Քենի Էլիզաբեթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քենի Էլիզաբեթ
անգլ.՝ Elizabeth Kenny
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 20, 1880(1880-09-20)[1][2]
ԾննդավայրWarialda[3]
Մահացել էնոյեմբերի 30, 1952(1952-11-30)[2][1] (72 տարեկան)
Մահվան վայրՏուվումբա, Քվինսլենդ, Ավստրալիա
Քաղաքացիություն Ավստրալիա
Մասնագիտությունբուժքույր
Պարգևներ և
մրցանակներ
 Elizabeth Kenny Վիքիպահեստում

Քենի Էլիզաբեթ (անգլ.՝ Elizabeth Kenny, սեպտեմբերի 20, 1880(1880-09-20)[1][2], Warialda[3] - նոյեմբերի 30, 1952(1952-11-30)[2][1], Տուվումբա, Քվինսլենդ, Ավստրալիա), ավստրալացի «բուժքույր», ինքնուսույց և գրող։ Նա հայտնի դարձավ՝ պոլիոմիելիտի բուժման սեփական մոտեցում մշակելով, որն այն ժամանակ խիստ հակասական էր, երբ ավստրալական բժշկական հաստատությունը նրա տեսակետը անվանեց «վտանգավոր, կործանարար, թանկ և դաժան»։ Ավստրալիայում, Եվրոպայում և Միացյալ Նահանգներում աշխատելու ընթացքում միջազգային մակարդակով տարածված նրա մեթոդը տարբերվում էր ախտահարված վերջույթների վրա գիպս կիրառելու սովորական մեթոդից։ Փոխարենը նա տաք կոմպրեսներ կիրառեց, իսկ հետո դանդաղ տեղափոխում էր կոմպրեսը՝ թեթևացնելու այն, ինչ նա անվանում էր «սպազմ»։ Մկանների վերականգնման նրա մեթոդը նման դեպքերում դարձավ ֆիզիոթերապիայի հիմքը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն և երիտասարդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիզաբեթ Քենին ծնվել է 1880 թվականի սեպտեմբերի 20-ին Ուարիալդա քաղաքում (Նոր Հարավային Ուելս, Ավստրալիա)[4]։ Հոր անունը Մայքլ Քենի էր, իռլանդական ծագումով ֆերմեր, մայրը՝ շոտլանդացի[5] Մերի Քենին (ամուսնությունից առաջ ՝ Մուր[4], 1844-1937[6]): Սկզբում աղջկան մայրը գրաճանաչություն սովորեցնում էր տանը, բայց հետո նա սկսեց դպրոց հաճախել Գուիրա քաղաքում, իսկ ավելի ուշ (ընտանիքը տեղափոխվելուց հետո) Նոբի (Քուինսլենդ

17 տարեկանում Քենին կոտրել էր դաստակը՝ ձիուց ընկնելով։ Նրա հայրը նրան տարավ Թուովումբա քաղաքի բժիշկ Էնեաս Մակդոնելի մոտ, աղջիկը մնաց բժշկի մոտ ապաքինման ժամանակահատվածում, և այնտեղ էր, որ նա սկսեց հետաքրքրվել մարդու անատոմիայի վերաբերյալ գրքերով,մասնավորապես ինչպես են աշխատում մկանները։ Բժիշկ Մակդոնելը դարձավ Քենիի ողջ կյանքի ընկերը, դաստիարակն ու խորհրդատուն։

Քենին շուտով ստացավ իր հանրային ուսուցման նախարարի վկայականը՝ որպես կրոնական կրթության ուսուցիչխ և սկսեց դասավանդել կիրակնօրյա դպրոց Ռոքֆիլդ Թաունշիփում։ Աղջիկը ինքնուրույն սովորեց դաշնամուր նվագել, իրեն անվանեց «երաժշտության ուսուցիչ» և սկսեց «սովորեցնել»։

1907 թվականին Քենին վերադարձավ Գուիրա։ Նա սկսեց զբաղվել Գուիրայի և Բրիսբենի միջև գյուղատնտեսական ապրանքների վաճառքով։ Այնուհետև նա աշխատել է որպես խոհարար տեղական տնակային հիվանդանոցում։ Նա վճարել է տեղի դերձակուհուն, որպեսզի նրան բուժքույրական համազգեստ պատրաստի։ Ուշադիր հետևելով հիվանդանոցում բուժանձնակազմի գործողություններին՝ նա իրեն բավականին փորձառու համարեց, ուստի վերադարձավ Նոբի, որտեղ առաջարկեց իր ծառայությունները՝ որպես «բուժքույր»։ Նա սկսեց աշխատել տեղի հիվանդանոցում՝ ոտքով կամ ձիով այցելելով հեռուվայրերում գտնվող իր հիվանդներին։ 1911 թվականի նոյեմբերին նա բացեց քոթեջային հիվանդանոց Քլիֆթոն[4] քաղաքում։ Այնտեղ նա սկսեց նորովի բուժել պոլիոմիելիտով հիվանդներին՝ լարված մկանների վրա բրդյա ծածկոցներից պատրաստված տաք կոմպրեսներ կիրառելով, ինչը համարվեց հաջողված։

Առաջին համաշխարհային պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուտով սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, և աղջիկը ճանաչվեց որպես «գթության քույր», քանի որ նա հմտորեն օգնություն էր ցուցաբերում վիրավոր զինվորներին, ովքեր բեռնատար նավերով տեղափոխվում էին Անգլիայից և Ավստրալիա և հակառակը։ «Գթության քույր» կոչումը» (անգլ.՝ Sister) շնորհվում է բարձր որակավորում ունեցող բուժքույրերին՝ «matron[en]»-ից (անգլ.՝ Matron) ընդամենը մեկ աստիճանով ցածր։ 1915 թվականին Քենին գնաց Եվրոպա՝ որպես կամավոր։ Նա ոչ մի որակավորում չուներ, բայց այն ժամանակ բուժքույրերի խիստ կարիք կար, ուստի Քենին հանձնարարվեց աշխատել «Մութ նավերի» վրա։ Դրանք փոխադրամիջոցներ էին, որոնք, լույսերն անջատված, տեղափոխելում էին ռազմական ապրանքներ, առողջ և վիրավոր զինվորներ։ Քենին իրականացրեց այս վտանգավոր աշխատանքը ողջ պատերազմի ընթացքում՝ կատարելով աշխարհի 16 շրջագայություն (գումարած մեկ շրջագայություն Պանամայի ջրանցքով)։ 1917 թվականի նոյեմբերի 1-ին նա պաշտոնապես ստացավ «Քույր» կոչումը, որը բուժքույրական կորպուսում համապատասխանում է «առաջին լեյտենանտի» կոչմանը։ Պատերազմի ավարտին նա մի քանի ամիս ծառայել է որպես «մատրոն» Բրիսբենի մերձակայքում գտնվող հիվանդանոցում։ 1919 թվականի մարտին Քենին պատվով դուրս է գրվել և թոշակ ստացել։

Պատերազմից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմից հետո Քենին վերադարձավ Նոբբի, որտեղ բացեց «ժամանակավոր հիվանդանոց»՝ ի պատասխան իսպանական գրիպի համաճարակի բռնկման։ 1920-ականներին նա կատարելագործեց հիվանդներին տեղափոխելու պատգարակները և, արտոնագրելով դրանք 1927 թվականին[4]՝ հաջողությամբ վաճառեց դրանք «Sylvia Stretchers» ապրանքանիշով ինչպես Ավստրալիայում, այնպես էլ Եվրոպայում և ԱՄՆ-ում. Սրանից ստացված ողջ հասույթը նա նվիրաբերեց Գյուղական կանանց ասոցիացիային։

1925 թվականի ապրիլին Քենին դարձավ Քվինսլենդի կանանց ասոցիացիայի Նոբբի[4][7] մասնաճյուղի առաջին նախագահը։

1935-1940 թվականներին Քենին շատ է ճանապարհորդել երկրով մեկ՝ բացելով նոր հիվանդանոցներ[8], ինչպես նաև երկու ուղևորություն է կատարել Անգլիա։

1940 թվականին Նոր Հարավային Ուելսի կառավարությունը Էլիզաբեթին և նրա որդեգրած աղջկան՝ Մերիին,որն այդ ժամանակ նույնպես բավականին պրոֆեսիոնալ բուժքույր էր դարձել, գործուղեց Միացյալ Նահանգներ՝ ամերիկացի բժիշկներին ցույց տալու պոլիոմելիտի բուժման իրենց մեթոդը։ Քենիին պատվով դիմավորեցին Ռոչեսթերի (Մինեսոտա) Mayo Clinic-ում (աշխարհի ամենամեծ մասնավոր բժշկական և հետազոտական ​​կենտրոններից մեկը)։ Տպավորված բժիշկները Էլիզաբեթին և Մերիին համոզեցին մնալ ԱՄՆ-ում, նրանց բնակարան տվեցին Մինեապոլիսում, իսկ մի քանի տարի անց քաղաքային իշխանությունները կանանց տուն տվեցին։ Քենին ապրել է Մինեապոլիսում մինչև 1951 թվականը։ Այդ ընթացքում Ամերիկայում բացվեցին բուժման մի քանի կենտրոններ, որոնցից ամենահայտնին Մինեապոլիսի Քույր Քենի[9] ինստիտուտն է (բացվել է 1942թ. դեկտեմբերի 17-ին, այժմ կոչվում է Համարձակ Քենի վերականգնողական ինստիտուտ)[10]։ Նա մի քանի պատվավոր կոչումներ է ստացել Ռաթգերսի և Ռոչեսթերի համալսարաններից։ Նա հրավիրված էր ճաշի ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտի հետ, որի անդամալույծ լինելը, ինչպես ենթադրվում էր, պայմանավորված էր պոլիոմելիտ հիվանդությամբ։ 1951 թվականին Քենին գլխավորում է Gallup-ի «Ամենահարգված տղամարդիկ և կանայք» ցուցակը՝ զիջելով Էլեոնորա Ռուզվելտին։ ԱՄՆ-ում նրա աշխատանքին աջակցելու համար Մինեապոլիսում ստեղծվեց Քույր Քենի հիմնադրամը։ 1950 թվականի փետրվարին ԱՄՆ նախագահ Հարի Թրումենը ստորագրեց օրենք, որը թույլ էր տալիս Քենիին առանց վիզայի[4] մուտք գործել և լքել Միացյալ Նահանգները, ինչը նախկինում միայն մեկ անձի էր տրված՝ ֆրանսիացի Ժիլբերտ Լաֆայետին, ով ամերիկյան Անկախության պատերազմի հերոս էր։

Վերջին տարիները և մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Քենին իր կյանքի վերջին տարիներն անցկացրեց՝ Ամերիկայում, Եվրոպայում և Ավստրալիայում ճանապարհորդելով՝ փորձելով ճանաչում ձեռք բերել իր մեթոդի համար։ Նա անհաջող փորձեց համոզել ամբողջ աշխարհի բժշկական հետազոտողներին համաձայնել իր հետ, որ պոլիոմելիտը «համակարգային հիվանդություն» է։ Այդ ժամանակ Քենին տառապում էր Պարկինսոնի[4] հիվանդությամբ, բայց Մելբուրնում ուժ գտավ հանդիպելու հայտնի վիրուսաբան Ֆրենկ Բերնեթին։ Ավելի ուշ իր ինքնակենսագրության մեջ նա գրել է այս հանդիպման մասին. «Նա ավելի դեպքեր է քննել, քան որևէ մեկը աշխարհում. նա տվել է ճշգրիտ թիվը՝ 7828... Այժմ նրան գրեթե մոռացել է աշխարհը։ Բայց նա մեծություն էր, և ես երբեք չեմ մոռանա այս հանդիպումը»:Քենիի մոտ ախտորոշվել է նաև ուղեղային թրոմբոզ։ Փորձելով փրկել մի կնոջ կյանք՝ բժշկական հետազոտող Իրվինգ Իններֆիլդը նրան Նյու Յորքից Բրիսբեն արագ ավիափոստովուղարկեց իր՝ փորձնական տրիփսինի[11] վրա հիմնված դեղամիջոցը:Դեղորայքը կիրառվել է 1952 թվականի նոյեմբերի 29-ին[12], սակայն հիվանդությունն արդեն խորացված փուլում էր, և Էլիզաբեթ Քենին մահացավ հաջորդ օրը Թովումբա հիվանդանոցում։ Նրան թաղեցին այնտեղ՝ Թովումբայում՝ մոր կողքին, արարողությունը նկարահանվեց (Ամերիկայի Ձայն)՝ ցուցադրելու Ավստրալիայում այլ և ԱՄՆ-ում[6]։

Քենիի Մեթոդը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակի ստանդարտ բուժումը պոլիոմիելիտով հիվանդների համար նախատեսում էր հանգիստ և հոդերի շարժման սահմանափակում.շարժումն ու ֆիզիկական վարժությունները վտանգավոր էին համարվում ազդակիր հյուսվածքների համար։ 6-9 ամիս, հաճախ մեկ-երկու տարի առաջ, մինչ հիվանդին թույլատրվում էր շարժվել, գիպս էին դնում կամ ամրացնող սարք էին տեղադրում (Բրեդֆորդի շրջանակ, ENG. Bradford Frame)[13] ախտահարված օրգանների, այդ թվում ՝ վերջույթների, ողնաշարի կամ կրծքավանդակի։ Հիվանդները երկար ժամանակ վերականգնողական վարժությունների[14] ժամանակ և սովորական կյանքումկրել են շարժումը սահմանափակող սարքեր։

Էլիզաբեթ Քենին պնդում էր, որ հիվանդներին անհրաժեշտ է էներգետիկ մերսում և անդամալույծ վերջույթների մանիպուլյացիա։ Արդեն նրանց առաջին դիտարկումների ժամանակ Քենին նկատեց, որ հիվանդության սուր փուլում հիվանդների ազդակիր մկանները չափազանց լարված էին (Նա այս երեւույթն անվանում էր սպազմ)։ Մկաններում արյան շրջանառությունը խանգարվում էր, դրանք ցավոտ էին, և բուժքույրը կարծում էր, որ մկանային մանրաթելերը պետք է հանգստանան ՝ ազդակիր օրգանների արյան մատակարարումը բարելավելու համար։ Նա սկսեց մարմնի հիվանդ մասերը մերսել և շարժել այնքան ժամանակ, որքան հիվանդը կարող էր դիմանալ ՝ սկզբում պասիվ, ապա ակտիվ։ Քենին լիովին վերահսկում էր բուժման ընթացքը, և այն դեպքերում, երբ հիվանդը չէր կարող դիմանալ ցավին, նա անմիջապես դադարեցնում էր ֆիզիոթերապիան։ Համեմատած բժշկական սահմամնումների հետ՝նրա մեթոդները չափազանց պարզ էին թվում, բայց դրանք հիմնված էին մանրակրկիտ կլինիկական հսկողության և ժամանակատար ֆիզիոթերապիայի վրա[15]։

Ճանաչում և Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1946 թվականին ԱՄՆ-ում թողարկվել է «Քույր Քենի» կենսագրական ֆիլմը, Էլիզաբեթ Քենիի դերը կատարել է Ռոզալինդ Ռասելը[16][17]։

1949 թվականին Թաունսվիլ քաղաքում (Քվինսլենդ) բացվեց «Քույր Քենիի հուշահամալիրը» և նրա անունով մանկական խաղահրապարակը[18]։

1997 թվականի հոկտեմբերի 5-ին Նոբբիում պրոֆեսոր Ջոն Պիրնի կողմից բացվեց «Քույր Քենիի հուշահամալիրը»[19]։ Տուվումբայում «ՔույրԷլիզաբեթ Քենիի հիշատակի Հիմնադրամը»կրթաթոշակներ է տրամադրում Հարավային Քվինսլենդի համալսարանի ուսանողներին, ովքեր իրենց նվիրում են Ավստրալիայի գյուղական և հեռավոր շրջաններում աշխատանքին ։

StateLibQld 1 109892 Nurse Elizabeth Kenny photographed in 1915 cropped

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Rogers K. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Base biographique (ֆր.)
  3. 3,0 3,1 3,2 https://rua.ua.es/dspace/bitstream/10045/22307/3/CC_32_08.pdf
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Росс Патрик. Kenny, Elizabeth (1880—1952)(անգլ.) // 1983 // Австралийский биографический словарь, Volume 9 // Архивировано из первоисточника 14 июня 2014
  5. The remarkable saga of Elisabeth Kenny Արխիվացված 2022-06-08 Wayback Machine(անգլ.) // Telegraph // 1 декабря 1952 // стр. 5
  6. 6,0 6,1 Sister Kenny Buried Near Mother at Nobby Արխիվացված 2022-06-08 Wayback Machine(անգլ.) // Telegraph // 1 декабря 1952 // стр. 2
  7. Country Women's Association Արխիվացված 2022-06-08 Wayback Machine(անգլ.) // The Courier-Mail[en] // 29 апреля 1925 // стр. 23
  8. Rockhampton Hospital — Therapies Block and Medical Superintendents Residence Արխիվացված 2022-03-12 Wayback Machine(անգլ.) на сайте apps.des.qld.gov.au
  9. Kenny Treatment of Poliomyelitis Արխիվացված 2022-06-08 Wayback Machine(անգլ.) // ncbi.nlm.nih.gov (The BMJ) // 15 мая 1943 // стр. 615—616
  10. History(անգլ.) // allina.com // Архивировано из первоисточника 8 февраля 2007
  11. New Drug Being Flown from U.S. to Treat Sister Kenny Արխիվացված 2022-06-08 Wayback Machine(անգլ.) // The Queensland Times[en] // 28 ноября 1952 // стр. 1
  12. Flight For Sister Kenny Արխիվացված 2022-06-08 Wayback Machine(անգլ.) // Truth // 30 ноября 1952 // стр. 1
  13. Richard Longley. «Toronto pandemics past: polio the paralyzer». NOW Magazine (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 21-ին.
  14. Ross Patrick. «Kenny, Elizabeth (1880–1952)». Australian Dictionary of Biography (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 21-ին.
  15. Debra Curties. «Elizabeth Kenny: Manual Therapy Innovator» (PDF). Finger print and identification magazine (անգլերեն). Sutherland-Chan School of Massage Therapy. Վերցված է 2022 թ․ հունիսի 21-ին.
  16. Կաղապար:Imdb
  17. Сестра Кенни(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  18. Historical Landmarks — Sister Kenny Memorial(անգլ.) // townsville.qld.gov.au // Архивировано из первоисточника 31 августа 2007
  19. Sister Elizabeth Kenny(անգլ.) // monumentaustralia.org.au // Архивировано из первоисточника 1 января 2019
  20. Timeline of nursing history — 1930s // digigoodinterest.blogspot.com // 6 октября 2017

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]