Օնիկ Փանիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Օնիկ Զարմունիից)
Jump to navigation Jump to search
Օնիկ Փանիկյան
Օնիկ Ստեփանի Փանիկյան
Ծնվել էհունվարի 19, 1905
ԾննդավայրՄալգարա (Թուրքիա)
Մահացել էմարտի 20, 1975
Մահվան վայրԵրևան (Հայաստան)
Ազգությունհայ
Մասնագիտությունթարգմանիչ, արձակագիր և բանաստեղծ

Օնիկ Ստեփանի Փանիկյան, ավելի հայտնի է որպես Օնիկ Զարմունի (1905, հունվարի 19 - 1975, մարտի 20), հայ բանաստեղծ, փիլիսոփա, արձակագիր, թարգմանիչ, ցեղակրոնության ազգային գաղափարախոսության հիմնադիրներից մեկը, Գարեգին Նժդեհի գաղափարակից ընկերը, Ցեղակրոն Ուխտեր շարժման ղեկավարներից մեկը։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1946 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Թուրքիայի Մալգարա գյուղաքաղաքում։ 1915 թվականին ընտանիքով աքսորվել է Դեյր Էզ-Զոր։ 1919 թվականին վերադարձել է Մալգարա և շարունակել ուսումը։ 1922 թվականին տեղափոխվել է Բուլղարիա։ 1929-1946 թվականներին ուսուցչություն է արել Պլովդիվի և Ռուսեի հայկական դպրոցներում։ 1946 թվականին Զարմունին աքսորվել է Սիպիր: Նրա ժառանգները այժմ էլ ապրում են Ռուսեում և Պլովդիվում։

1950-1972 թվականներին աշխատել է «Հայաստան» հրատարակչությունում որպես տեխնիկական խմբագիր։ Մահացել է Երևանում[1]:

Օ. Փանիկյանի երկերի մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ծաղիկ կփետտեմ, Սոֆիա, 1928, 32 էջ:
  • Գորշ երկնքի տակ, Սոֆիա, 1932, 64 էջ:
  • Երգ հավերժական, Սոֆիա, 1936, 16 էջ:
  • Զարմունի։ Ցեղի հրամայականը
  • Օ. Զարմունի: ԱԾՈՒ (Դպրոցական անտասանութիւններ), Սոֆիա, տպարան «Ռահվիրայ», 1938, 32 էջ:
  • Օ. Զարմունի: ԾԱՂԻԿ ԿԸ ՓԵՏՏԵՄ
  • Օ. Զարմունի: ԳՈՐՇ ԵՐԿՆՔԻ ՏԱԿ
  • Օ. Զարմունի: ԵՐԳ ՅԱՒԵՐԺԱԿԱՆ
  • Առանձնություն, Սոֆիա, 1940, 160 էջ:
  • Մահից դեպի կյանք, Երևան, 1948, 112 էջ:
  • Գիժ մարտիկը, Երևան, Հայպետհրատ, 1948, 12 էջ:
  • Ցայգերգ, Երևան, Հայպետհրատ, 1958, 96 էջ:
  • Հայրն ու որդին, Երևան, Հայպետհրատ, 1959, 16 էջ:
  • Գիժ մարտիկը, Երևան, Հայպետհրատ, 1959, 16 էջ:
  • Մեղուների երգը, Երևան, Հայպետհրատ, 1963, 24 էջ:
  • Մահից դեպի կյանք, Երևան, «Հայաստան», 1965, 336 էջ:
  • Ուրախության մատանին, Երևան, «Հայաստան», 1968, 12 էջ:
  • Ծաղիկների հեքիաթը, Երևան, «Հայաստան», 1970, 28 էջ:
  • Այգերգ, Երևան, «Հայաստան», 1972, 112 էջ:
  • Արքայորդին և ստրուկը, Երևան, «Հայաստան», 1972, 48 էջ:
  • Կապույտ երկինք, Երևան, «Սովետական գրող», 1978, 92 էջ:

Օ. Փանիկյանի կատարած թարգմանությունները (բուլղարերենից)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկ Խաչատրյան (1986)։ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ էջ էջ 564