Քաղաքական գիտակցություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քաղաքական գիտակցություն , քաղաքական կեցության արտացոլումը և իմաստավորումը սոցիալական սուբյեկտների (անհատներ, խմբեր, դասակարգեր, հանրույթներ) գիտակցության մեջ։

Քաղաքական գիտակցությունը քսու, կեցության պասիվ արտացոլումը չէ, այն հարաբերականո­րեն ինքնուրույն է և կարող է առաջ անց­ել քաղաքական պրակտիկայից, կանխատեսել հասարակական-քաղաքական գործընթացների զարգացման մի­տումները։ Այն սերստրեն կապված է քա­ղաքական կուլտուրայի և քաղաքական վարքագծի հետ։ Քաղաքական գիտակցության կառուցվածքային տարրերն են քաղաքական նորմերն ու արժեքնե­րը, քաղաքական համոզմունքներն ու պատկերա­ցումները, տեսական և էպիրիկ գիտելիք­ները։ Այն ձևավորվում է անձի սոցիալականացման քաղաքական գործընթա­ցում։ Կառուցվածքային առումով բաղկացած է կայուն և փոփոխական բա­ղադրամասերից։ Օրինակ, գաղափարախոսական ընտրության հիմքում ընկած են կայուն սոցիալ-քաղաքական արժեքներ՝ ժողովրդավարություն, ագատաթյան և Քաղաքական գիտակցության փոփոխական տարրերը կապված են ընթացիկ պահի վերագնահատման հետ։

Տարբերում են Քաղաքական գիտակցություն տեսական, էմպիրիկ և պետական, կենցաղային մա­կարդակներ։ Քաղաքական գիտակցություն իրականացնում է կար­գավորման, ճանաչողական, արժեքա­վորման, հավաքագրման, կանխագու­շակման, նորմատիվային և գործա­ռույթներ։

Կախված սուբյեկտից աաբերում են՝ անհատական, խմբային և գանգվածային Քաղաքական գիտակցություն։ Անհատական գիտակցությունը մեկնաբանվում է որպես քաղաքականությունը քիշ թե շատ ճիշտ ընկալելու, քաղաքական բնագավառում ճիշտ կողմնորոշվելու և նպատակամետ գործերս ունակութ­յուն։ Խմբային գիտակցության կրողնե­րը հասարակական-քաղաքական կազմակերպություններն ու միավորումներն են։ Այն պայմանավորված է քաղաքական հա­մակարգում խմբի գրաված դիրքով և մեկնաբանվում է որպես կոնկրետ խմբի քաղաքական ակտիվության բովանդակությունը և ուղղվածությունը պայմանավորող պատկերացումների ամբււղջություն։ Զանգվածային Քաղաքական գիտակցություն միջնորդավորված ձևով արտացոլում է հասարակական պահանջմունքների և սպասումների մակարդակն ու բովանդակությունը, ինչպես նաև հասարակական գիտելիքների ծա­վալը քաղաքական իրականության մա­սին։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էդվարդ Աղայան «Արդի հայերենի բացատրական բառարան», հատոր 1-2, 1976 թվական, Երևան
  • Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 1-12, 1974-1986 թթ, Երևան
  • А․ Б. Барихин "Большой юридический словарь", 2002 թ, Москва