Րաֆֆի Գալստյան (բալետի արտիստ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Րաֆֆի Գալստյան
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 29, 2000(2000-08-29) (23 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունբալետի արտիստ

Րաֆֆի Գալստյան (օգոստոսի 29, 2000(2000-08-29), Երևան, Հայաստան), հայ բալետի արտիստ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարող։ 2014 թվականին ընդգրկվել է Հայաստանի մշակույթի նախարարության շնորհալի երեխաների տեղեկատվական բանկում[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Րաֆֆի Գալստյանը ծնվել է 2000 թվականի օգոստոսի 29-ին Երևանում։ 2006-2010 թվականներին սովորել է Երևանի Բ. Ժամկոչյանի անվան թիվ 119 դպրոցում։ 2010 թվականին ընդունվել է Երևանի պարարվեստի պետական քոլեջի դասական պարերի բաժին։ Սովորել է Հայաստանի ժողովրդական արտիստ Հովհաննես Դիվանյանի դասարանում։ Սովորելու տարիներին ակտիվորեն մասնակցել է Հայաստանի Մշակույթի նախարարության կողմից կազմակերպված մի շարք բալետային մրցույթների՝ մշտապես զբաղեցնելով առաջին հորիզոնականները[2]։ 2018 թվականին ավարտելուց հետո աշխատանքի է անցել Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ 2018 թվականին Բորիս Էյֆմանի բալետային թատրոնի կողմից հրավիրվել է Սանկտ Պետերբուրգ և անցել մեկշաբաթյա փորձաշրջան՝ հրավիրվելով աշխատանքի[1]։

Վիլեն Գալստյանը և Րաֆֆի Գալստյանը

Հայաստանի կառավարության որոշմամբ մշակույթի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Րաֆֆի Գալստյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվակա­նի ձմեռային զորակոչից տարկետում է տրվել[3]։ 2021 թվականի հունվարին Հայաստանի կառավարության որոշումով հայ բալետային արվեստում մեծ ներդրում ունենալու, հայ բա­լե­տը Հայաստանում և արտերկրում ըստ արժանվույն ներկայացնելու համար Րաֆֆի Գալստյանը ազատվել է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից[4]։

2023 թվականի մայիսի 2-ին, պարարվեստի ոլորտում երկարամյա աշխատանքային գործունեության, անձնվեր աշխատանքի, բարձր կատարողականության և պարարվեստի ոլորտի զարգացման գործում ունեցած ավանդի համար պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մեդալով[5]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին մասնակցել է Հայաստանի մշակույթի նախարարության կողմից կազմակերպած «Նավասարդյան խաղեր» մրցույթին՝ «դասական պար» անվանակարգում արժանանալով «Երկրային մրցանակ» 2-րդ արծաթյա մրցանակի։

2016 թվականին մասնակցել է հայ-իսրայելական Մանկական և երիտասարդական արվեստի միջազգային մրցույթ-փառատոնին և «դասական պար» անվանակարգում արժանացել 1-ին մրցանակի։

2017 թվականին մասնակցել է Երևանում անցկացված «Գլոբալ Արտ» մրցույթին, որտեղ «դասական պար» անվանակարգում արժանացել 1-ին և 2-րդ մրցանակների։ Նույն թվականին մասնակցել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանի կազմակերպած մրցույթին և արդեն Մոսկվայում անցկացված «Գլոբալ Արտ» մրցույթի եզրափակիչ փուլին ու երկու մրցույթում էլ «դասական պար» անվանակարգում արժանացել առաջին մրցանակի։

2018 թվականին մասնակցել է Մարիուս Պետիպայի 200-ամյակին նվիրված մենապարերի մրցույթին և զբաղեցրել 1-ին տեղը։ Նույն թվականին մասնակցել է Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում կայացած «Tallin International Ballet Competition» միջազգային բալետային մրցույթին՝ գրավելով 3-րդ տեղը։

2018 թվականի մարտի 27-ին ստացել է «Արտավազդ» մրցանակ Կարեն Խաչատրյանի «Չիպոլինո» մանկական բալետում կոմս Բալի դերակատարման համար։

2019 թվականի ապրիլի 12-ն պարգևատրվել է Հայաստանի նախագահի մրցանակով և հնարավորություն ստացել վերապատրաստվելու Մոսկվայի Մեծ թատրոնում[6]։

2019 թվականի ապրիլի 28-ին մասնակցել է Ֆրանսիայի Տուլոն քաղաքում տեղի ունեցած դասական պարի միջազգային մրցույթին և արժանացել առաջին և գլխավոր մրցանակների։

2019 թվականի ապրիլին Վրաստանում մասնակցել է Վ. Չաբուկիանիի անվան բալետի VI միջազգային մրցույթին և դասական պար անվանակարգում արժանացել առաջին մրցանակի։

2019 թվականի օգոստոսին մասնակցել է Չինաստանի Վենջոու (Wenzhou) քաղաքում առաջին անգամ անցկացվող բալետի արտիստների GIDC միջազգային մրցույթին՝ արժանանալով առաջին մրցանակի[7]։

Խաղացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «AV Production - Րաֆֆի Գալստյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 8-ին.
  2. ««Բալետն իմ տարերքն է, կենսակերպը». Րաֆֆի Գալստյանի բալետային հաջողություններն ու նպատակները». style.news.am. Վերցված է 2019 թ․ հունիսի 8-ին.
  3. «Globnews.am -> Մշակույթի բնագավառում նվաճումներ ունեցող Րաֆֆի Գալստյանին զինվորական ծառայությունից տարկետում կտրվի». www.globnews.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 9-ին.
  4. «ԻՐՏԵԿ - Իրավական տեղեկատվական կենտրոն». www.irtek.am. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 15-ին.
  5. ԿԳՄՍՆ, ՀՀ. «ՀՀ ԿԳՄՍ նախարարի 02.05.2023 թ. 456-Ա հրաման». ՀՀ ԿԳՄՍՆ (ամհարերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 10-ին.
  6. «Նունե Սարգսյանը հյուրընկալել է Հայաստանի նախագահի մրցանակի արժանացած Երևանի պարարվեստի քոլեջի սաներին». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 1-ին.
  7. «aravot.am».
  8. Journalist.am (2023 թ․ մարտի 1). ««Բեմը մեր տունն է». բալետի արտիստ Րաֆֆի Գալստյան». Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 29-ին. {{cite web}}: Text "Ժուռնալիստիկայի ֆակուլտետ" ignored (օգնություն)