Jump to content

Վլադիմիր Օբրուչև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Օբրուչև
Ծնվել էսեպտեմբերի 28 (հոկտեմբերի 10), 1863[1][2]
Ռժև, Տվերի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհունիսի 19, 1956(1956-06-19)[3][4][5][…] (92 տարեկան)
Զվենիգորոդ, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[6]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Ռուսական հանրապետություն,  Դոնի Հանրապետոէթյուն,  Խորհրդային Ռուսաստան և  ԽՍՀՄ
Մասնագիտություներկրաբան, ճանապարհորդ հետազոտող, հնէաբան, աշխարհագրագետ, գրող, գիտաֆանտաստիկ գրող, մանկագիր, գիտնական և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Սանկտ Պետերբուրգի համալսարան, Մոսկվայի պետական համալսարան, Տավրիդայի Վ. Ի. Վերնադսկու անվան ազգային համալսարան, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Տոմսկի պոլիտեխնիկ համալսարան և Obruchev Permafrost Institute of the USSR Academy of Sciences?[7]
Գործունեության ոլորտերկրաբանություն[8], աշխարհագրություն[8], հնէաբանություն, ցամաքի մորֆոլոգիա, մատենագիտություն, մանկավարժություն, արձակ, ֆանտաստիկա, ստեղծագործական և մասնագիտական գրություն[8], գիտական ֆանտաստիկա[8] և գիտաֆանտաստիկ գրականություն[8]
ԱնդամակցությունՌուսաստանի գիտությունների ակադեմիա[7], Ռուսաստանի գիտությունների ակադեմիա[7], Լեոպոլդինա, Ղազխստանի գիտությունների ազգային ակադեմիա[9] և ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
Ալմա մատերԼեռնային ինստիտուտ (1886)
Տիրապետում է լեզուներինռուսերեն[10]
Գիտական ղեկավարԻվան Մուշկետով
Եղել է գիտական ղեկավարՄիխաիլ Ուսով, Yefrem Kuznetsov?, Vasiliy Sinitsyn?, Evgeniy Vladimirovich Pavlovsky? և Եվգենի Զախարով
Հայտնի աշակերտներՄիխաիլ Ուսով, Եվգենի Զախարով և Yefrem Kuznetsov?
Պարգևներ
ԿուսակցությունԿադետներ
Երեխա(ներ)Դմիտրի Օբրուչև, Սերգեյ Օբրուչև[15] և Վլադիմիր Օբրուչև
ՀայրAfanasij Aleksandrovič Obruchev?
ՄայրՊոլինա Օբրուչևա
Ստորագրություն
Изображение автографа
 Vladimir Afanasyevich Obruchev Վիքիպահեստում

Վլադիմիր Աֆանասևիչ Օբրուչև (ռուս.՝ Владимир Афанасьевич О́бручев, սեպտեմբերի 28 (հոկտեմբերի 10), 1863[1][2], Ռժև, Տվերի նահանգ, Ռուսական կայսրություն - հունիսի 19, 1956(1956-06-19)[3][4][5][…], Զվենիգորոդ, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[6]), խորհրդային երկրաբան, աշխարհագրագետ։ ԽՍՀՄԳԱ ակադեմիկոս (1929), սոցիալիստական աշխատանքի հերոս (1945)։ ԽՍՀՄ աշխարհագրական ընկերության պատվավոր նախագահ (1947—1956)։

1886 թվականին ավարտել է Պետերբուրգի լեռնային ինստիտուտը։ Տոմսկի տեխնոլոգիական ինստիտուտի (1901-1912), Սիմֆերոպոլի Տավրիկյան համալսարանի (1919-1921) և Մոսկվայի լեռնային ակադեմիայի (1921-1929) պրոֆեսոր։ Օբրուչևև 1930 թվականից եղել է ԽՍՀՄ ԳԱ հավերժական սառցույթի հետազոտման հանձնաժողովի նախագահը, 1939 թվականից՝ սառույցաբանության ինստիտուտի տնօրենը։ 1942-1946 թվականներին՝ ԽՍՀՄ ԳԱ երկրաբանա-աշխարհագրական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար։ Օբրուչևը Սիբիրի, Կենտրոնական և Միջին Ասիայի երկրաբանության հետազոտողն է։ Նրա աշխատանքի արդյունքներն ամփոփված են «Սիբիրի երկրաբանությունը» եռահատոր (1935-1938) և «Սիբիրի երկրաբանական հետազոտության պատմությունը» (հատոր 1-5, 1931-1959) մենագրություններում։ Օբրուչևը բազմաթիվ գիտահանրամատչելի գրքերի հեղինակ է։

Մրցանակներ, շքանշաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1947 թվականին նրան շնորհվել է Ա․ Պ․ Կարպինսկու անվան առաջին ոսկե մեդալը, Լենինյան (1926) և պետական (1941, 1950) մրցանակներ։ Պարգևատրվել է Լենինի 5 շքանշանով։

Օբրուևչի անունով են կոչվում լեռնաշղթա Տուվայի ԻԽՍՀ-ում, լեռ Վիտիմ գետի վերին հոսանքներում, օազիս Անտարկտիդայում և այլ աշխարհագրական օբյեկտներ, ինչպես նաև օբրուչեվիտ միներալը՝ (J,U,Ca)2-X Nb2O6(OH), որը պիրոքլորի տարատեսակն է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 https://web.archive.org/web/20210921232548/https://bigenc.ru/geology/text/2674861
  2. 1 2 Историческая энциклопедия Сибири (ռուս.) / под ред. Ламин В. А. — Новосибирск: 2009. — ISBN 5-8402-0230-4
  3. 1 2 Обручев Владимир Афанасьевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1974. — Т. 18 : Никко — Отолиты. — С. 229—230.
  4. 1 2 Internet Speculative Fiction Database — 1995.
  5. 1 2 http://pubs.aina.ucalgary.ca/arctic/Arctic16-4-285.pdf
  6. 1 2 https://warheroes.ru/hero/hero.asp?Hero_id=9599#:~:text=%D0%93%D0%B5%D1%80%D0%BE%D0%B9%20%D0%A1%D0%BE%D1%86%D0%B8%D0%B0%D0%BB%D0%B8%D1%81%D1%82%D0%B8%D1%87%D0%B5%D1%81%D0%BA%D0%BE%D0%B3%D0%BE%20%D0%A2%D1%80%D1%83%D0%B4%D0%B0%20%D0%9E%D0%B1%D1%80%D1%83%D1%87%D0%B5%D0%B2%20%D0%92%D0%BB%D0%B0%D0%B4%D0%B8%D0%BC%D0%B8%D1%80%20%D0%90%D1%84%D0%B0%D0%BD%D0%B0%D1%81%D1%8C%D0%B5%D0%B2%D0%B8%D1%87%20::%20%D0%93%D0%B5%D1%80%D0%BE%D0%B8%20%D1%81%D1%82%D1%80%D0%B0%D0%BD%D1%8B
  7. 1 2 3 Летопись Российской академии наук. Т. VII. 1946—1953 (ռուս.) — М.: Архив Российской академии наук, 2022. — С. 732. — 896 с. — ISBN 978-5-6046932-6-1
  8. 1 2 3 4 5 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  9. ↑ Летопись Российской академии наук. Т. VII. 1946—1953 (ռուս.) — М.: Архив Российской академии наук, 2022. — С. 52. — 896 с. — ISBN 978-5-6046932-6-1
  10. ↑ CONOR.Sl
  11. 1 2 Летопись Российской академии наук. Т. VI. 1941—1945 (ռուս.) — М.: Архив Российской академии наук, 2021. — С. 347. — 592 с. — ISBN 978-5-6046932-0-9
  12. ↑ Летопись Российской академии наук. Т. VI. 1941—1945 (ռուս.) — М.: Архив Российской академии наук, 2021. — С. 232. — 592 с. — ISBN 978-5-6046932-0-9
  13. ↑ Летопись Российской академии наук. Т. VII. 1946—1953 (ռուս.) — М.: Архив Российской академии наук, 2022. — С. 398. — 896 с. — ISBN 978-5-6046932-6-1
  14. ↑ Летопись Российской академии наук. Т. VII. 1946—1953 (ռուս.) — М.: Архив Российской академии наук, 2022. — С. 102. — 896 с. — ISBN 978-5-6046932-6-1
  15. ↑ Летопись Российской академии наук. Т. VI. 1941—1945 (ռուս.) — М.: Архив Российской академии наук, 2021. — С. 482. — 592 с. — ISBN 978-5-6046932-0-9
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Օբրուչև» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 510)։