Տոլստոյականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Տոլստոյականություն (ռուս.՝ Толсто́вство), կրոնական-էթիկական հասարակական գիտակցություն Ռուսաստանում 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին։ Ի հայտ է եկել 1880-ական թվականներին Լև Տոլստոյի կրոնափիլիսոփայական ուսմունքի ազդեցությամբ։ Տոլստոյի կրոնափիլիոսփայությունը արտահայտված է «Որն է իմ հավատը», «Խոստովանություն», «Կյանքի մասին» և այլ աշխատություններում։

Լ. Ն. Տոլստոյ

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1880-ական թվականներին տոլստոյականությունը Ռուսական կայսրությունում կրոնափիլիսոփայական հայացք էր։ Այդ հայացքի ազդեցությամբ են շարադրված «Խոստովանություն», «Որն է իմ հավատը» աշխատությունները։ Տոլստոյականությունը հետևորդներ գտավ Արևմտյան Եվրոպայում, Ճապոնիայում, Հնդակստանում:

Նամակագրություն, Լ. Տոլստոյ և Մ. Գանդի

Տոլստոյականության ջերմ պաշտպաններից է եղել Մահաթմա Գանդին։ Հավատացյալ դուխոբորները միանգամայն հասկացել են Տոլստոյի գաղափարները, որոնք նման էին իրենց ավանդույթներին և 1895 թվականին դրանք կյանքի են կոչել՝ հրաժարվելով զինվորական ծառայությունից և ոչնչացնելով իրենց մոտ եղած զենքերը, ինչի համար ենթարկվել են քրեական պատասխանատվության[1]։ Հետագայում նրանք նաև Տոլստոյի գաղափարների ազդեցությամբ հրաժարվել են մսից, ալկոհոլից և ծխախոտից։

Տոլստոյականության հիմնական սկզբունքներն են՝ չբռնանալ, համընդհանուր սեր և անձի բարոյական կատարելագործում։ Տոլստոյականությանը բնորոշ է սինկրետիզմը։ Տոլստոյի կենսագրության վրա ներգործել են զանազան գաղափարական հոսանքներ, սակայն քրիստոնեությունը որպես չարին չհակասելու Վարդապետություն դիտարկելու գաղափարն ամենաինքնուրույնն էր։ Տոլստոյականները մերժում էին եկեղեցական դոգմաները[2]։ Բուսակերությունը, որին հետևում էին տոլստոյականները, այն ժամանակվա գիտության մեջ խորապես անառողջ էր համարվում։ Տոլստոյականները ակտիվորեն զբաղվել են Տոլստոյի հայացքների լուսաբանմամբ և միանգամայն դրա տարածողներն են եղել։ Տոլստոյականներ Վլադիմիր Գրիգորևիչ Չերտկովը և Պավել Իվանովիչ Բիրյուկովը «Միջնորդ» հրատարակչությամբ տարածել են գրքեր։ Հետագայում այս հրատարակչության ակտիվ մասնակիցն է դառնում Աննա Չերտկովան։ Լև Տոլստոյը, Գլեբ Ուսպենսկին, Անտոն Չեխովը տպագրում են հոդվածներ ագրոնոմիայի, անասնաբուժության և հիգենիայի մասին։ Տոլստոյականները 1901-1905 թվականներին Անգլիայում տպագրում են «Ազատ խոսք» անունով թերթը։ ԽՍՀՄ-ում 1920-1930-ական թվականներին վերացվում են տոլստոյականների կոմունաները, սակայն նրանցից ոմանք գոյատևել են մինչև Հայրենական մեծ պատերազմի սկիզբը[3]։ Տոլստոյականության հետևորդներ այժմ կան Արևմտյան Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում, Ճապոնիայում, Հնդկաստանում և այլ երկրներում։ Ռուսաստանում նրանք պաշտոնապես ճանաչված կրոնական կազմակերպություն ունեին, որի անդամների թիվը 500-ն անցնում էր։ Տոլստայականների մասին կարևոր են Լ. Տոլստոյի հիշողությունները։

Գաղափարական շարժումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լ. Տոլստոյ և Վ. Չերտկով

Արդեն Տոլստոյի կենդանության օրոք այդ շարժումն առանձնանում էր ազատ կրոնական գաղափարներով։ Տոլստոյը անձամբ կամ իր ստեղծագործությունների միջոցով ազդել է իր մի շարք ժամանակակիցների վրա, որոնք տոլստոյականներ չէին։ Տոլստոյի հայացքների վրա ներգործել են զանազան գաղափարական հոսանքներ՝ Բահայի, Բուդդայականություն, Դաոսականություն, Կոնֆուցիոս, Իսլամ, Քվակերներ, ինչպես նաև փիլիսոփաների բարոյականության ուսմունքները՝ Սոկրատես, Իմանուիլ Կանտ, Արթուր Շոպենհաուեր։ Քրիստոնեությունը որպես չարին չհակասելու Վարդապետություն դիտարկելու գաղափարն ինքնուրույն է։ Տոլստոյը հերքել է Քրիստոսի հարությունը, քրիստոնեությունը նրա համար ընկալվում էր միայն որպես բարոյական ուսմունք (Որն է իմ հավատը)։ Տոլստոյականները մերժում էին եկեղեցու դոգմաները, հանրային ժամերգությունները, չէին ճանաչում եկեղեցու հիերարխիան։ Տոլստոյը կարծում էր, որ, ըստ էության, նույնն են կյանքի իմաստի բոլոր սահմանումները, որոնք մարդկանց հայտնի են մարդկության մեծագույն մտքերով։ Երբ նա տալիս է Ավետարանի իր մեկնաբանությունը, կարծում է, որ ինքը մաքրում է Քրիստոսի վարդապետությունը պատմական աղավաղումներից։

Բարոյահոգեբանական և սոցիալական գաղափարախոսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ. Տրեգուբով, Ի. Գորբունով, Ի. Բիրյուկով, Ի. Պոպով

Հիմնական սկզբունքներն են՝ ոչբռնություն, «Սիրիր թշնամուդ», Լեռան քարոզ, այլասիրություն, բարոյական կատարելագործում։ Ըստ Լ. Տոլստոյի՝ հոգևոր արժեքներն ավելի կարևոր են նյութական արժեքներից։ Իր Որն է իմ հավատը տրակտատում Լ. Տոլստոյը գրում է, որ.

Բոլոր հինգ պատվիրանները միայն մեկ նպատակ ունեն՝ խաղաղություն մարդկանց միջև։ Մարդիկ պետք է հավատան Քրիստոսի ուսմունքի, կատարեն այն, և խաղաղությունը կիշխի երկրին, և աշխարհն այնպիսին չէ, ինչպես կազմակերպում են մարդկիկ՝ ժամանակավոր, պատահական, բայց աշխարհը ընդհանուր է, անհաղթահարելի, հավերժական։ Առաջին պատվիրանն ասում է, որ ոչ մի մարդու սովորական կամ խելագար մի՛ համարիր, և եթե աշխարհը կոտրված է, ապա բոլոր ուժերը պետք է օգտագործել այն վերականգնելու համար։ Աստծված ոչնչացում է թշնամանքը։ Մի՛ վախեցեք փոքր խնդիրներից, որպեսզի չկորցնեք իրական կյանքի իմաստը։ Մի՛ նայիր բնական գեղեցկությանը որպես հաճույք, խուսափի՛ր այդ գայթակղությունից։ Յուրաքանչյուր տղամարդ պետք է ունենա մեկ կին և յուրաքանչյուր կին՝ մեկ տղամարդ, որոնք չպետք է լքեն միմյանց։ Մեկ այլ գայթակղություն է երդումը, որը մարդկանց մոտեցնում է մեղքին։ Մի՛ խոստացեք ոչինչ։ Երրորդ գայթակղությունը վրեժն է, որը կոչվում է մարդկային Արդարադատություն։ Մի՛ վախեցեք վիրավորանքից։ Չարին մի՛ պատասխանիր չարությամբ։ Չորրորդ գայթակղությունը ազգերի, ցեղերի և պետությունների միջև թշնամությունն է։ Իմացեք, որ բոլոր մարդիկ եղբայրներն ու որդիներն են մեկ Աստծո, և չպետք է խախտել աշխարհի կատարելությունը՝ հանուն ժողովրդական նպատակների։ Եթե մարդիկ չկատարեն այդ պատվիրաններից մեկը՝ աշխարհի կատարելությունը կխախտվի։ Եթե մարդիկ կատարեն բոլոր պատվիրանները, երկնքի թագավորությունը կիշխի երկրին։ Այս պատվիրանները բացառում են բոլոր չարիքները մարդկանց կյանքից։

Այս սկզբունքների իրականացումը տալիս է հնարավորություն՝ հասարակության բարոյական վերափոխման համար։ Տոլստոյականները պացիֆիստներ էին, դեմ էին զինվորական ծառայությանը։ Առաջին շրջանում տոլստոյականները անարխիստներ էին, քանի որ երկուսն էլ մերժում էին ռազմական-պետական գործողությունները և դիմում էին անձի բանականությանը։ Սակայն Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին արքայազն Պյոտր Կրոպոտկինի դրական արձագանքից հետո գաղափարական շարժումների միջև շփումները դադարեցվեցին։

Սննդային արգելքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթե մարդը լրջորեն և անկեղծորեն փնտրում է բարի կյանք, առաջին բանը, որից պետք է զերծ մնա, կենդանական սննդի օգտագործումն է։ Չխոսելով այդ սննդի արտադրած կրքերի գրգռման մասին՝ նրա օգտագործումն ուղղակի անբարոյական է, քանի որ պահանջում է բարոյական զզվելի արարք՝ սպանություն:

Տոլստոյականները բուսակեր էին, չէին օգտագործում ալկոհոլ և ծխախոտ:Այս արգելքները բացարձակ չէին. Վալենտին Բուլգակովը ձերբակալվել է Պրահայում ՍՍ-ականների կողմից։ Բանտարկության առաջին շաբաթներն իր մսային կերակուրը տվել է խցակիցներին, բայց հետո, նկատելով, որ արագորեն կորցնում է ուժերը՝ ստիպված է եղել հրաժարվել բուսակերությունից։ Տոլստոյականների՝ գյուղատնտեսությամբ տարվելու դեպքում նրանք ձգտում էին հնարավորինս բացառել կենդանիների գյուղատնտեսական շահագործումը։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցական հրապարակախոս և հասարակական գործիչ Վ. Մ. Սկվորցովը հարց է բարձրացրել «տոլստոյականների» մասին 1897 թվականին Կազանում կայացած Համառուսաստանյան 3-րդ միսիոներական համագումարում։ Ըստ հերետիկոսական իմաստունների հետազոտության՝ տոլստոյականությունը, որը տարածված է իր բազմաթիվ կրոնական տրակտատներում, ճանաչվեց որպես աղանդ, որը վնասակար է ոչ միայն եկեղեցական, այլև քաղաքական առումով։ Ռուս բանաստեղծ Ինոկենտի Անենսկին գրում է, որ մարդու բնավորությունն ու կյանքը միշտ չէ, որ ենթարկվում է բնությանը։ Ավետարանը ստեղծել է քրիստոնեություն, այսինքն՝ մի ամբողջ աշխարհ։ Տոլստոյը ստեղծեց փիլիսոփայություն, որը անշուշտ իր մակարդակից ավելի ցածր էր։ Փիլիսոփա Իլյինը իր «Չարին ուժով դիմադրելու մասին» գրքում ևս քննադատում է Տոլստոյի ուսմունքը, և այն միտքն է հայտնում, որ բռնությունը, թեև վատ է, այնուամենայնիվ, որոշ դեպքերում կարող է արդարացված համարվել։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Вопросы Л. Н. Толстого духобору, с комментариями О. А. Голиненко
  2. «Антитринитарии» 
  3. Источник?