Քրիստոսի հայտնությունը Մարիամ Մագթաղենացուն հարությունից հետո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրիստոսի հայտնությունը Մարիամ Մագթաղենացուն հարությունից հետո
տեսակգեղանկար
նկարիչԱլեքսանդր Իվանով
տարի1835[1]
բարձրություն2420 միլիմետր
լայնություն3210 միլիմետր
ժանրհոգևոր արվեստ
նյություղաներկ և կտավ
գտնվում էՌուսական թանգարան
հավաքածուՌուսական թանգարան
հիմնական թեմաNoli me tangere?
կայք
Ծանոթագրություններ
 Noli me tangere (Alexandr Ivanov) Վիքիպահեստում

«Քրիստոսի հայտնությունը Մարիամ Մագթաղենացուն Հարությունից հետո», ռուս հայտնի նկարիչ Ալեքսանդր Իվանովի (1806—1858) կտավը՝ ավարտված 1835 թվականին։ Այն Սանկտ-Պետերբուրգում Ռուսական պետական թանգարանի հավաքածուի մաս է (գույք.Ж-5263): Կտավի չափերը՝ 242 × 321 սմ [2][3][4]: Երբ կտավը պատրաստ էր, այն հաջողությամբ ցուցադրվել է սկզբում Հռոմում, ապա 1836 թվականի կեսերին՝ Պետերբուրգում։ Նրա համար Կայսերական գեղարվեստի Ակադեմիան Իվանովին ակադեմիկոսի կոչման արժանացրեց։ Այս կտավի հաջողությունը նկարչին թույլատրեց Իտալիայում իր բնակեցման ժամկետը երկաձգել, և հանդիսացավ կարևոր նախապատրաստական էտապ նրա գլխավոր ստեղծագործության՝ «Քրիստոսի հայտնությունը մարդկանց» կտավի ստեղծման համար, որի վրա Իվանովը աշխատել է 1837—1857-ական թվականներին[5]։

Բովանդակություն և նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կտավը իրենից երկֆիգուրանի կոմպոզիցիա է, նկարված բնական մեծությամբ, ձախից՝ Մարիամ Մագթաղենացին է, իսկ աջից՝ Հիսուս Քրիստոսը։ Համաձայն ավետարանական սյուժեի, պատկերված է այն պահը, երբ Մարիամ Մագթաղենացին ճանաչում է հարություն առած Քրիստոսին, որը աջ ձեռքի շարժումով հանդարտեցնում է նրա պոռթկումը, ասելով նրան՝ «Մի դիպչիր Ինձ, քանզի Ես դեռ չեմ հասել Իմ Հորը»[5][6]։ Ալեքսանդր Իվանովը կտավի համար որպես ֆոն է ընտրել Տիվոլում դը Էստեների վիլլան, այն Հռոմից այքան էլ հեռու չէ։ Իր հորը՝ նկարիչ Անդրեյ Իվանովին հղված նամակում, նա գրում է՝ «Ձեր նամակը ստացա Տիվոլից ժամանման ժամանակ, որտեղ կատարում էր դուքս դը Էստեի այգին զարդարող հարյուրամյա կիպարիսների էտյուդներ՝ իմ «Հիսուսը և Մագթաղենացին» նկարի համար, այսպիսով, ավելորդաբանությունները իմ մոտ վերջացան, և ես սկսում եմ ֆիգուրների ավարտումը»[7]։

Բերտել Տորվալդսեն։ Քրիստոսը (Կոպենհագեն)

Քրիստոսի կերպարի նախապատրաստման ժամանակ Իվանովի վրա էական ազդեցություններ են թողել երկու քանդակներ։ Որոնցից մեկը դանիացի նկարիչ և քանդակագործ Բերտել Տորվալդսենի քանդակած Քրիստոսի պատկերն է, ով այդ ժամանակ ապրում և աշխատում էր Հռոմում։ Երկրորդը ստեղծագործությունը՝ Ապոլոն Բելվեդերսկու հայտնի քանդակն է։ Բացի դրանից, Իվանովը արել էր այլ անտիկ քանդակներից ուրվանկարներ, ինչպես նաև այնպիսի վարպետների աշխատանքներից ինչպիսիք են՝ Ջոտտո դը Բոնդոնեն, Ֆրա Անջելիկոն, Լեոնարդո դա Վինչին, Ֆրա Բարտալամեոն և Ռաֆաելը[8]։ Տրետյակովյան պետական պատկերասրահում պահվող Իվանովի ալբոմներում կան Քրիստոսի գլխի մի քանի նկար, որոնք արվել են Տորվալդենսի քանդակի հիման վրա, որի վրա նա աշխատել է 1820-1830-ական թվականներին։ Ենթադրում են, որ այն հանդիսացել է, ապագա կտավում Քրիստոսի գլխի համար, նկարչի կողմից ընտրված նախաառաջնային սխեման[7]։

Ալեքսանդր Իվանով։ Վիտտորիա Կալդոնի դիմանկարը (1834, ՌՊԹ)

Ալեքսանդր Իվանովը կտավի կոմպոզիցիան, նամակագրության մեջ, մանրամասն քննարկել է հոր հետ, որին 1834 թվականի ամռանը ուղարկել էր ապագա նկարի «գծանկարները»։ Անդրեյ Իվանովը գրել է նրան, որ «…ինձ թվում է, որ Քրիստոսի ֆիգուրը չափից դուրս շտապողական է…» և ներկայացնում էր նաև աղջիկների (Ալեքսանդրի քույրերի) կարծիքը, որոնցից մեկը «համարում էր, որ Քրիստոսի ֆիգուրը փախնում է Մարիա Մագթաղենացուց»։ Ալեքսանդր Իվանովը ի նկատի ունեցավ բոլոր արձագանքները, և կտավի հետագա տարբերակներում Քրիստոսի շարժումները ավելի դանդաղեցված էր պատկերել[7]։ Իվանովը շատ ջանք է թափել, որպեսզի հասկանա, ինչպես ավելի լավ նկարի Քրիստոսի սպիտակ հագուստը։ Ինքը նկարիչը նկատում է՝ «Նկարել սպիտակ հագուստը ստույգ գունագեղ, որը ծածկում է բնական չափի մարմնի մեծ մասը, ինչպիսին իմ Քրիստոսն է, ազնիվ խոսք, հեշտ չէ։ Մեծ վարպետները անգամ, ինձ թվում է դրանից խուսափել են։ Ես ամեն դեպքում ամսողջ Իտալիայում չեմ գտել մեկին, ով օրինակ կծառայի ինձ համար»[9]։ Մարիա Մագթաղենացու կերպարի ստեղծման համար Իվանովին բնորդել են երկու բնորդուհիներ։ Նրանցից մեկը այն ժամանակ հայտնի «մոդել» Վիտտորիա Կալդոնին էր, ով հետագայում դարձավ նկարիչ Գրիգորի Լապչենկոյի կինը։ Մյուս բնորդուհու անունը, որի հետ Իվանովը նկարում էր Մարիամ Մագթաղենացու գլուխը և ձեռքերը, մնացել է անհայտ[8][10]։ Գեղարվեստի Ակադեմիայում այն ժամանակ իշխող ավանդույթների համաձայն, կտավների կոմպոզիցիան արվում էր քանդակների խմբին նման։ Այնուամենայնիվ, նկարչին հաջողվեց կերպարներին արտահայտչականություն հաղորդել և ցույց տալ նրանց էմոցիաները։ Մարիամ Մագթաղենացու դեմքին, զարմանքի և վախի միջոցով, արտահայտված է տխրությունից անցումը ուրախության։ Որպեսզի բնորդուհուն հասցնի այդպիսի վիճակի, Իվանովը ստիպում էր նրան հիշել ինչ-որ տխուր բան, իսկ հետո ծիծաղեցնում էր նրան, առաջացնելով արցունքներ սոխի միջոցով[3]:. Сам художник так описывал это в письме к своей сестре[11]:

Ձեր գովեստները իմ «Մագթաղենացուն», ձայնում են ինձ օգնել բնորդուհուն, որի հետ գլուխն ու ձեռքերն եմ աշխատել։ Նա այքան բարի էր, որ, հիշելով իր բոլոր վշտերն ու սոխը մասերի բաժանելով, դեմքի առաջ, լացում էր, և միաժամանակ ես նրան հանգստացնում էի ու ծիծաղեցնում այնպես, որ նրա արցունքներով լեցուն աչքերը, ժպիտը դեմքին ինձ լիովին պատկերացում էին տալիս, Հիսուսին տեսած, Մագթաղենացու մասին։ Ես, ամեն դեպքում, այն ժամանակ աշխատում էի ոչ սառնասրտությամբ, նրա, արցունքների միջից ժպտացող, չքնաղ գլխի տեսքից, սիրտս արագ էր խփում։ Ես մտածում եմ, և իմ արտաքինը անսովոր է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարիչների քաջալերման կայսերական ընկերության թոշակառուի կարգավիճակում Ալեքսանդր Իվանովը 1830 թվականին գնացել է Իտալիա, իսկ 1831 թվականից ապրել և աշախատել է Հռոմում։ Հայտնի է, որ 1833 թվականին արդեն նրա մոտ գաղափար ծագեց մոնումենտալ, բազմաֆիգուր «Մեսսիաի հայտնությունը մարդկանց» կտավի ստեղծման համար, այս գաղափարի մասին նա իր նամակում հայտնեց Նկարիչների քաջալերման կայսերական ընկերությանը։ Այնուամենայնիվ, սկզբից նկարիչը որոշեց փորձել նկարել պարզ, երկֆիգուրանի կոմպոզիցիա, իսկ 1834 թվականին նա ձեռնամուխ եղավ « Հիսուս Քրիստոսի հայտնությունը Մարիամ Մագթաղենցուն», որը նույն ժամանակ կարևոր նախապատրաստական էտապ հանդիսացավ ապագա «Քրիստոսի հայտնությունը մարդկանց» կտավի համար[5][11][12]։ Միևնույն ժամանակ այս կտավը պետք է դառնար Նկարիչների քաջալերման կայսերական ընկերության հաշվետու աշխատանքը, որի միջոցներ հաշվին Իվանովը գործուղվել էր Իտալիա[7]։ « Հիսուս Քրիստոսի հայտնությունը Մարիա Մագթաղենցուն» կտավը ավարտվել է 1835 թվականի դեկտեմբերին և դրվեց նկարչի արվեստանոցում։ Այցելուներից մեկը Ալեքսեյ Տիմոֆեևն էր, որը այսպես է արձագանքել նկարի մասին՝ «„Փրկչի հայտնությունը հարությունից հետո Մագթաղենացուն“, սյուժետ, որի վրա աշխատել են շատ գեղանկարիչներ, բայց այս կտավում առանձնահատուկը Փրկչի դիրքն է, Նա Աստված է։ ՄՎեհություն, հեզություն, վստահություն, փառավորություն, սրբություն, հզորություն։ Այս կտավը հիասքանչ է»[5]։ Իվանովի արվեստանոցում եղել են նաև ուրիշ նկարիչներ։ Մասնավորապես, Բերտել Տորվալդսենը արտակարգ լավ արտահայտվեց կտավի և հեղինակի վարպետության մասին։ Իր հորը՝ Անդրեյ Իվանովին ուղղված նամակում, նկարիչ Ալեքսանդր Իվանովը պատմում էր՝ «Իմ նկարը տեսել են շատ նկարիչներ։ Տորվալդսենը բոլորին առանձնահատկորեն հայտարարել է իր գոհունակությունը նրա մասին։ Դա շոյում է իմ ինքնասիրությունը։ Վայելել Տորվալդսենի գովասանքը հեշտ չէ։ Այն գնել ո՛չ փողով, ո՛չ լկտիությամբ հնարավոր չէ»[11]։ Նկարը գովասանքի է արժանացրել նաև իտալացի նկարիչ Վինչենցո Կամուչչինին, ով այդքան էլ բարիացկամ չէր Իվանովի գործունեության նկատմամաբ[7] 1836 թվականի սկզբին կտավը ցուցադրվել է Կապիտոլյան թանգարաններում, որտեղ, բացի նրանից, ցուցադրված էին ռուս գեղանկարիչներ Օրեստ Կիպրենսկու և Միխայիլ Լեբեդևի, ինչպես նաև գերմանացի նկարիչներ Ավգուստ Ռիդելի և Ֆրանց Լյուդվիգի աշխատանքները։ Ինչպես գրում է հենց ինքը Իվանովը, «ես հասարակության ուշադրությունը հրավիրեցի կտավին, և այստեղ, ինչքան հնարավոր է նշել, իմ կտավը մի շարք պայծառ և գունագեղ կտավների շարքում, չէր ձուլվում մյուսներին tableaux de genre»[13]: Այդ նույն 1836 թվականին կտավը տեղափոխվեց Պետերբուրգ։ Չնայած, Հռոմում կտավի ստացած լավ կարծիքներին, Ալեքսանդր Իվանովը լրջորեն անհանգստանում էր թե ինչպես նրան կընդունեն Պետերբուրգում։ Մասնավորապես, Իվանովը խնդրել էր նրան ցուցադրել «կիսաերանգային» սրահում, որը կլուսավորվեր վերևից, որպեսզի այդ լույսը «օգներ նկարին, այսիքն, որպեսզի նման լիներ կամ թվար առավոտյան այն լուսավորությանը, երբ Փրկիչը երևաց Մագթաղենացուն»։ Անդրեյ Իվանովը, իր հորը, խորհուրդ տվեց, որ կտավը անհրաժեշտ է տեղադրել ոսկեգույն շրջանակում և «շրջանակը բոլոր կողմերից ձգել կոշտ, կանաչ կտավով մի արշին հեռավորությամբ այնպես, որպեսզի նրան ոչ մի կտավ չկպներ ու չվնասել»[8]։ Նկարչի անհանգստությունները անտեղի էին, քանի որ պետերբուրգում նրան շատտ բարձր գնահատեցին։ Հայրը գրում էր նրան, որ իզուր էր անհանգստանում շրջանակի և այլ բաների համար՝ այդպիսի կտավը «իր սեփական ուժով վերցնում է ամեն ինչ, այցելուի վրա թողնում է ուժեղ տպավորություն նրա մեջ արտահայտված հույզերի միջոցով»։ Իսկ նկարիչ Ալեքսեյ Եգորովը, որի մոտ Ալեքսանդր Իվանովը սովորել է Նկարիչների քաջալերման կայսերական ընկերությունում, գովեց նրան կարճ, բայց բովանդակալից՝ «Ինչպիսի ոճ...»[8]: Այս կտավի համար 1836 թվականի սեպտեմբերի 24-ին Իվանովին Կայսերական գեղավերստի ակադեմիան ակադեմիկոսի կոչում շնորհեց։ Ինքը նկարիչը, ով չէր ձգտում նման կոչումների, այսպես ձևակերպեց դա իր հորը ուղղված նամանկում՝ «Ափսոս, որ ինձ ակադեմիկոս դարձրին, իմ նպատակն էր երբեք ոչ մի կոչում չունենալ։ Բայց ինչ արած, հրաժարվել պատվից, նշանակում է վիրավորել պատվողներին»[13]։ Նկարիչների քաջալերման ընկերությունը նվիրաբերեց կտավը Նիկոլայ I կայսերը, և այն տեղադրվեց Էրմիտաժի Ռուսական պատկերասրահում[13]։ 1897 թվականին կտավը Էրմիտաժից տեղափոխվեց Ալեքսանդր III-ի այն ժամանակ կառուցվող Ռուսական թանգարանը (այժմ՝ Ռուսական պետական թանգարան), որտեղ էլ գտնվում է առա այսօր[2]։

Էսքիզներ և էտյուդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսական պետական թանգարանում է գտնվում նաև նույնանուն նկարի էսքիզը (կտավ, յուղ, 29 × 37 սմ , 1833-ից 1835,գույք. Ж-3857), այնտեղ բերված 1917 թվականին Միխայիլ Բոտկինի հավաքածուից[2]։ Եվս մեկ նույնանուն էսքիզ, ձեռք բերված 1877 թվականին Պավել Տրետյակովի կողմից, գտնվում է Պետական Տրետյակովյան պատկերասրահում(կտավ, յուղ, 43,5 × 60,4 սմ , 1834, գույք. 2510)[14][15]. Այստեղ են գտնվում այս նկարի համար արված երկու էտյուդ՝ «Քրիստոսի գլուխը» (կտավ, յուղ, 55,4 × 44,8 սմ , 1834, գույք. 7989) և «Մարիամ Մագթաղենացու գլուխը» (կտավ, յուղ, 65 × 56 սմ , 1834, գույք. 7975), Կոզմա Սոլդատյոկովի հավաքածուից բերված 1901 թվականին, իր կտակի համաձայն[14][16][17]։

Քրիստոսի հայտնությունը Մարիամ Մագթաղենացուն հարությունից հետո (էսքիզ, 1834, ՊՏՊ)
Մարիամ Մագթաղենացու գլուխը (1834, ՊՏՊ)
Քրիստոսի գլուխը (1834, ՊՏՊ)

Արձագանքներ և քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հագուստի և այլ մանրամասների պատկերման մեջ տալով տուրք տալով նկարչի բարձր վարպետությանը, քննադատները, այնուամենայնիվ, նշել են, կերպարների արձանակերպությունը, մասնավորապես Քրիստոսի, որի մարմինը համեմատելով Բերտել Տորվալդսենի ստեղծագործության հետ։ Մասնավորապես, նկարիչ և քննադատ Ալեքսանդր Բենուան « XIX դարի ռուսական գեղանկարչությունը» գրքում գրել է[18]՝

Այս «Քրիստոսի հայտնությունը Մագթաղենացուն» նկարը, իրոք ցույց տվեց նրա ամբողջ ունակությունը ծալազարդման և մերկությունը պատկերման մեջ, սակայն կտավից սառցային ցուրտ է զգացվում։ Տորվալդսենյան Քրիստոսը, թատերական կեցվածքում կարծրացած քայլելիս, լիովին փորագրված բնապատկեր, երկչոտ գեղանկարչություն, ահագին աշխատանք, որը ծախսվել է երկրորդային իրերի վրա, ահա թե ինչն է, առաջինը աչքի ընկնում, և միայն ուշադիր նայելով, տեսնում ես Մագթաղենացու գլխի վրա ինչ որ այնպիսի բան, որը ցույց է տալիս, թե ինչ կարգի թատերական ընկալման է Իվանովը հասել այն ժամանակ, ինչպիսի սրտաբան է դարձել, ինչքան խորն է կարողացել վերզգալ ու վերապրել Ավետարանի գորովաշարժ պատմությունը։

Արվեստաբան Նինա Դմիտրևան իր «Ալեքսանդր Իվանովի բիբլիական էսքիզներ» աշխատանքում նույնպես նշել է, որ «Մագթաղենացու դեմքի արտահայտությունը, որը տեսել է նրան, ում մահացած էր համարում, նրա արցունքների միջից երևացող ժպիտից նկատվում է ուրախալի ցնցումը, դուրս պոռթկող հույսը, այս մեծ նկարի հոգեբանական լուծման գերիշխող լուծումն է»։ Ընդ որում, շարունակում էր նա, «Ապոլոն Բելվեդերսկու ստեղծած Քրիստոսի կերպարանքը, ինչպես նաև դեմքը չափից դուրս տեսականորեն է մեկնաբանված։ Չնայած դրան, «Քրիստոսի հայտնությունը Մագթաղենացուն» բոլորին դուր է եկել և աղմկալից հաջողության է հասել Պետերբուրգում»[19]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.rusmuseum.ru/collections/painting-of-xviii-first-half-xix-centuries/artworks/yavlenie-khrista-marii-magdaline-posle-voskreseniya/
  2. 2,0 2,1 2,2 Каталог ГРМ, 1980, էջ 119
  3. 3,0 3,1 «Иванов А.А. Явление Христа Марии Магдалине после Воскресения. 1835» (HTML). Русский музей — виртуальный филиал — www.virtualrm.spb.ru. Վերցված է 27.12.2014-ին.
  4. «Иванов Александр Андреевич — Явление Христа Марии Магдалине после воскресения, 1835» (HTML). www.art-catalog.ru. Վերցված է 22.12.2014-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Л. А. Маркина, 2006, էջ 9—18
  6. Д. Перова, 2010, էջ 8—12
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 А. И. Ульянинская, 1956, էջ 97—110
  8. 8,0 8,1 8,2 8,3 Светлана Степанова. «Встреча двух миров» (HTML). Независимая газета — www.ng.ru. Վերցված է 10.01.2015-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  9. И. И. Виноградов, 2001, էջ 158
  10. Рита Джулиани. «Гоголь и «девушка из Альбано»» (PDF). Дом Гоголя — domgogolya.ru. Վերցված է 10.01.2015-ին.
  11. 11,0 11,1 11,2 А. И. Цомакион, 2014, էջ 16—18
  12. Людмила Маркина. «Александр Иванов — К 200-летию со дня рождения» (PDF). журнал «Третьяковская галерея», 2006, № 6, с.4—19. Վերցված է 30.12.2014-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  13. 13,0 13,1 13,2 Хроника жизни и творчества, 2006, էջ 225—247
  14. 14,0 14,1 Каталог ГТГ, т. 3, 2005, էջ 125
  15. «Иванов Александр Андреевич — Явление Христа Марии Магдалине после воскресения». Տրետյակովյան պատկերասրահ, www.tretyakovgallery.ru. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2014 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 27.12.2014-ին.
  16. «Иванов Александр Андреевич — Голова Христа». Տրետյակովյան պատկերասրահ, www.tretyakovgallery.ru. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2014 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 27.12.2014-ին.
  17. «Иванов Александр Андреевич — Голова Марии Магдалины». Տրետյակովյան պատկերասրահ, www.tretyakovgallery.ru. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2014 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 27.12.2014-ին.
  18. А. Н. Бенуа, 1995, էջ 160
  19. Н. А. Дмитриева, 2009, էջ 124

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Бенуа, Александр Николаевич История русской живописи в XIX веке. — Москва: Республика, 1995. — 448 с. — ISBN 5-250-02524-2
  • Виноградов, Игорь Иванович Александр Иванов в письмах, документах, воспоминаниях. — Москва: XXI век — Согласие, 2001. — 792 с. — ISBN 5-293-00034-9
  • Дмитриева, Нина Александровна В поисках гармонии. Искусствоведческие работы разных лет. — Москва: Прогресс-Традиция, 2009. — 584 с. — ISBN 5-89826-290-3
  • Маркина, Людмила Алексеевна Александр Иванов. Очерк творчества. // В книге «Александр Андреевич Иванов» (издание Государственной Третьяковской галереи, 264 с.). — Москва: СканРус, 2006. — С. 9—18. — ISBN 5-93221-108-3.
  • Перова Д. Александр Андреевич Иванов (Великие художники, том 39). — Москва: Директмедиа Паблишинг и Комсомольская правда, 2010. — 48 с. — ISBN 978-5-7475-0016-7
  • Ульянинская А. И. История создания картины А. А. Иванова «Явление Христа Марии Магдалине». // В книге «Материалы и исследования» т.1 (издание Государственной Третьяковской галереи, 268 с.). —Москва, 1956. — С. 97—110.
  • Цомакион, Анна Ивановна Александр Иванов. Его жизнь и художественная деятельность. — Москва: Проспект, 2014. — 108 с. — ISBN 978-5-3921-6930-6
  • Государственная Третьяковская галерея — каталог собрания / Брук, Яков Владимирович, Иовлева, Лидия Ивановна. — Москва: СканРус, 2005. — Т. 3: Живопись первой половины XIX века. — 484 с. — ISBN 5-93221-081-8
  • Государственный Русский музей — Живопись, XVIII — начало XX века (каталог). — Ленинград: Аврора и Искусство, 1980. — 448 с.
  • Хроника жизни и творчества. // В книге «Александр Андреевич Иванов» (издание Государственной Третьяковской галереи, 264 с.). — Москва: СканРус, 2006. — С. 225—247. — ISBN 5-93221-108-3.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]