Փոխարինող

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երկու տրոլլները և առևանգված աղջիկը

Փոխարինողներ, եվրոպական բանահյուսության մեջ արարածներ կամ առարկաներ, որոնցով փոխարինում էին առևանգված ոգիները կամ մարդկային երեխաներին։

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջնադարում գոյություն ուներ հավատալիք այն մասին, որ ոգիները կամ անմաքուր ուժերը (էլֆեր, տրոլլներ, անտառի ոգիներ և այլն) կարող են առևանգել չկնքված նորածնին։ Առևանգված երեխային ոգիները տանում էին անտառ կամ գետնի տակ և դաստիարակում որպես իրենցից մեկը։

Որպեսզի ծնողները չնկատեն երեխայի կորուստը, նրա փոխարեն թողնվում էր փոխարինողին։ Այդ արարածը արտաքինից ուներ երեխայի տեսքը, բայց նա ընդամենը տիկնիկ կամ կախարդական արարած էր։ Տարբեր հեքիաթներում փոխարինողը տարբեր կերպ է նկարագրվում։ Երբեմն այն պարզապես կախարդված փայտե կոճղ է, որին մարդիկ տեսնում էին որպես երեխա։ Երբեմն այն մարդու լիարժեք պատճեն է, որը տիրապետում է ամեն ինչի, բացի անմահ ոգին։ Որոշ հեքիաթներում պատմվում է նույնիսկ ողջ մնացած փոխարինողների մասին, որոնք հասել են մեծ տարիքի՝ շարունակելով փոխարինել մարդկանց։ Սակայն, սովորաբար, փոխարինողը, անգամ եթե նրան չբացահայտեն, «մահանում» է լույս աշխարհ գալուց հետո շատ շուտ։

Նման պատմությունների ի հայտ գալը կապված է միջնադարում մանկական մահացության բարձր մակարդակի հետ։ Մահացած երեխաների ծնողները վստահեցնում էին իրենց, որ բանը ոչ թե իրենց հիմար ժառանգականության կամ պարտականությունների անտեսման մեջ է, այլ նրանում, որ ոգիները առևանգել են իրենց երեխային և նրա փոխարեն թողել դատարկ պատյան։ Նույն ձևով էին բացատրում նաև անդադար լացող և քմահաճ երեխաների պահվածքը։ Կար մի քանի եղանակ փոխարինողից ազատվելու և երեխային վերադարձնելու համար։ Այդպես մի հեքիաթում մայրը ձևացնում է, թե գարեջուր է եփում ձվի կեղևի մեջ՝ այդպիսով հետաքրքրելով փոխարինողին, որը մատնեց իրեն՝ ասելով․ «Այսքան տարի ապրում եմ, բայց ոչ մի անգամ չեմ տեսել, որ գարեջուրը ձվի կեղևի մեջ եփեն»։ Եղել են նաև այլ՝ ավելի դաժան եղանակեր․ փոխարինողին պետք էր ծեծել եղինջով, թողնել սառնամանիքում կամ այրել, որպեսզի նրա ծնողները խղճային և հետ տանեին իրենց երեխային՝ վերադարձնելով մարդկային երեխային։

Հայտնի մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]
  • "The Changeling" — The Doors խմբի L.A. Woman ժողովածուի առաջին երգը։
  • "Changeling" — Simple Minds խմբի 1979 թվականի Real to Real Cacophony ժողովածուի միակ սինգլը։
  • "Changeling" — The Dagons լոսանջելեսյան խմբի 1999 թվականի The Other Ending ժողովածուի առաջին երգը։
  • "Changeling" / "Transmission 1" — DJ Shadow խմբի Endtroducing... ժողովածուի չորրորդ երգը։
Գրականության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ուիլյամ Շեքսպիրի «Միջամառային գիշերվա երազ» (1594—1596 թվականներ) կատակերգության հիմնական կոնֆլիկտը Տիտանիայի և Օբերոնի՝ փոխարինող-երեխային տրելու վեճն է, որը հանգեցնում է մնացած դեպքերի զարգացմանը։
  • Այզեք Ազիմովի «Երեխայական հետաքրքրություններ» (1953 թվական) պատմվածքում «ժողովրդական փոքրիկ» պատմությունների աղբյուր է հանդիսանում մի արարած, որը պատկանում է հեռազգաց միջատների ռասային։ Միջատի խոսքերով՝ նրա հարազատները իսկապես կաթ են սիրում, և նրանցից շատերը իսկապես օգտագործում են իրենց ուժերը, որպեսզի ստանան երեխայի տեսք և կաթը խմեն հնարավորինս թարմ վիճակում։
  • Պոլ Անդերսոնի «Կոտրված սուրը» (1954 թվական) վեպում վիրավորված վհուկը առևանգում է թագավորի որդուն և նրա տեղը փոխարինող թողնում։
  • «Փոխարինողը» (1970 թվականին) վեպում Զիլֆա Քեթլի Սնայդերը ներկայացնում է Այվի անունով մի աղջկա, որը համոզված է, որ ինքն իրականում հեքիաթային երեխա է։
  • Գերգորի Մագուայրի «Տգեղ խորթ քրոջ խոստովանությունը» (1999 թվական) վեպում Կլարա վան դեն Մեյերը համարում է, որ ջրերի ոգիները առևանգել են իրեն և դարձրել փոխարինող։
  • Քիթ Դոնոհյուի «Առևանգված երեխան» (2006 թվական) վեպում պատմվում է փոխարինողների խմբի մասին, որոնք ապրում են Փենսիլվանիայի արևմտյան անտառներից մեկում։
  • Ֆրենսիս Հարդինգի «Կկվի երգը» (2014 թվական) վեպի գլխավոր հերոսը փոխարինող է։
  • Բեն Ահարոնովիչի «Մատնեծաղիկի ամառը» (2014 թվական) վեպում երեխաների առևանգումն ու նրանց փոխարինումը փոխարինողներով ներկայացվում է որպես ժամանակակից ակտուալ պրակտիկա։
  • Ամանդա Հոկինգի «Լքվածը» (2012 թվական) գրքում պատմվում է մի աղջկա մասին, որը հայտնաբերում է, որ ինքը փոխարինող է։
  • Հաննա Կենտի «Բարի հարևաններ» (2016 թվական, Ռուսաստանում հրատարակվել է «Սև ջուր» անվամբ) վեպը հիմնված է XIX դարում «փոխարինող» Մայքլ Լիխի պատմության վրա։
  • Պատրիցիա Մաքքիլիպի «Ծովային փոխարինող» վեպում պատմվում է արքայազն փոխարինողի մասին, որը կապված է ստորջրյա թագավորության հետ։
  • Լիոնել Շրայվերը «փոխարինող» տերմինը օգտագործում է նկարագրելու համար դեռահաս մարդասպան Կևինին իր «Մենք պետք է խոսենք Կևինի մասին» (2003 թվականին, հայտնի է նաև «Չսիրելու գինը» անվամբ) վեպում։
Կինոարվեսում[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1980 թվականի «Փոխարինում» ֆիլմում պատմվում է մի մարդու մասին, որը հայտնաբերում է, որ իր տան նախկին տերը սպանել է իր որդուն և գաղտնի փոխարինել նրան մանկատան երեխայով։
  • 2008 թվականի «Փոխարինում» թրիլերը հիմնված է Քրիստինա Քոլինզի պատմության վրա, որի 9-ամյա որդին՝ Ուոլտեր Քոլինզը անհայտ կորել էր 1928 թվականին։
  • 2015 թվականի ֆիլմերի գաղափարախոսության մեջ «Սուրբծննդյան սարսափներ»-ը մեկն է այն պատմություններից, որը պատմում է մի զույգի մասին, որի կրտսեր որդուն փոխարինել էին, երբ միասին գնացել էին անտառ՝ եղևնի բերելու։
Հեռուստատեսության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Գերբնական» հեռուստասերիալում Վինչեստերները բախվում են փոխարինողների հետ, որոնք ներկայանում են որպես իսկական երեխաներ։
  • «Աստղային ուղի. Խորը Տիեզերք 9» սերիալում Ֆեդերացիան պատերազմում է փոխարինողների հետ։
  • 2008 թվականի «Մերլին» սերիալում (3-րդ եթերաշրջանի 6-րդ սերիա) կախարդական արարածները, որոնք հայտնի են «Շի ժողովուրդ», փոխարինում են Արթուրի հարսնացուին՝ արքայադուստր Էլեյնին։
  • «Դավաճանություններ» սերիալի 1-ին եթերաշրջանի 3-րդ մասում ներկայացված է Բրիջիթ Քլիրի պատմությունը, որի ընտանիքը համարում է, որ նա փոխարինված է, սակայն անում է ամեն ինչ աղջկան վերադարձնելու համար։
  • «Տրոլլների որսորդները» մուլտսերիալում Արկադիան լի է փոխարինողներով, որոնք երեխաներին տանում են մթին աշխարհներ, որպեսզի ստանան նրանց տեսքը։
  • «Օտարականը» հեռուստասերիալում (1-ին սեզոնի 10-րդ սերիա) Կլերը անտառում գտնում է լքված երեխայի, սակայն նրան ասում են, որ դա փոխարինող է։
Խաղերի մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Family Computer ընկերության 1987 թվականին թողարկած Star Wars խաղում Լյուկ Սքայուոքերը կռվում է չորս փոխարինողների հետ՝ գուշակելով Դարթ Վեյդերի հայտնվելը։ Հարձակման ժամանակ նրանք բացահայտում են իրենց իրական տեսքը, այնպես, ինչպես կարիճը, շնաձուկը, պտերոդակտիլը և ձնեմարդը։
  • 1993 թվականի Magic: The Gathering սեղանի խաղի մեջ «փոխարինող» տերմինը օգտագործվում է փոխակերպուկների հատկություննների բացահայտման համար։
  • White Wolf Games ընկերության World of Darkness խաղի բոլոր երկու վերսիաներում խաղացանկը սկսվում է «փոխարինող» անվամբ։
  • StarCraft II: Wings of Liberty խաղում փոխարինողները զերգերի[1] լրտեսներն են։
  • Fire Emblem Heroes խաղում Լոկի անունով ընդդիմամարտիկը ամենայն հավանականությամբ փոխարինող է։
  • Button Men խաղում Փոխարինողի կերպարը ներկայացված է որպես հազվադեպ կոճակ Զինվորներ հավաքածուի մեջ։
  • Փոխարինողները Dungeons & Dragons[2] խաղի Wayfinder's Guide to Eberron ադդոնի ռասա են։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Changeling (Legacy of the Void) - Liquipedia - The StarCraft II Encyclopedia». wiki.teamliquid.net (անգլերեն). Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 27-ին.
  2. «The Changeling Race for Dungeons & Dragons (D&D) Fifth Edition (5e)». D&D Beyond (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 4-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Анджей Сапковский. «Бестиарий» (լեհ.՝ Bestiariusz Sapkowskiego) / пер. Е. Вайсброта. — 2001.
  • Левкиевская Е. Е. «Мифы русского народа» — М.: «Астрель» : АСТ, 2003.
  • Катарин Бриггс. «Эльфийский словарь» /пер. Степан М.Печкин, 1998—2000. — Penguin Books, 1977

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոխարինող» հոդվածին։