Տիտանիա (Միջամառային գիշերվա երազ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիտանիա
Տեսակ«Ամառային գիշերվա երազ» ստեղծագործության կերպար, փերի և դիցաբանական կերպար
Սեռիգական
Երևի համընկնում էՏիտանիա
ԱմուսինՕբերոն
 Titania Վիքիպահեստում

Տիտանիա (անգլ.՝ Titania, /tɪˈtɑːniə/ )[1], Ուիլյամ Շեքսպիրի 1595–1596 թվականներին գրած «Ամառային գիշերվա երազ» կատակերգության կերպար, փերիների թագուհի։

Տիտանիան փերիների և էլֆերի թագավոր Օբերոնի կինն է։ Տիտանիան և Օբերոնը հզոր բնական ոգիներ են, որոնք միասին երաշխավորում են մարդու և բնական աշխարհների պտղաբերությունը կամ առողջությունը։ Այնուամենայնիվ, նրանց գժտությունը լրջորեն խաթարել է երկու աշխարհները, ինչպես Տիտանիան մանրամասնորեն բացատրում է Գործողություն 1-ին Տեսարան 2-ում, որն ավարտվում է. «Եվ այս բոլոր չարիքների շարանը ծնվում է մեր կռիվներից, մենք նրանց ծնողներն ենք, նրանց նախնիները»։

Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիտանիա և Օբերոն անունները կարող են երկուսն էլ անորոշ դասական հնչել, բայց ոչ մեկը դասական դիցաբանության կերպար չէ։ Անգլիական հեթանոսությամբ երբեմն դատապարտվում են որպես կախարդություն. բայց Շեքսպիրն իր հեթանոս փերիներին միահյուսում է հունահռոմեական գրականության ավելի հայտնի դիցաբանության հետ՝ Տիտանիային և Օբերոնին կապելով Թեսևսի լեգենդի հետ[2]։

Շեքսպիրը, հավանաբար, վերցրել է Տիտանիա անունը Օվիդիուսի «Մետամորֆոզներ» պոեմից, որտեղ տիտանների դուստրերը տիտանիաներ են` տիտաններից ծնվածներ։ Իռլանդական և բրիտանական առասպելաբանությունում` ավանդական բանահյուսության մեջ փերիների թագուհին անուն չունի։ Շեքսպիրի ազդեցությամբ հետագայում գեղարվեստական գրականությունում հաճախ օգտագործել է Տիտանիա անունը փերիների թագուհու կերպարների համար։

Կատակերգության կերպար[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիտանիան շոյում է էշի գլխով Բոթոմին. Հենրի Ֆյուզելի, մոտ 1790 թվական
Տիտանիա և Բոթոմ, տեսարան «Ամառային գիշերվա երազ» կատակերգությունից, Էդվին Լանդսիր (1851)

Շեքսպիրի «Տիտանիան» գլխավոր դեր ունի «Ամառային գիշերվա երազ» ենթասյուժեներից մեկում։

Տիտանիան շատ հպարտ արարած է և նույնքան հզոր, որի հետ պետք է պայքարել այնպես, ինչպես նրա ամուսնու՝ Օբերոնի հետ։ Նա և Օբերոնը ամուսնական վիճաբանության մեջ են, թե նրանցից ով պետք է պահի հնդիկ սուլթանից գողացած և տեղփոխած նորածին տղային[3]։ Հենց այս վեճն է մղում սյուժեն՝ ստեղծելով պիեսի մյուս հերոսների խառնաշփոթն ու իրարանցումը։

Օբերոնի ծառա Պակի հմայությունների արդյունքում Տիտանիան գերբնականորեն սիրահարվում է «կոպիտ մեխանիկ» (բանվոր) ջուլհակ Նիք Բոթոմին, որին Պակը տվել էր էշի գլուխ` համարելով, որ դա ավելի է համապատասխանում նրա բնավորությանը։ Կախարդանքի ազդեցության տակ գտնվող Տիտանիան կորցնում է նախկինում ունեցած հզոր հատկանիշները և փոխարենը սկսում է քծնել ու հաճոյանալ Բոթոմին[4]։

Այն բանից հետո, երբ Օբերոնը և Պակը բավականություն են ստանում տեսնելով, թե ինչպես է Տիտանիան հիմարացել` «հրեշի» սիրուն արժանանալու համար[5], Օբերոնը հետ է շրջում կախարդանքը և թագավորն ու թագուհին վերամիավորվում են այն բանից հետո, երբ Տիտանիան արտասանում է. «Ինչ տեսիլքներ եմ ես տեսել։ Կարծում էի, որ ես էշին եմ սիրահարված»[6]։ Պիեսի ավարտին Տիտանիան և Օբերոնը փերիական օրհնանք են հղում պիեսի հերոսների ամուսնություններին։

Վերլուծություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Փոլ Ա. Օլսոնի` Տիտանիայի սիրահարվելը Բոթոմին հունական դիցաբանության հին Կիրկեի պատմության հակառակ շարադասումն է` ինվերսիան[7]։ Այս դեպքում իրավիճակը կերպարի դեմ է շրջված, և էլֆերի թագուհին ոչ թե իր երկրպագուներին է կենդանիներ դարձնում, այլ ստիպված է սիրել էշին` կերպարանափոխված Բոթոմին։

Հետագա կերպավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիտանիան հայտնվել է բազմաթիվ այլ նկարներում, բանաստեղծություններում, պիեսներում և այլ ստեղծագործություններում։ Շեքսպիրի ստեղծագործության կերպարներին, թերևս ամենավաղը հիշատակել է Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեն 1770-ական թվականներին, Ֆաուստ I- ում, որտեղ Տիտանիան և Օբերոնը նշում են իրենց ամուսնության ոսկե տարեդարձը[8]։

Այնուհետև Կառլ Մարիա ֆոն Վեբերն է օգտագործել Տիտանիայի, Օբերոնի և Պակի կերպարները իր օպերայում խոսակցական երկխոսությամբ, որը գրվել է 1825-1826 թվականներին Օբերոն օպերայում, բայց այս անգամ իրադարձությունները տեղի են ունենում Կարլոս Մեծի օրոք[9]։

Ալֆրեդ, Լորդ Թեննիսոնի 1892 թվականի «Անտառապահները» պիեսում[10]` Ռոբին Հուդի մասին պատմությունում կարճ հատված կա Տիտանիայի՝ փերիների թագուհու հետ[11]։

Տիտանիան՝ Ուրանի արբանյակներից մեկը, անվանվել է Շեքսպիրի կերպարի պատվին։ Տիտանիայի բոլոր արբանյակները (ներառյալ Օբերոնը ) անվանվել են ի պատիվ Ուիլյամ Շեքսպիրի կամ Ալեքսանդր Պոպի ստեղծագործությունների կերպարների[12]։

Տիտանիան նաև հայտնվում է «Գարգոյլիներ» (Gargoyles) մուլտֆիլմում, որը արտադրել է Walt Disney ընկերության Television Animation -ը։ Ֆիլմը սկզբնապես հեռարձակվել է 1994 թվականի հոկտեմբերի 24-ից մինչև 1997 թվականի փետրվարի 15-ը։ Օբերոնն ու Տիտանիան 1001 տարի ամուսնալուծված են, սակայն սերիալի ընթացքում նորից ամուսնանում են։ Նաև պարզվում է, որ Տիտանիան Հալքիոն Ռենարդի (ֆրանսերեն ռենարդ անգլերեն ֆոքս է (աղվես)) նախկին կինն է` Անաստասիա Ռենարդը, որոնց դուստրն իր անունը փոխել է` Ֆոքսն։ Տիտանիան հիշատակվում է որպես «Երրորդ ռասայի թագուհի» և մահկանացու թագուհի է։ Տիտանիա/Անաստասիա կերպարը հնչյունավորել է Քեյթ Մալգրյուն[13]։

1999 թվականի «Ամառային գիշերվա երազանք» պիեսի կինոադապտացիայի մեջ Տիտանիայի դերը կատարում է Միշել Պֆայֆերը[14]։

2016 թվականին Տիտանիա անունով կերպար է ավելացվել Warframe- ի երրորդ դեմքի հրաձիգ անվճար դերային-օնլայն խաղում` որպես տիտղոսակիր Warframe-երից մեկը՝ թիթեռնիկ-ածելու և հեքիաթային տարբեր ունակություններով[15]։

«Հին մոգերի հարսնացուն» (魔法使いの嫁 - Մահոցուկայի նո յոմե) մանգա (ճապոնական կոմիքս) անիմեում, որը հեռարձակվել է 2017 թվականի հոկտեմբերից մինչև 2018 թվականի մարտը, փերիների թագուհու անունը Տիտանիա է։ Նրա ամուսնու անունը նույնպես Օբերոն է[16]։

Fairy Tail մանգա անիմեում, որը սերիալացվել է 2006 թվականի օգոստոսից մինչև 2017 թվականի հուլիսը և հեռարձակվել որպես սերիալ 2009-2019 թվականներին, Էրզա Սքարլեթ կերպարը սուսերուհի է, որի մականունը «Տիտանիա՝ փերիների թագուհի» է՝ որպես «Fairy Tail» գիլդիայում կին կախարդներից ամենահզորը։

BBC-ի 2016 թվականի հեռուստատեսային ադապտացիայի մեջ Տիտանիային մարմնավորում է Մաքսին Փիկը։ Տարբերակը հայտնի է Տիտանիայի և Հիպոլիտայի համբույրով[17]։

Տիտանիան «Mega Man Zero 4» համակարգչային խաղի հիմնական ղեկավարներից մեկն է։ Խաղը ստեղծվել է 2005 թվականին։ Կերպարը կոչվում է Սոլ Տիտանիա, նաև Atlas moth (Ատլասի ցեց թիթեռնիկ)։

Տիտանիան Ջիմ Բաթչերի «Դրեզդենյան ֆայլերը» առեղծվածային նովելների շարքից փերիների ամառային արքունիքի թագուհին է։ Շարքի առաջին մասը թողարկվել է 2005 թվականին[18]։

Ուիլյամ Դյուբուայի «Թխադեմ արքայադուստրը»[19] գիրքը նվիրված է[20]. «Ձերդ Գերազնցություն գեղեցկուհի Տիտանիա XXVII-ին, Նրա ողորմածությամբ` Փերիների թագուհուն»[21]։

Final Fantasy XIV: Shadowbringers- դերային օնլայն խաղում, որը թողարկվել է 2019 թվականի հուլիսի 2-ին, Տիտանիան սյուժեում հայտնվում է որպես հակառակորդ։ Գեղարվեստական գրականության մեջ «Տիտանիա» անունը փերիների տիրակալի տիտղոս է, այլ ոչ թե ինքնին անհատի անուն[22]։

Shin Megami Tensei վիդեոխաղերի շարքում Տիտանիան վարձու Դեմոն` հրեշ է, ինչպես իր ամուսինը՝ Օբերոնը[23]։

Bridge Theatre բեմադրության մեջ Տիտանիան, որը մարմնավորում է Գվենդոլին Քրիստին, ներկայանում է Օբերոնի հետ դերերը փոխած։ Օրինակ, Տիտանիան է սիրո կախարդանքը դնում է Օբերոնի վրա, որը սիրահարվում է Պակին։

Vertigo Comics հրատարակչության թողարկած Նիլ Գեյմանի «Ավազե մարդը» (The Sandman) կոմիքսների գրքում, որը լույս է տեսել 75 թողարկումով 1989 թվականի հունվարից մինչև 1996 թվականի մարտը, Տիտանիան կառավարում է փերիներին իր կողակից Օբերոնի հետ և, ըստ լուրերի, Երազների տիրակալի երբեմնի սիրահուն է եղել։ Մի թողարկման մեջ պատմվում է, որ Ուիլյամ Շեքսպիրը «Միջամառային գիշերվա երազը» ստեղծել է «Երազների տիրակալի» պատվերով, որն այն նվիրում է Տիտանիային որպես նվեր փերիներից, որպեսզի փերիները չմոռացվեն Արթմնի աշխարհում[24]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Titania, Lexico/OED. Only the first pronunciation is used in productions of A Midsummer Night's Dream, e.g. Shakespeare Recording Society (1995) The Tempest (audio CD).
  2. Տես, օրինակ, «չարերի սերունդների» խոսքը Գործողություն 1 Տեսարան 2-ում, որտեղ Օբերոնն ու Տիտանիան մեղադրում են միմյանց Թեսևսի կամ նրա հարսնացուի հետ սիրային կապերի մեջ։
  3. Шекспир У. (2003). Укрощение строптивой. Ромео и Джульетта. Сон в летнюю ночь. մեկնաբանություններ (ռուսերեն). ОЛМА Медиа Групп. էջ 240. ISBN 978-5-224-04546-4.
  4. «Titania in A Midsummer Night's Dream». Shmoop. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 26-ին.
  5. «A Midsummer Night's Dream - Act 3, scene 2 | Folger Shakespeare Library» www.folger.edu (ամերիկյան անգլերեն)
  6. «Titania, A Midsummer Night's Dream». No Sweat Shakespeare. 2020 թ․ մարտի 12. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 26-ին.
  7. Paul A. Olson, Beyond a Common Joy: An Introduction to Shakespearean Comedy, University of Nebraska 2008, էջեր 79–82
  8. «Walpurgis Night's Dream or the Golden Wedding of Oberon and Titania – A Lyrical Intermezzo». www.cliffsnotes.com. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 26-ին.
  9. «Oberon – opera by Weber». Encyclopædia Britannica. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 26-ին.
  10. «The Foresters». www.gsarchive.net. Վերցված է 2024 թ․ մարտի 31-ին.
  11. «The Foresters, Act II, Scene II – Another Glade in the Forest – Alfred Tennyson». www.telelib.com. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 26-ին.
  12. «Why the moons of Uranus are named after characters in Shakespeare». The World from PRX (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 26-ին.
  13. «Gargoyles FAQ : Gargoyles : Station Eight». www.s8.org. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 26-ին.
  14. alwaysiambic. «Shakespeare Forever». Shakespeare Forever. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 26-ին.
  15. «Warframe Titania». Digital Extremes. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 1-ին.
  16. «Sayaka Ohara Joins The Ancient Magus' Bride TV Anime's Cast». Anime News Network (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 26-ին.
  17. Bullock, Andrew (2016 թ․ մայիսի 31). «Viewers delighted by gay scenes in Russell T Davies version of A Midsummer Night's Dream». Express.co.uk (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 26-ին.
  18. «Titania Queen of Summer by UWoodward on deviantART | Dresden files, Dresden, Magic the gathering cards». Pinterest (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 26-ին.
  19. Bois, William E. B. Du (1976). Dark princess (անգլերեն). Univ. Press of Mississippi. ISBN 978-1-61703-094-9.
  20. Justin Christopher Coyne. «Worldly Experiments: Cosmopolitanism as Style in Twentieth-Century African American Literature».
  21. Justin Christopher Coyne. «Worldly Experiments: Cosmopolitanism as Style in Twentieth-Century African American Literature».
  22. «Final Fantasy XIV Guide: How to Beat Titania». ScreenRant (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ հուլիսի 8. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 26-ին.
  23. «Titania Skills, Stats, Fusion, and Locations Encountered | Shin Megami Tensei 3: Nocturne (SMT Nocturne)». Game8 (ամերիկյան անգլերեն). 2021 թ․ հունիսի 21.
  24. The Fairies and Folklore of A Midsummer Night's Dream ASMR, Վերցված է 2024 թ․ ապրիլի 1-ին

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիտանիա (Միջամառային գիշերվա երազ)» հոդվածին։