Իվան Մուշկետով
Իվան Մուշկետով Иван Мушкетов | |
|---|---|
| Ծնվել է | հունվարի 10 (22), 1850[1] Ալեքսեևսկայա (Վոլգոգրադի մարզ), Խոպյորի շրջան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն |
| Մահացել է | հունվարի 10 (23), 1902[2] (52 տարեկան) Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն բնական մահով |
| Գերեզման | Սմոլենսկի ուղղափառ գերեզմանատուն[3] |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | ճանապարհորդ հետազոտող, աշխարհագրագետ, երկրաբան, խմբագիր և համալսարանի դասախոս |
| Հաստատություն(ներ) | Լեռնային ինստիտուտ և Երկրաբանական կոմիտե |
| Գործունեության ոլորտ | երկրաբանություն[4], աշխարհագրություն[4] և գիտարշավ[4] |
| Անդամակցություն | Ռուսաստանի աշխարհագրական ընկերություն[3] և Russian Mountain Society? |
| Ալմա մատեր | Լեռնային ինստիտուտ (1872)[3] |
| Տիրապետում է լեզուներին | ռուսերեն[4] |
| Եղել է գիտական ղեկավար | Վլադիմիր Օբրուչև, Նիկոլայ Կորժենևսկի, Կարլ Բոգդանովիչ և Ալեքսանդր Գերասիմով |
| Հայտնի աշակերտներ | Վլադիմիր Օբրուչև և Կարլ Բոգդանովիչ |
| Պարգևներ | |
| Ամուսին(ներ) | Q136171349? |
| Երեխա(ներ) | Dmitry Mushketov? |
Իվան Վասիլևիչ Մուշկետով (ռուս.՝ Иван Васильевич Мушкетов, հունվարի 10 (22), 1850[1], Ալեքսեևսկայա (Վոլգոգրադի մարզ), Խոպյորի շրջան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն - հունվարի 10 (23), 1902[2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), ռուս երկրաբան և աշխարհագրագետ։
1872 թվականին ավարտել է Պետերբուրգի լեռնային ինստիտուտը, 1877 թվականից՝ պրոֆեսոր նույն ինստիտուտում։ 1872 թվականին հետազոտել է Հարավային Ուրալը, որտեղ հայտնաբերել է Ռուսաստանում անհայտ երեք միներալ, այդ թվում՝ մկնդեղային հրաքարը։ Գենադի Ռոմանովսկու հետ կազմել է Թուրքեստանի առաջին երկրաբանական քարտեզը (1881)։ Մուշկետովը հետազոտել է նաև Կովկասի երկրաբանական կառուցվածքը և սառցադաշտերը։ Նրա «Ֆիզիկական երկրաբանություն» աշխատությունը (1-2 մաս, 1889-1891) համարվում է իր ժամանակի արժեքավոր մենագրություններից։ Մուշկետովի աշակերտներն են եղել Վլադիմիր Օբրուչևը, Կարլ Բոգդանովիչը և այլք։
Մուշկետովի ազգանվամբ են կոչվել մի շարք աշխարհագրական օբյեկտներ Սիբիրում, Միջին և Կենտրոնական Ասիայում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://commons.wikimedia.org/wiki/File:%D0%A1%D0%BC%D0%BE%D0%BB%D0%B5%D0%BD%D1%81%D0%BA%D0%BE%D0%B5_%D0%9C%D0%BE%D0%B3%D0%B8%D0%BB%D0%B0_%D0%9C%D1%83%D1%88%D0%BA%D0%B5%D1%82%D0%BE%D0%B2.jpg
- ↑ 2,0 2,1 2,2 https://bigenc.ru/geology/text/2240613
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 http://funeral-spb.narod.ru/necropols/smolenskoep/tombs/mushketov/mushketov.html
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 84)։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Մուշկետով» հոդվածին։ |
| ||||||||||||
- Հունվարի 22 ծնունդներ
- 1850 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Հունվարի 23 մահեր
- 1902 մահեր
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- Սանկտ Պետերբուրգում թաղվածներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս երկրաբաններ
- Ռուս աշխարհագրագետներ
- Թոքաբորբից մահացածներ
- Ռուս ճանապարհորդներ
- Ռուս խմբագիրներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին