Վիրխինյա Վալիեխո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիրխինյա Վալիեխո
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 26, 1949(1949-08-26) (74 տարեկան)
ԾննդավայրԿարտագո, Վալիե դել Կաուկա, Կոլումբիա
Քաղաքացիություն Կոլումբիա
Մայրենի լեզուիսպաներեն
ԿրթությունAnglo Colombian School?
Մասնագիտությունգրող, լրագրող, հեռուստառեժիսոր, հաղորդավար, սյունակագիր, մոդել և հեռուստահաղորդավարուհի
ԱմուսինԴեյվիդ Ստիվել[1][2] և Ֆերնանդո Բորերո Կաեսեդո[3]

Վիրխինյա Վալիեխո Գարսիա (իսպ.՝ Virginia Vallejo García, օգոստոսի 26, 1949(1949-08-26), Կարտագո, Վալիե դել Կաուկա, Կոլումբիա), կոլումբիացի գրող, լրագրող, հեռուստատեսային ռեժիսոր, հաղորդավար[4], մեդիա անձնավորություն և բարձրաշխարհիկ տիկին։ 2010 թվականից քաղաքական ապաստան է ստացել ԱՄՆ-ում։

2006 թվականի հուլիսի 18-ին Թմրամիջոցների դեմ պայքարի վարչությունը նրան հատուկ չվերթով դուրս է բերել Կոլումբիայից՝ հանուն նրա անվտանգության և աղմկահարույց գործերով ԱՄՆ Արդարադատության նախարարության հետ համագործակցելու պայմանով, այն բանից հետո, երբ նա հրապարակայնորեն մեղադրել է Կոլումբիայի մի քանի նախագահների և քաղաքական գործիչների Կոլումբիայի առաջատար կոկաինային կարտելների հետ կապեր ունենալու մեջ[5]։

2007 թվականին լույս է տեսել Վալեխոյի առաջին գիրքը՝ «Սիրել Պաբլոյին, ատել Էսկոբարին», որը Կոլումբիայի դատական համակարգին դրդել է վերաբացել 1985 թվականին Բոգոտայում Արդարադատության պալատի վրա գրոհելու և 1989 թվականին նախագահի թեկնածու Լուիս Կառլոս Գալանի սպանության գործերը[6]։ Գիրքը թարգմանվել է 15 լեզուներով և էկրանավորվել 2018 թվականին[7]։ Վալեխոն բնակվում է Մայամիում (Ֆլորիդա, ԱՄՆ)։ 2019 թվականից սկսել է աշխատել Actualidad RT միջազգային ալիքում[8]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանիք և մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիրխինյա Վալեխոն ծնվել է 1949 թվականի օգոստոսի 26-ին, Կարտագո քաղաքում (Վալլե դել Կաուկա, Կոլումբիա), իրենց ընտանիքի կալվածքից ոչ հեռու, ձեռնարկատեր Խուան Վալեխո Խարամիլոյի և Մարիա Գարսիա Ռիվերայի ընտանիքում[9]։ Նրա հայրական կողմի տատիկը՝ Սոֆյա Խարամիլլո Արանգոն՝ Ալոնսո Խարամիլյո դե Անդրադե Չեսպեդես ի Գուսմանի, իսպանական Էստրեմադուրայի ազնվականների ժառանգներից է[10][11]։ Նրանց ընտանիքի մի քանի անդամներ եղել են նախարարներ, գրողներ և դեսպաններ։ Այսպես, նրա հայրական պապը՝ Էդուարդո Վալեխո Վարելան, եղել է էկոնոմիկայի նախարար (1930)[12][13], պապի ազգական Ալեխանդրո Վալեխո Վարելան եղել է գրող և Խորխե Էլյեսեր Գայտանի մտերիմ ընկերը[14][15], իսկ նրա պապի մյուս ազգականը՝ Խայմե Խարամիլո Արանգոն եղել է կրթության նախարար (1934), դեսպան մի քանի եվրոպական երկրներում և Անգլո-կոլումբական դպրոցի համահիմնադիրը[16][17]։

1950 թվականին երիտասարդ ընտանիքը վերադարձել է Բոգոտա, որտեղ ծնվել են նրա եղբայրներն ու քույրերը՝ Ֆելիպեն (ծնված՝ 1951), Անտոնիոն (1955-2012) և Սոֆյան (ծնված՝ 1957)[18]։ Վիրխինյան հաճախել է նախագահ Կառլոս Լերաս Ռեստրեպոյի քրոջ և ընտանիքի մտերիմ՝ Էլվիրա Լերաս Ռեստրեպոյի մանկապարտեզը, սովորել է Անգլո-Կոլումբիական դպրոցում։

Կարիերայի սկիզբ և ամուսնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1967-1968 թվականներին Վալեխոն աշխատել է որպես անգլերենի ուսուցիչ Բոգոտայի Կոլումբա ամերիկյան կենտրոնում, իսկ 1969 թվականին՝ Bancodel Comercio բանկի վարչությունում։ Նույն թվականին ամուսնացել է Borrero Zamoranoy Giovanelli-ի գլխավոր գործադիր տնօրեն Ֆերնանդո Բորերո Կայսեդոյի հետ, բայց 1971 թվականին նրանք ամուսնալուծվել են[19][20]։ 1972 թվականին Cervecería Andina-ում հասարակայնության հետ կապերի տնօրենի պաշտոնավարման ընթացքում նա հրավեր է ստացել մասնակցելու հեռուստատեսային ծրագրի ստեղծմանը, որը ղեկավարել են Կառլոս Լեմոս Սիմմոնդսը և Անիբալ Ֆերնանդես դե Սոտոն[21]։

1978 թվականին ամուսնացել է արգենտինական հեռուստատեսության, թատրոնի և կինոյի ռեժիսոր Դեյվիդ Սթիվելի հետ, ով ղեկավարել է «Clan Stivel»-ը[22]։ 1981 թվականին զույգն ամուսնալուծվել է։

Կարիերան ԶԼՄ-ներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 1998 թվականը Կոլումբիայում գործել է ընդամենը երեք պետական հեռուստաալիք՝ երկու կոմերցիոն և մեկ պաշտոնական։ «Inravisión» պաշտոնական հեռարձակողը վարձակալությամբ տարածք է տրամադրել անկախ հեռուստաարտադրական ընկերություններին, որոնք հայտնի են եղել որպես պոգրամադորասներ, որոնցից շատերը պատկանել են հայտնի լրագրողների կամ նախագահական ընտանիքներին[23][24]։ Հենց այդ պատճառով էլ, Վալեխոն կարողացել է միաժամանակ աշխատել որպես լրատվական հաղորդավար և վարել այլ ծրագրեր։

1970-ական թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1972-1975 թվականներին Վալեխոն վարել է «¡Oiga Colombia, Revista del Sábado!» հաղորդումը, որը ղեկավարել են Կառլոս Լեմոս Սիմմոնդսը և Ֆերնանդես դե Սոտոն[21]։ 1973-1975 թվականներին վարել է "Éxitos 73", "Éxitos 74" և ""Éxitos 75" հեռուստատեսային երաժշտական շոուները, որոնք հեռարձակվել են նախագահ Խուլիո Սեզար Տուրբեի ընտանեկան ծրագրերի «THOY» պրոդյուսերական ընկերության կողմից[25]։

1973 թվականին Վալեխոն աշխատել է որպես թղթակից «TV Sucesos-A3» լրատվական ծրագրում, որը հեռարձակվել է Ալբերտո Ակոստայի կողմից, 1975-1977 թվականներին եղել է միջազգային բաժնի խմբագիրը[26]։ 1970-ականների սկզբին և կեսերին Վալեխոն վարել է նաև այլ հեռուստահաղորդումներ, ինչպիսիք են TV Crucigrama վիկտորինային շոուն, խոհարարական շոու շեֆ խոհարար Սեգունդո Կաբեզասի հետ և հաղորդում երեխաների համար[27]։

1978 թվականի հունվարին Վալեխոն դարձել է Noticiero 24 Horas հաղորդաշարի հաղորդավարը, որը եթեր է հեռարձակվել երեկոյան 19:00-ին (ռեժիսորներ՝ Մաուրիսիո Գոմես և Սերխիո Արբոլեդա)։ Մարտին Թայվանի կառավարությունը նրան հրավիրել է նախագահ Ցզյան Ցզինգուոյի երդմնակալությանը։ Նույն թվականին ընտրվել է Կոլումբիայի հեռարձակողների ասոցիացիայի (իսպ.՝ Asociación Colombiana de Locutores ) տնօրենների խորհրդի փոխնախագահ։ 1978, 1979 և 1980 թվականներին Վալեխոն ստացել է Ժամանցային լրագրողների ասոցիացիայի լավագույն հեռուստահաղորդավարի մրցանակը (իսպաներեն՝ Asociación de Periodistas del Espectáculo)։ 1979 թվականին Վալեխոն նկարահանվել է Գուստավո Նիետո Ռոայի «Կոլումբիական կապ» ֆիլմում։ Նոյեմբերին նա հայտնվել է Town & Country ամսագրում, որտեղ բացել է «Էլդորադոյի գեղեցիկ կանայք» բաժինը։ 1979-1980 թվականներին վարել է «¡Cuidadoconlas Mujeres!» հաղորդումը, որը հեռարձակվել է RTI Producciones-ի կողմից՝ Դեյվիդ Սթիվելի ղեկավարությամբ[28]։

1980-ական թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1981 թվականին Վալեխոն լրագրող Մարգո Ռիչիի հետ հիմնել է իր սեփական TVImpacto պրոգրամմադորոն[29]։ Նույն տարում Իսրայելի կառավարությունը նրանց հրավիրել է Սուրբ Երկրի մասին հատուկ ծրագիր նկարահանելու։

1980-1982 թվականներին Վալեխոն աշխատել է Caracol ռադիոյում։ Վալեխոն միակ լրագրողն է եղել, որն ուղարկվել է Կոլումբիայի ԶԼՄ-ների կողմից Լոնդոն՝ լուսաբանելու Ուելսի արքայազնի և լեդի Դիանա Սպենսերի հարսանիքը 1981 թվականի հուլիսի 29-ին[30]։ Վալեխոյի «Caracol»-ի հեռարձակումը տևել է երեք ժամ։ Նույն ռադիոկայանի համար մինչև 1985 թվականը նա լուսաբանել է «Միսս Կոլումբիա» մրցույթը։

1981 թվականից մինչև 1983 թվականը Վալեխոն թողարկել է իր սեփական «¡AlAtaque!» հաղորդումը։ Նա դարձել է առաջին հեռուստալրագրողը, ով հարցազրույց է վերցրել Պաբլո Էսկոբարից։ Հարցազրույցը կազմակերպվել է 1983 թվականի հունվարին Մեդելյինի աղբավայրում։ Դրա ընթացքում Էսկոբարը խոսել է իր և իր գործընկերների կողմից նախաձեռնված «Մեդելյինը առանց ետնախորշերի» (իսպ.՝ Medellín Sin Tugurios) բարեգործական նախագծի մասին։ Այդ հարցազրույցը Էսկոբարին ազգային համբավ է բերել[31]։

1983-1984 թվականներին վարել է «HoyporHoy, MagazíndelLunes» հաղորդումը երեկոյան 7-ին։ 1984 թվականին Վալեխոն դարձել է կանացի զուգագուլպաների հայտնի ապրանքանիշի՝ «Medias DiLido» պաշտոնական գովազդային դեմքը՝ նկարահանվելով նրանց գովազդներում Վենետիկում (Իտալիա), այնուհետև Ռիո դե Ժանեյրոյում, Սան Խուանում և Կարթագենում[32]։ 1983-1984 թվականներին վարել է «El Showdelas Estrellas» երաժշտական շոուն, որի ռեժիսորն է Խորխե Բարոնը[33]։ 1984 թվականին դարձել է Grupo Radial Colombiano-ի միջազգային բաժնի խմբագիրը (ռադիոընկերություն, որը հիմնադրվել է Կալի թմրակարտելի կողմից), որը ղեկավարել է Կառլոս Լեմոս Սիմմոնդսը։ 1985 թվականին Վալեխոն դարձել է Telediario լրատվական ծրագրի հաղորդավարը, որը թողարկել է Արտուրո Աբելլան[34]։

1985 թվականին նա հայտնվել է Harper's Bazaar և Cosmopolitan ամսագրերի շապիկներին։ Բացի այդ, «Elenco», «El Tiempo» ամսագիրը նրան անվանել է «դարաշրջանի խորհրդանիշ»[35]։ 1988 թվականին Գերմանիայի կառավարության կողմից ստացել է կրթաթոշակ՝ Բեռլինում Ժուռնալիստիկայի միջազգային ինստիտուտում բիզնես լրագրություն սովորելու համար։

1990-ական թվականներից մինչ մեր օրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականին Վալեխոն վերադարձել է Կոլումբիա Caracol Televisión ալիքի Sombradetu Sombra օպերայում նկարահանվելու։ 1992 թվականին նա ներկայացրել է ռեժիսոր Մանուել Պրադոյի «Անհամեդտը» (իսպաներեն ¡Indiscretísimo!) ֆիլմը[36]։ 1992-1994 թվականներին Վալեխոն աշխատել է Todelar ռադիոկայանում։ 1994 թվականի հոկտեմբերին նա ավարտել է իր կարիերան կոլումբիական լրատվամիջոցներում՝ բացելով ԱՄՆ-ում գործող բազմաստիճան ընկերության հարավամերիկյան մասնաճյուղը։

2009-2010 թվականներին աշխատել է որպես տեսաբան վենեսուելական «6to Poder թերթում, որը գլխավորում էր ընդդիմադիր լրագրող Լեոսենիս Գարսիան, սակայն տեղի նախագահ Ուգո Չավեսը փակել է հրատարակությունը և բանտարկել դրա տնօրենին[37][38]։

2019 թվականին Վալեխոն աշխատել է «RT Español» կամ «RT Actualidad» հեռուստաալիքում։ Նրա Sueños y pesadillas ծրագիրը նվիրված է եղել Միացյալ Նահանգների հրատապ խնդիրներին, հատկապես նրա լատինաամերիկյան համայնքներում, ինչպիսիք են կենսամակարդակի խզումը ամենահարուստների, միջին խավի և աղքատների միջև, անօրինական ներգաղթը, գենդերային խտրականությունը, մարդկանց թրաֆիքինգը, թմրանյութերի համաճարակը կամ առողջապահական ծախսերի բարձր մակարդակը[8][39][40]։

Մեկնումը և ապաստան ԱՄՆ-ում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեկնումը Կոլումբիայից[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի հուլիսի սկզբին Վալեխոն ցուցմունք է տվել Ալբերտո Սանտոֆիմիոյի[41] գործով, ով եղել է Կոլումբիայի արդարադատության նախկին նախարարը և Պաբլո Էսկոբարի գործընկերը՝ Մեդելյինյան կոկաինի կարտելի ղեկավարը և նրա սիրեկանը 1983-1987 թվականներին։ Սանտոֆիմիոն կանգնել է դատարանի առաջ՝ 1989 թվականի օգոստոսի 18-ին Պաբլո Էսկոբարի կողմից սպանված երկրի նախագահի թեկնածու Լուիս Կառլոս Գալանի դեմ մահափորձ կազմակերպելու մեղադրանքով։ Մեկ շաբաթ անց դատախազ Էդգարդո Խոսե Մայա Վիլյազոնը գործը փակել է «հանցակազմի բացակայության պատճառով»։ Գալանի բոլոր մարդասպանները և Սանտոֆիմիոյի դեմ մի քանի հիմնական վկաներ սպանվել են, ուստի Վալեխոն կապ է հաստատել Բոգոտայում ամերիկյան դեսպանատան հետ և խնդրել ամերիկյան կառավարությանը փրկել իր կյանքը՝ Պաբլո Էսկոբարի համախոհների և Խիլբերտո և Միգել Ռոդրիգես եղբայրների, Պաբլո Էսկոբարի երդվյալ թշնամի, Կալի նարկոկարտելի ներկայացուցիչ Օրեխուելայի մասին տեղեկություններ հաղորդելու դիմաց։ Եղբայրները Կոլումբիայի նախագահ Ալվարո Ուրիբեի[42] հրամանով արտահանձնվեցին Միացյալ Նահանգներ, իսկ դատավարությունը պետք է սկսվեր Մայամիում մի քանի շաբաթից։

Վալեխոյի թռիչքը Միացյալ Նահանգներ նորություն է եղել ամբողջ աշխարհում, և կոլումբիական RCN հեռուստաալիքը ցուցադրել է տնային տեսահոլովակը, որը նա ձայնագրել է իր մեկնելուց առաջ, ըստ որի՝ այն դիտել է 14 միլիոն մարդ՝ գրավելով երկրում ավելի մեծ լսարան, քան հուլիսի 9-ին կայացած ՖԻՖԱ-ի 2006 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը։ Վեց շաբաթ անց Միգելը և Խիլբերտո Ռոդրիգես Օրեխուելան խոստովանել են իրենց մեղքը, դատապարտվել են 30 տարվա ազատազրկման, իսկ ԱՄՆ արդարադատության նախարարությունը նրանցից առգրավել է 2,1 միլիարդ դոլարի ակտիվներ՝ առանց լրացուցիչ դատարան դիմելու[43]։

«Սիրել Պաբլոյին, ատել Էսկոբարին»[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին Վալեխոն հրատարակել է «Սիրել Պաբլոյին, ատել Էսկոբարին» (իսպ.՝ Amando a Pablo, odiando a Escobar), որտեղ, ի թիվս այլ բաների, նա նկարագրել է իր ռոմանտիկ հարաբերությունները Պաբլո Էսկոբարի հետ, 1982-1987 թվականներին Կոլումբիայում ապստամբական կազմակերպությունների ստեղծումը, կոկաինի արտադրության պայթյունավտանգ աճի պատճառները, «Մահ առևանգիչներին» (իսպ.՝ Muerte a Secuestradores, MAS), կիսառազմական խմբերի ի հայտ գալու պատմությունը, «Արտահանձնման ենթարկվածները» (իսպ.՝ Los Extraditables) և Կոլումբիայի միացյալ ինքնապաշտպանական ուժերը, Մեդելյինի և Կալիի կարտելների կապերը Կարիբյան ավազանի բռնապետների և Կոլումբիայի նախագահներ Ալֆոնսո Լոպես Միխելսենի[44], Էռնեստո Սամպերի[45] և Ալվարո Ուրիբեի[6][46] միջև, Արդարադատության պալատի գրոհը Բոգոտայում 1985 թվականին[47][48], Էսկոբարի հարաբերությունները ծայրահեղ ձախ և ծայրահեղ աջ ապստամբական խմբերի հետ, 1988-1993 թվականների թմրանյութերի ահաբեկչության դարաշրջանի սարսափները, նրա նախկին սիրեկանի որսը և նրա մահը 1993 թվականի դեկտեմբերի 2-ին[49]։ Հուշագրությունը դարձել է իսպաներեն թիվ մեկ բեսթսելլերը ինչպես Կոլումբիայում, այնպես էլ Միացյալ Նահանգներում[50]։

Քաղաքական ապաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին ԱՄՆ ժամանելուն պես Վալեխոն քաղաքական ապաստան է խնդրել։ Նա կասկածել է, որ եթե վերադառնա Կոլումբիա, իրեն կսպանեն, ինչպես նաև Ալբերտո Սանտոֆիմիոյի դեմ[51] և Կալի կարտելի առաջնորդների դեմ գործով մի քանի վկաների[52]։ Նրան քաղաքական ապաստան տրամադրելու համար Պետդեպարտամենտը և Մայամիի ներգաղթի դատարանը քննեցին Վալեխոյի կյանքը և չկարողացան գտնել նրա դեմ հետապնդման որևէ հատկանիշ, միայն հարյուրավոր սպառնալիքներ Կոլումբիայի կառավարության անդամների կողմի[53][54], փոխնախագահ Ֆրանցիսկո Սանտոս Կալդերոնի[55] և պաշտպանության նախարար Խուան Մանուել Սանտոսսի ընտանիքներին պատկանող կամ նրանց կողմից վերահսկվող ԶԼՄ-ների[56][57], ինչպես նաև «Սև արծիվներ» ռազմականացված ջոկատի կողմից[58][59]։

2010 թվականի մայիսի 3-ին Միացյալ Նահանգները Վալեխոյին քաղաքական ապաստան է տրամադրել՝ համաձայն Խոշտանգումների դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի։ Նա դա ստացել է Կոլումբիայում ազդեցիկ քաղաքական գործիչների հետ կապված իր քաղաքական դիրքի պատճառով[60], աղմկահարույց քրեական գործերով իր ցուցմունքների պատճառով, ծանր ավտովթարի պատճառով, որի ժամանակ նա հայտնվել է Մայամիում Կոլումբիայի հյուպատոսությունում ցուցմունք տալու ճանապարհին, ինչպես նաև նրա հասցեին հազարավոր սպառնալիքների պատճառով, որոնք տեղադրված են եղել համացանցում[61][62]։

Վալեխոյի ցուցմունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդարադատության պալատի գրոհը Բոգոտայում[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի հուլիսին Կոլումբիայի կառավարությունը կարգադրել է Վալեխոյին ցուցմունք տալ Բոգոտայում Արդարադատության պալատի վրա հարձակման վերաբացված գործով (1985 թվականի նոյեմբերի 6 և 7)[63], որը խլել է ավելի քան 100 մարդու կյանք, այդ թվում՝ 11 Գերագույն։ Դատարանի դատավորներ, M-19 ապստամբներ, կառավարական գործակալներ և տասնյակ անզեն քաղաքացիական անձինք[64]։ Մայամիում Կոլումբիայի հյուպատոսությունում Կոլումբիայի գլխավոր դատախազի կողմից ուղարկված դատախազը խնդրել է Վալեխոյին հաստատել «Պալատը կրակի մեջ» գլխում իր հուշերում նկարագրված տեղեկությունները[65]։ Հաջորդ հինգ ժամվա ընթացքում նա խոսել է այդ ողբերգության բոլոր մասնակիցների դերի մասին, մասնավորապես, նշելով, որ «թեև M-19-ը և Մեդելյինի կարտելը պատասխանատվություն են կրել հարձակման համար, կոտորածի համար պատասխանատվություն են կրում նաև զինվորականները»[66][67][68]։ Լրագրողը նաև մատնանշել է նախագահ Բելիսարիո Բետանկուրի անգործությունը՝ «M-19-ի ապստամբ հրամանատարները պատանդ են վերցրել դատավորներին, որպեսզի ստիպեն կառավարությանը լսել նրանց պահանջները, այդ թվում ԱՄՆ-ի հետ արտահանձնման պայմանագրի չեղարկումը։ Բայց Նախագահ Բետանկուրը հրաժարվել է պատասխանել Գերագույն դատարանի նախագահ, մագիստրատ Ալֆոնսո Ռեյես Էչանդիայի զանգերին՝ խնդրելով նրանց կյանքի համար, այլ փոխարենը նա թույլ էր տվել բանակին և ոստիկանությանը ռմբակոծել շենքը, որտեղ 400 մարդ կար»[69][70]։ Իր երդվյալ ցուցմունքում Վալեխոն պատմել է այն, ինչ ասել է Պաբլո Էսկոբարը հաջորդ տարի՝ իրենից 10 ամիս բաժանվելուց հետո․ «Հրդեհից հետո կալանավորված մարդկանցից, շատերը երրորդ աստիճանի այրվածքներով, ուղարկվել են զինվորական կայազորներ, որտեղ նրանց խոշտանգել են, իսկ կանայք ենթարկվել են խմբակային բռնաբարության[71][72]՝ ապստամբների այլ հրամանատարների թաքստոցների մասին իմանալու համար։ «Այն գումարը, որը ես վճարել եմ նրանց՝ փաստաթղթերս գողանալու համար, մինչև դատարանը որոշում կկայացներ մեր արտահանձնման մասին, այնուհետև նրանք սպանվեցին, իսկ նրանց մնացորդները անհետացել են չհանգած կրի և ծծմբաթթվի պարունակությամբ տարաների մեջ»[63][73][74]։ Գլխի վերջում Վալեխոն ամփոփել էր այդ ողբերգական իրադարձությունները՝ «Այդ հրդեհը Կոլումբիայի արդարադատության համակարգի հոլոքոստն էր՝ քաղաքական էլիտայի, ավանդական կուսակցությունների և Էսկոբարի գլխավորած «Արտահանձնվածների» հաղթանակով»[75][76]։

Արդարադատության պալատի գրոհից 25 տարի անց՝ 2010 թվականի հունիսի 9-ին, դատավոր Մարիա Ստելլա Ջարան բանակի գնդապետ Ալֆոնսո Պլազասին դատապարտել է 30 տարվա ազատազրկման՝ կալանավորների հարկադիր անհետացման համար[77][78]։ Նախագահ Ուրիբեն հանդես է եկել հեռուստատեսությամբ՝ քննադատելով դատավճիռը և առաջարկել իր պաշտպանությունը զինվորականներին[79][80]։ Մեկ շաբաթ անց դատավոր Հարեն ստիպված է եղել փախչել Կոլումբիայից[81][82][83]։

Գալանի սպանության գործ[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի հուլիսին Վալեխոն ցուցմունք է տվել Կոլումբիայի նախագահի թեկնածու Լուիս Կառլոս Գալանի սպանության վերաբացված գործով[84], որը տեղի է ունեցել 1989 թվականի օգոստոսի 18-ին[85]։ Նա պնդել է, որ Ալբերտո Սանտոֆիմիոն եղել է քաղաքական գործչի դեմ փորձի հիմնական նախաձեռնողը[86]։ Նա պատմել է, թե ինչպես 1984 և 1985 թվականներին Ալբերտո Սանտոֆիմիոն իր ներկայությամբ բազմիցս խնդրել է Պաբլո Էսկոբարին «...վերացնել սենատոր Գալանին, նախքան նրա նախագահ դառնալը և արտահանձնել նրան»[87][88]։

18 տարվա ձգձգումից և բողոքարկումից հետո 2007 թվականին Ալբերտո Սանտոֆիմիոն դատապարտվել է 24 տարվա ազատազրկման՝ Պաբլո Էսկոբարի հետ Լուիս Կառլոս Գալանի սպանության մեջ[89][90][91] դավադրության համար։

Կինեմատոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆերնանդո Լեոն դե Արանոայի[92] «Էսկոբար» ֆիլմում Վալեխոյի դերը կատարել է իսպանացի դերասանուհի Պենելոպե Կրուսը, իսկ Էսկոբարինը՝ նրա ամուսին Խավիեր Բարդեմը։ Ժապավենը արտադրվել է Նևադայի Millennium-ի կողմից և հովանավորվել է Կոլումբիայի կառավարության կողմից[93][94][95]։ Ֆիլմը ներկայացվել է Վենետիկի 74-րդ կինոփառատոնին, որը տեղի է ունեցել 2017 թվականի օգոստոսի 30-ից սեպտեմբերի 9-ը[96]։ Այդ դերերի համար Քրուզը և Բարդեմը առաջադրվել են 2018 թվականի «Գոյա» մրցանակին[97][98]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. news article
  2. գիրք
  3. Հարցազրույց
  4. Virginia Vallejo, anchorwoman 1994 ՅուԹյուբում
  5. Goodman, Joshua (18 июля 2006). «Pablo Escobar's Ex-Lover Flees Colombia». Fox News. Վերցված է 6 апреля 2021-ին.
  6. 6,0 6,1 Relea, Francesc (14 октября 2007). «El narcoestado soñado por Escobar tiene más vigencia que nunca». El País. Վերցված է 6 апреля 2021-ին.
  7. «Virginia's memoir, 'Loving Pablo, Hating Escobar' became a bestseller in Latin America and was translated into 15 languages». RT. 28 февраля 2019. Վերցված է 6 апреля 2021-ին.
  8. 8,0 8,1 «RT Spanish launches new show with Virginia Vallejo». RT Spanish. 28 февраля 2019. Վերցված է 6 апреля 2021-ին.
  9. «Genealogy of Juan Vallejo Jaramillo». Geneanet. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 6 апреля 2021-ին.
  10. «Árbol genealógico de Sofia Jaramillo Arango». Genealogías de Colombia (իսպաներեն). Վերցված է 6 апреля 2021-ին.
  11. «Ancestry of Alonso Jaramillo de Andrade». Geneall. Վերցված է 6 апреля 2021-ին.
  12. «Genealogy of Eduardo Vallejo Varela». Geneanet. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 6 апреля 2021-ին.
  13. González Díaz, Andrés (1984). Ministros del Siglo XX – Primera Parte (իսպաներեն) (1st ed.). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 6 апреля 2021-ին.
  14. «Alejandro Vallejo Varela, escritor y periodista». Mercado Libre (իսպաներեն). Վերցված է 6 апреля 2021-ին.
  15. Gloria Gaitán talks about her father, Jorge Eliécer Gaitán ՅուԹյուբում
  16. «Education of Virginia Vallejo». Virginia Vallejo, Official Website. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 6 апреля 2021-ին.
  17. Schultes, Richard Evans (1963). «Jaime Jaramillo-Arango, 1897–1962». Taxon. 12 (2): 41–43. JSTOR 1216206.
  18. «Family tree of Vallejo García». Geneanet. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 6 апреля 2021-ին.
  19. «Genealogía de Fernando Borrero Caicedo». Genealogias de Colombia (իսպաներեն). Վերցված է 6 апреля 2021-ին.
  20. «Chapter: Borrero, Zamorano y Giovanelli, Banco Cafetero 1959, Cali». Documentos de Arquitectura Moderna en América Latina 1950–1965 (իսպաներեն). Institut Català de Cooperació Iberoamericana – Universidad Politécnica de Cataluya. 2004. էջեր 66–72. ISBN 978-8-48573-617-1. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 21-ին.
  21. 21,0 21,1 León Giraldo, Diego; Estupiñan, Cristina (3 июня 2014). «Virginia Vallejo: 'Voy camino a convertirme en una leyenda'». El Tiempo (իսպաներեն). Վերցված է 6 апреля 2021-ին.
  22. «Perfil de David Stivel». Fundación Konex (իսպաներեն). Վերցված է 6 апреля 2021-ին.
  23. «Los Canales Privados». Dinero (իսպաներեն). Bogotá. 21 августа 2013. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 6 апреля 2021-ին.
  24. Salamanca-Uribe, Juana (апрель 2012). «La television como botín». Credencial (իսպաներեն). Bogotá: Revista Credencial. Վերցված է 6 апреля 2021-ին.
  25. «El Protagonista». El Tiempo (իսպաներեն). Bogotá. 3 августа 2006. Վերցված է 6 апреля 2021-ին.
  26. Corzo-Ramírez, Jairo; Julio César, Gómez-Romero (20 марта 2013). «Historia de la Programadora A3» (իսպաներեն). Վերցված է 6 апреля 2021-ին.
  27. «Murió el chef Segundo Cabezas». El Tiempo (իսպաներեն). Bogotá. 14 июня 2012. Վերցված է 6 апреля 2021-ին.
  28. «Murió el director David Stivel». El Tiempo (իսպաներեն). Bogotá. 21 сентября 1992. Վերցված է 6 апреля 2021-ին.
  29. Julio César, Gómez-Romero (23 ноября 2015). «Historia de la programadora TV Impacto» (իսպաներեն). Վերցված է 6 апреля 2021-ին.
  30. Virginia Vallejo (29 июля 1981). «Broadcasting the wedding of Prince Charles and Lady Diana, 1981». Caracol Radio (Podcast). Voces Caracol. Վերցված է 6 апреля 2021-ին.
  31. «Interview of Pablo Escobar by Virginia Vallejo». Al Ataque. январь 1983. Վերցված է 6 апреля 2021-ին.
  32. «Virginia Vallejo in the 1980s». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 18-ին. Վերցված է 6 апреля 2021-ին.
  33. «El Show de Las Estrellas». YouTube (իսպաներեն). 1984. Վերցված է 6 апреля 2021-ին.
  34. «Arturo Abella, fundador de la televisión informativa en Colombia, murió a sus 90 años». Caracol Radio (իսպաներեն). Bogotá. 18 февраля 2006. Վերցված է 6 апреля 2021-ին.
  35. «Selection of Virginia Vallejo's magazine covers». VirginiaVallejo.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 6 апреля 2021-ին.
  36. «Indiscretísimo». YouTube. 1992. Վերցված է 6 апреля 2021-ին.
  37. Vallejo, Virginia (17 октября 2010). «Nosotros los Inermes» (PDF). 6to Poder. Vol. 1, no. 3. Caracas: El Nacional. էջ A5. Վերցված է 6 апреля 2021-ին.
  38. «Cierre 'forzoso' de grupo editorial venezolano 6to Poder por medida judicial». El Nuevo Herald (իսպաներեն). Miami. 5 мая 2015. Վերցված է 6 апреля 2021-ին.
  39. «RT en Español presenta un programa con la estrella de la televisión colombiana Virginia Vallejo». RT Spanish (իսպաներեն). 27 февраля 2019. Վերցված է 6 апреля 2021-ին.
  40. «EE.UU: Sueños y Pesadillas». RT Spanish (իսպաներեն). 25 февраля 2019. Վերցված է 6 апреля 2021-ին.
  41. «Ex amante de Pablo Escobar implica a político colombiano en crimen de candidato presidencial - Wikinoticias». es.wikinews.org. 17 июля 2006. Վերցված է 6 апреля 2021-ին.
  42. «Colombian drug baron extradited». BBC News. 4 декабря 2004. Վերցված է 6 апреля 2021-ին.
  43. «Cali Cartel Leaders Plead Guilty to Drug and Money Laundering Conspiracy Charges». United States Department of Justice. 26 сентября 2006. Վերցված է 6 апреля 2021-ին.
  44. Interview of the W Radio ՅուԹյուբում
  45. Narco-presidents part 2, her collaboration with Interpol in Germany 1989 ՅուԹյուբում
  46. Romero, Simon (3 октября 2007). «Colombian Leader Disputes Claim of Tie to Cocaine Kingpin». The New York Times. Վերցված է 6 апреля 2021-ին.
  47. «Virginia Vallejo's Testimony». VirginiaVallejo.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 6 апреля 2021-ին.
  48. «Vallejo's Testimony in Historical Processes». VirginiaVallejo.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 6 апреля 2021-ին.
  49. McFadden, Robert D. (3 декабря 1993). «Head of Medellin Cocaine Cartel Is Killed by Troops in Colombia». The New York Times. Վերցված է 6 апреля 2021-ին.
  50. «Bestseller #1 in United States in 2007 & 2015». VirginiaVallejo.com. Վերցված է 6 апреля 2021-ին.
  51. «Asesinado en Armenia Carlos Oviedo Alfaro». El País (իսպաներեն). 19 апреля 2009. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 6 апреля 2021-ին.
  52. «Miguel Rodríguez mandó asesinar esposa de Pallomari». El Tiempo (իսպաներեն). 3 декабря 1995. Վերցված է 6 апреля 2021-ին.
  53. «Políticos responden las acusaciones de Virginia Vallejo contra el presidente Uribe» (իսպաներեն). Վերցված է 6 апреля 2021-ին.
  54. «Procurador dice que hay que pedir en extradición a Virginia Vallejo». Radio Santa Fe (իսպաներեն). 19 октября 2007. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 6 апреля 2021-ին.
  55. «Francisco Santos, director de RCN» (իսպաներեն). Վերցված է 6 апреля 2021-ին.
  56. «Diario El Tiempo, propiedad de la familia Santos» (իսպաներեն). Վերցված է 6 апреля 2021-ին.
  57. «Revista Semana, propiedad de Felipe López y dirigido por Alejandro Santos» (իսպաներեն). Վերցված է 6 апреля 2021-ին.
  58. «Periodista amenazado por paramilitares por acusaciones del presidente Uribe» (իսպաներեն). Վերցված է 6 апреля 2021-ին.
  59. «Human Right Watch says President Uribe must respect the justice and journalists». Վերցված է 6 апреля 2021-ին.
  60. {YouTube| Hcav-WbM2Fg |Colombian journalist describes threats and harassment in W Radio, the Narco-Presidents, part 6}}
  61. Colombian journalist describes threats and harassment in W Radio, the Narco-Presidents, part 3 ՅուԹյուբում
  62. Jaime Bayly Show: Political Asylum to Virginia Vallejo, minute 1:20 ՅուԹյուբում
  63. 63,0 63,1 VirginiaVallejo (8 июля 2009). «Virginia Vallejo testified about the case of the Palace of Justice Siege». YouTube. Վերցված է 6 апреля 2021-ին.
  64. W Radio: Interview with Virginia Vallejo about of the Palace of Justice siege ՅուԹյուբում
  65. Vallejo, Virginia (2007). Amando a Pablo, odiando a Escobar (իսպաներեն). Random House Mondadori. էջ 227–251.
  66. «Estado reconoce responsabilidad en víctimas del Palacio de Justicia». La Red Independiente (իսպաներեն). 20 октября 2013. Արխիվացված է օրիգինալից 22 октября 2013-ին. Վերցված է 6 апреля 2021-ին.
  67. Evans, Michael (18 декабря 2009). «Truth Commission Blames Colombian State for Palace of Justice Tragedy». Unredacted.com. Վերցված է 6 апреля 2021-ին.
  68. «Piden condena a militares (r) por desaparecidos en la toma del Palacio de Justicia». Fiscalía (իսպաներեն). 4 февраля 2013. Վերցված է 6 апреля 2021-ին.
  69. «Expresidente Belisario Betancur pide perdón por sus actos en caso del Palacio Justicia». Caracol Radio. 21 июля 2013. Վերցված է 6 апреля 2021-ին.
  70. Presidente Belisario Betancourt se dirige al país asumiendo toda la responsabilidad por las acciones emprendidas por la fuerza pública ՅուԹյուբում
  71. Radio, Caracol (17 декабря 2009). «Sobrevivientes de holocausto fueron torturados y sometidos a tratos inhumanos y degradantes». Caracol Radio. Վերցված է 6 апреля 2021-ին.
  72. Exconsejero de Estado confirma que sí hubo torturas en retoma del Palacio de Justicia ՅուԹյուբում
  73. Vallejo (2007), p. 256—261.
  74. «Disappeared At The Palace Of Justice». Colombia Support Network. Վերցված է 6 апреля 2021-ին.
  75. Vallejo (2007), p. 250.
  76. Anzola, Juan Francisco Lanao (5 ноября 2009). «Palace of Justice siege: 24 years of injustice». Colombiareports.com. Վերցված է 6 апреля 2021-ին.
  77. «Primera condena contra militar de alto rango en el caso del Palacio de Justicia». Justicia y Paz Colombia (իսպաներեն). 10 июня 2010. Արխիվացված է օրիգինալից 15 марта 2017-ին. Վերցված է 6 апреля 2021-ին.
  78. «Colombian Gets 30 Years for "Disappearing" Survivors of '85 Siege». Latin American Herald Tribune. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 6 апреля 2021-ին.
  79. «Human Rights for Colombia». Colombia Support Network News. Վերցված է 6 апреля 2021-ին.
  80. «Colombia: Los autores de abusos contra los derechos humanos no deben ser protegidos de la justicia». Amnesty International. Վերցված է 6 апреля 2021-ին.
  81. «UN urges Colombian gov't to protect judge issued landmark ruling». Жэньминь жибао. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 11-ին. Վերցված է 6 апреля 2021-ին.
  82. «Corte Interamericana repudia beneficios a agentes estatales por crímenes de lesa humanidad». El Espectador (իսպաներեն). 23 июня 2010. Վերցված է 6 апреля 2021-ին.
  83. «Letter sent to President Santos of Colombia by high members of US justice and law» (PDF). US Office on Colombia.org. Վերցված է 6 апреля 2021-ին.
  84. «Colombian Presidential Candidate Is Slain at Rally». The New York Times. 19 августа 1989. Վերցված է 6 апреля 2021-ին.
  85. «Ex-Colombia minister held for murder». BBC News. 12 мая 2005. Վերցված է 6 апреля 2021-ին.
  86. Fiscal listen to Virginia Vallejo in United States ՅուԹյուբում
  87. «Virginia Vallejo's testimony on Santofimio and politicians supported by the drug cartels». Արխիվացված է օրիգինալից 3 августа 2009-ին. Վերցված է 6 апреля 2021-ին.
  88. «Colombia: Ex-Minister Guilty in Assassination». The New York Times. Associated Press. 12 октября 2007. Վերցված է 6 апреля 2021-ին.
  89. «Colombia ex-justice chief jailed». BBC News. 11 октября 2007. Վերցված է 6 апреля 2021-ին.
  90. «Colombian Supreme Court upholds conviction a former justice minister for his role in the assassination of presidential candidate». El Universal. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 6 апреля 2021-ին.
  91. «Ex-minister transferred to prison over Galan murder». ColombiaReports.co. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 6 апреля 2021-ին.
  92. «Loving Pablo». IMDb. Վերցված է 6 апреля 2021-ին.
  93. «Andrés Calderón». IMDb. Վերցված է 2024 թ․ հունվարի 28-ին.
  94. «Andrés Calderón de Dynamo Producciones habla del rodaje de Loving Pablo». W Radio Colombia (իսպաներեն). 27 сентября 2016. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 23-ին. Վերցված է 6 апреля 2021-ին.
  95. Sofía Gómez (26 октября 2019). «Loving Pablo y otras películas financiadas por Ley 1556». Diario El Tiempo (իսպաներեն). Վերցված է 6 апреля 2021-ին.
  96. «Javier Bardem and Penélope Cruz present 'Loving Pablo' at the Venice Film Festival». YouTube. Վերցված է 6 апреля 2021-ին.
  97. «Nominaciones a mejor actor y mejor actriz Premios Goya». Premios Goya (իսպաներեն). Վերցված է 6 апреля 2021-ին.
  98. «The Spanish duo received nominations for their roles in their latest film Loving Pablo =». Hola (անգլերեն). 5 февраля 2018. Վերցված է 6 апреля 2021-ին.