Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
|
---|
|
Ծնվել է | դեկտեմբերի 30, 1986(1986-12-30) (37 տարեկան) |
---|
Ծննդավայր | Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
---|
Կրթություն | Rancho Bernardo High School? |
---|
Քաղաքացիություն | ԱՄՆ |
---|
Մասնագիտություն | դերասանուհի, երգչուհի, պարուհի, հեռուստատեսային դերասանուհի, մոդել, թեքվանդոյի մարզիկ, Thai boxer, կասկադյոր, կինոդերասանուհի, հեռուստառեժիսոր և կինոռեժիսոր |
---|
Ընտրանի | Նետ և Վաղվա լեգենդները |
---|
|
Քեյթի Լոտց - (անգլ.՝ Caity Lotz, դեկտեմբերի 30, 1986(1986-12-30), Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, պարուհի, ռազմական արտիստ, երգչուհի և մոդել է։ Նա հայտնի է MTV հեռուստաալիքի կողմից թողարկված «Մեռյալ հովիտ» հեռուստասերիալում իր Սպա Քրիստեն Լենդրի դերով (2011), «Դաշնագիրը» ֆիլմում Էնիի դերով (2012) և Սառա Լենս/Դեղձանիկ/Սպիտակ դեղձանիկ դերով The CW հեռուստաալիքի «Նետ» (2013-այժմ) և «Վաղվա լեգենդները» (2016-այժմ) հեռուստասերիալներում։
Լոտցը ծնվել է Կալիֆոռնիայի նահանգի Սան Դիեգո քաղաքում։
Լոտցը, որպես պարուհի իր կարիերան սկսել է շրջակայելով Ավրիլ Լավինի և Լեդի Գագայի հետ[1]։ Նա նկարահանվել է Լեդի Գագայի «Paparazzi» և «LoveGame»[2], Դեյվիդ Գետտայի և Էսթելի «One Love», Ֆեյթ Իվենսի «Mesmerized», Թի Փեյնի «Freeze», ՋոՋոյի «Baby It's You» և Կասկադայի Evacuate the Dancefloor երգերի տեսահոլովակներում և Սելենա Գոմեսի «Եվս մի պատմություն Մոխրոտիկի մասին» ռոմանտիկ կատակերգությունում։ Հայտնվել է նաև «Reebok», «Jack in the Box» և «T-Mobile» ապրանքանիշերի գովազդներում, պարել է «Արտասովոր պարողների լեգեոն» վեբ սերիալում, շրջագայել է հիփ հոփ ուսուցիչների «Groovaloo» կազմակերպության հետ և նկարահանվել «Քայլ առաջ 3D» ֆիլմում[3]։ Լոտցը մարտական արվեստի դերասանուհի է, տիրապետում է թեկվոնդո, ուշու և և մայ թայ մարտարվեստներին։ Նա նաև պրակտիկանտ է հանդիսանում պարկուր և թրիքինգ մարտարվեստներում[4]։
2015 թվականին Լոտցը միացել է «Սոքս» աղջիկների գրուպային։ 2006 թվականին նրա դեբյուտ սինգլը եղավ «From Dusk Till Dawn» («Արևածագից մայրամուտ») սինգլը, որին հաջորդել է 2007 թվականին թողարկած «Scream Out Loud» («Բարձր ճիչ») սինգլ, որոնք էլ տեղ են գտել Գերմանական հիթ-շքերթի լավագույն 10 երգերի շարքում։ 2007 թվականին լույս է տեսնում նրանց «Hold On» դեբյուտային ալբոմը, իսկ 2008 թվականին՝ «Can't Take My Eyes Off You» («Չեմ կարող աչքերս կտրել քեզանից») սինգլը։
Լոտցը մոդելավորել է «Men's Health» և «Esquire» ամսագրերը, վերջինիս հետ նաև համատեղ կապ է պահել «Me in My Place» կայքում[5]։
Լոտցը սկսել է իր դերասանական կարիերան 2006 թվականին «Բերեք այն։ Ամեն ինչ կամ ոչինչ» սերիալում, որպես չիրլիդինգ սպորտաձևով զբաղվող աղջիկ։ 2010 թվականին նկարահանվել է «Օրենք և կարգուկանոն։ ԼԱ» հեռուստասերիալի երրորդ սերիայում և AMC հետուստաալիքի «Խելագարները» դրամայի չորրորդ եթերաշրջանում մարմնավորելով երկրորդական կերպար Ստեֆանիին՝ Աննա Դեափանիի զարմուհուն։
2011 թվականին Լոտցը կատարել է գլխավոր դեր MTV հեռուստաալիքի կողմից հեռարձակված սարսափ, սև հումորային և փաստավավերագրական «Մեռյալ հովիտը» հեռուստասերիալում, մարմնավորելով Սպա Քրիստեն Լենդրի կերպարը։ Լոտցը կատարում է իր բոլոր հնարքները հեռուստասերիալի ընթացքում[3]։
2012 թվականին Լոտցը նկարահանվել է «Ապրել Ֆոքսես Դենում», «Տարվա Ճակատամարտը» ֆիլմերում Ջոշ Հալոուեյի հետ և «Դաշնագիրը» ֆիլմում Ագնես Բրուքների և Կասպեր Վան Դինի հետ[6]։ Լոտցը հայտնվել է նաև «Նետ» հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանում մարմնավորելով Սառա Լենսին (Պիլոտում նրան մարմնավորել է Ժակլին Մակինես Վուդը), կերպարը համարվում էր մահացած, ով վերադառնում է կոստյումավորված, ով հայտնի է որպես Դեղձանիկ[7][8]։ Նա այժմ նկարահանվում է «Նետ» հեռուստասերիալի սփին–օֆֆ՝ «Վաղվա լեգենդները» հեռուստասերիալում, մարմնավորելով Սառա Լենսին/ Սպիտակ Դեղձանիկին։ Նա նաև կատարում է գլխավոր դեր «Մեքենան» ֆիլմում, որը Մեծ Բրիտանիայում հեռարձակվել է 2014 թվականի մարտի 21–ին, իսկ ԱՄՆ–ում 2014 թվականի ապրիլի 25–ին[9][10]։ 2014 թվականի մայիսին, նա կրկին մարմնավորել է Ստեֆանիին, «Խելագարները» հեռուստասերիալի յոթերորդ եթերաշրջանում։
Տարի |
Անվանում |
Դեր |
Նշումներ
|
2013 |
Այրվող սեր |
Հեթուելի ամսաթիվը |
Սերիա․ «Burn Baby Burn»
|
- ↑ «Քեյթի Լոտց, [[Դաշնագիրը (2012 ֆիլմ)|«Դաշնագիրը»]] ֆիլմի նկարահանման հրապարակ». The Metro. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է սեպտեմբերի 15, 2012թ․-ին.
- ↑ «Քեյթի Լոտց՝ There were a few spooky moments on the set of The Pact». The Metro. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է սեպտեմբերի 15, 2012թ․-ին.
- ↑ 3,0 3,1 «Caity Lotz talks Dance, Traveling Back in Time for Mad Men». Gender Across Borders. 2010 թ․ օգոստոսի 24. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 5-ին.
- ↑ «Էքսկլյուզիվ հարցազրույց». Daemon's TV. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է հունվարի 5, 2012թ-ին.
- ↑ «Քեյթի Լոտցը ներկայացնում է «Esquire» ամսագիրը և «Me in My Place» կայքը». Esquire. Վերցված է հունվարի 5, 2012թ-ին.
- ↑ «Էքսկլյուզիվ․ «Մեռյալ հովիտ» ֆիլմի աստղ Քեյթի Լոտցը «Դաշնագիրը» ֆիլմում նկարահանվելու մասին». Fearnet. 2011 թ․ դեկտեմբերի 30. Վերցված է 2012 թ․ հունվարի 5-ին.
- ↑ «Էքսկլյուզիվ». TVGuide.com. 2013 թ․ հուլիսի 19.
- ↑ «Սև Դեղձանիկը «Նետ» հեռուստասերիալում». Huffington Post. հուլիսի 30, 2013թ. Վերցված է 2013 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ William Bibbiani (2014 թ․ ապրիլի 16). ««Մեքենան»։ Քեյթի Լոտցը կատարում է ռոբոտի դեր և [[Նետ (հեռուստասերիալ)|«Նետ»]]». Crave Online. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 20-ին.
- ↑ Ohad Amram (նոյեմբերի 15, 2013թ). «Քեյթի Լոտցը նկարահանվում է «Մեքենան» ֆիլմում». Indie Wire. Վերցված է մայիսի 6, 2014թ-ին.
| |
---|
| Ֆոտո, վիդեո և աուդիո | |
---|
| Թեմատիկ կայքեր | |
---|
| |
|