Հասարակական գիտակցություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հասարակական գիտակցություն (գերմ.՝ gesellschaftliche Bewußtsein), սոցիալական կեցության արտացոլում, որոշակի դարաշրջանին բնորոշ հասարակական պատկերացումների ամբողջություն։

Հասարակական գիտակցությունն էապես արտացոլում է կոնկրետ հասարակության վիճակը։ Այն հաճախ հակադրվում է անհատական ​​գիտակցությանը՝ որպես ընդհանուր բան, որն առկա է յուրաքանչյուր մարդու գիտակցության մեջ՝ որպես հասարակության անդամ։ Հասարակական գիտակցությունը վերնակառույցի բաղկացուցիչ մասն է և արտահայտում է դրա հոգևոր կողմը։ Խորհրդային փիլիսոփայության մեջ հատկապես շեշտվում էր այն գաղափարը, որ հասարակական գիտակցությունն «ակտիվորեն» արտացոլում է սոցիալական գոյությունը, այսինքն՝ վերափոխում է այն։ Այն, բաղկացած լինելով հասարակությունը կազմող մարդկանց գիտակցություններից, դրա պարզ հանրագումարը չէ, այլ ունի համակարգային որոշ հատկություններ, որոնք նույնը չեն, ինչ անհատական ​​գիտակցության հատկությունները։ Առանձնացնում են հասարակական գիտակցության տարբեր ձևեր։

Եզրույթի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասարակական գիտակցության մասին պատկերացումների ակունքները սկիզբ են առնում Հեգելից[1], որը, սակայն, այս եզրույթի փոխարեն օգտագործել է «բացարձակ ոգի» հասկացությունը։ «Հասարակական գիտակցություն» (գերմ.՝ Gesellschaftliche Bewußtsein) տերմինը հանդիպում է «Կոմունիստական կուսակցության մանիֆեստ» աշխատության մեջ (1848 թվական)։ «Հասարակական գիտակցություն» եզրույթը 1895 թվականին օգտագործել է նաև Լենինը (Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2, էջ 482) և վերջնականապես ամրագրվել ու գիտական շրջանառության մեջ է դրվել Ալեքսանդր Բոգդանովի կողմից[2]։ Ռուսալեզու գրականության մեջ տերմինը երբեմն օգտագործվում է Էմիլ Դյուրկհայմի «կոլեկտիվ գիտակցություն» (ֆր.՝ Conscience collective) հասկացությունը բացատրելու համար[3]։

Ժամանակակից ռուսական փիլիսոփայության մեջ հասարակական գիտակցության ձևերը հաճախ փոխարինվում են հոգևոր ոլորտներով[4]։

Հասարակական գիտակցության ձևեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորաբար առանձնացնում են հասարակական գիտակցության վեց ձև[5].

Հասարակական գիտակցության ձևերը կախված են կյանքից, սոցիալական ինստիտուտների կառուցվածքից, իմացության գործընթացի կազմակերպումից և այլն։ Հետևաբար, դրանք միշտ սերտորեն կապված են որոշակի տեսակի հասարակական հարաբերությունների հետ՝ տնտեսական, քաղաքական, բարոյական, գեղագիտական, գիտական համայնքի անդամների միջև հարաբերություններ և այլն։

Հասարակական գիտակցության յուրաքանչյուր ձևին՝ գիտություն, փիլիսոփայություն, դիցաբանություն, քաղաքականություն, կրոն և այլն, համապատասխանում է գիտելիքի հատուկ ձև[12]։

Խորհրդային փիլիսոփա Վասիլի Տուգարինովն առանձնացրել է հասարակական գիտակցության ընդամենը 4 ձև՝ արվեստ, բարոյականություն, գիտություն և փիլիսոփայություն[13], իսկ մակարդակների թվին է դասել գաղափարախոսությունը և հասարակական հոգեբանությունը։

Հասարակական գիտակցության սուբյեկտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսական մեծ խնդիր է այն հարցը, թե ով է հասարակական գիտակցության կրողը, սուբյեկտը։ Արդյո՞ք հասարակությունը կամ նրա որևէ հատված այնպիսի սուբյեկտ է, որն ընդունակ է որոշումներ կայացնել, ունենալ որոշակի հուզական կյանք և վերարտադրել իր նման գիտակցության կրողներ։ Որոշակի իմաստով կարելի է խոսել ոչ միայն յուրաքանչյուր անհատի, այլև մարդկանց ավելի ընդհանուր խմբերի (դասակարգ, ազգություն, պետություն, մարդկություն) սուբյեկտիվ հատկությունների մասին։ Բայց պետք է հիշել, որ իդեալը՝ որպես մտածողության գործընթաց, չի կարող բնորոշ լինել ո՛չ ամբողջ հասարակությանը, ո՛չ էլ որևէ կոնկրետ հասարակական խմբի։ Գիտակցությունը` որպես այդպիսին, անձնական գոյության բացառիկ հատկություն է։ Հասարակությունը երեխայի ծնողների և շրջապատող միջավայրի միջոցով զարգացնում է նրա գիտակցությունը, որում, այդպիսով, նրա սեփական գոյությունը միշտ կապված է ավելի ընդհանուր խմբի գոյության հետ։ Յուրաքանչյուր մշակույթում ստեղծվում է խորհրդանիշների ամբողջություն` ստիպելով անհատին ապրել համայնքի շահերից ելնելով, ուրախություն և անհանգստություն զգալ նրա հաջողությունների ու ձախողումների համար։ Առանց այս համախմբի` մարդու գիտակցական կյանքը ոչ միայն կորցնում է իր բարձրագույն իմաստը, այլև պարզապես անհնար է։ Թեև անհատն ինքը մտածողության ուժով ունակ է փոփոխելու իր իսկ գիտակցությունը, փիլիսոփայական գաղափարների պատմության մեջ հայտնի փորձերը՝ կառուցելու սեփական գոյությունը` որպես հասարակությունից լիովին անկախ, միշտ ցույց են տվել դրանց անհիմն լինելը։

Մարդկանց սոցիալ-պատմական ընդհանրությունները կարող են ծնել որոշումներ կայացնելու ունակ սուբյեկտներ։ Օրինակ՝ պետությունները որոշում են կայացնում պատերազմ սկսելու կամ ավարտելու մասին, դասակարգերը պայքարում և ընտրում են դրա իրականացման արդյունավետ ձևերը։ Չնայած որոշումները, ի վերջո, ընդունվում են սահմանափակ թվով անձանց կամ նույնիսկ անհատների կողմից, զարգացած սոցիալական կառուցվածքում դրանք կապված են իրենց գործողությունները կարգավորող բավականին խիստ կանոններով՝ պետության սահմանադրությամբ, օրենքներով, կանոնակարգերով և նորմերով, ինչպես նաև բարոյականությամբ։ Միևնույն ժամանակ, հասարակության զարգացման այս փուլում հանրային գիտակցության վրա մեծ ազդեցություն են ունենում զանգվածային լրատվամիջոցները, որոնց միջոցով հնարավոր է էապես փոփոխել հանրային գիտակցությունը։

Ընդհանուր առմամբ, հասարակական գիտակցության առանձնահատկություններին վերաբերող մեծ հարցն այն է, թե ինչպես են փոխկապակցված անհատի և համայնքի սուբյեկտիվ հատկությունները, թե իր սուբյեկտիվ հատկություններից որոնք և ինչպես է (կամավոր կամ ակամա) անհատը փոխանցում համայնքը ներկայացնող այն մարմիններին, որոնք իրավունք ունեն խոսել իր անունից։

Հասարակական գիտակցության մակարդակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասարակական գիտակցության կառուցվածքը շատ բարդ է. առաջին հերթին այն բաժանվում է երկու՝ առօրյա-գործնական և գիտական-տեսական մակարդակների։ Հասարակական գիտակցությունը դիտարկելու այս տեսակետը կարելի է անվանել իմացաբանական, քանի որ ցույց է տալիս իմացաբանական սուբյեկտի ներթափանցման խորությունն օբյեկտիվ իրականության մեջ։ Ինչպես հայտնի է, առօրյա-գործնական գիտակցությունն առավել պակաս կառուցվածքային է, ավելի մակերեսային է, քան գիտական ​​և տեսական գիտակցությունը։ Հասարակական գիտակցությունն առօրյա-գործնական մակարդակում դրսևորվում է որպես հասարակական հոգեբանություն, իսկ գիտական ​​և տեսական մակարդակում՝ որպես գաղափարախոսություն։ Հարկ է ընդգծել, որ գաղափարախոսությունը ոչ թե ամբողջ գիտական-տեսական գիտակցությունն է, այլ միայն դրա այն մասը, որը դասակարգային բնույթ ունի։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Эстетика Гегеля». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 4-ին.
  2. Богдановъ А. Наука объ общественномъ сознаніи. (Краткый курсъ идеологической науки въ вопросахъ и ответахъ). — М.: Книгоизд-во писателей, 1914. — 203 с.
  3. «Эмиль Дюркгейм. Общественное сознание. Социологический метод». Արխիվացված օրիգինալից 2009 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 4-ին.
  4. Философия(չաշխատող հղում)
  5. «Общественное сознание. Его уровни и форма». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 4-ին.
  6. «Искусство как форма общественного сознания». Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 4-ին.
  7. «Макс Вебер. Наука как призвание и профессия».
  8. «Мораль как форма общественного сознания». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 4-ին.
  9. «Фарбер И. Е. Правосознание как форма общественного сознания. — М.: Юрид. лит., 1963». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 4-ին.
  10. «Религия как форма общественного сознания». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 4-ին.
  11. «Идеология национальная или государственная?». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 4-ին.
  12. Философия для аспирантов: учебное пособие / В. П. Кохановский [и др.]. — 2-е изд. — Ростов н/Д. : Феникс, 2003. — 448 с. — (Высшее образование). — ISBN 5-222-03544-1
  13. Тугаринов В. П. Избранные философские труды. — Л.: ЛГУ, 1988 — C.224

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Общественное бытие и общественное сознаниеԱրխիվացված 2010-05-22 Wayback Machine // Философский словарь / Под ред. И. Т. Фролова. — 4-е изд. — М.: Политиздат, 1981. — 445 с.
  • Введение в философию. — М.: Политиздат, 1989. Ч.2. — 3. Структура общественного сознания — С.445-455
  • Демичёв В. А. Общественное бытие и общественное сознание. — Кишинёв, 1970.
  • Келле В. Ж., Ковальзон М. Я. Формы общественного сознания — М., 1959
  • Михайлов Ф. Т. Общественное сознание и самосознание индивида. — М. : Наука, 1990. — 222 с.
  • Уледов А. К. Структуры общественного сознания. — М., 1968.
  • Челышев П. В. Обыденное сознание или не хлебом единым жив человек. М.: Московский государственный горный университет, 2007. — 359 с.