Fairy Tail

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆեյրի Թեյլ
フェアリーテイル
Ժանրկատակերգություն, արկածային, շոնեն, ֆենտեզի
ԵրկիրՃապոնիա Ճապոնիա
Թվական2006
Պրեմիերաօգոստոսի 2 2006
Լեզուճապոներեն
ՌեժիսորՇինջի Իսիհիրա
Պրոդյուսեր

Տեիհեյ Յամանիշի, Տոմոնորի Օչիկոշի, Յոշիկազու Բենիյա,

Յոսկե Իմաի
Սցենարիստ(ներ)Մասաշի Սոգո
ԵրաժշտությունՅասուհարու Տականաշի
ԸնկերությունSatelight, A-1 Pictures
Տևողություն22 րոպե (198 սերիա)
ՀաջորդFairy Tail: 100 Years Quest?
ԿայքՊաշտոնական կայքէջ
Ֆիլմի թողարկում «Ֆեյրի Թեյլ» (բնօրինակ անվանում — フェアリーテイル)

Fairy Tail (ճապ.՝ フェアリー・テイル, հայերեն՝ Փերու պոչը), մանգա շոնեն ժանրի մեջ՝ գրված և նկարազարդված Հիրո Մաշիմայի կողմից և նրա անիմե-էկրանիզացիան։ Մանգայի առաջին գլուխը հրատարակվել էր 2006 թ. Օգոստոսի 2-ին Kodansha ճապոնական հրատարակչության կողմից Weekly Shōnen Magazine ամսագրի համարում։ Ներկա պահին մանգան ունի 42 տոմ և շարունակվում է հրատարակվել։ Նրա հիման վրա լույս է տեսնում նույնանուն անիմե-սերիալ ստեղծված A-1 Pictures և Satelight ընկերությունների կողմից 2009 թվականին։ Այն թողարկվում էր Ճապոնիայում TV Tokyo հեռուստաընկերությամբ 2009 թ.-ի հոկտեմբերի 12-ից մինչև 2013 թ.-ի մարտի 30-ը։ Սերիալից բացի A-1 Pictures և Satelight ընկերությունները հրատարակել են նաև 6 OVA և անիմացիոն ֆիլմ «Fairy Tail the Movie: Phoenix Priestess» վերնագրով։ 2009 թվականին մանգան արժանացել է «Kodansha» հրատարակչության ամենամյա հեղինակավոր մրցանակին լավագույն շոնեն մանգայի համար։ Անիմեի հեռարձակումը կանգնեցվել էր 2013 թվականի մարտի 30ին։ Fairy Tail-ի նոր՝ երկրորդ սեզոնի պրեմիերան անցկացվել է TV Tokyo հեռուստաընկերությամբ 2014 թվականի ապրիլի 5-ին։ 42-րդ տոմի թղարկման ժամանակ հայտնի դարձավ, որ Fairy Tail-ի տոմերի գումարային վաճառքը կազմում է 25 միլիոն օրինակ։

Գլխավոր հերոսներն են Նացու Դրագնիլը, Լյուսի Հարթֆիլիան, Գրեյ Ֆուլլբասթերը, Էրզա Սկարլետը և Հեպպին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիորի թագավորություն՝ խաղաղ երկիր 17 միլիոն բնակչությամբ։ Սա կախարդանքի աշխարհ է։ Կախարդանքն այստեղ ուղղակի ապրանք է։ Այն կյանքի անփոխարինելի մասն է։ Բազմաթիվ մարդիք դարձրին կախարդանքն իրենց մասնագիտությունը։ Հասարակ մարդիկ նրանց անվանում էին կախարդներ։ Կախարդները պատկանում են գիլդիաներին և կատարում են առաջադրանքներ։ Այս երկրում կան բազմաթիվ գիլդիաներ, ամեն գիլդիան պատկանում է իր քաղաքին։ Մի ժամանակ պտտվում էին, ոչ պտտվում է և կպտտվի շատ առասպելներ այդ գիլդիաներից մեկի մասին և նրա անունն է Ֆեյրի Թեյլ (Փերիի պոչը)

Երիտասարդ և հմայիչ Լյուսին՝ «երկնային ոգիների կախարդուհին», ընտրեց Ֆեյրի Թեյլը՝ «ամենախելագար» գիլդիան։ Այս գիլդիայի կախարդները հայտնի են իրենց ուժով և կարողություններով, շռայլությամբ և միմյանց միջև մրցակցությամբ։ Սակայն կա մի խնդիր. գիլդիա ընդունվել կարելի է միայն անդամներից մեկի առաջարկությամբ։ Բայց մի անգամ Լյուսին հանդիպում է Նացուին և նրա կատվին՝ Հեպպիին, որոնք, ինչպես պարզվում է, հանդիսանում են Ֆեյրի Թեյլի անդամներ։ Ծանոթությունից հետո Նացուն առաջարկում է Լյուսիին միանալ գիլդիային։ Այստեղ էլ սկսում են Նացուի և Լյուսիի իրական արկածները…

Սյուժետային առկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս պահին գոյություն ունեն 20 սյուժետային առկեր, որոնցից 3-ը ֆիլլերներ են։

Առկի վերնագիրը Գլուխների համարները Սերիաների համարները
Ֆեյրի Թեյլ 1-4 1-2
Արշալույս 5-9 3-4
Աիզենվալդ 10-21 5-8[1]
Գալունա կղզի 22-46 10-19[2]
Ֆանտոմ Լորդ 47-68 21-29
Լոկի 69-74 30-32
Երկնային Աշտարակ 75-101 33-41
Մարտական փառատոն 102-128 42-48
Փառատոնից հետո 129-130 49-51
Օրասիոն Սեյս 131-165 52-68
Դաֆնա Ֆիլլեր 69-75
Էդոլաս 166-199 76-95
Գրիմուար Հարթ 200-249 96-120
Ակնոլոգիա 250-253 121-122
7 տարի անց (X791) 254-257 123-124
Յոթ տարվա ճեղքը Ֆիլլեր 125-127
Աստղային երկնքի բանալին Ֆիլլեր 128-150
Մեծ կախարդական խաղեր 258-340 151-...
Արևի գյուղը 341-355
Տարտարուս 356-...

Անիմեում «Մեծ կախարդական խաղեր» առկը դեռ ավարտված չէ։ 175-րդ սերայի ավարտը համապատասխանում է մանգայի 297-րդ գլխին։

Ֆեյրի Թեյլի աշխարհը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեպքերը տեղի են ունենում Ֆիորի թագավորությունում՝ կախարդական աշխարհում։ Մագիայի առաջացումից և տարածումից հետո հայտնվեցին մարդիկ, ովքեր որոշեցին նվիրել իրենց մագիային։ Ժողովուրդը սկսեց անվանել նրանց կախարդներ կամ մագեր։ Որպեսզի գոյատևեն, կիսվեն փորձով, միասին առաջադրանքներ կատարեն, կախարդները սկսեցին միավորվել գիլդիաներում։ Որոշ քաշքշուկներից հետո առաջացավ կանոն. «Մեկ քաղաք՝ մեկ գիլդիա»։ Գիլդիաներին կառավարելու համար Ֆիորի կառավարությունը ստեղծում է Խորհուրդ, որը գտնվում է Էրա քաղաքում։ Այն կազմված է 10 կախարդներից, որոնք կապ ունեն իշխանության հետ։ Նրանք պետք է պահպանեն կարգ ու կանոն կախարդների մեջ։ Նրանք կարող են պատժել կախարդին, եթե նա մեղք է գործել։ Նրանցից ցածր՝ աստիճանով գտնվում է գիլդիաների վարպետների դաշինքը ։ Նրանք հայտնում են Խորհրդի որոշման մասին, ինչպես նաև օգնում են բարելավել գիլդիաների միջև հարաբերությունը որպեսզի բոլորն ապրեն խաղաղ։ Կան նաև մութ գիլդիաներ որոնք չկան ոչ մի դաշինքում։

Մագերի Խորհուրդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մագերի խորհուրդը (魔法評議院) կազմված է տասը հզոր կախարդներից։ Խորհրդի պարտականությունների մեջ են մտնում կախարդական աշխարհի ներքին վիճակի կառավարումը, կանոնների հաստատումը և դրանց պահպանման հետևումը։ Խորհուրդը ճանաչում է միայն «պայծառ գիլդիաները», մինչդեռ «մութ գիլդիաները» չեն ենթարկվում Խորհրդին, գործելով կանոններից և օրենքներից դուրս։ Ինչպես կանոն, այդպիսի գիլդիաներ են մտնում մարդասպանները, մոլագարները, մարդիկ, ովքեր դրել են վրեժը ամեն ինչից ավելին։ Կարգ ու կանոնի պահպանման համար Խորհուրդը ունի իր սեփական ռազմական կազմակերպությունը. այսպես կոչված Ռունե Ասպետներ (Rune Knights), ինչպես և սուպեր զենք Էթերիոն՝ հզորագույն կախարդանք, որը ոչնչացնում է ամենքին և ամեն ինչ։ Անկախ այն բանից, որ Ֆեյրի Թեյլը՝ Ֆիորի ուժեղագույն գիլդիաներից մեկը, հայտնի է աշխարհին սպառնացող հրեշների և ավազակների դեմ պայքարելով, Խորհուրդի անդամներից շատերը վերաբերվում են գիլդիաին բացասբար։ Նրանց դուր չի գալիս Ֆեյրի Թեյլի անդամների անկարգապահությունը, նրանց միտումը գործելու անմտածված, հաշվի չառնելով հետևանքները, որը հաճախ է հանգեցնում խոշոր կործանումների։ Դեպքերի զարգացման սկզբում Խորհրդի անդամներից էին Օգը (Խորհրդի գլուխը. հաճախ է դժգոհ Ֆեյրի Թեյլից, բայց միևնույն է ճանաչում է գիլդիայի արժանիքները), Յաջիման (Մակարովի մտերիմ ընկերը. միշտ բարեխոսում է Ֆեյրի Թեյլի անդամների համար), Զիգրեյնը (որը, ինչպես պարզվեց հետագայում, մութ կախարդ Ջերարի եթերային մարմինն էր), Ռախալը, Միկերոն, Ռեյձին, Բրունոն և Ուլթիրը (իրականում մութ գիլդիա Գրիմուար Հարթի անդամ է)։

Խորհուրդը նշանակում է 10 «Աստվածընտրյալ» Սուրբ Մագեր. դրանք երկրի պայծառ գիլդիաների տասը ուժեղագույն կախարդներն են։ Սկզբում այդ տասնյակի մեջ էին մտնում Մակարովը («Ֆեյրի Թեյլ»), Ջուրա Նեկիսը («Լամիա Սքեյլ», պարտվել է Ֆեյրի Թեյլից Լաքսուսին), Ժոզե Պորլան («Ֆանտոմ Լորդ», պարտվել է Մակարովին և կորցրել Սուրբ Մագի կոչումը), Զիգրեյնը, Ուարրոտ Շիկենը (Ֆեյրի Թեյլի նախկին անդամ), Շերիա Բլենդը(«Լամիա Սքեյլ», Լիոն Վաստիայի հետ միասին պարտվել է Գռեյ Ֆուլլբաստերին և Ջուվիա Լոքսերին («Ֆեյրի Թեյլ»)։

Զիգրեյն/Ջերարը կարողացավ համոզել Խորհրդին օգտագործել Էթերիոնը, որը «Երկնային Աշտարակը» ոչնչացնելու փոխարեն այն կախարդական ուժով լցրեց, այդպիսով համարյա իրագործելով Ջերարի պլանը. արթնացնել երբևիցե ամենաուժեղ մութ մագին։ Դրանից հետո Խորհուրդը լուծարվեց, իսկ ավելի ուշ հավաքվեց նորը, որն էլ ձերբակալեց Ջերարին։ Նոր Խորհրդի ղեկավար նշանակված Գրան Դոման որոշեց ամեն գնով կարգ ու կանոն հաստատել կախարդական աշխարհում։ Փորձում էր լուծարել Ֆեյրի Թեյլը՝ համարելով նրանց անուղղելի օրենք խաղտողներ։ Մեծ դեր են խաղում նաև Խորհրդին ծառայողներ Լահարը՝ Ռունե ասպետների ղեկավարը, և Դրանբալտը՝ մագ, որը օգտագործում է ուրիշների հիշողություններ փոխելու կախարդանքը՝ Խորհրդի օգտին լրտեսություն անելու համար։ Ավելի ուշ «Տարտարուս» մութ գիլդիայի անդամները սպանում են Խորհրդի բոլոր անդամներին, բացի Դրանբալտից, որին հաջողվեց պախչել։

Գիլդիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պայծառ գիլդիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պայծառ գիլդիաները այն գիլդիաներն են, որոնք օգնում են մարդկանց և մագերին, ապրում են խաղաղ կյանքով և կատարում են առաջադրանքներ, որոնց համար էլ վարձատրվում են։ Որքան բարդ է առաջադրանքը, այնքան լավ են վարձատրում դրա կատարման համար։ Պայծառ գիլդիաներ են՝

Ֆեյրի Թեյլ[խմբագրել | խմբագրել կոդը]
Օրիգինալ անվանումը անգլ.՝ Fairy Tail
Վարպետ Մակարով (գիլդիայի 3-րդ և 6-րդ մասթեր)
Կարգավիճակ Գործում է
Կարճ նկարագիր Ամենախելագար և ուրախ գիլդիան, որի մագերը, առաջադրանքներ կատարելիս, մի անգամ չէ, որ մեկ-երկու շենքեր են հողին հավասարացրել։ Երբ Նացուն, Գրեյը, Էրզան ու Լյուսին միավորվեցին մեկ թիմում, բոլոր գիլդիաների մասթերները (ներառյալ հենց Մակարովին) վախենում էին, որ նրանք կարող են մի ամբողջ քաղաք ավերել (ի դեպ, ավերեցին)։ Նաև այս գիլդիան ներկա պահին միակն է, որ իր շարքերում ունի միանգամից 4 Դրագոն-Սլէյըր։
Գիլդիայի անդամներ
Դրագոն-Սլէյըրներ Նացու Դրագնիլ (1 սերունդ), Գաժիլ Ռեդֆոքս (1 սերունդ), Վենդի Մարվելլ (1 սերունդ) և Լաքսուս Դրեյար (2 սերունդ)
S-կլասսի մագեր Էրզա Սկարլետ, Միրաժանա Ստրաուսս, Գիլդարտս Կլեյվ, Լաքսուս Դրեյար (հեռացվել էր «Շանթարձակների» դեմ կռվից հետո, սակայն հետ վերադարձել գիլդիա Տենրոու կղզում «Գրիմուար Հարթ» գիլդիաի դեմ կռվից հետո)
Կախարդներ Գրեյ Ֆուլլբասթեր, Լյուսի Հարթֆիլիա, Ջուվիա Լոքսար, Էլֆման Ստրաուսս, Լիսաննա Ստրաուսս, Հեպպի (իկսիդ), Շարլի (իկսիդ), Պանտերլիլի (իկսիդ), Կանա Ալբերոնա, Լէվի Մաք-Գարդեն, Ջետ, Դրոյ, Լակի Օլիետտա, Ալզակ Կոննել, Բիսկա Կոննել, Րիդուս Ջոնա, Նաբ Լասարո, Մակս Ալորզե, Մակաո Կոնբոլթ, Ֆրիդ Ջասթին, Էվերգրին, Բիկսլոու, Վիջիտա Էկո, Վակաբա Մայն, Միկի Չիկինտաիգա, Միկունի Շին, Ուօրրեն Ռոկկո, Կինանա
Պատանի մագեր Տոնո Ռեբբիթս, Ռոմեո Կոնբոլթ, Վենդի Մարվելլ, Ասկա Կոննել (7 տարի անց Ալզակի և Բիսկաի աղջիկը)
Նախկին անդամներ Ջերար (Միսոտգան՝ մնաց Էդոլասում որպես թագավոր), Լոկի (դարձավ Լյուսիի երկնային ոգին), Պրեչտ (Ֆեյրի Թեյլի երկրորդ մասթեր։ Համարվում էր մահացած, սակայն հետո պարզվեց, որ նա դարձել է մութ գիլդիա Գրիմուար Հարթի մասթեր), Բոբ (դարձել է «Բլու Պեգասուս» գիլդիայի մասթեր), Իվան (Մակարովը վռնդել է նրան. այժմ հանդիսանում է «Ռեյվն Թեյլ» գիլդիայի մասթեր), Մավիս (Ֆեյրի Թեյլի առաջին մասթեր. մահացել է), Ուարրոտ Շիկեն (Ֆեյրի Թեյլի հիմնադիրներից մեկը, մտնում է Սուրբ Մագերի տասնյակի մեջ), ծերունի Ռոբ (մահացել է Երկնային Աշտարակում՝ փոքրիկ Էրզային փրկելիս)
Բլու Պեգասուս[խմբագրել | խմբագրել կոդը]
Օրիգինալ անվանումը անգլ.՝ Blue Pegasus
Վարպետ Բոբ
Կարգավիճակ Գործում է
Կարճ նկարագիր Գիլդիայի մասթեր Բոբը Ֆեյրի Թեյլի նախկին անդամ է։ Այն ստեղծվել է 764թ․:
Գիլդիայի անդամներ
S-կլասսի մագեր Իչիյա Վանդալեյ Կոտոբուկի
Կախարդներ Հիբիկի Լեյտիս, Իվ Տիլմ, Ռեն Ակացկի, Ջեննի Ռեիլայթ, ԴեԶիլլե Հորաե, Նիչիյա, Ռիկո Ափփլիքո
Նախկին անդամներ Կարեն Լիլիկա (մահացել է) Ֆրիդ Ջասթին, Էվերգրին, Բիկսլոու, Լաքսուս դրեյար(լքել են)
Լամինա Սքեյլ[խմբագրել | խմբագրել կոդը]
Օրիգինալ անվանումը անգլ.՝ Lamina Scale
Վարպետ Օօբա Բաբա-սամա
Կարգավիճակ Գործում է
Կարճ նկարագիր Ֆիորի ուժեղագույն գիլդիաներից մեկը։ Այն ստեղծվել է պաշտոնապես Օօբաի կողմից 781թ․ սակայն կարելի է համարել որ այն կազմավորված է եղել ավելի շուտ։Դելիորան սպանել էր Շերրիի, Յուկաի և Թոբիի ընտանիքները և նրանք համարելով իրենց պարտքը սպանել նրեն հետևում են Լիոնին և գնում Գալունա կղզի։ Դելիորայի մահից հետո նրանք գնում են «Լամիա Սքեյլ» գիլդիա և դառնում նրա ամենալավ մագերը։
Գիլդիայի անդամներ
Հզոր մագեր Ջուրա Նեկիս (10 Սուրբ Մագերից մեկը)
Կախարդներ Լեոն Բաստիա (արարման մագիա), Շերրի Բլենդի, Տոբի Հորհորտա, Յուկա Սուձուկի, Շերիա Բլենդի (Շերրիի փոքր քույրը, երկնային Գադ-Սլէյըր)

Քեթ Շելթեր

Օրիգինալ անվանումը անգլ.՝ Cait Shelter
Վարպետ Ռոբաուլ
Կարգավիճակ Լուծարված է
Կարճ նկարագիր Այս գիլդիան ստեղծվել էր, որպեսզի Վենդին՝ երկնային Դրագոն-Սլէյըրը, միայն չլինի։ Գիլդիայում միայն 3 իրական անդամ կա.

հզոր մագ՝ Նիրվանան ստեղծած ժողովրդից, որը մահացել էր, սակայն չէր ոչնչացել, Շարլին և Վենդին։

Գիլդիայի անդամներ
Նախկին անդամներ Շարլի, Վենդի
Սեյբրթուս[խմբագրել | խմբագրել կոդը]
Օրիգինալ անվանումը անգլ.՝ Sabertooth
Մասթեր Սթինգ Էուկլիֆֆ
Կարգավիճակ Գործում է
Կարճ նկարագիր Համարվում էր Ֆիորի ուժեղագույն գիլդիան վերջին 7 տարիների ընթացքում։ Դարձել էր այդպիսին գիլդիա՝ 5 մագեր ընդունելուց հետո (Սթինգ, Ռոուգ, Ռուֆուս, Օրգա, Միներվա)։
Գիլդիայի անդամներ
Դրագոն-Սլէյըրներ Սթինգ Էուկլիֆֆ (3 սերունդ), Ռոուգ Չեինի (3 սերունդ)
Հզոր մագեր Ռուֆուս (արարման մագիա), Օրգա Նանագիա (Կայծակի Գադ-Սլէյըր)
Կախարդներ Լեկտոր և Ֆրոշշ (իկսիդներ), Դոբենգալ, Յուկինո Ագրիա
Նախկին անդամներ Միներվա (լքել է գիլդիան Մեծ կախարդական խաղերից հետո), Ջիենմա (մահացել է Սթինգի հասցրած վերքերից)
Քուաթրո Սէրբերըս[խմբագրել | խմբագրել կոդը]
Օրիգինալ անվանումը անգլ.՝ Quatro Cerberus
Մասթեր Գոլդմայն
Կարգավիճակ Գործում է
Կարճ նկարագիր Ֆիորի ուժեղագույն գիլդիաներից մեկը։ Էլֆմանի՝ Բեկքասի դեմ տարած հաղթանակից հետո, Գիլդիան սկսեց կոչվել «Քուաթրո Փափփիս» մինչև Մեծ կախարդական խաղերի ավարտը։
Գիլդիայի անդամներ
S-կլասսի մագեր Բեկքաս Գրոհ
Կախարդներ Ջագեր, Վաքրայ, Ռոքքեր, Նոբարի, Սեմես
Մերմեիդ Հիիլ[խմբագրել | խմբագրել կոդը]
Օրիգինալ անվանումը անգլ.՝ Mermaid Heel
Մասթեր Հայտնի չէ
Կարգավիճակ Գործում է
Կարճ նկարագիր Կանացի գիլդիա։
Գիլդիայի անդամներ
S-կլասսի մագեր Կագուրա Միկազուչի
Կախարդներ Միլլիանա, Արանյա Ուեբ, Բետ Վանդերուոդ, Ռիսլի Ռոու
Ֆանտոմ Լորդ[խմբագրել | խմբագրել կոդը]
Օրիգինալ անվանումը անգլ.՝ Phantom Lord
Մասթեր Ժոզե Պորլա (Սուրբ մագերի տասնյակի նախկին անդամ)
Կարգավիճակ Լուծարված է
Կարճ նկարագիր Ֆիորի ուժեղագույն գիլդիան էր մինչև Ֆեյրի Թեյլի ստեղծվելը. Դրանից հետո կիսում էր առաջին տեղը վերջինիս հետ։ Ցանկանալով լինել առաջինը և միևնույն ժամանակ ստանալ Հարթֆիլիայի փողերը՝ Ժոզեն որոշեց ոչնչացնել Ֆեյրի Թեյլը, սակայն արդյունքում հենց իր գիլդիան կործանվեց, իսկ ինքը ընկավ «Փերու Օրենք» (Fairy Law) մագիայի տակ։
Գիլդիայի անդամներ
Կախարդներ Սյու, Բոդզու, 4 տարերքներ՝ Արիա (օդ), Սորու (հող), Տոտոմարու (կրակ), Ջուվիա Լոքսար (ջուր)
Նախկին անդամներ Ջուվիա Լոքսար և Գաժիլ Ռեդֆոքս (տեղափոխվել են Ֆեյրի Թեյլ), Տոտոմարու (դարձել է ուսուցիչ, սովորացրել Ռոմեոին կրակի մագիան)
Ռեյվն Թեյլ[խմբագրել | խմբագրել կոդը]
Օրիգինալ անվանումը անգլ.՝ Raven Tail
Մասթեր Իվան Դրեյար (Մակարովի որդին)
Կարգավիճակ Լուծարված է
Կարճ նկարագիր Մեծ կախարդական խաղերի կանոնների խաղտման պատճառով գիլդիան իրավունք չունի մասնակցել մրցույթին 3 տարվա ընթացքում։
Գիլդիայի անդամներ
Կախարդներ Նարպուդինգ (շիպերի մագիա), Կուրոհեբի (կրկնորինակման մագիա), Օբրա (հակառակորդի մագիայի կորուստ)
Նախկին անդամներ Ֆլեյր Կորոնա

Մութ գիլդիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլոր մութ գիլդիաներին միավորում է «Բալամ Դաշինքը», որի մեջ մտնում են 3 ամենաուժեղ մութ գիլդիաները՝ Օրասիոն Սեյս, Գրիմուար Հարթ և Տարտարուս։ Նրանց էլ հենց հպատակվում են բոլոր մնացած մութ գիլդիաները։

Օրասիոն Սեյս[խմբագրել | խմբագրել կոդը]
Օրիգինալ անվանումը իսպ.՝ Oración Seis
Մասթեր Բրեյն (Զէրո),

Բրեյն 2 (Միդնայթ) (Դարձավ մասթեր գիլդիայի վեածնունդից հետո)

Կարգավիճակ Երկու անգամ ջախջախվել էր. առաջինը Ֆեյրի Թեյլ, Բլու Պեգասուս, Լամինա Սքեյլ, Քեթ Շելթեր գիլդիաների, երկրորդ անգամ՝ Ֆեյրի Թեյլի, Բլու Պեգասուսի և Զենթոպիա եկեղեցու դաշինքի կողմից։
Կարճ նկարագիր Մութ գիլդիա, որը փորձում էր կառավարել աշխարհը Նիրվանայի միջոցով։
Գիլդիայի անդամներ
Դրագոն-Սլէյըրներ Կոբրա (2 սերունդ)
Հզոր մագեր Զէրո, Միդնայթ
Կախարդներ Ռեյսըր, Հոտտեի, Էյնջլ, Կլոդոա, Էլգոր
Նախկին անդամներ Կուբելիուս (Կինանա. մարդու կերպարանք ընդունելուց և անցյալի մասին մոռանալուց հետո, տեղափոխվում է Ֆեյրի Թեյլ)
Աիզենվալդ[խմբագրել | խմբագրել կոդը]
Օրիգինալ անվանումը գերմ.՝ Eisenwald
Մասթեր Էլգոր
Կարգավիճակ Ոչնչացվել է Ֆեյրի Թեյլից Նացուի, Լյուսիի, Գրեյի, Էրզայի և Հեպպիի կողմից։
Կարճ նկարագիր Այս գիլդիան գտնվում էր Օրասիոն Սեյսի խնամակալության տակ։ Փորձում էր սպանել բոլոր պայծառ գիլդիաների մասթերներին իրենց հերթական հանդիպման ժամանակ, սակայն ջախջախվեցին Ֆեյրի Թեյլի թիմի կողմից։
Գիլդիայի անդամներ
Կախարդներ Կագեյամա, Կարակկա, Բիարդ, Ռեիյուր
Գրիմուար Հարթ[խմբագրել | խմբագրել կոդը]
Օրիգինալ անվանումը անգլ.՝ Grimoire Heart
Մասթեր Հադես (Ֆեյրի Թեյլի երկրորդ մասթեր, իսկական անունը՝ Պրեչտ։ Սպանվել է Զերեֆի կողմից։ Հիմիկվա մասթերը հայտնի չէ)
Կարգավիճակ Ջախջախված է Ֆեյրի Թեյլի կողմից, սակայն պաշտոնական կարգավիճակը հայտնի չէ, քանի որ պայծառ գիլդիաները նրանց դեռ վտանգավոր են համարում։
Կարճ նկարագիր Ուժեղագույն գիլդիաներից մեկը։ Փորձում էր իր շարքեր ներգրավվեր երբևիցե ամենաուժեղ մութ մագին՝ Զերեֆին, որպեսզի ստեղծեն «Բացարձակ մագիան»։ Բացի այդ փորձում էր վոչնչացնել Ֆեյրի Թեյլը, որի ամենաուժեղ մագերը անցնում էին փորձություններ S-կլասսի մագի կոչման համար հենց այնտեղ, որտեղ գտնվում էր Զերեֆը։
Գիլդիայի անդամներ
Հզոր մագեր Բրունոթ Սթինգեր, Ռասթիրոուզ, Կայն Հիկարու
Կախարդներ Կավազու, Յոմազու և ուրիշներ
Նախկին անդամներ Կապրիկոն (դարձավ Լյուսիի երկնային ոգին), Զանկրոու (Կրակի Գադ-Սլեյըր. սպանվել է Զերեֆի կողմից), Ազումա (մահացել է), Ուլթիր և Մերեդի (ստեղծել են իրենց անկախ գիլդիան Ջերարի հետ միասին)
Տարտարուս[խմբագրել | խմբագրել կոդը]
Օրիգինալ անվանումը անգլ.՝ Tartarus
Մասթեր E.N.D.
Կարգավիճակ Գործում է
Կարճ նկարագիր Համաձայն լեգենդի՝ երբևիցե ամենաուժեղ գիլդիան։ Մտնում է Բալամ Դաշինքի մեջ։ Նրա բոլոր անդամները Զերեֆի գրքից դևեր են։
Գիլդիայի անդամներ
Հզոր դևեր «Բացարձակ զէրո» Սիլվեր, Կյոկա, Տեմպեստա, Կէիսու, Տորաֆուսա, Ջեքար, Միներվա, Մարդո-Գիրու (Դևերի արքա)
Այլ անդամներ Լամի, Յակդորիգա
Նախկին անդամներ Էզել (մահացել է), Ֆրանմալթ (մահացել է), Սեիրա (սպանվել է Էլֆմանի կողմից), Կուրոֆորդ Շիմ (Միակ անդամը, որը մագ էր, այլ ոչ դև։ Նախկին Խորհրդի անդամ։ Սպանվել է Կյոկաի կողմից։)

Անկախ գիլդիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս պահին գոյություն ունի միայն մեկ անկախ գիլդիա։

Քրայմ Սորսերը[խմբագրել | խմբագրել կոդը]
Օրիգինալ անվանումը անգլ.՝ Crime Sorcière
Մասթեր Չկա
Կարգավիճակ Գործում է
Կարճ նկարագիր Ամենափոքր գիլդիան, որը ստեղծվել է չարքի ոչնչացման համար։
Գիլդիայի անդամներ
Հզոր մագեր Ջերար Ֆերնանդես (Երկնային մարմինների մագիա (հիմնական)), Մերեդի (Զգացմունքի աղեղ)
Նախկին անդամներ Ուլթիր (Ժամանակի աղեղ)

Էդոլաս[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդոլասը (ճապ.՝ エドラス) զուգահեռ աշխարհ է, որտեղ մագիան վերջանում է, և այդ պատճառով Էդոլասը ստիպված է գողանալ մագիա այլ աշխարհներից Անիմայի՝ հզոր մագիայի միջոցով։ Այդպես, օրինակ, կարողացացան Ֆիոռից գողանալ ամբողջ Մագնոլիա քաղաքը՝ փակելով ամբողջ գիլդիան Լակրիմայի (հսկայական բյուրեղ) մեջ։ Սակայն գիլդիայի Դրագոն-Սլէյըրները, իրենց յուրահատուկ մագիայի շնորհիվ, չհայտնվեցին դրա մեջ։ Անիմայի ազդեցության տակ չհայտնվեցին նաև Լյուսին և Միստգանը, որը Էդոլասում էր ծնվել։
Ամբողջ աշխարհը միավորված է մեկ թագավորության մեջ, որի գլխին կանգնած է դաժան թագավոր Ֆաուստը։ Մագիան այս աշխարհում չի կարող գոյատևել իր «Մաքուր տեսքով», այլ միայն կարող է ամփոփվել առարկաների մեջ և դրանից հետո միայն՝ օգտագործվել։
Էդոլասում նույնպես գոյություն ունի «Ֆեյրի Թեյլ» գիլդիա, որի բոլոր անդամները Ֆիոռի Ֆեյրի Թեյլի անդամների կրկնօրինակներն են, չնայած նրանց բնավորությունները լրիվ հակառակ են։ Օրինակ Էդոլասի Գռեյը միշտ փաթաթվում է տոննաներով շորերի մեջ, միշտ մրսում է, իսկ գիլդիան ինքնին ճանաչված է որպես մութ գիլդիա։ Ավելի անհավանական է Էրզայի կրկնօրինակը. Էդոլասում նա «Փերիների որսորդ է», նրանց գլխավոր թյնամին, որ փորձում է Ֆաուստի հրամանով վերացնել երկրի վերջին գիլդիան։ Ֆիոռի որոշ մահացած մարդիկ ողջ են Էդոլասում, ինչպես օրինակ Միռաջեյնի և Էլֆմանի քույրը՝ Լիսաննան (ավելի ուշ պարզվում է, որ նա հենց Ֆիոռի Լիսաննան է, որը ինչ որ կերպ կլանվել է Անիմայի կողմից)։
Նաև պարզվում է, որ Ֆիորից ոմանք իրականում Էդոլասից են։ Օրինակ Հեպպին և Շարլին իրականում իկսիդներ են (առաջին հայացքից կատուներ, սակայն կարողանում են խոսել և թռչել, իսկ նրանց թագուհին իշխում է Էդոլասում մարդկանց վրա) և ուղարկվել են Ֆիոր՝ թագուհի Շագոտտի տեսիլքի պատճառով։ Երկիր էին ուղարկվել ընդամենը 100 իկսիդների ձվեր, որոնցից էլ դուրս էին եկել բոլոր իկսիդները։ Էդոլասից էր նաև Միստգանը։ Նա Ֆիորից Ջերարի կրկնօրինակն էր և Ֆաուստի որդին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 9-րդ սերիան ստեղծվել է մանգայի հավելյալ գլխի հիման վրա
  2. 20-րդ սերիան ստեղծվել է մանգայի հավելյալ գլխի հիման վրա
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Fairy Tail» հոդվածին։