Վիքիպեդիա:Քննարկման էջի ուղեցույցներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
↱ ՎՊ:ՔԷ
Artículo bueno-blue.svg Այս էջը Հայերեն Վիքիպեդիայի կանոնակարգերից և ուղեցույցներից մեկն է, որի նպատակն է օգնել Վիքիպեդիայի համայնքին գործելու համաձայնեցված կերպով՝ ըստ քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների։ Ուստի կարևոր է էջում փոփոխություն անելուց առաջ խորհրդակցել քննարկման էջում կամ Խորհրդարանում։

Քննարկումը հարկավոր է սկսել, երբ համայնքի վերաբերմունքը արդեն արտահայտված է, և հարկավոր է քննարկել որոշակի ձևակերպումներ։

Ըստ քննարկման արդյունքների

  • առաջարկվող փոփոխությունը կարող է մերժվել, եթե ոչ մեկը կողմ չի քվեարկել կամ եթե փոփոխության բոլոր փաստարկները հերքվեն,
  • առաջարկվող փոփոխությունը կարող է ընդունվել, եթե ոչ մեկը դեմ չի քվեարկել, կամ դեմ փաստարկները հերքվել են,
  • կարող են ընդունվել հետագա քայլերի առաջարկներ, եթե երկար քննարկման արդյունքում համաձայնության չեն հասնում։

Քննարկման էջում քվեարկություն չի գնում։ Չփաստարկված «ձայները» քննարկումն ամփոփելուց հաշվի չեն առնվում։

Քննարկումը կարող փակել ցանկացած փորձառու մասնակից (1 տարվա վիքիստաժ և 1000 խմբագրություն) կամ ամփոփելու համար կարող եք դիմել ադմինիստրատորներից որևէ մեկին։

Ժամկետ[խմբագրել կոդը]

Ըստ հարցման արդյունքների քննարկման ժամկետ է համարվում Հայերեն Վիքիպեդիայում ոչ պակաս քան մեկ ամիս ժամկետը, բացառիկ դեպքերում կարող է լինել նաև մեկ ամսից ավել, բայց ոչ մի դեպքում պակաս, ըստ այդմ ջնջման, անվանափոխման, ընտրյալ, լավ և այլ կարգի քվեարկությունները կփակվեն քննարկումն սկսելուց մեկ ամիս հետո[1]։

Մասնակցության պայմանններ[խմբագրել կոդը]

Հարցմանը պետք է մասնակցեն նվազագույնը 3 մասնակից, իսկ որոշումը ընդունվելու համար հարկավոր է 55 տոկոս դրական արդյունք՝ կողմ և դեմ քվեարկողների հանրագումարի հանդեպ: Հարցման ժամկետի ավարտից հետո (մեկ ամիսը լրանալու դեպքում) յուրաքանչյուր մասնակից, ով ունի նվազագույնը 1 տարվա վիքիստաժ և 1000 խմբագրություն, կարող է ամփոփել հարցման արդյունքները:

  • Քննարկում ստեղծելու դեպքում, անպայման անհրաժեշտ է տեղեկացնել խորհրդարանում՝ բացմանը օրը:
  • Հատուկ դեպքերում ադմինների ընդհանուր ձայների 2/3-ով հնարավոր է ընթացիկ քննարկությքան ժամկետը երկարաձգել:

Ծանոթագրություններ[խմբագրել կոդը]