Ալեքսանդր Իվանով
Ալեքսանդր Իվանով ռուս.՝ Алекса́ндр Андре́евич Ива́нов | |
|---|---|
| Ծնվել է | հուլիսի 16 (28), 1806[1] |
| Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2][1] |
| Վախճանվել է | հուլիսի 3 (15), 1858[1] (51 տարեկան) |
| Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2][1] |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա |
| Մասնագիտություն | նկարիչ |
| Ոճ | նեոդասականություն |
| Ժանր | պատմական գեղանկարչություն |
| Թեմաներ | գեղանկարչություն |
| Ուշագրավ աշխատանքներ | Քրիստոսի հայտնությունը Մարիա Մագթաղենացուն Հարությունից հետո |
| Աշակերտներ | Ivan Shapovalov? |
| Պարգևներ | |
| Հայր | Անդրեյ Իվանովիչ Իվանով |
Ալեքսանդր Անդրեևիչ Իվանով (ռուս.՝ Александр Андреевич Иванов, հուլիսի 16 (28), 1806[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2][1] - հուլիսի 3 (15), 1858[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2][1]), ռուս նկարիչ։
1817-1828 թվականներին սովորել է Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում։ 1830 թվականին որպես նկարիչներին խրախուսող ընկերության թոշակառու մեկնել է Իտալիա։ 1831-1858 թվականներին ապրել է Հռոմում։ Ալեքսանդր Անդրեևիչ Իվանովը երկար տարիներ աշխատել է «Քրիստոսի հայտնությունը ժողովրդին» (1837-1857 թվականներին Տրետյակովյան պատկերասրահում) ծրագրային նկարի վրա, ուր ձգտել է վերաիմաստավորել հասարակական կյանքի, արվեստի և բարոյականության արմատական հարցեր։ Խորապես վերապրելով սոցիալական անարդարությունն ու ճնշումը, նկարի հիմք է ընտրել ժողովրդի ազատագրման թեման, մարդկանց բարոյական վերածնունդը։ Կոմպոզիցիայի բարդ հյուսվածքում միավորել է իրադրությունը յուրովի ըմբռնող տարբեր դասերի ներկայացուցիչների, վերստեղծել ոգեշնչվածությամբ և տիպականությամբ աչքի ընկնող մարդկային կերպարներ։ Նկարի վրա աշխատելու ընթացքում կատարել է ինքնուրույն արժեք ունեցող հարյուրավոր բարձրարվեստ էտյուդներ ու գծանկարներ։ Նրա բնանկարները խտացնում են բնության ներդաշնակությունը, ձևերի պարզությունն ու արտահայտչականությունը («Ճյուղը», 1840-ական թվականներին, Տրետյակովյան պատկերասրահ, «Մերկ տղան», Ռուսական թանգարան, Լենինգրադ)։ 1840-ական թվականների վերջերից մինչև 1857 թվականը ստեղծված, հատուկ շինության համար նախատեսված որմնանկարների էսքիզներում Իվանովը նորովի է մեկնաբանել աստվածաշնչյան թեմաները։ Ազատասիրության և ստեղծագործական երևակայության ուժի տեսակետից «Աստվածաշնչյան էսքիզներ» շարքը բացառիկ տեղ է գրավում 19 դարի ռուսական արվեստում։ Ազատագրական գաղափարներով, ռեալիզմի և ժողովրդայնության համարձակ նվաճումներով հարուստ Իվանովի ստեղծագործությունը հսկայական ազդեցություն է ունեցել 19 դարի ռուսական արվեստի վրա։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 Большая российская энциклопедия (ռուս.) — М.: Большая российская энциклопедия, 2004.
- 1 2 3 4 Иванов Александр Андреевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Իվանով» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 421)։ |
- Հուլիսի 28 ծնունդներ
- 1806 ծնունդներ
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 15 մահեր
- 1858 մահեր
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Ռուս նկարիչներ
- Խոլերայից մահացածներ
- 20-րդ դարի ռուս նկարիչներ
- 19-րդ դարի ռուս նկարիչներ
- Գեղարվեստի կայսերական ակադեմիայի ակադեմիկոսներ
- Պատմանկարիչներ