Օտարականը (սերիալ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Օտարականը (այլ կիրառումներ)
Օտարականը (անգլ.՝ Outlander), ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի համատեղ արտադրության դրամատիկ, ֆանտաստիկ հեռուստասերիալ` հիմնված Դիանա Գեբլդոնի համանուն գրքի վրա։ Հեռուստասերիալը ստեղծվել է Ռոնալդ Դ․Մուրի կողմից Sony Pictures Television-ի և Starz-ի համատեղությամբ։ Պրեմիերան կայացել է 2014 թվականի օգոստոսի 9-ին ԱՄՆ-ում՝ Starz կաբելային ալիքով[2]։ ԱՊՀ երկրներում ցուցադրում է Sony Entertainment Television ալիքը։ Գլխավոր դերակատարը Քետրիոնա Բալֆն է, ով մարմնավորում է Քլեեր Ռենդալին, ով 1945 թվականին Երկրորդ համաշխարհային պատերազմում բուժքույր է եղել, ամուսնացած է պատմաբանի հետ, և տարօրինակ պայմաններում նա հայտնվում է 1743 թվականի Շոտլանդիայում։ Այստեղ նա հանդիպում է շոտլանդացի հալածված զինվորներից մեկին՝ Ջեյմի Ֆրեյզերին (Սեմ Հյուեն) և ներառվում Յակոբինյան ապստամբության մեջ[3][4]։
13 սերիայանոց երկրորդ եթերաշրջանը հիմնված է Dragonfly in Amber գրքի վրա։ Երկրորդ եթերաշրջանի պրեմիերան կայացել է 2016 թ․-ի ապրիլի 9-ին։ 2016 թվականի հունիսի 1-ին, Գեբլդոնի «Օտարականի» հրատարակման քսանհինգամյակի առիթով Starz-ը հայտարարվեց սերիալի՝ երրորդ և չորրորդ եթերաշրջանների ավելացման մասին, վերջիններս հիմնված են Օտարականը գրքաշարի երրորդ (Voyager) և չորրորդ (Drums of Autumn) մասերի վրա[5]։ 13 սերիայանոց երրորդ եթերաշրջանը սկսվել է 2017 թ.-ի սեպտեմբերի 10-ին, և ավարտվել 2017 թ.-ի դեկտեմբերի 10-ին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]1-ին եթերաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]1946 թվական, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից բուժքույր Քլեեր Ռենդելն ու իր ամուսին Ֆրենկն այցելում են Շոտլանդիա, Ինվերնես քաղաքը։ ԱյստեղԿրեիգ նա Դուն կոչվող վայրի քարերը Քլեերին տեղափոխում են 18-րդ դար։ Վերջինս միանում են մի խումբ շոտլանդացի լեռնեցիների Մակենզի կլանից, վերջիններս փորձում էին փախչել Բրիտանացի կարմիր զինվորներից, որոնց գլխավորում է Կապիտան Ջոնաթան "Սև Ջեք" Ռենդելը՝ Ֆրենկի նախնին։ Կլանը Քլեերին համարում է բրիտանական լրտես, և աչքի առաջ պատելու համար նրան դարձնում են բժիշկ։ Քլեերն ամուսնանում է լեռնեցի Ջեյմի Ֆրեյզերի հետ, սկզբում անհրաժեշտությունից դրդված, բայց ժամանակի հետ նրանք սիրահարվում են միմյանց։ Իմանալով, որ Յակոբինյան ապստամբությունը դատապարտված է ձախողման, Քլեերը փորձում է հետ պահել լեռնեցիներին այդ քայլից։ Ջեյմիին ձերբակալել և տանջում է սադիստ Ռենդելը, բայց Քլեերը կլանի մի քանի անդամների օգնությամբ կարողանում է փրկել նրան։ Փախուստից հետո նրանք մեկնում են Ֆրանսիա։
2-րդ եթերաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Փարիզում Քլեերն ու Ջեյմին փորձում են խանգարել Յակոբիններին ապստամբություն սկսելու հարցում։ Ջեյմին դառնում է Չարլզ Ստյուարտի վստահված անձը, փորձում է այնպես անել, որ Ֆրանսիայի արքա Լուի XV-ը ֆինանսներ չտրամադրի, բայց՝ ապարդյուն։ Ռենդելը հայտնվում է Փարիզում, Քլեերը խնդրում է Ջեյմիին Ռենդելին ողջ թողնել այնքան ժամանակ, մինչև Ֆրենկի նախնին կծնվի։ Արդյունքում Ռենդելն ամուսնանում է Մերի Հոուկինսի հետ։ Քլեերը կորցնում է իր երեխային և նրանք վերադառնում են Շոտլանդիա։ Պրեստոնպանսի ճակատամարտում Յակոբինները հաղթում են։ Կոլլոդենի ճակատամարտից առաջ, Ջեյմին կրկին հղի Քլեերին ստիպում է վերադառնալ 20-րդ դար։ 20 տարի անց Քլեերն իր աղջկա՝ Բրիաննայի հետ վերադառնում է Շոտլանդիա, Ֆրենկը մահացել է։ Քլեերն աղջկան պատմում է իր պատմությունը և պարզում, որ Ջեյմին Կոլլոդենում չի մահացել։
3-րդ եթերաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջեյմին սպանում է Ռենդելին Կոլլոդենում, բայց լուրջ վնասվածք է ստանում։ Բոլոր ողջ մնացած դավաճաններին մահապատժի են ենթարկում, բայց Ջեյմին կարողանում է խույս տալ վերջինիցս։ Արդսմույրի բանտում նա ընկերանում է բանտապետ Լորդ Ջոն Գրեյի հետ, ով հետագայում նրան ազատում է բանտից և տեղավորում Անգլիական մի կալվածքում աշխատելու։ Այս կալվածքում վերջինս ապօրինի որդի է ունենում՝ Ուիլլին։ Ջեյմին վերադառնում է Շոտլանդիա և դառնում տպագրիչ։ Մինչ այդ, 1948 թ.-ին, Քլեերն ընդունվում է բժշկական դպրոց և Ֆրենկի հետ մեծացնում է Ջեյմիի դստերը՝ Բրիաննային Բոստոնում։ Ֆրենկը մահանում է ավտովթարի ժամանակ։ Ռոջեր Ուեյքֆիելդի օգնությամբ Քլեերը մոտավոր պարզում է, թե Ջեյմին որտեղ կարող է լինել, և վերադառնում է անցյալ՝ նրան փնտրելու։ Այստեղ նա պարզում է, որ Ջեյմին կրկին ամուսնացել է։ Իր նոր կնոջը՝ Լիրիին վճարելու համար, նա պետք է թաքցրած գանձերը վերցնի կղզուց, այս իրադարձությունների ժամանակ Ջեյմիի զարմիկ՝ Իանին առևանգում են դեպի Կարիբյան ծով։ Ջեյմին և Քլեերը հետևում են նրանց, որպեսզի փրկեն տղային։ Նրանք հասնում են Ջորջիա։
Դերասաններ և կերպարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Դերասանների աղյուսակն ըստ եթերաշրջանների | |||||
|---|---|---|---|---|---|
| Դերասան | Կերպար | Սերիա | Եթերաշրջան | ||
| 1 | 2 | 3 | |||
| Հիմնական կազմ | |||||
| Քետրինա Բալֆ | Քլեր Բիչըմ Ռենդալ / Ֆրեյզեր | 29 | Հիմնական | ||
| Սեմ Հյուեն | Ջեյմս «Ջեյմի Մաքենզի Ֆրեյզեր | 28 | Հիմնական | ||
| Թոբայաս Մենզիս | Ֆրենկ Ռենդալ | 10 | Հիմնական | ||
| Ջոնաթան Ռենադալ | 13 | ||||
| Գերի Լյուիս | Քոլում Մաքենզի | 7 | Հիմնական | ||
| Գրեմ Մաքտավշ | Դուգալ Մաքենզի | 17 | Հիմնական | ||
| Լոտա Վերբեկ | Գեյլիս Դանկան / Գիլիան Էդգարս | 6 | Հիմնական | ||
| Բիլ Պատերսոն | Նեդ Գոուեն | 7 | Հիմնական | ||
| Լորա Դոննելլի | Ջեննի Ֆրեյզեր Մարրի | 5 | Հիմնական | TBA | |
| Դուգլաս Հենշալ | Թերան Մաքուորի | 4 | Հիմնական | ||
| Սթիվեն Կրի | Յան Մարի | 4 | Հիմնական | TBA | |
| Դանկան Լակրուա | Մըթըգ Ֆրեյզեր | 25 | Հիմնական | ||
| Գրանգ Օ'Ռուրկ | Ռուպերտ Մաքենզի | 18 | Հիմնական | ||
| Սթիվեն Ուոլթերս | Անգուս Մոր | 15 | Հիմնական | ||
| Սիմոն Քալոու | Կլարենս Մերիլբոուն, հերցոգ Սանդրիգեմ | 5 | Հիմնական | ||
| Դոմինիկ Պինոն | Մաստեր Ռեյմոնդ | 5 | Հիմնական | ||
| Սթենլի Վեբեր | Գրաֆ Սեն-Ժերմեն | 6 | Հիմնական | ||
| Ռիչարդ Ռանկին | Ռոջեր Ուեյկֆիլդ | 1 | Հիմնական | ||
| Սոֆի Սկելթոն | Բրիանա «Բրի» Ռենդալ / Մաքենզի Ֆրեյզեր | 1 | Հիմնական | ||
| Էնդրյու Գոուեր | Արքայազն Կառլ Էդվարդ Ստյուրատ | 9 | Հիմնական | ||
| Ռոզի Դեյ | Մերի Հոքինս | 6 | Հիմնական | TBA | |
| Նելլ Հադսոն | Լիրի Մաքենզի | 7 | Պարբերաբար | Հիմնական | |
| Քլայվ Ռասելլ | Սիմոն Ֆրեյզեր | 1 | Հիմնական | TBA | |
| Ֆրենսիս դե լա Տուր | Մատուշկա Հիլդեգարդ | 4 | Հիմնական | ||
| Երկրորդական կազմ | |||||
| Ջեյմս Ֆլեթ | Ռեջինալդ Ուեյկֆիլդ | 6 | Պարբերաբար | ||
| Սայմոն Բիկոկ | Հյու Մանրո | 2 | Պարբերաբար | ||
| Անետե Բեդլանդ | Միսիս Ֆիտցգիբոնս | 5 | Պարբերաբար | ||
| Էշլի Մակգակին | Լետիցիկ Մաքենզի | 5 | Պարբերաբար | ||
| Ֆինն Դեն Հերտոգ | Վիլլի | 8 | Պարբերաբար | ||
| Ռոդերիկ Գիլկիսոն | Հեմիշ Մաքենզի | 3 | Պարբերաբար | ||
| Թիմ Մակիներնի | Հայր Բեյն | 2 | Պարբերաբար | ||
| Լոհլեյնի Օ'Մեարայն | Հորոկքս | 2 | Պարբերաբար | ||
| Քլեպ Սերմոն | Լուիզա դե Ռոգան | 5 | Պարբերաբար | ||
| Ռոբերտ Կավանա | Ջարեդ Ֆրեյզեր | 1 | Պարբերաբար | ||
| Մարգո Չատելի | Աննալիզ դե Մարիլյակ | 2 | Պարբերաբար | ||
| Լայօնել Լինգելսեր | Թագավոր Լուի XV | 3 | Պարբերաբար | ||
| Մարկ Դյուրե | Ժոզեֆ Դյուվերնի | 3 | Պարբերաբար | ||
| Ռոման Բերո | Ֆերգուս Ֆրեյզեր | 11 | Պարբերաբար | ||
| Սիզար Դոմբոյ | ≥1 | Պարբերաբար | |||
| Լոուրենս Դոբիեշ | Ալեքս Ռենդալ | 4 | Պարբերաբար | ||
| Օդրի Բրիսոն | Քույր Անժելիկա | 2 | Պարբերաբար | ||
| Դևիդ Բերի | Լորդ Ջոն Գրեյ | ≥13 | Պարբերաբար | ||
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստեղծում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիանա Գեբլդոնի գրքի էկրանավորման իրավունքը ձեռք է բերել Ջիմ Քոլբերգի Essential Entertainment ընկերությունը[6]։ Ռոնալդ Մուրը երկար ժամանակ Քոլբերգին համոզում էր հրաժարվել լիամետրաժ ֆիլմ նկարահանելու մտքից և իրեն թույլ տալ ադապտացնել գիրքը հեռուստասերիալի համար։ Ի վերջո Քոլբերգը համաձայնվեց[7]։
2012 թվականի հուլիսի 17-ին հայտարարվեց կաբելային ալիքով էկրանավորման աշխատանքների մեկնարկի մասին, որի իրավունքները գնել էր Sony Pictures Television ալիքը[8]։
2013 թվականի հուլիսի 25-ին ամերիկյան կաբելային Starz ալիքը պաշտոնապես հայտնեց նոր հեռուստասերիալի թողարկման մասին։ Sony Pictures TV-ի համար «Օտարականը» Starz-ի հետ համագործակցության առաջին նախագիծն էր[9]։
Դերասանների ընտրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տոբայս Մենզիս, Սեմ Հյուեն,Կատրինա Բալֆ, Դիանա Գեբլդոն և Ռոնալդ Մուր
| |||||
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Cinematographer // Stephen McNutt - IMDb
- ↑ Starz's 'Outlander' Gets First Poster, Premiere Date
- ↑ Ng, Philiana (May 8, 2014). "Starz's Outlander Gets First Poster, Premiere Date". The Hollywood Reporter. Retrieved June 14, 2014.
- ↑ Jensen, Jeff (August 1, 2014). "Outlander Review" Արխիվացված 2019-03-27 Wayback Machine. Entertainment Weekly. Retrieved August 20, 2014.
- ↑ Prudom, Laura (2016 թ․ հունիսի 1). «Outlander Renewed for Seasons 3 and 4». Variety. Վերցված է 2016 թ․ հունիսի 1-ին.
- ↑ Kohlberg, Kaplan will roll out 7-film premiere slate
- ↑ OUTLANDER PaleyFest Interview: Caitriona Balfe, Tobias Menzies, Ronald D. Moore, and More
- ↑ Ron Moore To Adapt Outlander Novels Into Cable TV Series
- ↑ Starz Confirms Outlander Series Pickup
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք (անգլ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օտարականը (սերիալ)» հոդվածին։ |
| ||||||||||||||

