Լուիս Կառլոս Գալան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լուիս Կառլոս Գալան
LuisCarlosGalan RodrigoLaraBonilla NancyRestrepodeLara.jpg
 
Կուսակցություն՝ Կոլումբիայի լիբերալ կուսակցություն
Կրթություն՝ Pontifical Xavierian University?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, լրագրող, դիվանագետ, տնտեսագետ և փաստաբան
Դավանանք կաթոլիկություն[1]
Ծննդյան օր սեպտեմբերի 29, 1943(1943-09-29)
Ծննդավայր Բուկարամանգա, Կոլումբիա
Վախճանի օր օգոստոսի 18, 1989(1989-08-18) (45 տարեկան)
Վախճանի վայր Սոաչա, Կունդինամարկա
Գերեզման Բոգոտայի կենտրոնական գերեզմանատուն
Թաղված Բոգոտայի կենտրոնական գերեզմանատուն
Քաղաքացիություն Flag of Colombia.svg Կոլումբիա
Հայր Մարիո Գալան Գոմես
Ամուսին Գլորիա Պաչոն
Զավակներ Կառլոս Ֆեռնանդո Գալան և Խուան Մանուել Գալան Պաչոն

Լուիս Կառլոս Գալան Սարմիենտո (իսպ.՝ Luis Carlos Galán, սեպտեմբերի 29, 1943(1943-09-29), Բուկարամանգա, Կոլումբիա - օգոստոսի 18, 1989(1989-08-18), Սոաչա, Կունդինամարկա), կոլումբիացի լիբերալ քաղաքական գործիչ և լրագրող, որը երկու անգամ առաջադրվել է Կոլումբիայի նախագահի պաշտոնում, առաջին անգամ առաջադրվել է 1979 թվականի իր հիմնադրած Նոր լիբերալիզմի քաղաքական շարժման համար։ Շարժումը հիմնականում կոլումբիական լիբերալ կուսակցության պահանջով էր, և նախկին լիբերալ նախագահ Խուլիո Սեսար Տուրբայ Այալայի միջնորդությամբ 1989 թվականին Գալանը վերադարձավ Լիբերալ կուսակցություն և 1990 թվականին առաջադրեց իր թեկնածությունը նախագահական ընտրություններում։

Գալանը իրեն թշնամի էր համարում թմրանյութերի քարտելը և մաֆիան, որը կար կոլումբիական քաղաքականությունում, այս դեպքում գլխավոր թմրամիջոցը հանդիսանում էր Պաբլո Էսկոբարի ղեկավարած Մեդելինյան Քարտելը, ով փորձում էր(սակայն անհաջող) դառնալ Նոր լիբերալիզմի շարժման և Կոլումբիայի Ներկայացուցիչների պալատի անդամ։ Գալանը հրապարակավ դատապարտեց Պաբլո Էսկոբարին և սատարեց ԱՄՆ-ի արտահանձնման պայմանագրին ի հակառակ Կոլումբիայի քարտելի ցանկություններին, որոնք վախենում էին ԱՄՆ-ի արտահանձնումից։ Մի քանի մահվան սպառնալիքներ ստանալուց հետո, 1989 թ.-ի օգոստոսի 18-ին Կունդինամարկա, Սոչա քաղաքում անցկացվող քարոզարշավի ընթացքում Գալանը սպանվեց վարձու մարդասպանների կողմից, որոնց վարձել էին թմրամիջոցի քարտելները։ Այդ ժամանակ, 1990 թվականի նախագահական առաջիկա ընտրություններում Գալանը հաջողությամբ էր անցկացնում ընտրությունները՝ հօգուտ ունենալով 60 տոկոս վարկանիշ։ Նրա սպանության գործով անցկացվող հետաքննությունը մնում է չբացահայտված։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կյանքի վաղ շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Գալանը ծնվել է 1943 թվականի սեպտեմբերի 29-ին Կոլումբիայի հյուսիսարևելյան նահանգի Բուկարամանգա, Սանտանադեր քաղաքում [2]։ Նա երջանիկ մանկություն է ունեցել, ուներ ամուր, ջերմությամբ լի, երբեմն նաև խստապահանջ ընտանիք, քանի որ նրանք 12 երեխա էին։ 1949 թվականին նրանք ընտանիքով տեղափոխվեցին Բոգոտա։

1950 թվականին Բոգոտայում Գալանը ընդունվեց Colegio Americano-ի միջնակարգ դպրոցը։ Ուսանող եղած ժամանակ 8 տարեկանում նա միացավ հանրահավաքի՝ ընդդեմ պահպանողական նախագահ Լաուրեանո Գոմեսի, և ցանկացավ աջակցել լիբերալ ջոկատներին [3]։ Երկու տարի անց նրան տեղափոխեցին Կոլեգիո Անտոնիո Նարիո դպրոցը։ Երբ նա 14 տարեկան էր, 1957 թվականին Գալանը մասնակցեց ուսանողների բողոքի ակցիային ընդդեմ Գուստավո Ռոջասի բռնապետական ռեժիմի, չնայած իր տարիքին ձերբակալվեց և գիշերն անցկացրեց բանտում [4]։ 1960-ին Գալանը գերազանցությամբ ավարտեց ավագ դպրոցը և սկսեց ուսումնասիրություններ կատարել իրավագիտության և տնտեսագիտության ոլորտներում Բոգոտայի Հայրապետական Խավիերյան համալսարանում։ Երբ 1963 թվականին նա ուսանող էր, Գալանը հիմնադրեց Վերտիսը, համալսարանական ամսագիր էր՝ արտահայտելու իր լիբերալ հակումները, որը հիմնականում պահպանողական էր, սա նաև նրա առաջին փորձն էր լրագրության ոլորտում։ Նրան հաջողվեց հանդիպել Կոլումբիայի նշանավոր առաջնորդների հետ, ինչպես նաև նախկին լիբերալ նախագահ Կառլոս Լերասի հետ, (որը հիացած էր Գալանի աշխատանքով, որոշեց հոդվածներ գրել Vértice Magazine-ի համար), Կոլումբիայի գլխավոր հայտնի թերթի El Tiempo-ի սեփականատիրոջ և Կոլումբիայի նախկին լիբերալ նախագահ Էդուարդո Սանտոսի հետ հարցազրույցի ընթացքում Սանտոսը տպավորված էր Գալանի լրագրողական ունակություններով։ 1965 թվականին համալսարանն ավարտելուց հետո Գալանը սկսեց աշխատել կոլումբիական «El Tiempo» թերթի համար[5]։

Լրագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

El Tiempo-ում Գալանն դարձավ հայտնի լրագրող և թղթակից, իր ջանքերի շնորհիվ նա դարձավ ռեժիսորի օգնական, իսկ ավելի ուշ` ռեժիսոր Ռոբերտո Գարսիա Պենայի աջակցությամբ եղավ գործադիր տնօրեն։ Նա ակտիվ գործունեություն էր ծավալում նաև նախկին նախագահ Կառլոս Լերասի հիմնադրված Nueva Frontera շաբաթաթերթում, որը նա ղեկավարում էր 1976-ին՝ Իտալիա ժամանելուց հետո[6]։ Որպես լրագրող՝ Գալանը գրել է ավելի քան 150 հոդված, որին հաջորդել է ևս 150-ը, երբ նա աշխատում էր El Tiempo թերթում։

1977 թվականին Գալանը Նուևա Ֆրոնտերայի խմբագրականներից մեկում մի հոդված է գրել, որում դատապարտում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը և մաֆիայի գոյությունը, քանի որ դրանք ազդում են Կոլումբիայի սոցիալական կառուցվածքի վրա։ Նա նաև դատապարտում էր այն քաղաքականությունը, բարոյական արժեքների կոռուպցիան և հավաքական արժեքների կորուստը, որոնք դիտարկվում են որպես Կոլումբիայի ապագայի նախադրյալ[7]։

Այն ժամանակ, վերջերս ընտրված նախագահ Միսաել Պաստրանայի հետ հարցազրույցի ժամանակ զարմացավ նախագահի այն խոսքից, որ նա Գալանին ասաց, որ նա պատրաստվում է լինել կրթության նախարար։

Նա մանրամասն նկարագրեց այն փաստերն ու իրադարձությունները և նշանավոր գործիչների հետ հանդիպումները, ինչպես նաև ի ցույց դրեց իր անձնական տեսակետն ու մտքերը[8]։

Քաղաքական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1970 թվականին Միսայել Պաստրանայի նախագահության օրոք Գալանը նշանակվեց Ազգային կրթության նախարար։ Նախարարի պաշտոնում նա աչքի է ընկել իր առաջադիմական և սոցիալական քաղաքականությամբ, բայց հաջողության չհասավ։ 1972-ին Գալանը Իտալիայում նշանակվեց Կոլումբիայի դեսպան, իսկ ավելի ուշ՝ 1974-ին, դեսպան եղած ժամանակ նշանակվել է, որպես ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Կոլումբիայի ներկայացուցիչ։ Նախկին նախագահ Լերասի օրոք յոթ տարի Nueva Frontera Magazine-ը տնօրինելուց հետո, 1976 թ.-ին Գալանը առաջադրվեց Սանտանդերի հյուսիսարևելյան գերատեսչությունում գտնվող Օիբա փոքր քաղաքում, որպես ավագանու խորհրդական։ 1977 և 1978 թվականներին Գալանը աջակցում էր Կառլոս Լերասին՝ վերընտրվելով Կոլումբիայի նախագահ, մինչ նա առաջադրվում էր Սենատում։ Բայց երկրորդ անգամ նա չվերընտրվեց, բայցևայնպես, ընտրվեց Կոլումբիայի սենատոր, որը ներկայացնում է Սանտանդերի դեպարտամենտը։

1979 թ.-ի նոյեմբերի 30-ին Գալանը ստեղծեց Նոր լիբերալիզմ կուսակցությունը, որը լիբերալ կուսակցության կազմում էր[9]։

1980-ականների ընթացքում Կոլումբիան սկսեց քննադատել թմրանյութի քարտելները, մասնավորապես՝ Մեդելինյան Քարտելին, որը մեծ ազդեցություն ուներ պաշտոնյաներին կաշառելու կամ սպանելու հարցում։

1980 թվականին Գալանը ընտրվեց մայրաքաղաքի խորհրդական, իսկ հաջորդ տարի նշանակվեց Բոգոտայում, 1981-ին որպես Կոլումբիայի նախագահի հավանական թեկնածու, նպատակ ուներ մարտահրավեր նետել Ալֆոնսո Լոպես Միշսենին և իր կուսակցությանը։ Գալանի համար սա դրական արդյունք էր, չնայած ամեն ինչի, նրա կուսակցությունը՝ Նոր Լիբերալիզմը, հավաքել էր ընդհանուր ձայների 10 % -ը և վերընտրվել որպես սենատոր, բայց Լիբերալ կուսակցությունը քննադատեց նրան նրանց միջև բաժանումներ ստեղծելու համար։

1982 թվականին Մեդելինյան քարտելի պարագլուխ՝ Պաբլո Էսկոբարը, փորձեց ներթափանցել Գալանի Նոր լիբերալիզմ կուսակցություն։ Գալանը նրան հրապարակավ մերժեց Անտիոքիայից և Կոլումբիայից ժամանած իր հազարավոր ընկերների առջև[10]։

Գալանը շարունակեց իր աճող կարիերան՝ չհեռանալով 1986 թ.-ին անցկացվող նախագահական թեժ պայքարից, որպեսզի կանխի Լիբերալ կուսակցության մասնատումը, և նա կրկին վերընտրվեց որպես սենատոր։ Սա թույլ տվեց, որ Լիբերալ կուսակցությունը վերստին ստանձնի Վիրջիլիո Բարկոնը, բայց իր իսկ կուսակցության գնով, որը կորցրեց նախորդ ընտրություններում ստացած ձայների 50 %-ը[11]։

Նախկին նախագահ Խուլիո Սեզար Տուրբբեյի միջնորդությամբ 1987 թվականին Գալանը վերադառնում է կուսակցություն և պատրաստվում է պաշտոնապես առաջադրել իր թեկնածությունը։ Գալանը պայքարում էր բռնությունների և կոռուպցիայի դեմ, որոնք տիրում էին ողջ Կոլումբիայում՝ Պաբլո Էսկոբարի և Գոնսալո Ռոդրիգեսի գլխավորած թմրամիջոցների քարտելի շնորհիվ։

Նուևոյի լիբերալիզմը միացավ կառավարությանը և նրան տվեցին Գյուղատնտեսության նախարարի պաշտոնը՝ Գաբրիել Ռոսաս Վեգայի գլխավորությամբ, իսկ Լիբերալ կուսակցությունն էլ ավելի ամրապնդվեց, որը հետագայում համախմբվեց, երբ Գալանը դարձավ Լիբերալ կուսակցության ժողովրդական առաջատարը՝ որպես նախագահի առաջատար։ Գալանը հայտնի էր իր բաց քննադատություններով և թմրամիջոցների դեմ պայքարով, և նա խոստացել էր Միացյալ Նահանգներին արտահանձնել նարկո դիլլերներին։ Նա հայտարարեց, որ իր թեկնածությունն է առաջադրելու 1989 թվականի հուլիսի 4-ին Բոգոտայի ընտրություններում[12][13]։ Նրա ժողովրդականության վարկանիշը հասել էր 60 %-ի։

Սպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն զեկույցների՝ մահափորձի առաջին սպառնալիքները Գալանը ստացել է իր տան հեռախոսին կատարված զանգի միջոցով։ Թռուցիկները մնացել էին փոստարկղում՝ սպառնալով սպանել կամ առևանգել նրա երեխաներին։ 1989-ի օգոստոսի 4-ին Մեդելլին այցելելու ժամանակ խափանվեց Գալանին RPG-ով սպանելու փորձը։ Մահափորձը կանխել են Անտիոքիայում՝ Կոլումբիայի ազգային ոստիկանության հրամանատար՝ Վալդեմար Ֆրանկլին Կվինտերոյի խմբում ծառայություն անցկացնողները։ Քվինտերոյին և Գալանին ուղեկցում էին Մեդելինի քաղաքապետ՝ Պեդրո Պաբլո Պալյեսը։ ինչպես Պալեսեսը, այնպես էլ Քվինտերիոն պետք է սպանվեին Գալանի մահափորձից մի քանի շաբաթվա ընթացքում։ Այս սպանություններից հետո Գալանն ու նրա ընտանիքը սահմանափակեցին իրենց ճանապարհորդությունները, հատկապես գիշերը[14]։

Ավելի ուշ, Գալանի աշխատակազմը տեղեկություն ստացավ կոլումբիական հետախուզական ծառայություններից, որտեղ խորհուրդ էին տալիս, որ նրա վրա հարձակումնր են լինելու Բոգոտայում։ Նրա աշխատակիցները նրան խորհուրդ էին տվել չուղևորվել Սոչա քաղաք և որ Վալեդուպար ուղևորությունը ավելի հարմար է և անվտանգ, քանի որ նա նաև պլանավորել էր մասնակցելո 1990 թվականի ֆուտբոլային խաղին, որը անցկացվում էր հարևան Բարանկիլայում, ՖԻՖԱ-ի Աշխարհի գավաթի խաղարկության որակավորման խաղն էր, որում խաղալու էր նաև կոլումբիական թիմը։ Վերջին պահին Գալանը փոխեց իր կարծիքը և հրամայեց իր աշխատակիցներին պատրաստվել մեկնել Սոչա[14]։ 1989-ի օգոստոսի 18-ին Գալանը, որին պաշտպանում էին տասնութ զինված թիկնապահներ[15] սպանվեց, երբ նա քայլում էր դեպի բեմ՝ Սոչայի 10.000 մարդկանց առջև ելույթ ունենալու համար։ Կրակոցների հետևանքով առնվազն տասը մարդ վիրավորվել են։ Սա ստեղծեց պատերազմ, որը երկու կողմերն էլ չէին ցանկանում, մի կողմում Կոլումբիայի կառավարությունն էր, իսկ մյուս կողմում «The Extraditables»(թմրամիջոցների լորդերը)։ Երկու կողմերն էլ մահվան դեպքեր են գրանցել ռեկորդային թվով։

Կոլումբիայի թմրանյութերի քարտելը անհանգստացած էին Կոնգրեսում Միացյալ Նահանգների հետ արտահանձնման մասին պայմանագրի հնարավոր հաստատմամբ, և քաղաքական թշնամիները վախենում էին, որ Գալանի իշխանությունը նրանցից շատերին կմեկուսացնի ընտրողներից։ Վելեսկեսը հաստատեց, որ Սանտոֆիմիոն որոշակի ազդեցություն է ունեցել Էսկոբարի որոշումների կայացման հարցում, և նա լսել էր, որ Սանտոֆիմիոն ասում էր՝ «սպանիր նրան Պաբլո, սպանիր նրան»[16]։ Սանտոֆիմիոն Էսկոբարին ասաց, որ եթե Գալանը նախագահ դառնա, նա Էսկոբարին արտահանձնելու է Միացյալ նահանգներ։ Այլ ոճրագործների մասին հիշատակել է AUC կիսառազմակայանացված խմբի անդամ Էռնեստո Բաեզը, վկայեց, որ Գալանի սպանությունը կազմակերպել է կոլումբիական մաֆիան՝ զինված ուժերի և կոալիցիայի կոռումպացված անդամների մասնակցությամբ[17]։

Մահից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Կեսար Գավիիրիան, որը քարոզարշավի ընթացքում եղել է Գալանի բանավեճերի ղեկավարը («Jefe de Debate»), եղավ նրա իրավահաջորդը՝ Գալանի ընտանիքի և նրա լիբերալ կուսակցության աջակիցների համաձայնությամբ։ 1990 թվականին նա ընտրվեց նախագահ[18]։

2004 թվականին իր վրա հարձակում կատարած անձանցից մեկը նամակ գրեց Գալանին, որում ասվում էր, որ Գալանի սպանությունը կատարվել է կոռումպացված կոլումբիական ոստիկանների և նրա մի քանի թիկնապահների օգնությամբ, որոնք աշխատում էին թմրանյութերի քարտելի համար, այդ թվում նաև Պաբլո Էսկոբարի և այլ նարկոբարոնների համար։

2005 թվականի մայիսի 13-ին նախկին արդարադատության նախարարը (1974) և Կոլումբիական լիբերալ կուսակցության կոնգրեսական Ալբերտո Սանտոֆիմիոն, որը հայտնի էր 1980-ականներին Պաբլո Էսկոբարի հետ ունեցած կապով (Էսկոբարը միացավ Սանտոֆիմիոյի քաղաքական շարժմանը), ձերբակալվեց և մեղադրվեց Գալանի սպանության համար[19]։

Սանտոֆիմիոն նախկինում հարցաքննվել էր և նշվում էր, որ հետաքննության ընթացքում եղած ցուցմունքները չեն գտնվել։ Վելասկեսը, որը ներկայումս բանտում է, կոլումբիական մամուլին ասաց, որ ինքը ի սկզբանե մերժել էր Սանտոֆիմիոյի մասնակցությունը, այդ ժամանակվա քաղաքական ուժի պատճառով։ Նոր և չճշտված ապացույցները նույնպես կնպաստեն, որ Սանտոֆիմիոյի դեմ գործ հարուցվի[19]։

2007 թվականի հոկտեմբերի 11-ին Ալբերտո Սանտոֆիմիոն դատապարտվեց 24 տարվա ազատազրկման։ Հետագայում բողոքարկվեց և նա ազատ արձակվեց, սակայն 2011-ի օգոստոսին Գերագույն դատարանը կրկին որոշում[20] կայացրեց նրան ձերբակալել[21]։

2010 թվականի նոյեմբերի 25-ին Կոլումբիայի դատախազները կալանքի որոշում կայացրեցին Կոլումբիայի անվտանգության գործակալության նախկին տնօրեն՝ Միգել Մազա Մարկեսի համար, որպեսզի պաշտոնաթող անեն գեներալի պաշտոնից և ձերբակալեն՝ Գալանի սպանությանը մասնակցելու համար։ Դատախազները պնդում էին, որ Մազան միտումնավոր թեթևացրել է Գալանի թիկնազորի զորակազմը՝ 1989 թվականի օգոստոսի 18-ին կատարված սպանությունը իրականացնելու համար[22]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիո Գալան Գոմեսի և Սեսիլիա Սարմինիտո Սուարեսի որդի՝ Գալանը նրանց 12 երեխաներից մեկն էր, իսկ մյուսները՝ Մարիա Լյուսին, Գաբրիելը, Սեսիլիան, Հելենան, Էլզան, Գլորիան, Անտոնիոն, Խուան Դանիելը, Մարիո Ավգուստոն, Ֆրանցիսկո Ալբերտոն և Մարիա Վիկտորիա Գալան Սարմենտոն։ Նա Կոլումբիայի նախկին գլխավոր դատախազ Ալֆոնսո Վալդիվիեսո Սարմինտոյի զարմիկն էր։ 1971 թվականին նա ամուսնացավ լրագրող Գլորիա Պաչո Կաստրոյի հետ և ունեցավ երեք երեխա՝ Խուան Մանուելը, Կլաուդիո Մարիոն և Կառլոս Ֆերնանդոն [23]։

Մեջբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գալանը շատ էր սիրում Պիեռ Թեյլհարդ դե Չարդինի գաղափարները, որոնք մեծ ազդեցություն էին ունենում իր վրա և Նիկոս Կազանտակիսի գրքերը։ Նրա հայրը՝ Մարիոն, նկարագրում էր նրան որպես հոգևոր անձնավորություն, պարզ մարդ, անհատապես պայքար մղող` բարի և չարի միջև, իր իսկ անձը ճանաչելու համար։

«La sensibilidad social del autor, el hombre integral que buscaba y la lucha interna que Kazantzakis padeció y soportó a través de su vida entre el ángel y la bestia, entre la naturaleza interior y superior del hombre, entre el mundo pasional y el espíritu, lo fascinaban dice su padre- la búsqueda de esa trascendencia espiritual y el esfuerzo para realizarlo constituía para Luis Carlos el objetivo de la vida, no solamente en lo individual sino también en lo colectivo»

«Կոլումբիացի տղամարդիկ կրքոտ են, բայց նրանց կիրքը ուղված էր ոչ թե կուսակցություններին, այլ այլասերում էին նրանց ոգիները, և հազարավոր հայրենակիցներ մահվան էին մատնվում եսասիրության պատճառով։ Այժմ մեր կիրքը Կոլումբիան է, և մենք հավատում ենք այս իդեալին, որպես այն միակին, որը կարող է համախմբել ամբողջ երկիրը[24]»:

- Լուիս Կարլոս Գալան - Revista Vértice, մայիս 1964։

                                «Կոլումբիայի համար միշտ առաջ, ոչ մի քայլ ետ, և ինչն էլ որ անհրաժեշտ է, թող դա լինի»։

- Գալանի նախընտրական կարգախոսը

Հայտնի մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կոլումբիական հեռուստասերիալում Գալանին մարմնավորում է դերասան Նիկոլաս Մոնտերոն՝ Escobar, el Patrón del Mal ֆիլմում[25]։
  • Գալանին մարմնավորում է դերասան՝ Խուան Պաբլո Էսպինոսան, 2015-ի Netflix գործողությունների շարքի Narcos ֆիլմում[26]։ Ցուցադրությունը սերիականացված միջոցառում է թմրանյութերի թագավոր Պաբլո Էսկոբարի մասին (նրան մարմնավորել է բրազիլացի դերասան՝ Վագներ Մոուրան) և Մեդելինյան Քարթելը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.eltiempo.com/archivo/documento/CMS-5854929
  2. Staff Macmillan General Reference, Publishing Macmillan (1998-10-01)։ Latin American lives: selected biographies from the five-volume Encyclopedia of Latin American history and culture (անգլերեն)։ Macmillan Library Reference USA։ էջ 403 
  3. Revista Semana: Luis Carlos Galán Sarmiento (1943–1989) Revista Semana. (in Spanish). Retrieved 28 August 2007.
  4. [1] Luis Angel Arango Library: Galan Sarmiento, Luis Carlos] Luis Angel Arango Library. Retrieved 28 August 2007.
  5. Kline Harvey F. (2012)։ Historical Dictionary of Colombia (անգլերեն)։ Scarecrow Press։ էջ 224։ ISBN 9780810878136 
  6. «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-06-ին։ Վերցված է 2020-03-16 
  7. Revista Semana: Luis Carlos Galán Revista Semana. Retrieved 28 August 2007.
  8. Revista Semana: Galán por Galán Revista Semana. Retrieved 28 August 2007.
  9. «Luis Carlos Galan»։ Colombia Reports (en-US)։ 2017-04-01։ Վերցված է 2019-08-16 
  10. The New York Times: The Autumn of the Drug Lord The New York Times. Retrieved 28 August 2007.
  11. Revista Semana: La esperanza trunca Revista Semana. Retrieved 28 August 2007.
  12. Cardona Jorge (2012-07-27)։ Días de memoria (իսպաներեն)։ Penguin Random House Grupo Editorial Colombia։ էջ PT246։ ISBN 9789587581355 
  13. Jaramillo Alonso Salazar (2016-07-01)։ Profeta en el desierto (իսպաներեն)։ Penguin Random House Grupo Editorial Colombia։ էջ PT8։ ISBN 9789588931494 
  14. 14,0 14,1 Revista Semana: ¿Que se sabe? Revista Semana. Retrieved 28 August 2007.
  15. Marquez Gabriel (1997)։ News of a Kidnapping։ United States: Alfred A. Knopf Inc.։ էջեր 23։ ISBN 0-375-40051-6 
  16. Fuerza Aérea Colombiana: Histórico llamado a juicio a ex senador Alberto Santofimio por homicidio de Luis Carlos Galán fac.mil.co. Retrieved 28 August 2007.
  17. El Tiempo: Alianza de militares, mafia y DAS decidió asesinato de Luis Carlos Galán, afirmó Ernesto Báez Archived 22 April 2007 at the Wayback Machine. eltiempo.com. Retrieved 28 August 2007.
  18. Organizacion de los Estados Americanos: César Gaviria Trujillo oas.org. Retrieved 28 August 2007.
  19. 19,0 19,1 «Ex-Colombia minister held for murder»։ BBC News։ մայիսի 12, 2005։ Վերցված է մայիսի 26, 2015 
  20. Colombia court reinstates ex-minister's conviction, BBC, 31 August 2011
  21. Se entregó ante la Fiscalía el ex ministro Alberto Santofimio Botero, El Heraldo, 31 August 2011
  22. The Miami Herald : Colombian ex-police chief charged in killing The Miami Herald. Retrieved 26 November 2010.
  23. Caracol Radio: Hijo de Luis Carlos Galán propone la legalización de la droga Archived 2007-09-28 at the Wayback Machine. caracol.com.co. Retrieved 28 August 2007.
  24. Hoy en La Javeriana: Revista Vertice May 1964 javeriana.edu.org. Retrieved 28 August 2007.
  25. «Andrés Parra, prisionero en el cuerpo de Pablo Escobar»։ El Espectador (es-CO)։ 2012-05-18։ Վերցված է 2018-08-16 
  26. Balmaceda Tomás (2017-02-14)։ «Juan Pablo Espinosa, el actor de Narcos que debutó como galán de la nueva "Betty, la fea"»։ La Nación (իսպաներեն)։ Վերցված է 2018-08-16