Քեյլի Մակինանի
Քեյլի Մակինանի անգլ.՝ Kayleigh McEnany | |
Կուսակցություն՝ | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Էդմունդ Ա. Վալշի անվան դիվանագիտական ծառայության դպրոց, Հարվարդի իրավունքի դպրոց (մայիս 2017), Մայամիի համալսարան, Academy of the Holy Names?, Սուրբ Էդմունդ Հոլ[1], Ջորջթաունի համալսարան և Հարվարդի համալսարան |
Գիտական աստիճան՝ | գիտության բակալավր և Իրավագիտության դոկտոր |
Մասնագիտություն՝ | գրող, քաղաքական տեսաբան, մամլո քարտուղար և հաղորդավար |
Դավանանք | քրիստոնեություն |
Ծննդյան օր | ապրիլի 18, 1988[2] (36 տարեկան) |
Ծննդավայր | Տամպա, Ֆլորիդա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ի ծնե անուն | անգլ.՝ Kayleigh McEnany |
Ամուսին | Շոն Գիլմարտին[3] |
Կայք՝ | kayleighmcenany.com |
Քեյլի Մակինանի (անգլ.՝ Kayleigh McEnany, ապրիլի 18, 1988[2], Տամպա, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ, Սպիտակ տան մամուլի քարտուղարը 2020 թվականի ապրիլի 7-ից մինչև 2021 թվականի հունվարի 20-ը։
Քեյլին իր կարիերան սկսել է ԶԼՄ-ներում՝ որպես «Fox News» հեռուստաալիքի «Huckabee» քաղաքական թոք-շոուի պրոդյուսեր։ Հետագայում աշխատել է որպես լրագրող «CNN»-ում։ 2017 թվականին դարձել է Հանրապետական կուսակցության ազգային կոմիտեի մամուլի քարտուղարը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մակինանին ծնվել և մեծացել է Տամպայում առևտրային արյունատար ընկերության սեփականատեր Մայքլ Մակինանիի և նրա կնոջ՝ Լին Մակինանիի ընտանիքում[4]։ Քեյլին ուսանել է Սուրբ անունների ակադեմիայում, որը կաթոլիկ դպրոց էր։ Դրա ավարտից հետո նա սկսել է հետաքրքրություն ցուցաբերել միջազգային քաղաքականության նկատմամբ։ Որոշ ժամանակ անց Մաքիանին ընդունվել է Վաշինգտոնի Ջորջթաունի համալսարանին կից դիվանագիտական ծառայության դպրոց[5]։ Նա նաև սովորել է արտասահմանում Մեծ Բրիտանիայի Սենթ Էդմունդ Հոլլի քոլեջում, որը Օքսֆորդի համալսարանի մի մասն է[6][7]։ Օքսֆորդում ուսանելու ժամանակ նրան դասավանդել է բրիտանացի հայտնի քաղաքական գործիչ Նիկ Թոմաս-Սայմոնդսը[8]։ Ջորջթաունի համալսարանն ավարտելուց հետո Մաքինանին աշխատել է որպես «Huckabee» շոուի պրոդյուսեր[5]։
Երեք տարի անց Մակինանին ընդունվել է Մայամիի համալսարանին կից իրավագիտության դպրոց, ապա տեղափոխվել Հարվարդի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ։ Նա ավարտել է իր ուսումը 2016 թվականին։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես ուսանող՝ Մակինանին ծանոթ է եղել մի քանի հայտնի քաղաքական գործիչների, այդ թվում՝ Թոմ Գալահերին, Ադամ Պատնեմին և Ջորջ Բուշ կրտսերին, իսկ ավելի ուշ աշխատել Է Սպիտակ տան հաղորդակցության վարչությունում, որտեղ ԶԼՄ-ների համար ճեպազրույցներ է անցկացրել[5]։
ԶԼՄ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մակինանին իրավաբանական ֆակուլտետում ուսանելու տարիներին եղել է «CNN» հեռուստաալիքի լրագրողը։ 2015 թվականի սկզբին Քեյլին սուր քննադատության էր ենթարկել Դոնալդ Թրամփին՝ հայտարարելով, որ նա, իր կարծիքով, «շոումեն» է և սխալ «կլինի» նրան ասոցացնել Հանրապետական կուսակցության քաղաքականության հետ[9]։ Չնայած դրան, որոշ ժամանակ անց նա պաշտպանել է Թրամփի թեկնածությունը 2016 թվականի նախագահական ընտրություններում[10][11]։
2017 թվականի օգոստոսի 5-ին Մակինանին լքել է պաշտոնը «CNN»-ում[12]։ Հաջորդ օրը նա Real News Update շաբաթաթերթի Real News Update ծրագրի շրջանակներում 90 վայրկյանանոց հեռարձակում է անցկացրել Թրամփի Ֆեյսբուքյան անձնական էջում, որտեղ իր աջակցությունն է հայտնել նախագահի քաղաքականությանը։ Քեյլին նաև հայտարարել է, որ լուսաբանել է «ճշմարիտ նորությունները» ամերիկյան ժողովրդի համար[13][14]։
Նախկին գործատու Մայք Հաքաբին նրան անվանել է «բծախնդիր հետազոտող» և «արտասովոր կարողություններով լրագրող»։
Հանրապետական կուսակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեռ քոլեջում սովորելու տարիներին Մակինանին սերտորեն կապված էր Հանրապետական կուսակցության հետ։ Նա քննադատել է Բարաք Օբամայի նախագահությունը։ 2012 թվականին Քեյլին հրապարակել է մի քանի թվիթներ, որոնք կասկածի տակ էին դնում ԱՄՆ 44-րդ նախագահի ծագման մասին տվյալների հավաստիությունը[15]։
2017 թվականի օգոստոսի 7-ին նշանակվել է Հանրապետական կուսակցության ազգային կոմիտեի մամուլի քարտուղար[16][17]։
Իր նշանակումից մի քանի շաբաթ առաջ Սպիտակ տան մամուլի քարտուղար Մակինանին բարձր է գնահատել COVID-19 պանդեմիայի դեմ պայքարում Թրամփի գործողությունները[15][18]։
Սպիտակ տան մամուլի քարտուղար
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի ապրիլի սկզբին Մարկ Մեդոուզը Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնում փոխարինել է Միք Մալվեյնիին։ Նրա առաջին կադրային որոշումը Մակինանիին Սպիտակ տան մամուլի քարտուղար նշանակելն էր[19]։ Ստեֆանի Գրիշը, որն այդ պաշտոնը զբաղեցնում էր մինչև Քեյլին, դարձել է ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի վարչակազմի ղեկավար[19]։
Տարվա առաջին ճեպազրույցի ժամանակ Քեյլին լրագրողներին խոստացել է չխաբել նրանց՝ ասելով հետևյալը[20]։
Հուլիսի 6-ին, Սպիտակ տանը ճեպազրույց անցկացնելով, Քեյլին հանդես է եկել ի պաշտպանություն Դոնալդ Թրամփի այն հայտարարությունների, թե COVID-19-ի դեպքերի 99 տոկոսում «գործնականում չի ազդում մարդու վիճակի վրա»[21]։
Հոկտեմբերի 5-ին հայտնի է դարձել, որ Մաքիանին հեռանում է կարանտին և կշարունակի աշխատել հեռավար կերպով՝ COVID-19-ի թեստի դրական թեստի պատճառով[22]։
Նոյեմբերի 20-ին շահարկումների ֆոնին, որոնք վերաբերում էին այն բանին, թե Թրամփն իբր անձնական կարգադրություն է տվել Բայդենի ներկայացուցիչների հետ բանակցություններ չվարել Սպիտակ տան աշխատակիցներին, Մակիանին մամուլի ասուլիս է անցկացրել, որտեղ հայտարարել է, որ «նման ցուցումներ չի ստացել»[23]։
2021 թվականի հունվարի 7-ին Քեյլին ընթերցել է մեկ օր առաջ Վաշինգտոնում տեղի ունեցած բռնությունը դատապարտող կարճ դիմումը։ Ճեպազրույցը տևել է ոչ ավելի, քան երկու-երեք րոպե։ Հանդիպման ավարտին մամուլի քարտուղարը հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին[24]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի նոյեմբերի 18-ին Մակինանին ամուսնացել է բեյսբոլի գլխավոր լիգայի լիդեր Պիտեր Շոն Գիլմարտինի հետ[25][26]։ 2019 թվականի նոյեմբերի 25-ին ծնվել է նրանց դուստրը՝ Բլեյքը[27]։
2018 թվականին գենային մուտացիայի հայտնաբերման պատճառով, որը մեծ հավանականությամբ կարող էր հանգեցնել կրծքագեղձի քաղցկեղի զարգացմանը, Մակինանին կանխարգելիչ կրկնակի մաստէկտոմիա է տարել[28]։
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- The New American Revolution: The Making of a Populist Movement. New York: Simon & Schuster. 2018 թ․ հունվարի 9. ISBN 978-1-5011-7968-6. OCLC 992563584.[29]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Oxford alumna who is Trump's new champion in war against media / T. Gallagher — London: Times Newspapers, 2020. — P. 44. — ed. size: 440581 — ISSN 0140-0460; 0956-1382; 1363-7746
- ↑ 2,0 2,1 GeneaStar
- ↑ New York Daily News // New York Daily News / C. Myler, J. Rich — NYC: 1919. — ISSN 2692-1251
- ↑ «Kayleigh McEnany highlights Hillsborough GOP Lincoln Day dinner» (անգլերեն). 2019 թ․ հոկտեմբերի 31. Վերցված է 2021 թ․ հունվարի 9-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 «From Classroom to Newsroom: Rising 2L Kayleigh McEnany Appears on TV as Guest Political Commentator» (անգլերեն). 2014 թ․ հուլիսի 2. Վերցված է 2021 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «Kayleigh McEnany, the Oxford alumna who is Trump's new media warrior» (անգլերեն). 2020 թ․ մայիսի 2. Վերցված է 2021 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «Kayleigh McEnany» (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «Labour frontbencher taught Trump's Press Secretary politics at Oxford» (անգլերեն). 2020 թ․ մայիսի 12. Վերցված է 2021 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «Kayleigh McEnany called Trump comment 'racist,' 'hateful' and 'not the American way' in 2015» (անգլերեն). 2020 թ․ մայիսի 7. Վերցված է 2021 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «Meet the Trumpkins: The Donald's Army of Media-Hungry Cable News Boosters» (անգլերեն). 2017 թ․ հուլիսի 12. Վերցված է 2021 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «CNN Trump Surrogate Kayleigh McEnany Compares Miss Universe To Terror Suspect» (անգլերեն). 2016 թ․ սեպտեմբերի 28. Վերցված է 2021 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «Conservative pundit Kayleigh McEnany out at CNN» (անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 5. Վերցված է 2021 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «One of Trump's most vocal supporters left CNN to make a pro-Trump news video that's been compared to state TV» (անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 7. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «Kayleigh McEnany suddenly appears on Trump's Facebook page» (անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 6. Վերցված է 2021 թ․ հունվարի 9-ին.
- ↑ 15,0 15,1 «New White House press secretary Kayleigh McEnany takes heat for past comments on Obama, coronavirus» (անգլերեն). 2020 թ․ ապրիլի 8. Վերցված է 2021 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Kayleigh McEnany Named RNC Spokesperson» (անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 7. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Kayleigh McEnany joins Republican National Committee as spokesperson» (անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 7. Վերցված է 2021 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «White House press secretary Kayleigh McEnany, who just tested positive for COVID-19, claimed in February that «we will not see diseases like the coronavirus» come to America» (անգլերեն). 2020 թ․ հունվարի 9. Վերցված է 2021 թ․ հունվարի 10-ին.
- ↑ 19,0 19,1 «Trump names campaign spokeswoman Kayleigh McEnany as new White House press secretary» (անգլերեն). 2020 թ․ ապրիլի 8. Վերցված է 2021 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Новая пресс-секретарь Белого дома пообещала журналистам никогда не врать» (ռուսերեն). 2020 թ․ մայիսի 1. Վերցված է 2021 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Белый дом поддержал Трампа после его слов о безвредности COVID-19» (ռուսերեն). 2020 թ․ հուլիսի 6. Վերցված է 2021 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Пресс-секретарь Белого дома заразилась коронавирусом» (ռուսերեն). 2020 թ․ հոկտեմբերի 5. Վերցված է 2021 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Пресс-секретарь Трампа заявила, что Белый дом работает в обычном режиме» (ռուսերեն). 2020 թ․ նոյեմբերի 20. Վերցված է 2021 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Пресс-секретарь Трампа отказалась отвечать на вопросы о беспорядках» (ռուսերեն). 2021 թ․ հունվարի 8. Վերցված է 2021 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Former Mets pitcher Sean Gilmartin marries RNC spokeswoman Kayleigh McEnany» (ռուսերեն). 2017 թ․ նոյեմբերի 20. Վերցված է 2021 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «85 Sean Gilmartin SP Tampa Bay Rays» (ռուսերեն). 2020 թ․ հոկտեմբերի 1. Վերցված է 2021 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Sean Gilmartin, Kayleigh McEnany's Husband: 5 Fast Facts You Need to Know» (ռուսերեն). 2020 թ․ հոկտեմբերի 29. Վերցված է 2021 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «One year since double mastectomy at age 30» (ռուսերեն). 2019 թ․ ապրիլի 28. Վերցված է 2021 թ․ հունվարի 10-ին.
- ↑ Макинани, Кейли (2018 թ․ հունվարի 8). «Michael Wolff wasn't with Trump on election night. Those who were prove his book wrong». Fox News. Վերցված է 2018 թ․ հունվարի 9-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեյլի Մակինանի» հոդվածին։ |
|
- ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության անդամներ
- Հարվարդի իրավունքի դպրոցի շրջանավարտներ
- Ջորջթաունի համալսարանի շրջանավարտներ
- Հարվարդի համալսարանի շրջանավարտներ
- Ապրիլի 18 ծնունդներ
- 1988 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի քաղաքական մեկնաբաններ
- Դոնալդ Թրամփի նախագահություն
- ԱՄՆ-ի կին քաղաքական գործիչներ
- 21-րդ դարի ամերիկացի կին գրողներ