Տատյանա Կաշիրինա
| Անձնական տեղեկություն | |
|---|---|
| Սեռ՝ | Իգական |
| Ամբողջական անուն՝ | Каширина, Татьяна Юрьевна |
| Ազգություն | |
| Մասնագիտացում | Ծանրամարտ |
| Երկիր | |
| Ծննդյան ամսաթիվ | հունվարի 24, 1991 (35 տարեկան) |
| Ծննդավայր | Նոգինսկ, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
| Ակումբ | Դինամո |
| Հասակ՝ | 1.77 մ |
| Քաշ | 102 կգ |
Տատյանա Յուրյևնա Կաշիրինա (ռուս.՝ Татьяна Юрьевна Каширина, հունվարի 24, 1991, Նոգինսկ, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), ռուս ծանրորդ, աշխարհի հնգակի չեմպիոն, Եվրոպայի ութակի չեմպիոն, աշխարհի ռեկորդակիր, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր (2012), Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կաշիրինան աշխարհի 2009 թվականի մեծահասակների առաջնության արծաթե մեդալակիր է ավելի քան 75 կգ քաշային կարգում։ Մրցումների ժամանակ նա աշխարհի ռեկորդներ է սահմանել պոկում վարժությունում (138 կգ) և երկամարտում (303 կգ)։ Աշխարհի հաջորդ առաջնությունում նա հաղթող է դարձել, սահմանելով մեծահասակների և պատանիների աշխարհի ռեկորդներ՝ պոկում վարժությունում (145 կգ) և հրում վարժությունում (170 կգ), ինչպես նաև պատանեկան ռեկորդներ (315 կգ)։
Կաշիրինան յոթ անգամ հաղթել է Եվրոպայի առաջնություններում՝ 2009 թվականին (280 կգ), 2010 թվականին (297 կգ), 2011 թվականին (327 կգ), 2012 թվականին (328 կգ), 2014 թվականին (323 կգ), 2015 թվականին (322 կգ) և 2017 թվականին (317 կգ)։
2011 թվականին Եվրոպայի առաջնության Կազանի մրցաշարում Կաշիրինան աշխարհի ռեկորդներ է սահմանել պոկում վարժությունում (146 կգ, ռեկորդը պահելով մինչև 2011 թվականի նոյեմբերը) և երկամարտում (327 կգ, ռեկորդը պահելով մինչև 2011 թվականի նոյեմբերը)։
2011 թվականի նոյեմբերին Փարիզում կայացած աշխարհի առաջնությունում նվաճել է արծաթե մեդալ ավելի քան 75 կգ քաշային կարգում։ Այդ մրցումներում նա բարելավել է պոկում վարժությունում իր ռեկորդը՝ գլխավերևում պահելով 147 կգ[2]։
Լոնդոնի Օլիմպիական խաղերում, չնայած սահմանած 3 Համաշխարհային ռեկորդին (երկուսը՝ պոկում և մեկը՝ երկամարտ), նվաճել է միայն արծաթե մեդալ՝ 332 կգ արդյունքով[3]։
Ծանրամարտի Կրեմլի գավաթի խաղարկությունում, որը տեղի է ունեցել Միտիշկայում 2013-ի նոյեմբերի 22-ին, զբաղեցրել է առաջին տեղը ՝ սահմանելով համաշխարհային ռեկորդ երկամարտում՝ 334 կգ (պոկում վարժությունում՝ 148 կգ և հրում վարժությունում՝ 186 կգ)։
2014 թվականի նոյեմբերի 16-ին Ալմաթիում (Ղազախստան) ընթացող աշխարհի առաջնությունում չեմպիոն է դառնում՝ սահմանելով հինգ համաշխարհային ռեկորդ՝ պոկում վարժությունում բարձրացնելով 155 կգ, իսկ հրում վարժությունում 193 կգ և երկամատի ընդհանուր 348 կգ արդյունքով։
2015 թվականի նոյեմբերի 28-ին Հյուսթոնում (ԱՄՆ) ընթացող աշխարհի առաջնությունում ոսկե մեդալ նվաճեց՝ 333 կգ երկամարտի արդյունքով[4]։
2018 թվականի նոյեմբերի 10-ին Աշխաբադում կայացած աշխարհի առաջնությունում ռուս մարզուհին, ավելի քան 87 կգ քաշային կարգում, նվաճել է բացարձակ ոսկե մեդալ՝ 330 կգ երկամարտի արդյունքով։ Սահմանել է երեք նոր համաշխարհային ռեկորդ.
2019 թվականի ապրիլի 13-ին Բաթում քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնությունում Տատյանան դարձել է Եվրոպայի ութակի չեմպիոն, ինչպես նաև երկու համաշխարհային ռեկորդ է սահմանել։
Հիմնական արդյունքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Թվական | Վայր | Քաշային կարգ | Պոկում (կգ) | Հրում (կգ) | Երկամարտ | Հորիզոնական | ||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | Հորիզոնական | 1 | 2 | 3 | Հորիզոնական | |||||
| Օլիմպիական խաղեր | ||||||||||||
| 2012 | +75 կգ | 144 | 149 WR | 151 WR | 1 | 175 | 181 | 2 | 332 WR | |||
| Աշխարհի առաջնություն | ||||||||||||
| 2009 | +75 կգ | 130 | 135 | 138 | 160 | 165 | 303 | |||||
| 2010 | +75 կգ | 135 | 141 WR | 145 WR | 165 | 170 | 315 | |||||
| 2011 | +75 կգ | 140 | 145 | 147 WR | 175 | 322 | ||||||
| 2013 | +75 կգ | 142 | 180 | 190 WR | 332 | |||||||
| 2014 | +75 կգ | 145 | 152 WR | 155 WR | 185 | 193 WR | -- | 348 WR | ||||
| 2015 | +75 կգ | 143 | 148 | 185 | 333 | |||||||
| 2018 | +87 կգ | 140 | 145 WR | 178 WR | 182 WR | 185 CWR | 330 WR | |||||
| Եվրոպայի առաջնություն | ||||||||||||
| 2009 | +75 կգ | 117 | 122 | 125 | 150 | 155 | 280 | |||||
| 2010 | +75 կգ | 125 | 130 | 135 | 155 | 162 | 297 | |||||
| 2011 | +75 կգ | 137 | 142 | 146 WR | 170 | 177 | 181 | 327 WR | ||||
| 2012 | +75 կգ | 145 | 177 | 183 | 328 | |||||||
| 2014 | +75 կգ | 138 | 143 | 172 | 180 | -- | 323 | |||||
| 2015 | +75 կգ | 127 | 137 | 142 | 162 | 172 | 180 | 322 | ||||
| 2017 | +90 կգ | 132 | 137 | 168 | 178 | 180 | 317 | |||||
| 2019 | +87 կգ | 140 | 146 CWR | 174 | 180 | 185 | 331 CWR | |||||
| Ամառային ունիվերսիադա | ||||||||||||
| 2013 | +75 կգ | 132 | 137 | 142 | 1 | 162 | 172 | 177 | 1 | 319 | ||
| IWF Գրան Պրի | ||||||||||||
| 2011 | +75 կգ | 135 | 143 | 148 WR | 1 | 165 | 175 | 1 | 323 | |||
| 2012 | +75 կգ | 117 | 122 | 125 | 1 | 145 | 150 | 155 | 1 | 280 | ||
| 2013 | +75 կգ | 138 | 143 | 148 | 1 | 168 | 178 | 186 | 1 | 334 WR | ||
| IWF աշխարհի առաջնություն | ||||||||||||
| 2019 | +87 կգ | 135 | 140 | 145 | 1 | 175 | 178 | 3 | 323 | |||
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Номинанты премии «Золотой пьедестал»
- ↑ Алена Шилова (13.11.2011). «Российская тяжелоатлетка Каширина выиграла серебро чемпионата мира». РИА «Новости». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ «Результаты соревнований по тяжёлой атлетике (женщины: свыше 75 кг) на Олимпийских играх 2012». Официальный сайт Олимпиады в Лондоне. 05.08.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ Российская штангистка Каширина стала четырехкратной чемпионкой мира http://lenta.ru/news/2015/11/29/kashirina/
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տատյանա Կաշիրինա» հոդվածին։ |
|
- Անձինք այբբենական կարգով
- Մարզիկներ այբբենական կարգով
- Հունվարի 24 ծնունդներ
- 1991 ծնունդներ
- 2012 թվականի Ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի 1-ին աստիճանի մեդալով պարգևատրվածներ
- Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոններ
- Ծանրամարտի աշխարհի չեմպիոններ
- Ծանրամարտիկներ
- Ռուս մարզիկներ
- Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետներ