:00-ին, շաբաթ օրերին ՝ ժամը 7:30-ին, կիրակի օրերին ՝ ժամը 8:00-ին, եթերն ավարտվել է գիշերվա ժամը 1-4-ին։ Աշխատանքային օրերին ընդմիջվում էր հեռարձակումը 12-14-ից մինչև 14-15 ժամ [105]։ 1992 թվականի փետրվարի 24-ից մինչև մարտի 23-ը աշխատանքային օրերին անց են կացվել ընդմիջումներ և ուշ երեկոյան կեսգիշերից մինչև գիշերվա ժամը 1-ը [106]։
  • 1993 հունիս -1994 հունիս․ ամենօրյա հեռարձակման ընդմիջումն սկսեց իրականացվել միայն երկուշաբթի[107] (ոչ միշտ, երբեմն շաբաթվա այլ օրերին)[108]։ Այդ ժամանակ երեկոյան հեռարձակումն ավարտվում էր գիշերվա 1-2-ին։ 1994թ. հունիսին ցերեկային ընդմիջումներ չեն անցկացվել։
  • 1994 հուլիս․ հեռարձակման ընդմիջումը կրկին սկսեց բոլոր օրերին 12:20-ից (± 10 րոպե) մինչև 16:00[109]։
  • 1994 օգոստոս - հոկտեմբեր. ընդմիջումը սկսել է մեկ ժամ շուտ ՝ 11։20-ին[110]։ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում (իսկ սեպտեմբերի սկզբին Ռուսաստանի տասներկու քաղաքներում) Այս ժամանակահատվածում «GMS»-ը սկսում է աշխատանքը։ 1994 թվականի օգոստոսի 31-ի ցերեկը «GMS»-ը հեռարձակվում էր միայն 12-ից 14-ը և 15-ից 16-ը ՝ Գերմանիայից ռուսական զորքերի դուրսբերման մասին «Օստանկինոյի» ուղիղ հեռարձակմամբ[111]։ «Օստանկինո»- ի երեկոյան հեռարձակումն ավարտվել է գիշերվա ժամը 1-ին։ Օգոստոսի 29-ից «GMS»-ը հեռարձակվել է նաև գիշերային եթերում (1։00-ից 4։00-ը)։
  • 1994 հոկտեմբեր - 1995 մարտ. ընդմիջումը սկսվեց ժամը 11:00-ին[112] (երբեմն մի քիչ ավելի վաղ[113]), և ավարտվեց ժամը 15:00-ին «Օստանկինոյի» «Ձեռնարկատեր» խորագրի վերականգնման կապակցությամբ։

Ղեկավարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Օստանկինոյի 1-ին ալիքը», «Օստանկինոյի 4-րդ ալիքի» հետ միասին մտնելով «Օստանկինո» Ռուսական Պետական հեռուստառադիոընկերություն, ուներ գլխավոր տնօրեն և արտադրության ընդհանուր բաժիններ («ստուդիաներ»), ինչպիսիք են Հեռուստատեսային լրատվական գործակալությունը (մինչև 1991 թ. աշնանը ՝ «Տեղեկատվական ծրագրերի ստուդիա»), «Երաժշտական և ժամանցային ծրագրերի ստուդիա», «Կինոծրագրերի ստուդիա» և այլն։

Գլխավոր տնօրեններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Было дело. Как показывали Альбервилль-92»։ Sports.ru։ Վերցված է 2020-05-04 
  2. «Указ Президента Российской Федерации от 27.12.1991 г. № 331»։ Президент России (ռուսերեն)։ Վերցված է 2020-05-05 
  3. «Евгений Киселев: «Гусинcкий сказал: „Ребята, это мелко. Мы должны создать независимый телеканал“»»։ openrussia.org (ռուսերեն)։ Վերցված է 2020-05-05 
  4. «РОССИЙСКОЕ ТВ ВЫХОДИТ В ЭФИР. А КРАВЧЕНКО БОЛЬШЕ НЕ ЧЛЕН СОЮЗА ЖУРНАЛИСТОВ»։ www.kommersant.ru (ռուսերեն)։ 1991-04-08։ Վերցված է 2020-05-05 
  5. «Финансовая история Первого канала»։ Радио Свобода (ռուսերեն)։ Վերցված է 2020-05-05 
  6. «Боровой стал советником Яковлева»։ www.kommersant.ru (ռուսերեն)։ 1991-12-23։ Վերցված է 2020-05-05 
  7. «Дело АО ОРТ»։ www.kommersant.ru (ռուսերեն)։ 1995-04-29։ Վերցված է 2020-05-05 
  8. «Заседание ГД от 10.03.1995»։ api.duma.gov.ru։ Վերցված է 2020-05-05 (չաշխատող հղում)
  9. 9,0 9,1 «Обзор рекламных кампаний»։ www.kommersant.ru (ռուսերեն)։ 1994-02-05։ Վերցված է 2020-05-05 
  10. «Сюжет недели / ТВ-парк»։ www.kommersant.ru (ռուսերեն)։ 1997-02-18։ Վերցված է 2020-05-07 
  11. «Первые кнопки России»։ www.kommersant.ru (ռուսերեն)։ 2005-04-04։ Վերցված է 2020-05-07 
  12. «О результатах проверки финансово-хозяйственной деятельности Российской государственной телерадиокомпании "Останкино", проведенной Счетной палатой Российской Федерации, Постановление Государственной Думы от 11 октября 1995 года №1188-1 ГД»։ docs.cntd.ru։ Վերցված է 2020-05-07 
  13. «Телепрограмма с 18 по 19 мая 1992 года» 
  14. «Телепрограмма с 25 по 26 мая 1992 года» 
  15. «Телепрограмма с 27 по 29 мая 1992 года» 
  16. «Телепрограмма с 7 по 9 сентября 1992 года» 
  17. «Телепрограмма с 14 по 15 сентября 1992 года» 
  18. «Телепрограмма с 28 по 29 сентября 1992 года» 
  19. «Телепрограмма с 5 по 6 августа 1992 года» 
  20. «Телепрограмма на 18 сентября 1992 года» 
  21. «Программа передач на 4-5 сентября 1992 года» 
  22. «О результатах проверки финансово-хозяйственной деятельности Российской государственной телерадиокомпании "Останкино", проведенной Счетной палатой Российской Федерации, Постановление Государственной Думы от 11 октября 1995 года №1188-1 ГД»։ docs.cntd.ru։ Վերցված է 2020-05-08 
  23. «ПРОДЮСЕРА НИКТО НЕ ЗНАЕТ»։ Вечерняя Москва։ Վերցված է 2020-05-08 
  24. «Бразильское «мыло» уже не мило?» 
  25. «"ТВ-Ревю" Рубрика "На вкус зрителя» 
  26. «"ТВ-Ревю" Рубрика "На вкус зрителя" 8 октября 1992 года» 
  27. «"ТВ-Ревю" Рубрика "На вкус зрителя"» 
  28. «"ТВ-Ревю" Рубрика "На вкус зрителя" 19 октября 1992 года» 
  29. «"ТВ-Ревю" Рубрика "На вкус зрителя" 11 ноября 1992 года» 
  30. «ТЕЛЕВИЗИОННОЕ КИНО | Театральная библиотека: пьесы, книги, статьи, драматургия»։ biblioteka.teatr-obraz.ru։ Վերցված է 2020-05-08 
  31. «Телепрограмма с 31 августа по 1 сентября 1992 года» 
  32. «Телепрограмма с 26 по 27 августа 1992 года» 
  33. «Было дело. Как показывали Лиллехаммер-94»։ Sports.ru։ Վերցված է 2020-05-08 
  34. «Последний бой. Как показывали финалы кубка России»։ Sports.ru։ Վերցված է 2020-05-08 
  35. «Было дело. Как показывали Евро-92»։ Sports.ru։ Վերցված է 2020-05-08 
  36. «Было дело. Как показывали ЧМ-94»։ Sports.ru։ Վերցված է 2020-05-08 
  37. «ТВ не покажет Лигу чемпионов»։ www.kommersant.ru (ռուսերեն)։ 1997-03-05։ Վերցված է 2020-05-08 
  38. «Лигу чемпионов увидят немногие, но Виталию Мутко нет до этого дела»։ Радио Свобода (ռուսերեն)։ Վերցված է 2020-05-08 
  39. ««У нас нет денег на это говно». Когда-то Первый канал показывал ЛЧ»։ Sports.ru։ Վերցված է 2020-05-08 
  40. «Мы в эфире. Как показывали сборную России по футболу на ТВ. Часть 1»։ Sports.ru։ Վերցված է 2020-05-08 
  41. «Мы в эфире. Как показывали сборную России по футболу на ТВ. Часть 2»։ Sports.ru։ Վերցված է 2020-05-08 
  42. «Вартанов А.С. Актуальные проблемы телевизионного творчества: На телевизионных подмостках. Проблемы»։ evartist.narod.ru։ Վերցված է 2020-05-08 
  43. ««Уимблдон» купили за 10к долларов, а «Ролан Гаррос» показывали после речей Собчака. Так теннис появился на ТВ»։ Sports.ru։ Վերցված է 2020-05-08 
  44. правды» Павел САДКОВ | Сайт «Комсомольской (2002-12-06)։ «Победа, которую мы не увидели»։ KP.RU - сайт «Комсомольской правды» (ռուսերեն)։ Վերցված է 2020-05-08 
  45. «РЕЙТИНГ ТЕЛЕНЕДЕЛИ. При наличии отсутствия событий»։ aif.ru։ 1993-12-21։ Վերցված է 2020-05-08 
  46. «Эдуард Сагалаев: "Всегда был тот, кто за телевидением присматривал, а иногда - достаточно жестко"»։ Расцвет российских СМИ (ru-RU)։ 1993-04-01։ Վերցված է 2020-05-09 
  47. «http://viperson.ru/uploads/attachment/file/801704/nv89s023.txt»։ archive.md։ 2020-02-16։ Վերցված է 2020-05-09 
  48. «Видеопираты оставили "Останкино" без "Звездных войн"»։ www.kommersant.ru (ռուսերեն)։ 1992-10-06։ Վերցված է 2020-05-09 
  49. «!Указ об отставке Егора Яковлева»։ www.kommersant.ru (ռուսերեն)։ 1992-11-25։ Վերցված է 2020-05-09 
  50. 50,0 50,1 50,2 50,3 «Человек неотсюда»։ www.kommersant.ru (ռուսերեն)։ 2003-01-27։ Վերցված է 2020-05-09 
  51. «Пресс-конференция Вячеслава Брагина»։ www.kommersant.ru (ռուսերեն)։ 1993-03-03։ Վերցված է 2020-05-09 
  52. «http://viperson.ru/uploads/attachment/file/795635/nv83g023.txt»։ archive.md։ 2020-02-29։ Վերցված է 2020-05-09 
  53. «Евгений Киселев назначен генеральным директором НТВ»։ lenta.ru։ Վերցված է 2020-05-09 
  54. «Глава первого канала Вячеслав Брагин отправлен в отставку»։ Расцвет российских СМИ (ru-RU)։ 1993-12-16։ Վերցված է 2020-05-09 
  55. «На четвертом канале выходит НТВ»։ Расцвет российских СМИ (ru-RU)։ 1994-01-17։ Վերցված է 2020-05-09 
  56. «"Советская Россия" - независимая народная газета __________»։ www.sovross.ru։ Վերցված է 2020-05-09 
  57. 57,0 57,1 «Завершение трансляции — 3 октября 1993 года» 
  58. 58,0 58,1 «Каналы, выходящие из "Останкино", прекращают вещание»։ Расцвет российских СМИ (ru-RU)։ 1993-10-03։ Վերցված է 2020-05-09 
  59. «Хроника событий»։ www.kommersant.ru (ռուսերեն)։ 1993-10-05։ Վերցված է 2020-05-09 
  60. «Октябрь уж отступил»։ www.kommersant.ru (ռուսերեն)։ 2003-09-29։ Վերցված է 2020-05-09 
  61. «CNN вещает на шестом и втором каналах»։ Расцвет российских СМИ (ru-RU)։ 1993-10-04։ Վերցված է 2020-05-09 
  62. «ЭВОЛЮЦИЯ ОТЕЧЕСТВЕННОГО ИНФОРМАЦИОННОГО И ИНФОРМАЦИОННО-АНАЛИТИЧЕСКОГО ТЕЛЕВИДЕНИЯ (конец 80-х – 90-е годы).» 
  63. «Вартанов А.С. Актуальные проблемы телевизионного творчества: На телевизионных подмостках. Проблемы»։ evartist.narod.ru։ Վերցված է 2020-05-09 
  64. «МЕДВЕДЕВ Сергей Константинович, фото, биография»։ persona.rin.ru։ Վերցված է 2020-05-09 
  65. «В эфир выходит "Час пик" Владислава Листьева»։ Расцвет российских СМИ (ru-RU)։ 1994-05-30։ Վերցված է 2020-05-09 
  66. «http://viperson.ru/uploads/attachment/file/298546/kp949025.txt»։ archive.md։ 2020-05-01։ Վերցված է 2020-05-09 
  67. «Судьбы: Виталий ВУЛЬФ // Счастливых людей не бывает»։ web.archive.org։ 2019-02-18։ Վերցված է 2020-05-09 
  68. «Океан по имени Вульф»։ aif.ru։ 2000-03-15։ Վերցված է 2020-05-09 
  69. «Проблемы долгов связистам»։ www.kommersant.ru (ռուսերեն)։ 1996-02-20։ Վերցված է 2020-05-10 
  70. «Телепрограмма на 28 июля 1994 года» 
  71. «Телепрограмма на 1 августа 1994 года» 
  72. 72,0 72,1 «Кто убил Влада Листьева?... Владимир Белоусов, изд. Современная литература»։ Արխիվացված է [file:///C:/Users/User/AppData/Local/Temp/Rar$DI00.705/Belousov_Vladimir_Kto_ubil_Vlada_Listeva..._Litmir.net_bid234910_original_d83f5.pdf օրիգինալից] 2013-08-12-ին 
  73. Bîrzea Cezar (1996-01-01)։ Human Rights and Minorities in the New European Democracies: Educational and Cultural Aspects (անգլերեն)։ Council of Europe։ ISBN 978-92-871-2975-8 
  74. «Телепрограмма на 13 октября 1994 года» 
  75. «Телепрограмма на 29 сентября 1994 года» 
  76. «Телепрограмма на 29 сентября 1994 года» 
  77. «Телепрограмма на 6 октября 1994 года» 
  78. «Взгляд 1995 (24.03.1995)» 
  79. «О результатах проверки финансово-хозяйственной деятельности Российской государственной телерадиокомпании "Останкино", проведенной Счетной палатой Российской Федерации, Постановление Государственной Думы от 11 октября 1995 года №1188-1 ГД»։ docs.cntd.ru։ Վերցված է 2020-05-11 
  80. «ИНТЕРВИД КОРПОРАЦИЯ - Москва, ул. Королева Академика - АКЦИОНЕРНОЕ ОБЩЕСТВО ЗАКРЫТОГО ТИПА ИНТЕРВИД КОРПОРАЦИЯ»։ sevem.pro։ Վերցված է 2020-05-11 
  81. «В "Останкино"создано новое рекламное аге»։ www.kommersant.ru (ռուսերեն)։ 1993-07-01։ Վերցված է 2020-05-11 
  82. «Телекомпания "ВИД" вчера и сегодня»։ www.kommersant.ru (ռուսերեն)։ 1995-08-26։ Վերցված է 2020-05-11 
  83. «О результатах проверки финансово-хозяйственной деятельности Российской государственной телерадиокомпании "Останкино", проведенной Счетной палатой Российской Федерации, Постановление Государственной Думы от 11 октября 1995 года №1188-1 ГД»։ docs.cntd.ru։ Վերցված է 2020-05-11 
  84. «Дело АО ОРТ»։ www.kommersant.ru (ռուսերեն)։ 1995-04-29։ Վերցված է 2020-05-11 
  85. «Взгляд 1995 (24.03.1995)» 
  86. «О результатах проверки финансово-хозяйственной деятельности Российской государственной телерадиокомпании "Останкино", проведенной Счетной палатой Российской Федерации, Постановление Государственной Думы от 11 октября 1995 года №1188-1 ГД»։ docs.cntd.ru։ Վերցված է 2020-05-11 
  87. «О совершенствовании эксплуатации первого частотного (г. Москва) канала телевидения и сети его распространения»։ pravo.gov.ru։ Վերցված է 2020-05-11 
  88. «Отчет о результатах проверки АО «Общественное российское телевидение» в части деятельности Министерства государственного имущества Российской Федерации по управлению государственным пакетом акций АО «Общественное российское телевидение» (стр. 1 ) | Контент-платформа Pandia.ru»։ pandia.org։ Վերցված է 2020-05-11 
  89. «Вести Недели : Убийство Листьева окутано тайной»։ old.vesti7.ru։ Վերցված է 2020-05-11 
  90. «Убит Влад Листьев»։ Расцвет российских СМИ (ru-RU)։ 1995-03-01։ Վերցված է 2020-05-11 
  91. «Генеральным директором ОРТ назначен Сергей Благоволин»։ Расцвет российских СМИ (ru-RU)։ 1995-03-20։ Վերցված է 2020-05-11 
  92. «EVXpress - ВСЕВОЛОД ВИЛЬЧЕК: Я ПОКИДАЮ "ОСТАНКИНО" С ТЯЖЕЛЫМ СЕРДЦЕМ  -  Izvestiia,  1995 , No. 2»։ web.archive.org։ 2019-07-31։ Վերցված է 2020-05-11 
  93. «:: Собеседник Online :: "Еженедельник Собеседник"»։ web.archive.org։ 2003-05-14։ Վերցված է 2020-05-11 
  94. 94,0 94,1 «EVXpress - Старые названия новых передач -  Krasnaia zvezda,  1998 , No. 33»։ web.archive.org։ 2019-07-31։ Վերցված է 2020-05-11 
  95. «ОРТ начинает вещание»։ www.kommersant.ru (ռուսերեն)։ 1995-04-01։ Վերցված է 2020-05-11 
  96. «Ведомости»։ www.kommersant.ru (ռուսերեն)։ 1995-05-30։ Վերցված է 2020-05-11 
  97. «Новая программная политика ОРТ»։ www.kommersant.ru (ռուսերեն)։ 1995-09-23։ Վերցված է 2020-05-11 
  98. «Конфликт телепроизводителей и ОРТ»։ www.kommersant.ru (ռուսերեն)։ 1995-09-28։ Վերցված է 2020-05-11 
  99. «ОРТ создает производящую компанию»։ www.kommersant.ru (ռուսերեն)։ 1995-10-06։ Վերցված է 2020-05-11 
  100. «Заставка Лига чемпионов ОРТ(Первый, Останкино) 1995.avi» 
  101. «О совершенствовании телерадиовещания в Российской Федерации»։ pravo.gov.ru։ Վերցված է 2020-05-12 
  102. pravo.gov.ru http://pravo.gov.ru/proxy/ips/?docbody=&link_id=0&nd=102037638&intelsearch=&firstDoc=1&lastDoc=1։ Վերցված է 2020-05-12 
  103. «Evgeny Kiselev»։ www.facebook.com (հայերեն)։ Վերցված է 2020-05-12 
  104. «Вести.Ru / О программе»։ web.archive.org։ 2003-01-25։ Վերցված է 2020-05-12 
  105. «Пример программы передач на 22 июня 1992 года. «12.20 — Перерыв. 14.05 — Программа передач»» 
  106. «Пример программы передач от 24 февраля 1992 года. «00.10 — Технический перерыв. 01.10 — «Новая студия представляет»: «Ситуация»» 
  107. «Пример программы передач от 28 июня 1993 года. «12.00 — Новости. *** 14.00 — Теннис»» 
  108. «Пример программы передач от 20 июля 1993 года (вторник). «12.00 — Новости. *** 15.00 — Новости (с сурдопереводом).» 
  109. «Пример программы передач от 17 июля 1994 года. «12.10 — Перерыв. 16.00 — Новости».» 
  110. «Пример программы передач от 2 августа 1994 года. «11.00 — Новости. *** 16.00 — Новости»» 
  111. «Пример программы передач от 31 августа 1994 года» 
  112. «Пример программы передач от 3 октября 1994 года. «10.52 — Новости. *** 15.52 — Новости».» 
  113. «Пример программы передач от 21 ноября 1994 года. «10.45 — Перерыв. 15.50 — Новости».»