Ռոչեսթեր (Մինեսոտա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Ռոչեսթեր
անգլ.՝ Rochester
Դրոշ
Flag of Rochester, Minnesota.svg

Roch night.JPG
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հիմնադրված է1854 թ.
Մակերես141,718141 կմ²
ԲԾՄ1030 ֆուտ
Բնակչություն110 742 մարդ (2013)
Ժամային գոտիԿենտրոնական ժամային գոտի, UTC-6 և UTC-5
Հեռախոսային կոդ507
Փոստային ինդեքսներ55901, 55902, 55903, 55904 և 55906
Պաշտոնական կայքrochestermn.gov(անգլ.)
##Ռոչեսթեր (Մինեսոտա) (ԱՄՆ)
Red pog.png

Ռոչեսթեր (անգլ.՝ Rochester), քաղաք ԱՄՆ-ի հյուսիսում՝ Մինեսոտա նահանգում, Օլմստեդ շրջան կենտրոնն է: Բնակչությունը կազմում է 106 769[1] մարդ (2010 թվական)։ Այն Մինեսոտայի երրորդ խոշոր քաղաքն է և առաջինը Մինեապոլիս-Սեյնթ Փոլ ագլոմերացիա սահմաններից դուրս: Քաղաքի ագլոմերացիայի բնակչությունը կազմում է 219 802[2]: Ռոչեսթերի տնտեսության հիմքը բժշկական սարքերի և էլեկտրոնային սարքավորումների արտադրությունն է, ինչպես նաև սննդի արդյունաբերությունը: Քաղաքում է գտնվում աշխարհահռչակ Մայո կլինիկան: Այդ ամենի շնորհիվ այն ստացել է «Բժշկական քաղաք» (անգլ.՝ Med City) մականունը։ Քաղաքը համարվում է Միացյալ Նահանգներում ապրելու համար լավագույն վայրերից մեկը` ըստ բազմաթիվ հրատարակությունների, այդ թվում՝ Money ամսագրի[3][4]։

Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոչեսթերի ներկայիս տարածքում բնակվել են ամերիկյան բնիկ ցեղերը, ինչպիսիք էին՝ սիու, օջիբվե և վիննեբագո։ 1851 թվականին սիու ցեղը հողը փոխանցել է Մինեսոտա նահանգին:

Ռոչեսթերը հիմնադրել է Ջորջ Հեադը 1854 թվականին։ Նրա կալվածքը գտնվել է քաղաքի ներկայիս ֆինանսական կենտրոնի տեղում: Լինելով Նյու Յորք նահանգի Ռոչեսթեր քաղաքից՝ Հեադն ապրել է Վիսկոնսին ում, այնուհետև տեղափոխվել է Մինեսոտա: Նա իր կալվածքն անվանել է Սաութ Ֆորք Սումբրո գետի ափին (անգլ.՝ South Fork of the Zumbro River) և կառուցել է տուն, որտեղ ապրել է նրա ընտանիքը և գտնվել է նրա պանդոկը: Արդեն 1856 թվականին գյուղի բնակչությունը կազմել է 50 մարդ, իսկ երկու տարի անց՝ հասել է մինչև 1 500: 1857 թվականին Ռոչեսթերը դարձել է Օլմստեդ շրջանի կենտրոնը: 1860 թվականին կառուցվել է երկաթուղի, ինչի շնորհիվ քաղաքում հայտնվել են նոր բնակիչներ, և, հետևաբար, ակտիվացել է տնտեսական զարգացումը:

1883 թվականի օգոստոսի 21-ին տորնադոն ավերել է Ռոչեսթերի մեծ մասը, որի արդյուքում զոհվել է 37 և վիրավորվել 200 մարդ: Քաղաքում այդ ժամանակ բժշկական ծառայություն չի եղել, ուստի այդ դերն ստանձնել են Մայոն և նրա երկու որդիները: ԱՄՆ-ի Սուրբ Ֆրանցիսկոս կանանց վանքի 60 000 դոլարի նվիրատվությունն օգնել է Մայոյին, և նա 1889 թվականին բացել է իր սեփական հիվանդանոցը[5]: Ներկայում այն ​​աշխարհի ամենամեծ և հեղինակավոր բժշկական հաստատություններից մեկն է: Աշխարհի շատ հայտնի մարդիկ, այդ թվում ԱՄՆ նախկին նախագահներ Ջորջ Բ. Բուշը, Ջերալդ Ֆորդը և Ռոնալդ Ռեյգանը, ինչպես նաև Հորդանանի թագավոր Հուսեյն բեն Թալալը, այցելել են Ռոչեսթեր՝ բուժում ստանաու կլինիկայում:

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոչեսթերը տեղակայված է Սումբրո գետի երկու ափերին։ Քաղաքի տարածքը 103,0 կմ² է: Դրանցից 102,6 կմ² տարածքը ցամաքային է, և 0,4 կմ² տարածքը՝ ջրային (0,35%):

Քաղաքի տարածքում կան բազմաթիվ լճեր, այդ թվում` արհեստական։ Դրանցից մեկը՝ Silver Lake-ը («Արծաթե լիճ»), օգտագործվում է որպես մոտակա էլեկտրակայանի սառեցման լճակ: Տաք ջրի շնորհիվ այս լիճը ձմռանը չի սառչում, ինչի շնորհիվ գրավում է չվող կանադական սագերին, որոնք դարձել են քաղաքի խորհրդանիշ:

1978 թվականին հաճախակի հեղեղումների պատճառով բազմաթիբ գետերի և առուների հուները փոխվել են:

Ռոսչեսթերի միջազգային օդանավակայանի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °F 58 63 82 92 106 105 108 100 100 93 77 64 108
Միջին բարձր °F 23.6 28.1 40.5 57.0 68.7 78.0 81.4 78.9 71.4 58.4 41.6 27.1 54.7
Միջին ցածր °F 7.7 12.4 24.3 36.4 47.4 57.2 61.3 59.3 50.4 38.4 26.0 12.2 36.2
Ռեկորդային ցածր °F −42 −35 −31 5 21 31 40 32 22 −6 −24 −33 −42
Տեղումներ դյույմ 0.86 0.83 1.88 3.24 3.63 4.68 4.55 4.52 3.45 2.24 1.91 1.23 33.02
Ձյան տեղումներ դյույմ 12.0 8.5 8.7 3.3 trace 0 0 0 0 0.8 6.1 12.5 51.9
Ռեկորդային բարձր °C 14 17 28 33 41 41 42 38 38 34 25 18 42
Միջին բարձր °C −4.7 −2.2 4.7 13.9 20.4 25.6 27.4 26.1 21.9 14.7 5.3 −2.7 12.6
Միջին ցածր °C −13.5 −10.9 −4.3 2.4 8.6 14 16.3 15.2 10.2 3.6 −3.3 −11 2.3
Ռեկորդային ցածր °C −41 −37 −35 −15 −6 −1 4 0 −6 −21 −31 −36 −41
Տեղումներ մմ 21.8 21.1 47.8 82.3 92.2 118.9 115.6 114.8 87.6 56.9 48.5 31.2 838.7
Ձյան տեղումներ սմ 30.5 21.6 22.1 8.4 0 0 0 0 2 15.5 31.8 131.8
Միջ. տեղումների օրեր (≥ 0.01 in) 8.4 7.9 10.2 11.2 12.4 11.7 10.5 10.0 9.9 9.4 9.3 9.7 120.6
Միջ. ձնառատ օրեր (≥ 0.1 in) 8.6 7.5 6.0 2.3 0.1 0 0 0 0 0.9 5.2 9.3 39.9
աղբյուր: NOAA[6][7]

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության թվաքանակը
1860187018801890190019101920193019401950196019701980199020002010
142439535103532168437844137222062128312298854066353766578907074585806106769

Ըստ 2008 թվականի մարդահամարի՝ Ռոչեսթեր քաղաքի բնակչությունը կազմել է 101 659 մարդ: Եղել է 39203 ընտանիք, որոնց 50 %-ը եղել են պարզապես ամուսնացած զույգեր: 31,6 %-ն ունեցել է 18 տարեկանից փոքր երեխաներ: Մեկ շնչի հաշվով տարվա եկամուտը կազմել է 30,977 ԱՄՆ դոլար, իսկ Ռոչեսթերի բնակիչների 8,4%-ը գտնվել է աղքատության մակարդակից ցածր, որից 11.5%-ը՝ անչափահասներ, իսկ 5,1% -ը՝ թոշակառուներ:

Քաղաքի բնակչության 83,7 %-ը եղել են սպիտակամորթներ, 4,8 %-ը` աֆրոամերիկացիներ, 0,2 %-ը` բնիկներ, 6,2 %-ը՝ ասիացիները։ Իսպանացիները կազմում են քաղաքի բնակչության 3,5%-ը: Գերմանական ծագմամբ սպիտակամորթ ամերիկացիները կազմել են Ռոչեսթերի բնակչության 35,5%-ը, նորվեգական ծագմամբ ամերիկացիները՝ 15.9% -ը: Բնակչության 11,6 %-ը եղել են իռլանդացիներ, 8,2 %-ը` բրիտանացիներ, իսկ 5 %-ը` շվեդներ:

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

SkylineRochesterMNreflectected.JPG

Քաղաքի ֆինանսական կենտրոնը Սումբրո գետի ափին գտնվող Մայո կլինիկան է, որտեղ աշխատում է 28 հազար մարդ։ Այն քաղաքի տնտեսության հիմքն է և տարեկան ընդունում է մինչև 2 մլն այցելու։ Քաղաքի տնտեսությանը զարգացմանը նպաստում է նաև այնտեղ տեղակայված IBM գրասենյակը: Զարգացած են նաև գյուղատնտեսությունը և կաթնամթերքի արտադրությունը:

Ամերիկյան Money ամսագրի կազմած «Ապրելու լավագույն վայրերի ցանկում» Ռոչեսթերը 2006 թվականին զբաղեցրել է 67-րդ հորիզոնականը: Սակայն 2009 թվականին այն նույնիսկ չի ընդգրկվել լավագույն հարյուրյակում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «2010 Census Redistricting Data (Public Law 94-171) Summary File»։ American FactFinder։ United States Census Bureau։ Վերցված է April 27, 2011 (չաշխատող հղում)
  2. «Annual Estimates of the Resident Population: April 1, 2010 to July 1, 2018 – United States – Metropolitan Statistical Area; and for Puerto Rico»։ United States Census Bureau։ Արխիվացված է օրիգինալից October 19, 2016-ին։ Վերցված է July 14, 2019 
  3. The Most And Least Educated Cities In America։ Forbes։ September 16, 2014։ Վերցված է December 6, 2017 
  4. «2017 Most & Least Educated Cities in America»։ Wallet Hub 
  5. «Tornado Strikes Rochester»։ Mayo Foundation for Medical and Educational Research 
  6. «NOWData – NOAA Online Weather Data»։ National Oceanic and Atmospheric Administration։ Վերցված է March 14, 2018 
  7. «Station Name: MN ROCHESTER INTL AP»։ National Oceanic & Atmospheric Administration։ Վերցված է March 14, 2018 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]