Խելագարները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խելագարները
Ժանրսարսափ ժանրի կատակերգություն
Երկիր Միացյալ Թագավորություն
Պատմվածքի վայրԲրիստոլ
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ6
Էկրաններին էհոկտեմբերի 19, 2016-ից նոյեմբերի 23, 2016
ՀեռուստաալիքE4?
ԴիստրիբյուտորStudioCanal և Նեթֆլիքս

«Խելագարները» (անգլ.՝ Crazyhead), բրիտանական դրամատիկական հումորային հեռուստասերիալ[1]։ Նկարահանվել է «Անպատշաճներ»ը սերիալի հեղինակ Հովարդ Օվերմանի կողմից, որը Urban Myth Films ընկերության հետ միասին հանդես է եկել որպես նաև որպես պրոդյուսեր[2]։ Սերիալի նկարահանումները իրականցվել են Բրիստոլում[3]։ Սերիալը Channel 4 և Netflix ընեկերությունների համատեղ արտադրանքն է։

Վեց սերիանոց հեռուստասերիալի պրեմերիան տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայում, 2016 թվականի հոկտեմբերի 19-ին` E4 հեռուստաալիքով, իսկ միջազգային հանրության համար սերիալը Netflix-ի օնլայն հարթակում հասանելի է դարձել 2016 թվականի դեկտեմբերի 16-ից[4]։

2017 թվականի հուլիսի դրությամբ սերիալը շարունակություն չի նախատեսվել[5]։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարա Թեոբոլդ՝ Էմիի դերում, բոուլինգ-ակումբի դժբախտ աշխատողը, որը հազվագյուտ շնորհք ունի. ընդունակ է տեսնելու հրեշներին, որոնք թաքնվում էին մարդկանց մեջ
  • Սյուզան Ուոկոմա՝ Ռաքելի դերում, սոցիալապես անհարմար իրավիճակում գտնվող և միայնակ «կանխատեսող», որն սկսում է հրեշների որս անել և դառնում է Էմիի ընկերուհին
  • Ռիեն Սթիլ՝ Սյուզաննայի դերում, Էմիի լավագույն ընկերուհին, որը հրեշ է դառնում
  • Լյուիս Ռիվզ՝ Ջեյքի դերում, Էմիի լավագույնը դպրոցական ընկերը, որն Էմիի հանդեպ ակնհայտ զգացունքներ ուներ, որոնք փոխադարձ չէին
  • Արինզե Քին՝ Թայլերայի դերում, Ռաքելի եղբայրը, որը տարված էր Էմիիով (փոխադարձ), նա ոչինչ չգիտեր իր քրոջ ընդունակության և նրա որսի մասին
  • Թոնի Կարեն՝ Կալումայի դերում, զորեղ հրեշ, որը թաքնվում էր Ռաքելի հոգեբանի կերպարի տակ
  • Լու Կորֆիլդ՝ Մերսիի դերում, հրեշ, որը Կալումաին օգնելու համար միայնակ մոր կերպարանք է ստացել. սպանել է Ռաքելի հորը

Քննադատների արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստասերիալը հիմնականում ստացել է դրական արձագանքներ[6][7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. News | Channel 4
  2. Lesley Goldberg (2016 թ․ մայիսի 9). «Netflix Nabs Exorcism Comedy 'Crazy Face' From 'Misfits' Creator». Hollwoood Reporter. Վերցված է 2016 թ․ մայիսի 24-ին.
  3. New E4 comedy horror CRAZYHEAD begins Weds 19th Oct - The Bottle Yard Studios
  4. Christopher Hooten (2016 թ․ մայիսի 9). «Crazy Face: Misfits creator lands new E4 and Netflix drama about 'angst and exorcism'». Independent. Վերցված է 2016 թ․ մայիսի 24-ին.
  5. Wokoma, ‏Susan (2017 թ․ հուլիսի 16). «Lots of people have asked & no, #Crazyhead is no more. Good to know @BuzzFeed (& so many of u lot) know a gem eh?! 😝(Chewing Gum here too)». Twitter. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 3-ին.
  6. Mumford, Gwilym (2016 թ․ հոկտեմբերի 18). «Crazyhead: the teen demons taking over TV». The Guardian. Վերցված է 2017 թ․ հունվարի 26-ին.
  7. Gee, Catherine (2016 թ․ հոկտեմբերի 19). «Crazyhead: bright, punchy and genuinely funny, review». The Daily Telegraph. Վերցված է 2017 թ․ հունվարի 26-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]