Վիքիպեդիա:Կատեգորիզացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Այս էջում ներկայացված է Հայերեն Վիքիպեդիայի էջերի դասակարգման ուղեցույցը։ Դասակարգման համար ՄեդիաՎիքիիում օգտագործվում են Կատեգորիաներ։ Կատեգորիաների խմբագրման վերաբերյալ մանրամասն օգնություն կարելի է գտնել Վիքիպեդիա:Կատեգորիա էջում։ Կատեգորիաների վերաբերյալ հարցերի դեպքում այցելեք Կատեգորիզացիա ՀՏՀ էջը։ Կատեգորիաների հեռացման, փոփոխման և անվանափոխման համար օգտվեք Կատեգորիաների քննարկում էջի ուղեցույցից։ Խնդրում ենք պարտադիր ծանոթանալ ուղեցույցներին մինչ կատեգորիաների փոփոխումը, ջնջումը և այլ գործողություններ իրականացնելն։

Կատեգորիաների հիմնական նպատակն է դասակարգել Վիքիպեդիայի հոդվածները, խմբավորել դրանք ըստ թեմաների և ընթերցողներին Վիքիպեդիայի բովանդակության մեջ հեշտորեն կողմնորոշվելու միջոցով ապահովել։ Միևնույն կատեգորիայում ներառված էջերի անվանումները այդ կատեգերիայի էջում կցուցադրվեն այբբենական կարգով։

Միայն կատեգորիաների միջոցով չէ, որ կարելի է դասակարգել էջերը ըստ թեմաների, կան նաև ցանկեր և նավարկման կաղապարներ, որոնք նույնպես օգտագործվում են էջերը խմբավորելու համար։ Վերջիններս թույլ են տալիս թվարկել հոդվածները ոչ–այբբենական հերթականությամբ, հավելյալ մանրամասներով, կամ անմիջապես հոդվածի ներքևի մասում, հավելյալ «քարտեզի» տեսքով։

Կատեգորիաների էջերի ստեղծում[խմբագրել կոդը]

1rightarrow.png  Տե՛ս նաև Վիքիպեդիա:Հոթքաթ 

Եթե դուք որոշել եք կատեգորիայի անվանումը և գիտեք տվյալ կատեգորիայի հիմնական կատեգորիաները, ապա դուք պատրաստ եք կատեգորիայի ստեղծմանը։ Այն կարող եք ներմուծել խմբագրելով էջը, ամենավերջում, արտաքին հղումներ մասից առաջ (եթե այդպիսի մաս գոյություն ունի) տեղադրեք նոր կատեգորիան ([[Կատեգորիա:Նոր կատեգորիայի անվանում]])և հիշեք էջը։ Ձեր նոր ստեղծած կատեգորիան կլինի կարմիր հղումով, էջի վերջում։ Հաջորդ քայլում սեղմեք Ձեր ստեղծած կարմիր կատեգորիայի վրա և կբացվի տվյալ կատեգորիայի խմբագրամն էջը, որտեղ անհրաժեշտ է ավելացնել հիմնական կատեգորիան (Կատեգորիա:Հիմնական կատեգորիայի անվանում)

Որոշ դեպքերում դժվար է կողմնորոշվել կատեգորիաների և դրանց հիմնական կատեգորիաների ընտրության հարցում, տվյալ դեպքում, դուք կարող եք հարցնել որևէ մասնակցից, կամ կազմակերպել քննարկում։ Դուք կարող եք կատեգորիայի էջում մի քանի նախադասությամբ գրել այն հիմնական չափանիշները, որոնց պետք է համապատասխանեն տվյալ կատեգորիայի հոդվածները կամ ենթակատեգորիաները, ինչը իր հերթին կօգնի մյուս խմբագրողներին հեշտ կողմնորոշվել կատեգորիա ընտրելիս։

Չափանիշները կարող են հղում պարունակել Վիքիպեդիայի մյուս էջերին, որոնք կապված են տվյալ կատեգորիայի հետ և որտեղ կիրառվում են նմանատիպ չափանիշներ։

Կատեգորիաների էջերում կարող եք տեղադրել բազմատեսակ կաղապարներ, որոնք խմբագրողներին կօգնեն կատեգորիա ընտրելիս։

Մեկ էջի վրա առավելագույնը կարող եք դիտել 200 կատեգորիա ըստ այբբենական կարգի, մյուս կատեգորիաները դիտելու համար ներքևում սեղմեք հաջորդ 200 և այլն։


Էջերի կատեգորիզացիա[խմբագրել կոդը]

1rightarrow.png  Տե՛ս նաև Վիքիպեդիա:Կատեգորիաների վերահղումներ 

Վիքիպեդիայի ամեն էջ պետք է ունենա կատեգորիա (բացառություն են քննարկման էջերը, վերահղումները և մասնակցի էջերը, որոնց համար կատեգորիա ունենալը պարտադիր չէ)։ Որպես կանոն էջերում պետք է տեղադրվեն այն բոլոր ենթակատեգորիաները, որոնք առնչվում են հոդվածին։

Որպեսզի ճիշտ ընտրեք կատեգորիան, անհրաժեշտ է նմանատիպ էջերում դիտել կատեգորիաների ցանկը և տեղադրել այն Ձեր կողմից խմբագրվող էջում։ Եթե նման կերպ հնարավոր չէ, ապա փորձեք որոնել հոդվածի թեմային վերաբերվող կատեգորիաներ և գտնելու դեպքում տեղադրեք այն հոդվածում։ Եթե որոնման արդյունքում չեք կարողանում գտնել համապատասխան կատեգորիան, կամ նման կատեգորիա գոյություն չունի անհրաժեշտ է ստեղծել համապատասխան կատեգորիան։

Եթե որևէ կատեգորիա չեք կարողանում գտնել, ապա էջում տեղադրեք {{կատեգորիա չկա}} կաղապարը, որը հետագայում կտեսնեն մյուս խմբագրողները և կաշխատեն գտնել համապատասխան կատեգորիան։


Հոդվածներ[խմբագրել կոդը]

Հոդվածների կատեգորիզացիան պետք է լինեն ստուգված։ Պետք է հստակ ստուգված լինեն հոդվածնում տեղադրված կատեգորիաների իսկությունը։ Եթե հոդվածում տեղադրված է կատեգորիա, որը Ձեր կարծիքով չի համապատասխանում հոդվածի թեմային, կարող եք հոդվածի քննարկման էջում պահանջել տվյալ կատեգորիայի վերաբերյալ պարզաբանում։

Կատեգորիաները պետք է համապատասխանեն չեզոք տեսակետի կանոններին։ Էջի կատեգորիաները ինչպես և էջի բովանդակությունը պետք է գրված լինեն չեզոք տեսակետից։ Կատեգորիաները չպետք է դառնան վեճի առարկա, եթե որոշ կատեգորիաների մասով կան վիճելի հարցեր, պետք է ընդունել առավել չեզոք տարբերակը։

Կատեգորիազացիան հիմնականում հիմնված է հոդվածի բնութագրիչների վրա, օրինակ Հովհաննես Այվազովսկի հոդվածի բնութագրիչներ կարող են լինել ծովանկարիչ, հայ նկարիչ գեներալ և այլն։

Կատեգորիզացիայի վերաբերյալ ընդհանուր նկատառումներ

  • Որպես կանոն կատեգորիաները տեղադրվում են հոդվածի վերջում բայց անավարտ հոդվածների կաղապարներից առաջ (որոնք ինքնին կատեգորիա են պարունակում)։
  • Կատեգորիաների հերթականության որևէ կանոն չկա, կարող եք տեղադրել ըստ այբբենական կարգի կամ ըստ նշանակալիության
  • Հոդվածները չպետք է պարունակեն կարմիր հղումով կատեգորիաներ, այդ կատեգորիաները անհրաժեշտ է հեռացնել կամ ստեղծել համապատասխան կատեգորիան։
  • Կատեգորիան չպետք է ցույց տա հոդվածի տեսակը, օրինակ` անձի կենսագրության մասին հոդվածը չպետք է պարունակի Կատեգորիա:Կենսագրություն.
  • Մտացածին թեմայով հոդվածները չպետք է ունենան իրական թեմայով հոդվածների կատեգորիաների հետ կապ։ Օրինակ՝ գրական, առասպելական հերոսները, չպետք է լինեն իրական անձանց հետ նույն կատեգորիայում։


Միանուն կատեգորիաներ[խմբագրել կոդը]

1rightarrow.png  Տե՛ս նաև Միանուն կատեգորիաներ 

Կատեգորիաները, որոնք հոդվածի հետ միասին ունեն նույն անունը (օրինակ Հայաստան և Կատեգորիա:Հայաստան) կոչվում են միանուն կատեգորիաներ։


Միանուն կատեգորիաներով հոդվածների ուղեցույց
  1. Հոդվածը ինքնին պետք է լինի միանուն կատեգորիայի ճյուղ։
  2. Միանուն կատեգորիայով հոդվածում պետք է տեղադրել {{Կաղապար:Catmain}} կաղապարը։

Պատկերներ և այլ նիշքեր[խմբագրել կոդը]

Կատեգորիաներ կարող են տեղադրվել նիշքերի (ֆայլերի) և պատկերների ներքևում, եթե դրանք բեռնվել են Վիքիպեդիա։ Երբ նիշքերը դասակարգվում են, նրանք չեն հայտնվում այդ կատեգորիայի հոդվածների ցանկում, նրանց համար բացվում է հատուկ բաժին, որը նախատեսված է նիշքերի համար։ Պատկերների և այլ նիշքերիի կատեգորիաները կարող են խառնվել հոդվածների կատեգորիաներին, կամ նրանց համար կարող եք ստեղծել առանձին կատեգորիաներ Կատեգորիա:Վիքիպեդիա ֆայլեր։ Նոր բեռնված պատկերը կատեգորացնելու համար պարզապես տեղադրեք կատեգորիան պատկերի խմբագրման էջի ներքևում։


Վիքիպեդիա ծառայողական կատեգորիաներ[խմբագրել կոդը]

Կատեգորիաները կարելի է տարանջատել երկու խմբի

  • Ծառայողական կատեգորիաներ, այն խմբագրողներին օգնելու համար է։ Ծառայողական կատեգորաները հիմնականում տեղադրվում են անավարտ հոդվածներում, կաղապարներում, բարելավման ենթակա հոդվածներում, ինչը հետագայում օգնում է խմբագրողներին գտնել նմանատիպ հոդվածներ։
  • Թեմատիկ կատեգորիաներ, այն հանդիսանում է հանրագիտարանի մաս և վերաբերվում է հոդվածների թեմաներին։

Ծառայողական կատեգորիաների օրինակ է անավարտ հոդվածների կատեգորիաները (հիմնականում ստեղծվում են անավարտ կաղապարը տեղադրելիս։

Հոդվածները որքան հնարավոր է պետք է զերծ պահել ծառայողական կատեգորիաներից։ Օրինակ վիքինախագծի արդյունքում ստեղծված հոդվածների ծառայողական կատեգորիաները կարելի է դնել հոդվածի քննարկման էջում։ Եթե այնուամենայնիվ անհրաժեշտ է հոդվածում տեղադրել ծառայողական կատեգորիա, ապա այն պետք է լինի թաքնված կատեգորիա, ինչպես բացատրված է այս հոդվածի Թաքնված կատեգորիաներ բաժնում։


Մասնակցի էջեր[խմբագրել կոդը]

Մասնակիցների էջերը հոդվածներ չեն և չպետք է գտնվեն հանրագիտարանային հոդվածների թեմատիկ կամ ծառայողական կատեգորիաներում՝ օրինակ Ապրող մարդիկ կամ Ֆիզիկոսներ։ Սակայն նրանք կարող են պարունակել մասնակիցների կատեգորիաներ, օրինակ՝ Կատեգորիա:Վիքիպեդիա:Մասնակիցների ենթակատեգորիաներ, օրինակ են, ինչը կօգնի իմանալ մասնակիցների մասնագիտությունները և կարճ հարցերով դիմել իրանց։

Որպես կանոն, մասնակիցների ենթահաշիվները չպետք է պարունակեն թեմատիկ կատեգորիաներ, այդ թվում ավազարկղները։ Եթե դուք պատճենում եք այլ հոդվածից նյութ ձեր սևագրի մեջ հիմնովին վերախմբագրելու համար, և այն պարունակում է կատեգորիաներ, անհրաժեշտ է հեռացնալ այդ կատեգորիաները, կամ թաքցնել դրանք տեղադրելով մեկնաբանության մեջ <!-- [[Կատեգորիա:Կատեգորիա որում պետք է լինի հոդվածը, բայց ոչ ձեր սևագրության էջը]] -->։

Նախագծի էջեր[խմբագրել կոդը]

Նախագծի էջերը հոդվածներ չեն, և չպետք է պարունակեն թեմատիկ կատեգորիաներ։ Եթե Դուք պատճենում եք այլ հոդվածից և տեղադրում եք նախագծի էջերում հոդվածներ, ապա թեմատիկ կատեգորիաներն անհրաժեշտ է հեռացնել։


Կաղապարների կատեգորիաներ[խմբագրել կոդը]

Կաղապարները պետք է կատեգորացնել ըստ կաղապարի տեսակի, այլ ոչ թե կաղապարի բովանդակության։


Կաղապարների միջոցով կատեգորացում[խմբագրել կոդը]

Շատ կաղապարներ պարունակում են կատեգորիաներ, այսինքն կաղապարը տեղադրելիս հոդվածում նաև ստեղծվում է կատեգորիա։ Սա շատ տարածված ձև է և հեշտացնում է խմբագրողների գործը հատկապես ծառայողական կատեգորիաներում։

Սակայն ոչ միշտ է խրախուսվում կատեգորացման այս մեթոդը։ Սրան կան շատ պատճառներ, նախ խմբագրողը չի տեսնում կատեգորիան հոդվածի տեքստը խմբագրելիս, կատեգորիայի վերանվանման կամ հեռացման դեպքում առաջ են գալիս խնդիրներ, քանի որ պետք է փոխել կաղապարը, ոչ հանրագիտարանային հոդվածներին սխալմամբ կարող է ավելացվել կատեգորիաներ կաղապարը տեղադրելիս, որոնման արդյունքում կատեգորիաները կարող են չբեռնվել։

Եթե որոշել եք այնուամենայնիվ ստեղծել կաղապար, որը կպարունակի կատեգորիա, ապա պետք է համուզվել, որ նման կատեգորիա գոյություն ունի։


Թաքնված կատեգորիաներ[խմբագրել կոդը]

Որոշ դեպքերում, եթե հանրագիտարանային հոդվածում անհրաժեշտ է տեղադրել ծառայողական կատեգորիա, տեխնիկական պատճառներով կամ խմբագրողների գործը առավել հեշտացնելու համար, ապա դրանք պետք է լինեն թաքնված կատեգորիաներ, այսինքն հոդվածի շարքային ընթերցողը չպետք է տեսնի դրանք։ Այս կանոնը չի տարածվում կատեգորիա չունեցող և անավարտ հոդվածների վրա, որտեղ տեղադրված են համապատասխանաբար կատեգորիա չունեցող և անավարտ հոդվածի կաղապարները։

Կատեգորիան թաքցնելու համար անհրաժեշտ է կատեգորիայի էջի ամենավերևում տեղադրել {{Թաքցված կատեգորիա}} կաղապարը։ Գրանցված մասնակիցները կարող են որոշել տեսնեն թաքնված կատեգորիաները թե ոչ։ Որպեսզի տեսնեք թաքնված կատեգորիաները անհրաժեշտ է նախընտրությունների, «Արտաքին տեսք» բաժնում ակտիվացնել «Ցուցադրել թաքնված կատեգորիաները» ընտրությունը։

Դասավորման բանալիներ[խմբագրել կոդը]

Դասավորման բանալիները շատ անհրաժեշտ գործիներ են կատեգորիաներում մեծ քանակությամբ հոդվածները դասավորելու համար։


Հիմնականում դասավորումները իրականացվում են ըստ այբբենական կարգի։

Անձանց մասին կատեգորիաներում որպես կանոն դասավորման համար հիմք է հանդիսանում անունը։

Թվերով հոդվածները դասավորվում են փոքրից մեծ, այլ լեզուներով վերնագրերով հոդվածները դասավորվում են ըստ տվյալ լեզբի այբբենական կարգի։

Կատեգորիաների ծառի կազմակերպում[խմբագրել կոդը]

Կատեգորիաների դասավորվածությունը կատարվում է ծառի նման, թեմատիկորեն կապ ունենալով իրենց ճյուղերի հետ։ Ցանկացած կատեգորիա կարող է ունենալ մի քանի ճյուղեր և միևնույն ժամանակ մեկից ավել «հիմնական» կատեգորիա։

Կա մեկ առաջին աստիճանի կատեգորիա` Կատեգորիա:Հիմնական Բոլոր մյուս կատեգորիաները հանդիսանում են այս կատեգորիայի ճյուղերը։ Այդ պատճառով ցանկացած այլ կատեգորիա պետք է ունենա իր հիմնական կատեգորիան։


Կան կատեգորիաների 2 հիմնական խմբեր.

  • Թեմատիկ կատեգորիաներ անվանվում են այն հիմնական թեմայի անունով, որին պատկանում են։ Օրինակ` Կատեգորիա:Ֆրանսիա ներառում է այն հիմնական հոդվածները որոնք վերաբերվում են Ֆրանսիային։
  • Դասակարգման կատեգորաներ այն կատեգորիաներն են, որոնք դասակարգում են թեմաների խումբ, օրինակ` Կատեգորիա:Ֆրանսիայի քաղաքներ կատեգորիայի մեջ մտնում են Ֆրանսսիայի բոլոր քաղաքները:


Ենթակատեգորիզացում[խմբագրել կոդը]

Ցանկացած կատեգորիա, որը դուք ստեղծել եք, պետք է ունենա իր հիմնական կատեգորիան կամ կատեգորիաները։ Հիմնական կատեգորիան գտնելու համար պետք է առաջնորդվել նախկինում նմանատիպ կատեգորիաների ճյուղավորման տրամաբանությունից։ Օրինակ եթե դուք ստեղծել եք Կատեգորիա:Հայ գրողներ կատեգորիան, նրա հիմնական կատեգորիաները կարող են լինել Կատեգորիա:Գրողներ ըստ ազգության և Կատեգորիա:Հայեր ըստ մասնագիտության։ Ցանկացած հիմնական կատեգորիա պետք է ներառի իր բոլոր ենթակատեգորիաները թեմատիկ առումով: