Քրիստափոր Պլանտեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քրիստափոր Պլանտեն
ֆր.՝ Christophe Plantin
Chrisophe Plantin (Rubens).jpg
Ծնվել է մոտ. մայիս 1520[1][2]
Ծննդավայր Saint-Avertin[3]
Մահացել է հուլիսի 1, 1589(1589-07-01)[1][3][4][5][6] (69 տարեկանում)
Մահվան վայր Անտվերպեն, Բրաբանտ, Հաբսբուրգյան Նիդերլանդներ[7][3]
Քաղաքացիություն Հյուսիսային Նիդերլանդներ
Ֆրանսիա
Իսպանական Նիդերլանդներ
Մասնագիտություն type designer, տպագրիչ և հրատարակիչ
Christophe Plantin Վիքիպահեստում

Քրիստափոր Պլանտեն կամ Պլանտեյն (լատ.՝ Christophorus Plantinus, ֆր.՝ Christophe Plantin, հոլ.՝ Christoffel PlantijnChristoffel Plantijn; 1520 թվականի մայիս, Սենթ Ավերեն— հուլիսի 1, 1589, Անտվերպեն), հոլանդացի հրատարակիչ և տպագրիչ՝ ֆրանսիական ծագմամբ, հումանիստ: Ստացել է դասական կրթություն, գրել լատիներեն գրքեր, որոնք Եվրոպայի այդ ժամանակվա համար միջազգային են եղել։ 16-րդ դարի կեսին Պլանտենը եղել է Եվրոպայի առաջատար հրատարակիչ, հիմնադրել է Officina Plantiniana ընկերությունը, որն ուներ մասնաճյուղեր Գերմանիայի և Հոլանդիայի , Անգլիայի և Շոտլանդիայի, Ֆրանսիայի, Իտալիայի պետությունների, Իսպանիայի և Պորտուգալիայի բոլոր մասերում։ Պլանտենի հրատարակչություն հրատարակել է ավելի քան 40 գրքեր` ներառյալ պատմության համար կարևոր գրատպություններ, նրա հրատարակություններից ամենահայտնին դարձել է «Անտվերպենսկի պոլիգլոտը» (1568-1573) և երկրագնդի առաջին ատլասը` Theatrum Orbis Terrarum (1580): 1570 թվականին ստացել է «գլխավոր արքայական տպագիր» կոչումը, որը նրան տվեց մենաշնորհ արարողակարգային գրքեր տպագրել իսպանական տիրույթներում։ Նրանց ընդհանուր տպաքանակը 1571-1574 թվականներին կազմել է շուրջ 75 000 օրինակ։ 20-րդ դարի հետազոտողները Պլանտենին դիտարկել են որպես ֆլամանդական վերածնուի վառ ներկայացուցիչ, ով էական ազդեցություն է թողել Գերմանիայի և Ֆրանսիայի հրատարակչական գործի և գրքային արվեստի վրա։ Լիովին պահպանված տպապագրական հաստոցները և գրատպական այլ սարքերը 77 թվականից ի վեր կազմում են Պլանտեն-Մորետուսի թանգարանի մի մասը։


Վաղ կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցուցանակ Պլանտենի կյանքի ամենակարևոր իրադարձություններով նիդերլանդերեն և ֆրանսերեն:

Պլանտենի ծագման մասին նրա մահից 17 տարի անց վկայել է նրա թոռը` Բալթազար Մորետուս I-ը` տեղեկացնելով Անտվերպենի եպիսկոպոսին, որ իր պապը եղել է ազնվական ընտանիքից, բայց ընտանեկան վիճակը և կալվածքը բաժին է հասել եղբայրներից ավագին։ Պլանտեն-Մորետուսի թանգարանի արխիվների 17-րդ դարի փաստաթղթերից դատելով` Պլանտենի հայրը եղել է Շառլ դե Տերլեսենը` սենյոր Լա Ռոշ-դյու-Մայն, կապիտան թագավորական բանակից։ Նրա կրտսեր որդիները ստիպված են եղել փոխել ազգանունը, որ չխայտառակեն գերդաստանը «ամոթալի» մասնագիտություններով, սակայն, ամենայն հավանականությամբ, դա փորձ է եղել՝ Անտվերպենի ամենահարուստ ընտանիքներից մեկի ծագումը լավացնելու նպատակով։ Փաստագրական վկայություններ ծննդյան օրվա և վայրի վերաբերյալ չկան։ Առաջին կենսագրություն գրողները կարծում էին, որ նա ծնվել է Տուրում կամ նրա մերձակայքում (Մոն-Լուի), ժամանակի ընթացքում պատմաբանների մեծ մասը հակվել են այն տեսակետին, որ Պլանտենը ծնվել է Սենթ-Ավերտենում, որտեղ դեռ 1580-ական թվականներին ապրում էին Պլանտեն ազգանունով երեք ընտանիքներ։ Տպագրիչի թոռը` Ֆրանցիսկոս Ռաֆելենգ կրտսերը, իր պապիկի հայրենիքը համարել է Շատելրոյի մոտակայքում գտնվող Շիտրեն։ Կան երկու հիմնական տարբերակներ ամսաթվի վերաբերյալ. Անտրվերպենի տաճարի գրառումների գրքում նշվում է, որ Պլանտենը մահացել է 1589 թվականի հուլիսի 1-ին՝ 75 տարեկան հասակում և հետևաբար նրա ծննդյան տարեթիվը 1514 է։ Այնպես թվագրված է տպագրիչի դրոշմված դիմանկարը, որը նկարել է Յան Վերիքսը 1588 թվականին։ Սակայն նույն Ֆ. Ռաֆելենգը պնդում է, որ իր պապը ծնվել է 1520 թվականի մայիսին, և նույն տվյալները պահպանվում են նաև Լեյդենում գտնվող նկարում։ Դատելով Պլանտենի կողմից ստորագրված փաստաթղթերից` նա չէր կողմնորոշվում իր սեփական տարիքի մեջ. ըստ նրա վարքագրի` Կ. Կլերի` շատ վկայությունները թույլ են տալիս նրա ծննդյան տարեթիվն ընդունել 1520 թվականը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պլանտենի նամակագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պլանտենի հրապարակումները Իսպանիայի ազգային գրադարանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պլանտենրի հրապարակումները «համացանցի արխիվում»[խմբագրել | խմբագրել կոդը]

Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]