Ալեքսանդր Բոգդանով
Ալեքսանդր Բոգդանով Александр Богданов | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 10 (22), 1873[1][2] Սոկուլկա, Sokolsky Uyezd, Գրոդնոյի նահանգ, Վիլնայի գլխավոր նահանգապետարան, Ռուսական կայսրություն |
Մահացել է | ապրիլի 7, 1928[3][1][4][…] (54 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ[3] |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | փիլիսոփա, տնտեսագետ, բժիշկ, գրող, բանաստեղծ, սոցիոլոգ, լրագրող, գիտաֆանտաստիկ գրող, քաղաքական գործիչ և հեղափոխական |
Հաստատություն(ներ) | Մոսկվայի պետական համալսարան |
Գործունեության ոլորտ | բժշկություն[5][5], տնտեսագիտություն[5][5], փիլիսոփայություն[5][5], political activity?[5][5][5] և creative and professional writing?[5][5] |
Անդամակցություն | Պրոլետկուլտ, խմբակ «Վպերյոդ» և Բոլշևիկներ |
Ալմա մատեր | Մոսկվայի պետական համալսարան և Q30889518? |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն[6][5][5] |
Կուսակցություն | Բոլշևիկներ |
![]() |
Ալեքսանդր Ալեքսանդրովիչ Բոգդանով (ռուս.՝ Александр Александрович Богданов, ծննդյան անունը բելառուս․՝ Аляксандр Аляксандравіч Маліноўскі, օգոստոսի 10 (22), 1873[1][2], Սոկուլկա, Sokolsky Uyezd, Գրոդնոյի նահանգ, Վիլնայի գլխավոր նահանգապետարան, Ռուսական կայսրություն - ապրիլի 7, 1928[3][1][4][…], Մոսկվա, ԽՍՀՄ[3]), ռուս ֆիզիկոս, փիլիսոփա, գիտական գրականության գրող և հեղափոխական։ Եղել է Բոլշևիկյան շարժման վաղ պատմության առանցքային գործիչներից մեկը, Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ։ Նա համահիմնադիրներից էր և մրցակցելով Լենինի հետ 1909 թվականին արտաքսվել է։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է փախստականի՝ արմատներով վոլոգդացի ժողովրդական ուսուցիչ Ա․ Ա. Մալինովսկայի ընտանիքում, տան վեց երեխաներից երկրորդն է։ Տուլսկայի կլասիցիստական գիմնազիան ոսկե մեդալով ավարտելուց հետո՝ 1892 թվականին ինքնուրույն ընդունվել է Մոսկվայի պետական համալսարանի ֆիզիկո-մաթեմատիկայի բաժինը։ 1894 թվականի դեկտեմբերին մասնակցելով Հյուսիսային հողերի ժողովրդաազատագրական խորհրդի գործերին՝ ազատվել է համալսարանից։ Այնուհետև ձերբակալվել և տեղափոխվել Տուլա, որտեղ ծանոթացել է Իվան Սավելևի հետ, ում հետ և ներգրավվել էր աշխատավոր դասակարգում։ Այդ տարիներին գրել է իր հայտնի «Տնտեսագիտության կարճ դասընթաց» աշխատությունը 1897 թվական, որի մասին Լենինն ասել է. «Հիանալի նորարարություն է տնտեսագիտության գրականության մեջ»[7]։
1895-1899 թթ․ սովորել է Խարկովի բժշկական համալսարանում։ 1899 թվականին ստացել է բժշկի որակավորում և գրել իր առաջին փիլիսոփայական գիրքը՝ «Բնությանը պատմական հայացքի հիմնական տարրերը»։ Այդ թվականին ձերբակալվել է և 6 ամիս անցկացրել Կալուգայի բանտում, այնուհետև տեղափոխվե նոր բանտ։ 3 տարի բանտում մնալուց հետո ազատվել է, և մեկնել է Վոլոգդա, որտեղ աշխատել է որպես հոգեբուժարանի բժիշկ։ Մի քանի տարի հետո ավարտելով աշխատանքը՝ Վոլոգդայից տեղափոխվել է Շվեյցարիա։
1913 թվականին վերադարձել է հայրենիք, որտեղ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ մասնակցել է որպես ռազմական բժիշկ[8]։
1913 թվականին վերադարձել է հայրենիք, որտեղ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հանդես է եկել որպես ռազմական բժիշկ։
Հասարակական քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1896 թվականից՝ սոցիալ-դեմոկրատական շարժում։
1905-1907 թթ.՝ Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական աշխատավոր զանգված կամ բոլշևիկների անդամ։
1907-1909 թթ.՝ Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ։
1909 թ. հունիս՝ ազատվել է պաշտոնից՝ առաջնորդության հատկանիշներ ցուցաբերելու համար։
1909-1911 թթ.՝ գլխավորել է «Առաջ» շարժումը, իսկ 1911 թվականից հեռացել շարժումից[9]։
1918-1921 թթ.՝ Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտական գիտությունների թեկնածու։
1918-1822 թթ.՝ Կոմունիզմի համալսարանի պրեզիդիումի անդամ։
1926-1928 թթ.՝ Արյան փոխներարկման ինստիտուտի գլխավոր տնօրեն։
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բոգդանովը պրոպագանդում էր նոր տեսություն արյան փոխներարկման հարցում՝ առաջարկելով արյան երիտասարդացման տեսությունը։ Ըստ այդ տեսության երբ երիտասարդ դոնորի արյունը ներարկում են տարեց ռեցիպիենտին այդ դեպքում առաջանում է երիտասարդացում, և տարեց օրգանիզմը սկսում է արթնանալ, պատճառը այն է որ երիտասարդ օրգանիզմում կան այն ֆերմենտները որոնք բացակայում են տարեցների մոտ, որը և առաջացնում է ծերությունը[10]։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Առաջին կինը՝ Նատալյա Բոգդանովնա (1865—1945), երեխաներ չեն ունեցել։
- Երկրորդ կինը՝ Ա. Սիմիրնովա, Ալեքսանդրի հետ ունեցել են երկու երեխա[11]։
- Նիկոլայ Ալեքսանդրովիչ՝ բժիշկ, սովորել է Սարատովի բժշկական համալսարանում։
- Սերգեյ Ալեքսանդրովիչ։
- Մարիա Ալեքսանդրովնա Զանդեր՝ բժշկուհի;
- Աննա Ալեքսանդրովնա Լունաչարսկայա (1884—1959)՝ գրող[12] և թարգմանիչ։
- Օլգա Ալեքսանդրովնա (1885—1943)՝ ապրել է Օրենբուրգում։
Բոգդանովի անվան համալսարան[խմբագրել | խմբագրել կոդը]
1999 թվականին Եկատերինբուրգում բացվեց Ալեքսանդր Բոգդանովի անվան միջազգային համալսարանը[13]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 2,0 2,1 Internet Philosophy Ontology project
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Богданов Александр Александрович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 4,0 4,1 4,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 Czech National Authority Database
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Վ. Ի. Լենին [1] // «Աստծո աշխարհ». — 1898. — № 4.
- ↑ Լև Կոլոդնի Կյանքը և ճակատագիրը // Մոսկովյան կոմսոմոլեց — 2012. — 18 оհոկտեմբերի
- ↑ Պ.Ա. Պլյուտո Միություն և արխիվ // Սոցիոլոգիական հետազոտություններ — 1993. — № 6. — էջ 143—154.
- ↑ М. Спивак. Մայակովսկին Ուղեղի համալսարանում
- ↑ http://www.terrahumana.ru/arhiv/10_03/10_03_07.pdf
- ↑ Ալեքսանդրովնա Լունաչարսկայա
- ↑ «Ա. Բոգդանովի միջազգային համալսարանի բացումը»։ Ա. Բոգդանովի միջազգային համալսարան։ Արխիվացված օրիգինալից 2011-08-23-ին։ Վերցված է 2009 թ․ մայիսի 17
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 499)։ ![]() |
- Օգոստոսի 22 ծնունդներ
- 1873 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Ապրիլի 7 մահեր
- 1928 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- Մոսկվայի պետական համալսարանի դասախոսներ
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս ֆիզիկոսներ
- Ռուս փիլիսոփաներ
- 20-րդ դարի փիլիսոփաներ
- Խորհրդային գյուտարարներ
- Ռուս հեղափոխականներ
- Առաջին համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- Ռուս տնտեսագետներ
- Ռուս սոցիոլոգներ
- Ռուս քաղաքական գործիչներ
- Ռուս գիտաֆանտաստիկ գրողներ
- Խարկովի ազգային համալսարանի շրջանավարտներ
- Մոսկվայի պետական համալսարանի պրոֆեսորներ
- Քաղաքական կեղծանուններ
- Ռուս հրապարակախոսներ
- Տուբերկուլոզից մահացածներ
- 20-րդ դարի գիտնականներ
- Խորհրդային փիլիսոփաներ