Շոնեն մանգա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Շոնենը ( 少年, բառացիորեն՝ տղա, պատանի) անիմեի և մանգայի ուղղվածություն է, որի թիրախային լսարանը 12-18 տարեկան տղաներն ու պատանիներն են։ Նմանատիպ ստեղծագործությունները (առավելապես մանգան) տպագրվում են մասնագիտացված ամսագրերում, որոնք գրավում են պատկերապատման գրականության շուկայի 38.4 %։

Ժանրի հիմնական հատկանիշներն են՝ արական սեռի գլխավոր հերոսը (ստեղծագործության պրոտոգոնիստի շուրթերից էլ հաճախ լսում ենք «Ես ուժեղ կլինեմ», «Ես վրեժխնդիր կլինեմ», «Ընկերներիս պաշտպան կլինեմ»), արագ զարգացում, դինամիկ սյուժե (հատկապես եթե զուգահեռներ անցկացնենք շոջո-մանգայի հետ)։ Շոնեն ժանրի ստեղծագործությանը բնորոշ են՝ կատակերգական տեսարանները, տղամարդկանց իսկական ընկերությունը, եղբայրությունը, առօրյա կյանքում մրցակցությունը, սպորտը, մարտական տեսարանները։ Արական սեռի հերոսները, որպես կանոն, ինքնավստահ են, խիզախ, հոգ են տանում իրենց ընկերներին, երբեք չեն վհատվում ու չեն հանձնվում (անգամ եթե գտնվում են կատարելագույնս անելանելի դրության մեջ), ինչպես նաև, ռեալիզմի տեսանկյունից չափազանց հաջողակ են, նպատակսլաց իդեալիստներ կամ եսասեր մարտիկներ են։

Իսկ ինչ վերաբերվում է իգական սեռի կերպարներին, ապա հաճախ նրանք պատկերվում են չափազանցված նրբագեղ ու սեքսուալ, որն էլ խթան է հանդիսանում գլխավոր հերոսների առնականության դրսևորման համար (հաճախ օգտագործվում է էչչի կամ ռոմեջի՝ էրոտիկա և ֆանսերվիս՝ պանցու կամ գեղեցիկ բեմականացված մարտական տեսարաններ)։ Հարկ է նշել, որ թեփետ ավելի հասուն տարիքի տղաների և տղամարդկանց համար (ուսանողներ, կրտսեր ծառայողներ) գոյություն ունի «սեյնէն-այ» մետաժանրը, այդուհանդերձ շոնենը մեծ համբավ է վայելում նաև նրանց շրջանում։ Ու քանի որ նրանք ֆինանսապես անկախ են ու ժամանակ ունեն մանգա հրատարակող ամսագիր գնել, ապա շոնեն-մանգա ուղղվածության ԶԼՄ-երը իրավամբ համարվում են Ճապոնիայի ամենաազդեցիկ ժամանցային հանդեսները։

Մանգա հրատարակող ամենահեղինակավոր ամսագրերն են.

  • Shonen Magazine (շաբաթաթերթ) – 1959 – մեր օրեր
  • Shonen Magazine (ամսաթերթ) – 1959 – մեր օրեր
  • Shonen Jump (շաբաթաթերթ) – 1968 – մեր օրեր
  • Shonen Jump (ամսաթերթ) – 1970 – մեր օրեր
  • Shonen Sunday (կիրակնօրյա հանդես) – 1959 – մեր օրեր
  • Jump Square – 2007 – մեր օրեր
  • Shonen Ace – 1994 – մեր օրեր
  • Magazine Special – 1983 – մեր օրեր
  • Sunday Gene-X – 2000 – մեր օրեր
  • V Jump – 1993 – մեր օրեր
  • Shonen Rival – 2008 – մեր օրեր

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև Երկրորդ Համաշխարհային Պատերազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Առհասարակ մանգան գոյություն ունի 18-րդ դարից, բայց ի սկզբանե գոյություն չեն ունեցել սեռային կամ տարիքային բաժանումներ՝ ըստ ժանրերի։ 1905 թվականին, երբ մանգայի հրատարակչությունը պայթյունային զարգացում էր ապրում, հիմնվեցին առանձնացված ամսագրեր՝ Շոնեն Սեքայ, Շոջո Սեքայ ու Շոնեն Պաքքու(մանկական՝ քոդոմո, մանգա ամսագիր)։

Շոնեն Սեքայը տղաների համար տպագրվող մանգա-ամսագրերից առաջինն էր ու հրատարակվել է 1895 թվականից 1914 թվականը։

Հետ-օկուպացիոն տարիները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակից մանգան ձևավորվել է հետպատերազմյան շրջանում։ Մոտավորապես նույն ժամանակ շոնեն մանգան ստանում է իր այսօրվա տեսքը։ Շոնեն-արդյունաբերությունը կենտրոնանում է իր նպատակային աուդիտորիայի՝դեռահասների ու երիտասարդ տղամարդկանց, հետաքրքրող թեմաների՝ գիտա-տեխնիկական ռոբոտների ու տիեզերական սարքավորումների կամ հերոսական արկածային, թեմաների վրա։ Օսամու Տեձուկան, Աստրո Բոյի(鉄腕アトム, Տեցուվան Ատոմու)` Երկաթե արմունկով Ատոմի ստեղծողը, համարվում է ժանրի զարգացման այս շրջանի առանցքային դեմքերից մեկը։

1950 թվականից 1969-ը մանգա սպառող հասարակությունը հստակեցվեց ու բաժանվեց երկու հիմնական խմբի` շոնեն կարդացող տղաներ ու շոջո կարդացող աղջիկներ։

1968 թվականին սկեց հրատարակվել Weekly Shōnen Jump ամսագիրը, ու մինչ օրս շարունակում է մնալ Ճապոնիայի ամենաշատ վաճառվող շոնեն-թեմատիկայի ամսագիրը։ Ժանրի անմենահայտնի գործերը սկսել են տպագրվել հենց այնտեղ՝ Dragon Ball, One Piece, Slam Dunk, Captain Tsubasa, Naruto ու ուրիշներ։

1990-ականներին Ճապոնիայում գրաքննության թուլացման հետ շոնեն սողոսկեցին, հետո էլ փոխանցվեցին անգլալեզու ընթերցողին, տարատեսակ սեքսուալ թեմատիկներ ու մոտիվներ։ Սակայն 2012 թվականին Տոկիոյի քաղաքային իշխանությունները համապատասխան սահմանափակումների մասին օրենք ընդունեցին։

Ստեղծումն ու կոնցեպցիան[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Air Gear՝ (ճապ. エア・ギア, Էա Գիա) սպորտային թեմայի շուրջ ծավալվող մանգա և անիմե, որը հեղինակել է Oh! great-ը։ Մանգան հրատարակվել է «Kodansha» հրատարակչության կողմից՝ 2013 թ. մայիսի 16-ից մինչև 2012 թ. հունիսի 18-ն ընկած ժամանակահատվածը, իսկ անիմեն նկարահանել է Toei Animation ընկերությունը և Ճապոնիայում հեռարձակվել է 2006 թ. ապրիլի 4-ից դեկտեմբերի 27-ը, այնուհետև 2011 թվականին ցուցադրվել է երեք մասից բաղկացած «Air Gear: Kuro no Hane to Nemuri no Mori» (Break on the Sky) OVA-ն (Օրիգինալ Վիդեո Անիմացիա)։

Սյուժեն. Իցուկի Մինամի անունով պատանին ապրում է իր չորս քույրերի հետ, մինչդեռ աշխարհում մասայականություն է վայելում այսպես կոչված Air Track-ը՝ անվավոր ճմուշկներ, որոնք հնարավորություն են ընձեռում անհավանական մեծ արագություն զարգացնել, անգամ թռչել։ Այսպես, երբ Իցուկին բացահայտում է, որ քույրերը այդ նոր սպորտաձևի ոչ ավել ոչ պակաս լավագույն թիմն են ու իրենց անվանում են «Sleeping Forest» ՝ (Քնած անտառ), նրանց սխրագործություններից ոգեշնչված՝ Մինամին սկսում է զբաղվել Air Track-ով ու սեփական թիմը ստեղծում։

Նարուտո՝ Մասաշի Քիշիմոտոյի hեղինակած շոնեն ժանրի մանգա, հետագայում՝ 2002-2007 թթ. Aniplex և Studio Pierrot ստուդիաների կողմից նկարահանված անիմե (1 մաս – 220 սերիա, 2 մաս՝ «Naruto: Shippuuden». հեռարձակումը շարունակվում է)։ Առաջին անգամ մանգան հրատարակվել է 1999 թ. սեպտեմբերի 21-ին՝ Shueisha հրատարակչության կողմից և տպագրվել Weekly Shonen Jump պարբերականի 43-րդ համարում։ Մինչ օրս լույս է տեսել մանգայի 68 հատոր ու շարունակում է տպագրվել։ Հարկ է նշել, որ անիմե-սերիալից բացի դուրս է եկել 9 անիմացիոն ֆիլմ, 8 OVA. Առջևում 10-րդ՝ Naruto The Movie։ The Bridge, որի պրեմիերան նախատեսված է 2014 թ. մարտին։ Մանգայի և անիմեյի հիման վրա լույս են ընծայվել վիդեոխաղեր, վեպեր (լայթ-նովել), թղթախաղ։

Սյուժեն. Գլխավոր հերոս Նարուտո Ուդզումակին աղմկոտ ու չարաճճի դեռահաս-նինջա է, ում երազանքն է համընդհանուր ճանաչման հասնել և Հոքագէ՝ գյուղի ղեկավար և ուժեղագույն նինջա դառնալ։ Շրջապատի հարգանքին արժանանալու համար, Նարուտոն պետք է բազմաթիվ արգելքներ հաղթահարի. քննություններ, տարատեսակ առաքելություններ, մենամարտեր։

Կանանց դերը շոնեն մանգայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ շրջանի շոնեն մանգայում տղամարդիկ ու տղաները խաղում էին բոլոր հիմնական դերեը, իսկ կանանց բաժին էր ահսնում միայն քույրերի, մայրերի ու ընկերուհիների երկրորդային դերերը։ Շոտարո Իշինոմորիի 1964 թվականին հրատարակված Cyborg 009-ի մանգայի 9 ռոբոտներից միայն մեկն է աղջիկ, այն էլ շուտով դուրս է մղվում սյուժեից։ Վերջերս գրված մանգաներից շատերը նույնպես բաց են թողում կին հերոսներին։

Այդուամենայնիվ, 1980-ականներին կանայք ու աղջիկները սկսեցին ակտիվորեն ներքաշվել շոնեն մանգայի գործողություններին։ Օրինակ, Աքիրա Տորիյամայի 1980 թվականի Dr. Slump-ում գլխավոր հերոսը չարաճճի ու ուժեղ աղջիկ-ռոբոտ Արալե Նորիմաքին է։ Հենց նրանից հետո կանանց ու աղջիկների դերը տղամարդկանց համար գրվող մանգայում կտրուկ փոխվեց։

Երբեմն աղջիկը անահասանելի իդեալ է, բայց հաճախ գլխավոր հերոսի սիրային կամ էրոտիկ երևակայութոյւնների թիրախն է, ինչպես, օրինակ Belldandy-ն Կոսուքե Ֆուջիշիմայի «Օ, իմ աստվածուհի» մանգայում կամ Շաո-լինը Մինենե Սաքուրանոյի «Գետտեն պահապան հրեշտակը»։ Այլ մանգաներում գլխավոր հերոսը շրջապատված է կանանցով ու աղջիկներով(օրինակ՝ Կեն Աքամացուի «Նեգիմա»-ն ու Մորիշիգեի «Հանաքույո խումբ»-ը)։

Տղամարդ-պրոտոգոնիստը ոչ միշտ է հաջողություն վայելում հակառակ սեռի մոտ, օրինակ՝ Մասակաձու Կացուրայի «Ստվեր կինը»։ Կամ ճիշտ հակառակը։

Այլ դեպքերում գլխավոր հերոսը միամիտ ու պարզ երեխայից մեծանում ու տղամարդ է դառնում. ապրելով կանանց միջավայրում ու հակամարտել նրանց հետ, նա աճում է զգացմունքային ու սեքսուալ մակարֆակներում։ Նման սյուժեին կարելի է վերագրել Մազակաձու Կացուրայի «Վիդեո Աղջիկ Այ»-ը, Հիդենորի Հարայի «Train Man: Densha Otoko» -ն ու Կացուկի Աքիի «Ֆուտարի Էչչի»-ն։

Այսպես թե այնպես, 90-ականներից սկսած կանայք շոնեն մանգայում, չնայած պակասեցին, բայց շատ արժեքավորվեցին։ Այժմ նրանք գլխավոր կամ էական դեր ունեցող հերոսներ են։ Որոնց կարելի է դասել հայտնի մանգաներ «Ինույաշա»-ն, «Րանմա ½»-ն ու «Feiry Tail»-ը։

Գլխավոր կին հերոսով տղաների համար գրված մանգաներ են նույն «Փերու Պոչ»-ը, «Soul Eater»-ն ու «Իմ մեղքը չէ, որ ես սիրված չեմ» գործերը։