Վլադիսլավ Լիստևի սպանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիսլավ Լիստևը 1992 թվականին

Ռուս հայտնի լրագրող Վլադիսլավ Լիստևի սպանությունը տեղի է ունեցել Մոսկվայում, 1995 թվականի մարտի 1-ին։ Սպանության պահին Լիստևը Առաջին ալիքի (ՕՌՏ) գլխավոր տնօրենն էր։ Լիստևի սպանությունը դարձավ 1990-ական թվականների առավել աղմուկ հանած և մինչ օրս չբացահայտված իրադարձությունը։

Սպանությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականի մարտի 1-ի երեկոյան, մոտավորապես ժամը 21:10 րոպե, վերադառնալով «Պիկ ժամ» հաղորդման նկարահանումներից[1], Նովոկուզնեցկայա փողոցի վրա գտնվող իր տան մուտքում սպանվեց Վլադիսլավ Լիստևը. առաջին գնդակը դիպել էր նրա աջ նախաբազկին, երկրորդը՝ գլխին[2]։ Նրա մոտ գտնվող արժեքավոր իրերը և կանխիկ խոշոր գումարը տեղում էին, ինչը թույլ տվեց քննիչներին ենթադրել, որ սպանությունը կապված է հեռուստահաղորդավարի գործնական կամ քաղաքական գործունեության հետ։ Չնայած իրավապահ մարմինների բազմաթիվ հայտարարություններին, թե գործը մոտ է բացահայտվելուն, ո՛չ պատվիրատուները, ո՛չ մարդասպանը չեն հայտնաբերվել։

Լիստևի մահվան և հուղարկավորության շուրջ իրադարձությունները ուղեկցվեցին հանրային լայն ռեզոնանսով։ Մարտի 2-ին կենտրոնական ռուսական բոլոր հեռուստաալիքները դադարեցրեցին հեռարձակումները։ Ողջ օրը երկրի էկրաններին եղավ ՕՌՏ-ի գործադիր տնօրենի դիմանկարը՝ ներքևում «Սպանվել է Վլադիսլավ Լիստևը» ուղեկցող գրությամբ։ Եթեր էին հեռարձակվում միայն լուրերի հրատապ թողարկումները։ Ռուսաստանի նորագույն պատմության մեջ ոչ մի այլ իրադարձություն ռուսական բոլոր հեռուստաալիքների եթերների լիակատար դադարեցման պատճառ չի հանդիսացել։ Երեկոյան ժամը 19:00-ին «Պիկ ժամ»-ը հեռարձակվեց առանց մշտական հաղորդավարի, հաղորդումը նվիրված էր Լիստևի կյանքին և ստեղծագործական գործունեությանը։ Դրան, միաժամանակ երկրի բոլոր հեռուստաալիքներով, 19:25-ին հետևեց Լիստևի հիշատակին նվիրված «Ռուսաստանի պիկ ժամը» հաղորդման ուղիղ եթերը «Օստանկինո»-ի համերգային ստուդիայից և «Պիկ ժամ» հաղորդման ստուդիայից[3], որին մասնակցում էին հայտնի լրագրողներ, քաղաքական գործիչներ, դերասաններ։ Ավելի վաղ, սպանության վերաբերյալ հայտարարությամբ հանդես էր եկել Ռուսաստանի Նախագահ Բորիս Ելցինը։ Մարտի 3-ին տեղի ունեցավ սգո հոգեհանգիստը. դագաղը դրված էր «Օստանկինո»-ի համերգային դահլիճում։ Հուղարկավորությունը կատարվեց մարտի 4-ին Վագանկովյան գերեզմանատանը։

Ալեքսանդր Կոնդրաշովը իր՝ «Վլադ Լիստև. Կողմնակալ ռեքվիեմ» գրքի գրախոսականում («Լիտերատուրնայա գազետա») նշում է, որ «նրա մահվամբ, այս կամ այն կերպ շահագրգռված (մեղավոր) էին շատերը։ Նրա ուզում էին սպանել և սպանեցին բոլորը՝ սկսած հենց իրենից»[4]։

Հետաքննություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ քննիչ Բորիս Ուվարովի, ում 1995 թվականին պատվիրեցին հետաքննել Լիստևի սպանությունը, երբ նա գլխավոր դատախազ Ալեքսեյ Իլյուշենկոյին զեկուցել է, թե գործը գրեթե բացահայտված է և խնդրել է կասկածյալների համար ձերբակալությունների և խուզարկությունների մի շարք սանկցիաներ ստորագրել, անմիջապես հարկադրաբար արձակուրդ է ուղարկվել[5]։

Լիստևի սպանությունից հետո մի շարք հանցագործներ խոստովանեցին, որ իրենք են սպանության հեղինակները, բայց հետագայում հրաժարվեցին իրենց ցուցմունքներից։ Օրինակ, Լիստևի սպանությունը խոստովանել էր պատգամավոր Յուրի Պոլյակովի սպանության համար մեղադրվող կասկածյալը, բայց հետո նա հրաժարվեց ցուցմունք տալուց[6]։

2009 թվականի ապրիլի 21-ին Լիստևի գործով հետաքննությունը դադարեցվեց, սակայն նոր քննիչը կարող է այն վերաբացելու որոշում կայացնել։ Քննչական կոմիտեում եզրակացրել են, որ Լիստևի սպանության գործը «մշուշոտ» է թվում, քանի որ այդ գործի դերակատարներից շատերը մահացել են։

Կասկածյալ № 1՝ Բորիս Բերեզովսկի[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոլ Խլեբնիկովի հոդվածներն ու գրքերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոլ Խլեբնիկով

1996 թվականին «Ֆորբս» ամսագրում հայտնվեց «Կրեմլի կնքահայրը» հոդվածը, որում Փոլ Խլեբնիկովը կարծիք էր արտահայտում, որ Բորիս Բերեզովսկին ուշացրել է Լիսովսկուն՝ Լիստևի տուժանքների վճարումը։ Հոդվածի համաձայն՝ իրավիճակը «որոշակիորեն այնպիսին էր», որ Բերեզովսկին էր կառավարում Ռուսաստանի հանցավոր ցանցերի հիմնադիրներին։ Բերեզովսկին դատի տվեց ամսագիրը, ավելի ուշ՝ հրաժարվեց իր հայցից՝ համաձայնության գալով պատասխանողի հետ, ով սեփական խոսքերին հերքում հրապարակեց՝ կապված Լիստևի և ցանկացած այլ սպանությունների մեջ Բերեզովսկու մեղավորության, ինչպես նաև նրան որպես մաֆիայի առաջնորդ ներկայացնելու վերաբերյալ։ Հիշատակված հոդվածում գործընկեր Գլուշկովը չէր մեղադրվում 1982 թվականին պետական ունեցվածքի գողության մեջ, ինչպես ավելի վաղ պնդում էր Խլեբնիկովը[7]։

2000 թվականին Խլեբնիկովը հրապարակեց «Կրեմլի կնքահայր Բորիս Բերեզովսկին, կամ Ռուսաստանի կողոպուտի պատմություն» գիրքը, որում շարադրում էր Բերեզովսկու գործունեության վերաբերյալ իր տեսակետը։

Խլեբնիկովը իր գրքում պնդում էր, որ ի սկզբանե Առաջին ալիքի սեփականաշնորհման գաղափարը առաջ է քաշել Վլադ Լիստևը։ Լինելով ալիքի առաջատար պրոդյուսերը և ալիքը սեփականաշնորհելու գաղափարի հեղինակը՝ Լիստևը նոր ընկերության ղեկավարի հիմնական թեկնածուն էր։ Ըստ Խլեբնիկովի, «ԼոգոՎԱԶ»-ի ղեկավարությունը այդ պաշտոնին ուզում էր տեսնել Բերեզովսկու դաշնակցին՝ պրոդյուսեր Իրենա Լեսնևսկայային։ Սակայն, այդուհանդերձ, գլխավոր տնօրեն նշանակվեց Լիստևը, իսկ Բերեզովսկուն նշանակեցին Տնօրենների Խորհրդի նախագահի տեղակալ։

Խլեբնիկովը ցիտում է Ալեքսանդր Կորժակովին, ով պնդում էր, որ Առաջին ալիքի մասնավորեցումը տեղի է ունեցել 1995 թվականի ձմռանը, և, որ Բերեզովսկին բաժնետոմսերը առանց մրցույթի, ինչպես իրեն հարմար էր, վաճառել է ձեռներեցներին։ Քանի որ ռուսաստանյան օրենսդրության համաձայն մասնավորեցումը պետք է տեղի ունենար հրապարակային աճուրդով, ՕՌՏ-ն, ֆորմալ առումով, ապօրինի է սեփականաշնորհվել։ Ըստ Խլեբնիկովի, Բերեզովսկին նախապատվություն տվել է «Менатеп», «Столичный», «Альфа» և «Национальный кредит», «Газпром» և «Национальный фонд спорта» բանկերին։ Խլեբնիկովը պնդում էր, որ Բերեզովսկին մերժել է իր շահերի հետ մրցակցող «Лукойл», «Онэксим-банк» և «Инкомбанк» բանկերին[8]։

Խլեբնիկովի ունեցած տվյալներով՝ ՕՌՏ-ի ընդհանուր բաժնետիրական կապիտալը կազմել է 2 միլիոն դոլլար։ Բերեզովսկու ընկերությունները գնել են բաժնետոմսերի 16 տոկոսը։ Բացի սրանից, Բերեզովսկին վերահսկում էր նաև ևս 20 տոկոսը։ Ըստ Խլեբնիկովի, ներդնելով մոտ 320 հազար դոլլար, Բերեզովսկին ստանձնել է ռուսական հիմնական հեռուստաալիքի վերահսկողությունը, իսկ պետությունը ստացել է բաժնետոմսերի 51 տոկոսը։ Խլեբնիկովը պնդում էր, որ Լիստևի և «Рекламы-холдинга»-ի ղեկավար Սերգեյ Լիսովսկու միջև բանակցությունները ձգձգվում էին։ Ենթադրվում է, որ բաժնետոմսերի 51 տոկոս ունեցող պետությունը պետք է շարունակեր զգալի ներդրում կատարել հեռուստաընկերության բյուջեում[8]։ «Վլադ Լիստև. Կողմնակալ ռեքվիեմ» գրքում ժխտվում է Լիսովսկու մասնակցությունը Վլադիսլավ Լիստևի սպանության մեջ[9]։

ՕՌՏ-ի սեփականաշնորհումից անմիջապես հետո գլխավոր տնօրեն Վլադ Լիստևը որոշեց կենտրոնանալ այնպիսի գործողությունների վրա, որոնց հետևանքով ալիքը միլիոնավոր դոլլարների պակասորդ ունեցով. դա գովազդային ժամանակի վաճառքն էր։ Նա սկսեց բանակցություններ վարել «Рекламы-холдинга»-ի ղեկավար Լիսովսկու հետ։ Գովազդային մագնատը, ըստ ամենայնի, ՕՌՏ-ին առաջարկել է փոխհատուցում վճարել ալիքով գովազդ տարածելու իրավունքի դիմաց և դրանով պահպանել միանձնյա վերահսկողությունը։ 1995 թվականի փետրվարի 20-ին Վլադ Լիստևը գովազդի բոլոր տեսակների համար ժամանակավոր մորատորիում (վճարումի դադարեցում) հայտարարեց, մինչև ՕՌՏ-ն «էթիկայի նոր նորմեր» կմշակի։ Կորժակովը պնդում է, որ «գովազդի արգելումը (ՕՌՏ-ով) անձամբ Լիսովսկու և Բերեզովսկու համար նշանակում էր միլիոնների հասնող շահույթի կորուստ»[8]։

Ըստ Խլեբնիկովի նյութերի, զեկույցներից մեկում մայրաքաղաքային ԿՀՏՎ-ի (Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի տարածաշրջանային վարչություն) աշխատակիցը շեշտել է, որ Լիստևը վախենում էր հարձակումից և փետրվարի վերջերին իր մտերիմ ընկերներին պատմել է, որ իրեն կարող են սպանել։ Երբ նա որոշել է վերջ դնել գովազդային մենաշնորհը, նրա մոտ եկել է Լիսովսկին և պահանջել փոխհատուցել իր կրած՝ 100 միլիոն դոլլարի հասնող վնասը՝ սպառնալով հաշվեհարդարով։ Լիստևն ասել է, որ գտել է եվրոպական մի ընկերություն, որը պատրաստ է 200 միլիոն դոլլար վճարել ՕՌՏ-ում գովազդային ժամանակի տնօրինման իրավունքի համար։ Ըստ Խլեբնիկովի, Լիստևը դիմել է ՕՌՏ-ի գլխավոր ֆինանսիստ Բորիս Բերեզովսկուն՝ խնդրելով 100 միլիոնը վճարել Լիսովսկուն։ Խլեբնիկովը գրել է, որ գումարը փոխանցվել է Բերեզովսկու ընկերություններից մեկի հաշվեհամարին, և, որ Բերեզովսկին խոստացել է այդ գումարը Լիսովսկուն փոխանցել երեք ամիս հետո[8]։

Խլեբնիկովը պնդում է, որ, ըստ «Онэксим-банк»-ի անալիտիկ ծառայության հաղորդագրության, ՕՌՏ-ով գովազդի վրա Լիստևի կողմից դրված արգելքը բացատրվում է նրանով, որ նա ձգտում էր առավել շահավետ առաջարկներ ստանալ գովազդի տնօրինման իրավունքի դիմաց։ Լիսովսկին ՕՌՏ-ին առաջարկել է 100 միլիոն դոլլար, բայց Լիստևը 170 միլիոն էր ակնկալել[8]։

Խլեբնիկովը գրում է, որ Բերեզովսկին այդ ժամանակ բանակցությունների մեջ էր հանցավոր մի քանի խմբավորումների հետ, և, որ 1995 թվականի սկզբին բանտում նստած բանդիտական մի հեղինակություն հայտարարել է, որ Բերեզովսկու օգնական Բադրի Պատարկացիշվիլիից Լիստևին սպանելու խնդրանք է ստացել։ Սակայն Բադրին ձերբակալվել է Մոսկվան քրեական տարրերից զանգվածաբար մաքրելու արդյունքում և բանտարկվել է։ Խլեբնիկովի գրքի տվյալներով՝ փետրվարի 28-ին, Լիստևի սպանությունից մեկ օր առաջ, Բերեզովսկին հանդիպել է «Նիկոլայ» անունով օրենքով գողի հետ և նրան է փոխանցել 100 հազար դոլլար կանխիկ գումար[8]։ Խլեբնիկովը պնդում է, որ Բերեզովսկին վստահեցրել է, թե այդ գումարը նա «Նիկոլային» փոխանցել է այն բանի համար, որ գտնեն նախորդ տարվա ամռանը «ԼոգոՎԱԶ»-ի շենքի մոտ իր մեքենայի պայթյունի մեղավորներին։ Խլեբնիկովը գրում է, որ Բերեզովսկին հանդիպել է օրենքով գողի հետ ՆԳ տարածաշրջանային վարչության երկու աշխատակիցների ներկայությամբ և անվտանգության ծառայությունից իր երկու գործակալներին հրահանգել է տեսաերիզի վրա նկարահանել իրենց հանդիպումը՝ «ապացուցելու համար, որի իրեն շանտաժի են ենթարկում»[8]։

Խլեբնիկովը պնդում է, որ ժամը 3-ին, երբ Բերեզովսկին հոգահանգստյան արարողությունից վերադարձել է «ԼոգոՎԱԶ»-ի շենք, այստեղ ԿՀՏՎ-ի շատ ոստիկաններ և օմոնականներ են հավաքված եղել։ Նրանք խուզարկություն կատարելու հրամանաթուղթ և Բերեզովսկուն, որպես Լիստևի գործով վկա, հարցաքննելու թույլտվություն են ներկայացրել։ Օլիգարխը բացատրություն է պահանջել, և նրա պահակախումբը (այդ թվում՝ Դաշնային հակահետախուզական ծառայության (ՖՍԿ) աշխատակից Ալեքսանդր Լիտվինենկոն) թույլ չի տվել ոստիկանությանը՝ ներս մտնել։ Դիմադրությունը շարունակվել է մինչև կեսգիշեր։ Ի վերջո, ուժայինները Բերեզովսկուն և նրա օգնական Բադրիին խնդրել են ներկայանալ ոստիկանության բաժանմունք՝ հարցաքննության։ Խլեբնիկովը պնդում է, որ Բերեզովսկին զանգահարել է գլխավոր դատախազի պաշտոնակատար Ալեքսեյ Իլյուշենկոյին և որ վերջինս հրամայել է Բերեզովսկուց և Բադրիից ցուցմունքներ վերցնել «ԼոգոՎԱԶ»-ի գրասենյակում, ոչ թե՝ ոստիկանության բաժանմունքում[8]։

Ըստ Խլեբնիկովի, Բերեզովսկին Իրենա Լեսնևսկայային՝ Ելցինի կնոջ ընկերուհուն, և Առաջին ալիքի գլխավոր պրոդյուսերներից մեկին, խնդրել է հանդես գալ իր հետ միասին։ Խլեբնիկովը գրում է, որ Լեսնևսկայան Վլադ Լիստևի սպանության մեջ մեղադրում է Բլադիմիր Հուսինսկուն, Մոսկվայի քաղաքագլուխ Յուրի Լուժկովին և ՊԱԿ-ին[8]։ Խլեբնիկովի գրքի համաձայն, հետաքննության ղեկավարների տեսահաղորդագրության արդյունքում Մոսկվայի դատախազ Գենադի Պոնոմարևին և նրա տեղակալին հեռացել են պաշտոնից, իսկ ոստիկանությանը հրաման է տրվել հանգիստ թողնել «ԼոգոՎԱԶ»-ը և Բերեզովսկուն։ Խլեբնիկովը ցիտում է Կորժակովին, ով պնդում էր, որ Բերեզովսկին «բացեիբաց օգտագործեց իր քաղաքական կապերը, որպեսզի խույս տա օրենքով պահանջվող հարցաքննությունից»։ Ըստ Խլեբնիկովի, Բերեզովսկին թաքցրել է քննիչներից, որ ինքը «ԼոգոՎԱԶ»-ի ընդունելությունների տանը սպանության նախօրեին հանդիպել է Լիստևի հետ[8]։

Լիստևի գործում այլ կասկածյալներ ևս եղել են. «ԼոգոՎԱԶ»-ի շենքի խուզարկության փորձի օրը ոստիկանությունը անակնկալ հայտնվել է նաև գովազդային մագնատ Սերգեյ Լիսովսկու աշխատավայր՝ խուզարկության նպատակով։

Խլեբնիկովը գրել է, որ սպանությունից հետո իրավապաշտպան մարմինները սպանության գործով ոչ մի անգամ չեն հարցաքննել Հուսինսկուն[8]։

Փոլ Խլեբնիկովը անհայտ անձանց կողմից սպանվել է Մոսկվայում, 2004 թվականի հուլիսի 9-ին։ Բորիս Բերեզովսկին մահացել է 2013 թվականի մարտի 23-ին։ 2017 թվականի դրությամբ հանցագործությունը մնում է չբացահայտված։

Դատապարտյալի հայտարարությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լրագրողական հետաքննությունների գործակալությունից Եվգենի Վիշենկովը հաղորդել է Գալինա Ստարովոյտովայի սպանության գործով դատապարտված Յուրի Կոլչինի տված ցուցմունքների մասին։ Ըստ Վիշենկովի, Կոլչինը հայտարարել է, որ Բորիս Բերեզովսկու ապաշնորհ օլիգարխներից մեկն է քրեական հեղինակություն համարվող Կոնստանտին Յակովլևին պատվիրել Լիստևի սպանությունը, և, որ վերջինս էլ սպանությունը կազմակերպել է Էդուարդ Կանիմոտոյի, Վալերի Սուլիկովսկու և անհայտ երրորդ անձի ձեռքերով։ Ըստ Կոլչինի, կազմակերպիչների և պատվիրատուի միջև զրույցին ներկա է եղել ինքը և մեկ այլ քրեական հեղինակություն՝ Վլադիմիր Կումարինը։ Սպանության շարժառիթ հանդիսացել է Լիստևի՝ ՕՌՏ-ով գովազդի վրա դրած արգելքը[10][11][12]։ Ինքը՝ Վլադիմիր Կումարինը քննիչին հայտարարել է, որ այս տարբերակը ակնհայտ հորինվածք է, քանի որ բժշկական փաստաթղթերի համաձայն 1994 թվականի երկրորդ կեսին և գրեթե մինչև 1995 թվականի վերջը ինքը բուժման մեջ է գտնվել Գերմանիայում, հիվանդանոցում, ուր ծանր հրազենային վնասվածքի հետևանքով սկզբում եղել է կոմայի մեջ և չի կարողացել ինքնուրույն տեղաշարժվել[13]։ Ավելի ուշ Յուրի Կոլչինը անհաջող փորձարկում է անցել պոլիգրաֆով (ստի դեդեկտոր), ինչն էլ ցույց է տվել փորձարկվող վկայի պատմածի գիտակցված անարժանահավատությունը։

Գործընկերների կարծիքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպանվածի ուսուցիչ Վլադիմիր Մուկուսևը, խոսելով սպանության մասին[14][15], ժխտում է Բորիս Բերեզովսկու մասնակցությունը հանցագործությանը[16][17][18], 2010 թվականի մարտին, երբ լրացավ Վլադ Լիստևի մահվան 15-րդ տարին, նրա գործընկերը հանդես եկավ «Վլադ, դուք վաղ թե ուշ կկրակեք իրար վրա» հարցազրույցով։

Տատյանա Մոսկվինան «Аргументы недели» թերթում նշել է, որ «Վերակառուցման բիթլզներ» գրքում «Վլադ Լիստրի սպանության մեջ ժխտվում է Բ. Բերեզովսկու մեղավորության վարկածը»[19]։

Ինչպես նշել է Լեոնիդ Կրավչենկոն՝ «Նախ և առաջ, հենց հետաքննությամբ պարզվել է, որ նա 4 միլիարդ ռուբլի թաքցրել է... Քննիչները եկան ինձ մոտ, որպես հեռուստատեսության ոլորտի փորձառու մասնագետի, ով հիմնել և վարում էր «Взгляд»-ը («Հայացք»)...Ես նրանց անմիջապես ասացի՝ «Մի փնտրեք այստեղ ոչ մի քաղաքականություն, գործի էությունը կոմերցիան է»։ Կատարվածի էությունը, նրա կարծիքով, այն էր, որ Լիստևը «կես տարով չեղարկել էր գովազդը Առաջին ալիքով  »։ Բանն այն էր, որ ողջ գովազդը գտնվում էր Բերեզովսկու և Լիսովսկու միջնորդական երկու ընկերությունների ձեռքում։ Կես տարվա մեջ Բերեզովսկին միլիարդներ էր կորցնում...Առաջին ալիքով գովազդի չեղարկման վերաբերյալ պաշտոնական հայտարարությունից հինգ կամ վեց ամիս անց Լիստևը սպանվեց»[20]։

Կասկածյալ № 2՝ Սերգեյ Լիսովսկի[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերգեյ Լիսովսկի

2013 թվականի ապրիլի 4-ին «Սնոբ» ամսագրի կայքում տեղադրվեց լրագրող Եվգենի Լևկովիչի 2008 թվականի հարցազրույցը Առաջին ալիքի տնօրեն Կոնստանտին Էրնստի հետ, որտեղ վերջինս իբր պնդում է, որ Վլադ Լիստևի սպանության պատվիրատուն Սերգեյ Լիսովսկին է։ Բռնկված սկանդալից հետո «Սնոբ»-ը նյութը հեռացրեց կայքից, սակայն հարցազրույցի տեքստը, իր բարձր նշանակալիությունը հաշվի առնելով, վերստեղծեց «Կոմերսանտ» թերթը[21]։ Էրնստը տեքստի կենտրոնական հատվածի իսկությունը (բայց՝ ոչ հարցազրույցը) վիճարկեց, առանցքային ցիտատի բնագիր ձայնագրությունը լրագրողն այդպես էլ չներկայացրեց, իսկ Լիսովսկին իր առնչությունը սպանությանը կրկին հերքեց[22][23]։

2013 թվականի հուլիսի 1-ին «Դոժդ» («Дождь») հեռուստաալիքի եթերում Ռուսաստանի դատախազ Յուրի Սկուրատովը, ում օրոք անցկացվում էր Լիստևի սպանության հետաքննությունը, հայտարարեց, որ Էրնստի կողմից Լիստևի սպանությանը մասնակցություն ունենալու վարկածը Լիսովսկուն վերագրելը մոտ է իր սեփական վարկածին[24]։

Քրեական գործով Լիսովսկին անցել է որպես գործող անձ, նրա փաստաբանը եղել է Անատոլի Կուչերենան[25][26]։ Աղմկահարույց սպանության հետ կապված Լիսովսկին բազմիցս հիշատակվել է ԶԼՄ-ներում, քրեական գործի շրջանակներում նա մի շարք անգամներ հարցաքննվել է, ընդ որում՝ Լիսովսկին երբևէ չի թաքնվել հետաքննությունից, ինչով տարբերվել է սպանության ենթադրյալ կազմակերպիչներից՝ Սոլնցևսկյան կազմակերպված հանցավոր խմբավորման հեղինակություն Իգոր Դաշդամիրովից և ենթադրյալ կատարածու-եղբայրներ Ալեքսանդր և Անդրեյ Ագեյկիններից։ 1999 թվականին ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Սկուրատովի, ում օրոք կատարվում էին հետաքննչական հիմնական գործողությունները և հստակեցվել էին կասկածյալները, պաշտոնաթողությունից հետո մամուլում կրկին լայն տարածում գտավ սպանությանը չորս հիմնական անձերի, որոնցից մեկը Լիսովսկի էր անվանվում, մասնակցություն ունենալու վարկածը։ Ըստ Սկուրատովի, հետաքննությունը խոչընդոտվել է Կրեմլի կողմից, քանի որ ենթադրյալ պատվիրատուն Ելցինի՝ 1996 թվականի նախագահական նախընտրական արշավի հովանավորն է եղել։

Փոլ Խլեբնիկովը, անդրադառնալով Լիստևի ֆիզիկապես վերացման դրդապատճառներին և դեպի Լիսովսկին տանող «թելերին», մեջբերում է Ալեքսանդր Կորժակովին, ով պնդում էր, որ Առաջին ալիքի սեփականաշնորհումը տեղի է ունեցել 1995 թվականի ձմռանը և, որ Բ. Բերեզովսկին բաժնետոմսերը վաճառել է առանց մրցույթի[8]։ Խլեբնիկովը պնդում է, որ Լիստևի և «Рекламы-холдинга»-ի ղեկավար Լիսովսկու միջև բանակցությունները ձգձգվել են[8]։ 1995 թվականի փետրվարի 20-ին Լիստևը ժամանակավոր մորատորիում է հայտարարել գովազդի բոլոր տեսակների վրա, մինչև ՕՌՏ-ն նոր «էթիկայի նորմեր» կմշակի։ Կորժակովը պնդել է, որ «գովազդի չեղարկումը անձամբ Լիսովսկու համար միլիոնների եկամտի կորուստ էր նշանակում»[8]։

Կասկածյալ № 3՝ Ալեքսանդր Կորժակով[խմբագրել | խմբագրել կոդը]

ՖՍԲ-ի նախկին փոխգնդապետ Ալեքսանդր Լիտվինենկոն իր «Լյուբյանկայի հանցագործ խմբավորում» գրքում[27] Լիստևի սպանությունը կազմակերպելու մեջ ուղղակիորեն մեղադրել է Ալեքսանդր Կորժակովին։ Ըստ Յուրի Ֆելշտինսկու և Վլադիմիր Պրիբիլովսկու, ՊԱԿ/ՖՍԲ սպաներ Ալեքսանդր Կորժակովը և Ալեքսանդր Կոմելկովը Լիստևի սպանությունը կազմակերպել են Սոլնցևսկյան տղերքի ձեռքերով։ Հեղինակաները ենթադրում են, որ սպանության շարժառիթը եղել է հեռուստագովազդի հասույթից արված գողությունը թաքցնելը և այդ միջոցների ուղորդումը Օլեգ Սոսկովեցի՝ Ռուսաստանի նախագահական նախընտրական արշավին։ Հեղինակները գրում են, որ Կորժակովը մահափորձ է ձեռնարկել Բերեզովսկու դեմ և անհաջող փորձից հետո Լիստևի սպանության մեջ մեղադրել է Բերեզովսկուն[28]։

Այլընտրանքային վարկածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Այսպես կոչված «ընտանեկան» վարկածը նույնպես առկա է, բայց ժողովրդականություն ձեռք չի բերել[29]։
  • Եվգենի Դոդոլևը պնդում է, որ Լիստևին այդ օրը չեն ուզել սպանել, այլ՝ միայն վախեցնել, բայց «չափն անցել են»[30]։
  • 2010 թվականին Բերեզովսկին Լիստևի սպանության մեջ մեղադրեց Վլադիմիր Պուտինին, «թեպետ Սանկտ-Պետերբուրգի կառավարության այդ ժամանակվա նախագահի առաջին տեղակալի ինչին էր պետք լրագրողի սպանությունը, չբացատրեց»[31][32][33][34]։

Նորագույն իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի հոկտեմբերին Լիստևի սպանության հետաքննությունը վստահվեց քննիչ Լյոմա Տամաևին[35]։ «Այս գործում վերջակետ դնելը դեռ վաղ է, այն ենթակա չէ կարճման։ Քրեական գործի հետաքննությունը կասեցված է, այդուամենայնիվ, օպերատիվ ծառայություններին ցուցումներ է տրվել, և, հենց որ ի հայտ կգա նշանակալի տեղեկատվություն, հետաքննությունը գործը կվերաբացի, այնպես, որ աշխատանքը շարունակվում է»՝ 2013 թվականի հունվարի 15-ին պարզաբանում ներկայացրեց ՌԴ գլխավոր դատախազ Վլադիմիր Մարկինը[36]։

2015 թվականի մարտի 1-ին, Լիստևի զոհվելու 20-րդ տարելիցի օրը, Առաջին ալիքով ցուցադրվեց կենսագրական վավերագրական «Վլադ Լիստև. 20 տարի անց» ֆիլմը։ Մեկնաբանելով սպանությունը բացահայտելու 20-ամյա անհաջող փորձերը՝ Կոնստանտին Էրնստը կրկին հայտարարեց, որ չբացահայտված սպանության վերաբերյալ ինքն ունի իր սեփական հստակ և տրամաբանական վարկածը, սակայն չունի իրավական նշանակելի ապացույցներ, այդ պատճառով ինքը դա չի կարող հրապարակավ բարձրաձայնել[37]։

2017 թվականի մարտի 2-ին Russian Criminal պարտալում հրապարակվեց «Ինչպես և ով սպանեց Վլադիսլավ Լիստևին» հոդվածը, որը հիմնված էր Ինտերպոլի հետաքննության տվյալների վրա։ Պատվիրատուների թվում են Ֆեդերացիայի Խորհրդի անդամ Սերգեյ Լիսովսկին և մեդիամենեջեր Բորիս Զոսիմովը։ Լիստևի ֆիզիկական վերացման կազմակերպմամբ, ըստ այդ վարկածի, զբաղվել է Սոլնցևսկյան կազմակերպված հանցավոր խմբավորումը[38]։

Վավերագրական ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. [1]
  2. «Дело об убийстве Владислава Листьева. Справка». ՌԻԱ Նովոստի — Справочник. 2013 թ․ նոյեմբերի 27. Վերցված է 2017 թ․ ապրիլի 14-ին.
  3. [2]
  4. Кондрашов А. И. «ТелевЕдение. Дети колбасы (о книге Е. Ю. Додолева)». // Литературная газета, №25 (6373) (2012-06-20) (Телекнига). Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 8-ին.
  5. Уваров знает, кто убил Листьева
  6. Ъ — Казаки признались в убийстве депутата // Коммерсантъ, 10 марта 1999
  7. «Godfather of the Kremlin?» Արխիվացված 2019-09-01 Wayback Machine, Forbes, 30 декабря 1996 г.
  8. 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 8,11 8,12 8,13 «Крёстный отец Кремля Борис Березовский, или история разграбления России». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 15-ին.
  9. ««Убивать Влада никто не хотел. Но он мешал Бадри Патаркацишвили проводить реформу на „первой кнопке"»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 15-ին.
  10. Тамбовским предъявили Листьева
  11. Названы имена убийц Влада Листьева
  12. СМИ: член тамбовской ОПГ в убийстве Листьева обвинил Б. Березовского, В. Барсукова (Кумарина) и К. Яковлева (Могилу)
  13. «Дневная жизнь «ночного губернатора» Санкт-Петербурга. Интервью Владимира Кумарина газете «Совершенно Секретно»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 15-ին.
  14. «Subbota — Владимир Мукусев знает, кто убил Влада Листьева». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 15-ին.
  15. «RUSNORD. Информационное агентство. Новости, политика, комментарии, интервью, аналитика». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 15-ին.
  16. Коллега Листьева: Убийц нужно искать в телецентре — АиФ — Петербург
  17. ПРАВО.RU — Друг Листьева: убийц нужно искать в Останкино
  18. «Березовский не причастен к смерти Листьева. Убийц нужно искать не в Лондоне, а в «Останкино»? — Березовский». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 15-ին.
  19. Татьяна Москвина. На книжной ярмарке отмечена любопытная волна: исчезли утопии, рисовавшие мрачное будущее России // Аргументы недели
  20. «Леонид Кравченко: СССР разрушили Яковлев и Шеварднадзе - Новости Санкт-Петербурга - Фонтанка.Ру». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 3-ին.
  21. Ольга Калинина, Анна Касаткина (2013 թ․ ապրիլի 4). «Константин Эрнст: я знаю, кто убил Влада». Общество (ռուսերեն). Коммерсантъ. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 24-ին.
  22. «Константин Эрнст опроверг 'Эху Москвы' то, что он называл Сергея Лисовского заказчиком убийства Владислава Листьева». Эхо Москвы. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 9-ին.
  23. «Лисовский опроверг утверждения о его причастности к убийству Листьева» (ռուսերեն). РИА Новости. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 9-ին.
  24. «СКУРАТОВ: ВЕРСИЯ ОБ УЧАСТИИ СЕРГЕЯ ЛИСОВСКОГО В УБИЙСТВЕ ЛИСТЬЕВА БЛИЗКА К ПРАВДЕ». Общество (ռուսերեն). Дождь (телеканал). 2013 թ․ հուլիսի 31. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 31-ին.
  25. Lenta.ru/Кучерена, Анатолий
  26. Подозреваемые в убийстве Листьева вернулись в Москву
  27. Александр Литвиненко «Лубянская преступная группировка», глава 5//
  28. Глава 1 Заговор Коржакова, раздел Четвёртый компонент — деньги, архивировано из публикации книги «Корпорация. Россия и КГБ во времена президента Путина», 2010 г.
  29. Ярмольник рассказывал анекдоты у гроба Разбаша
  30. Листьев легко «кидал» людей
  31. «Березовский: Листьева мог заказать Путин // ТСН.ua». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 15-ին.
  32. Березовский «повесил» Листьева на Путина!
  33. Березовский: думаю, Путин мог «заказать» Листьева через «питерских» // Газета. Ru
  34. Санкт-Петербург.ру // Показания члена «тамбовской» ОПГ об убийцах Листьева вызывают у следствия сомнения
  35. «Дело об убийстве Владислава Листьева поручено новому следователю». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 15-ին.
  36. Интерфакс: «Точку в расследовании ставить рано»
  37. Первый канал. Документальное кино. Влад Листьев. Взгляд через двадцать лет
  38. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 15-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]