Կախարդանք
Կախարդանք (հմայություն[1], վհուկություն[2], գուշակություն[3], թովչություն[4], դյութություն[5][6]), մոգության արհեստ, որի ժամանակ կախարդը կապ է հաստատում գերբնական ուժերի հետ(դևերի, նախնիների հոգիների, բնության և այլն)[7]։
Ստուգաբանություն և հոմանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մ․ Ֆասմերը կարծում էր, որ ընդհանուր ստուգաբանության մեջ կախարդություն («колдовство») բառը գոյություն չունի, սակայն ենթադրում էր, որ այն, հնարավոր է, սկզբնապես նշանակել է աղոթել («заговаривать»)[8]։
Ըստ Գ․ Ա․ Կրիլովի՝ ընդհանուր ստուգաբանության մեջ գոյություն չունի, այն սկզբնապես նշանակել է կախարդ («колдун»), հմայախոսություն, աղոթող[9]։
Ն․ Մ․ Շանսկի և Տ․ Ա․ Բաբռովի կարծիքով՝ հմայել («колдовать») բառը ածանցավոր բառ է, որի արմատը հին-ռուս.՝ кълдъ բառն է («колд»)՝ կախարդ, հմայախոս[10]։
Արևելյան սլավոնների մոտ կախարդների և կախարդության տեսքը ձևավորվել է Ոլխվերի և Ոլխվությունների մասին պատկերացումների ազդեցությամբ։ Մոգերը իրականացնում էին երկրպագության և ծիսական զոհաբերության արարողությունները, կարող էին բորբոքել բնական երևույթները և կանխատեսել ապագան։ «Волховать» բառը հին սլավոնական влснжти (կցկտուր և անպարզ խոսել) բառի ցեղակիցն է[11]։
Հնացած կախարդություններ («чары»՝ հմայություն, մոգություն) բառը ծագում է հին-ռուս.՝ чаръ (դյութություն, թովչություն)[12] և հին սլավոներեն՝ *čarъ (ինչը իր հերթին ծագում է հնդեվրոպական «kuer»՝ անել, բառից) բառերից[11]։
Վհուկություն («Ведовство») բառը առաջացել է գիտենալ («ведать») բայից, որը հանդիսանում է ընդհանուր սլավոնական ծագման բնօրինակ ռուսերեն բառ (Հին ռուսերեն՝ вѣдѣти, հին սլավոներեն՝ вѣдѣти՝ «իմանալ, գիտենալ»)[13]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կախարդության մասին պատմություններ հանդիպում են հին հունահռոմեական տեքստերում, ինչպես նաև Հին Կտակարանում։ Օրինակ՝ թագավոր Սավուղը խորհրդակուցում է կախարդուհի Անդոռայի հետ։ Միևնույն ժամանակ, հին հռոմեացիները և հույները դավանանքում հստակորեն առանձնացնում էին թույլատրելի և բարեպաշտ մոգությունը, որը նույնիսկ կոչվում էր «մոգություն» և բուն կախարդություն, ինչը հալածվում էր։ Այսպիսով, հռոմեական դեզեմվիրները դատապարտեցին կախարդներին՝ մարդկության տանջանքների համար։ Նման օրենքներ կային նաև Հին Հունաստանում[14]։
Քրիստոնեական ուսմունքի համաձայն՝ կախարդությունը կատարվում է «չար ոգու» հետ համաձայնեցվածությամբ՝ օգտագործելով «քաղցած ոգու» անձնական հատկությունները՝ վիրավորվածություն, նախանձ, վրեժխնդրություն։ Հին միջնադարում կախարդությունը կապում էին դիվահարության և Աստծո ժխտման հետ։ Արևմտյան Եվրոպայում 13-18-րդ դարերում կախարդությունը համարվում էր չար գերբնական ուժերի հետ հաղորդակցության միջոց, կախարդությունը վտանգավոր մասնագիտություն էր։
Մարդիկ, ովքեր կասկածվում էին կախարդության մեջ, մեղադրվում էին սատանայի հետ կապ ունենալու և եկեղեցական ծեսերի անարգանքով զբաղվելու մեջ, որը կոչվում էր «սև մոգություն»[15]։ Կախարդությունը համարվում էր բոլոր չարիքների առիթը, ինչի պատճառով սկսվեց որս՝ կախարդների դեմ։
Կախարդության հանդեպ հալածանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Միջնադարյան քրիստոնյա երկրներում կախարդները հալածվում էին և նույնիսկ մահապատժի ենթարկվում։ Ներկայումս կախարդական ծեսերի համար պատիժը մնում է որոշ երկրներում։ Սաուդյան Արաբիայում նման գործողությունների համար սահմանված է մահապատիժ, օրինակ, 2011 թվականի դեկտեմբերին Ամինա Բին Աբդուլհալիմիմ Նասարը գլխատվել է՝ թագավորությունում կախարդությամբ զբաղվելու և չար ոգիների հետ հաղորդակցվելու համար[16]։ 2008 թվականին Տաջիկստանում գործում էր վարչական պատասխանատվություն՝ կախարդության համար, իսկ 2015 թվականից մոգական ծեսերի համար սկսվել է կիրառվել քրեական պատիժ (մինչև 7 տարի ազատազրկում)[17]։
Կախարդություն և կրոն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մագիֆրենիկ համախտանիշ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հաճախակի այցելությունները կախարդներին, հոգեբաններին կամ աստղագուշակներին և ձգտելը կյանքը կառուցել նրանց հրահանգներով կարող են հոգեկան ադապտացիայի խանգարումներ առաջացնել, որոնցից է Մագիֆրենիկ համախտանիշը (մագիֆրենիա)։ Դրա ընթացքում մտածողության մեջ սկսում են գերիշխել գիտական պատկերացումներին հակասող կախարդական բովանդակության գաղափարներ և պատկերացումներ։ Մագիֆրենիայով հիվանդները ծանր հետանքներ են ունենում իրենց ֆիզիկական առողջության վրա, քանի որ հեքիմների (հոգեբանների, կախարդների և նման «մասնագետների») «օգնությունը» շատ հաճախ հանգեցնում է ողբերգական հետևանքների՝ իրական բժշկական օգնության ուշացման պատճառով[18][19]։
Կախարդության հավատը Ռուսաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականի հոկտեմերի 31-ին համառուսական հասարակության կարծիքի հետազոտական կենտրոնը ներկայացրեց հետազոտության արդյունքերը, որոնք կապված էին ռուսների՝ կախարդության նկատմամբ վերաբերմունքի հետ։ Հարցվածների 36 %-ը խոստովանել է, որ որոշ մարդիկ կարող են «աչքով տալ» իրենց, մեկ քառորդը (27 %) հայտարարում է, որ անգամ զգացել է կախարդության դրսևորումներ։ Կախարդանքին հավատացող ռուսների 29 % -ն օգտագործում է չար մոգությունից պաշտպանվելու համար որոշակի մեթոդներ։ Առաջին հերթին պաշտպանություն փնտրում են կրոնի մեջ (43 %-ը ասել է, որ աղոթում են, այցելում եկեղեցի), 14 %-ը կրում է խաչ կամ թալիսմաններ։ Հարցվողների որոշ մասը օգտվում է ժողովրդական միջոցներից. հագնում են ամուլետներ (12 %), հատուկ գնդասեղ (9 %) կամ օգտագործում այլ մեթոդներ[20]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Брокгауз и Ефрон, 1890—1907
- ↑ Мжельская: Ведовство, 2006, էջ 50
- ↑ Мжельская: Волхование, 2006, էջ 324
- ↑ Мжельская: Волшба, 2006, էջ 325
- ↑ Мжельская: Волшебство, 2006, էջ 326
- ↑ БСЭ, 1973, էջ 409
- ↑ Колдовство // Большая Российская энциклопедия : в 30 т. / Отв. ред. С. Л. Кравец. — М, 2009. — Т. 14 : Киреев — Конго. — С. [461] (стб. 2—3). — 751 с. — ISBN 978-5-85270-345-3
- ↑ Фасмер, 1986, էջ 287
- ↑ Крылов, 2005
- ↑ Шанский, Боброва, 2004
- ↑ 11,0 11,1 Левкиевская, 2004, էջ 529
- ↑ Гуськова, Сотин: Чары, 2003
- ↑ Гуськова, Сотин: Ведать, 2003
- ↑ Ильин, Иван Александрович [1] // Собрание сочинений. T.1. Русская книга, 2002. s. 465.
- ↑ Магия
- ↑ Женщину казнили за колдовство в Саудовской Аравии
- ↑ В Таджикистане ввели уголовную ответственность за чародейство
- ↑ Под ред Т. Б. Дмитриевой, В. Н. Краснова, Н. Г. Незнанова, В. Я. Семке, А. С. Тиганова Психиатрия: нац. рук.. — ГЭОТАР-Медиа. — С. 147. — 1002 с. — ISBN 9785970420300
- ↑ Синдром магифренический // Жмуров В. А. Большая энциклопедия по психиатрии. — Национальная психологическая энциклопедия, 2012.
- ↑ «Пресс-выпуск № 3233»։ Всероссийский центр изучения общественного мнения։ Արխիվացված է օրիգինալից 2017-04-06-ին։ Վերցված է 2017-04-05
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Безрукова В. С. Колдовство // Основы духовной культуры (энциклопедический словарь педагога). —Екатеринбург, 2000.
- Ведать // Популярный словарь русского языка. Толково-энциклопедический / Под ред. А. П. Гуськовой, Б. В. Сотина. — М.: Русский язык - Медиа, 2003. — ISBN 5-9576-0007-5.
- Ведовство // Словарь обиходного русского языка Московской Руси XVI-XVII вв / Под редакцией О. С. Мжельской. — СПб.: Наука, 2006. — В. 2 В-Вопь. — С. 50. — ISBN 5020270172.
- Волхование // Словарь обиходного русского языка Московской Руси XVI-XVII вв / Под редакцией О. С. Мжельской. — СПб.: Наука, 2006. — В. 2 В-Вопь. — С. 324. — ISBN 5020270172.
- Волшба // Словарь обиходного русского языка Московской Руси XVI-XVII вв / Под редакцией О. С. Мжельской. — СПб.: Наука, 2006. — В. 2 В-Вопь. — С. 325. — ISBN 5020270172.
- Волшебство // Словарь обиходного русского языка Московской Руси XVI-XVII вв / Под редакцией О. С. Мжельской. — СПб.: Наука, 2006. — В. 2 В-Вопь. — С. 326. — ISBN 5020270172.
- Колдун // Популярный словарь русского языка. Толково-энциклопедический / Под ред. А. П. Гуськовой, Б. В. Сотина. — М.: Русский язык - Медиа, 2003. — ISBN 5-9576-0007-5.
- «Колдовство»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
- Колдун // Этимологический словарь русского языка / Сост. Г. А. Крылов. — СПб.: ООО «Полиграфуслуги», 2005.
- Кэрролл Р. Т. Колдовство // Энциклопедия заблуждений: собрание невероятных фактов, удивительных открытий и опасных поверий. — М.: Издательский дом «Вильямс», 2005. — 672 с. — ISBN 5-8459-0830-2, ISBN 0-471-27242-6
- Лебедев В. И. В чём кроется чародейская сила? // Атеистические чтения: Сборник. — М.: Политиздат, 1988. — С. 279—288. — 343 с. — 100 000 экз.
- Колдовство / Токарев С. А. // Кварнер — Конгур. — М. : Советская энциклопедия, 1973. — С. 409. — (Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров ; 1969—1978, т. 12).
- Чары // Популярный словарь русского языка. Толково-энциклопедический / Под ред. А. П. Гуськовой, Б. В. Сотина. — М.: Русский язык - Медиа, 2003. — ISBN 5-9576-0007-5.
- Шанский Н. М., Боброва Т. А. Колдовать // Школьный этимологический словарь русского языка. Происхождение слов. — М.: Дрофа, 2004. — ISBN 5-7107-8679-9.