Վլադիսլավ Լիստև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

ռուս.՝ Владислав
Listiev.jpeg
Ծնվել է մայիսի 10, 1956(1956-05-10)[1][2]
Ծննդավայր Մոսկվա, ԽՍՀՄ[3][4]
Մահացել է մարտի 1, 1995(1995-03-01)[5][6] (38 տարեկանում)
Մահվան վայր Մոսկվա, Ռուսաստան[7][8][9]
Քաղաքացիություն Flag of Russia.svg Ռուսաստան[10][11][12]
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մայրենի լեզու ռուսերեն
Կրթություն ՄՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ
Մասնագիտություն լրագրող, հեռուստահաղորդավար, հեռուստատեսային պրոդյուսեր և խմբագիր
Աշխատանք Ռուսական առաջին ալիքի գլխավոր տնօրեն
Քաղաքական կուսակցություն ԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
ՏԷՖԻ և Ovation
Vladislav Listjev Վիքիպահեստում

Վլադիսլավ Նիկոլայի Լիստև (ռուս.՝ Владисла́в Никола́евич Ли́стьев ), (առավել հայտնի է Վլադ Լիստև անունով, մայիսի 10, 1956, Մոսկվա - մարտի 1, 1995, Մոսկվա), ռուս հեռուստահաղորդավար և լրագրող, Ռուսական առաջին ալիքի գլխավոր տնօրեն (ռուս.՝ ОРТ), «Հայացք», «Պիկ ժամ», «Հրաշքների դաշտ», «Թեմա» հաղորդումների հեղինակ և վարող:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիսլավ Լիստևը ծնվել է 1956 թվականին, սովորել է Զնամենսկի եղբայրների անվան դպրոցում, եղել է թեթև ատլետիկայի սպորտի վարպետի թեկնածու, ԽՍՀՄ երիտասարդների չեմպիոն՝ 1000 մ մրցավազքում[13]: Աշխատել է «Սպարտակ» սպորտային ակումբում՝ որպես հրահանգիչ: Զինծառայությունն անցել է Մոսկվայի Թամանյան դիվիզիայում[14]:

Ընդունվել է Մոսկվայի պետական համալսարանի լրագրության բաժինը: 1982 թվականին ավարտել է ուսումը և ստացել հեռուստատեսային գրականության աշխատակցի մասնագիտացում: Բուհն ավարտելուց հետո պետական ռադիոյում աշխատել է որպես խմբագիր: 1987 թվականին աշխատել է որպես «Հայացք» հաղորդման վարող: Լիստևը և նրա ընկերները ստեղծում են «ВИД» հաղորդաշարը, հաղորդումներ պատրաստում ռուսական առաջին ալիքի համար: 1991 թվականին Լիստևը դառնում է այդ հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերը, իսկ 1993 թվականին՝ պրեզիդենտ: Հետագայում իր կոլեգաների հետ խնդիրներ է ունենում. այդ պատճառով հաղորդաշարի պրեզիդենտ է դառնում Ալեքսանդր Լյուբիմովը: 1994 թվականին նախաձեռնում է ավտոշոու` «Гонки на выживание», որը 1996 թվականից անց է կացվում ՌԴ տարբեր քաղաքներում: 1995 թվականին նշանակվում է Ռուսական առաջին ալիքի գլխավոր տնօրեն: Նա արագորեն ձեռնամուխ է լինում ընկերության տնտեսական քաղաքականության վերափոխմանը: Լիստևը բազմիցս հրավիրվել է ՈւՀԱ՝ որպես ժյուրիի անդամ: Նա տպավորիչ հեռուստահաղորդավար էր, տեխնիկապես հմուտ և ստեղծագործող: Վլադիմիր Պոզները շատ բարձր է գնահատել նրա պրոֆեսիոնալիզմը: Նա կարողանում էր էկրանից այն կողմ հայտնվել յուրաքանչյուր անհատի կողքին: Նրա վարած յուրաքանչյուր հաղորդումը հսկայական հեղինակություն էր վայելում:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայրը՝ Նիկոլայ Իվանովիչ Լիստև (1931-1973), եղել է ժողովրդական վերահսկողության կոմիտեի շտաբի պետ, մահացել է 42 տարեկանում՝ ինքնասպանություն գործելով։
  • Մայրը՝ Զոյա Վասիլևնա Լիստևա (1934—1996), աշխատել է որպես գրագիր «Դինամո» գործարանում։ Թոշակի անցնելուց հետո հավաքարար է աշխատել «Կախովսկի» մետրոյում։ 1996 թվականի հունիսի 30-ին ճանապարհային վթարի է ենթարկվել և մահացել է հիվանդանոցի ճանապարհին։ Նրա արյան մեջ մեծ քանակի ալկոհոլ է հայտնաբերվել[15]։ Խորթ հայրը 10 տարի մեծ էր Վլադիսլավից։ Եղել է հարբեցող ու թմրամոլ[16][17][18]։
  • Առաջին կինը- Ելենա Եսինա, ամուսնացել են 1977 թվականին, երբ Վլադն ավարտել է գիշերօթիկ դպրոցը։ Բաժանվել են երկուսուկես տարի անց։ Որդին մահացել է ծնվելուց հետո[19]։ Աղջիկը՝ Ելենան (1981) մասնագիտությամբ մատնահարդար է։ Վլադը նրա դաստիարակությամբ չի զբաղվել։ Ելենան ունի երկու երեխա, Անաստասիան և Բոգդանը[20]։
  • Երկրորդ կինը՝ Տատյանա Լապինան է, նրանք ծանոթացել են 1980 թվականի Ամառային օլիմպիական խաղերի ժամանակ։ Որդին՝ Վլադիսլավը մահացել է 6 տարեկանում (1982—1988), [19] մյուս որդին՝ Ալեքսանդրը մի քանի անգամ պրոբլեմներ է ունեցել ճանապարհային ոստիկանների հետ, ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար։ Ալեքսանդրը ունի մեկ աղջիկ[21][22]։
  • Երրորդ կինը՝ Ալբինա Նազիմովան, նկարչուհի, պրոդյուսեր և ինտերիերի դիզայներ է, Վլադի մահից հետո ամուսնացել է ռեժիսոր Անդրեյ Ռազբաշի հետ։ Անդրեյը եղել է ՎԻԴ հաղորդաշարի հիմնադիրներից։

Սպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թ մարտի 1-ի երեկոյան Վլադ Լիստևը սպանվում է Նովոկուզնեցկ փողոցի վրա գտնվող իր տան շքամուտի մոտ: Առաջին գնդակը խոցում է աջ ուսագոտին, երկրորդը՝ գլուխը[23]: Նրա մոտ եղած գումարին ու թանկարժեք իրերին ձեռք չեն տալիս, և քննչական վարկածն այն էր, որ նրան սպանել են քաղաքական կամ մասնագիտական գործունեության պատճառով[24]: Վերջին հրաժեշտը տեղի է ունեցել Օստանկինո համերգային դահլիճից, թաղված է Մոսկվայի Վագանկովյան գերեզմանատանը: Լիստևի սպանությունը 1990-ականների ամենաաղմկահարույց սպանություններից էր և առ այսօր չի բացահայտվել:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.baker1974.com/1974.aspx
  2. http://russiapedia.rt.com/prominent-russians/entertainment/vladislav-listyev/
  3. http://foxync.hellobeautiful.com/650631/naomi-campbell-sits-down-with-oprah/
  4. http://theybf.com/2010/05/03/naomi-on-the-oprah-show-talks-her-married-boyfriend-her-temper-her-killer-body
  5. http://www.rferl.org/content/russia-murders-cast-pall-over-post-soviet/26875795.html
  6. http://www.rferl.org/content/article/1071368.html
  7. http://www.themoscowtimes.com/news/article/listyev-murder-still-unsolved-15-years-on/400708.html
  8. http://www.independent.co.uk/news/people/obituary--vladislav-listyev-1609775.html
  9. http://sputniknews.com/art_living/
  10. http://www.nytimes.com/2000/10/13/books/books-of-the-times-a-tycoon-s-meteoric-rise-after-russia-s-collapse.html
  11. http://www.mirror.co.uk/3am/celebrity-news/kate-moss-cries-for-alexander-mcqueen-202680
  12. http://www.mirror.co.uk/3am/celebrity-news/3am-girls-help-comfort-kate-202642
  13. Информация из телепередачи «Адамово яблоко» (1992)
  14. «Битвы экстрасенсов»… с Владиславом Листьевым // Московская правда
  15. Вдова Владислава Листьева Альбина Назимова: «Влад мечтал, что, выйдя на пенсию, создаст спортивный канал»
  16. Владислав Листьев. Смерть ходила за ним по пятам
  17. Без Влада Листьева
  18. 15 лет назад убили Влада Листьева
  19. 19,0 19,1 Страшная жизнь Владислава Листьева (1956—1995)
  20. Что стало с детьми Влада Листьева? Общаются ли его внуки между собой?
  21. Пьяный сын Владислава Листьева бежал с места ДТП
  22. Сын Влада Листьева вышел на свободу, отсидев две недели за пьяные гонки
  23. «Дело об убийстве Владислава Листьева. Справка»։ РИА Новости։ 2013-11-27։ Վերցված է 2017-04-14 
  24. Սպանվել է Լիստևը

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]