Մայքրոսոֆթ Վինդոուզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Վինդոուզից)
Մայքրոսոֆթ Վինդոուզ
Изображение логотипа
ՏեսակՕՀ
ՍտեղծողՄայքրոսոֆթ
Ընտանիքհիմնված MS-DOS/Windows 9x–ի վրա, Windows CE, Windows NT
Ծրագրային կոդՓակ ծրագրային կոդով / Մասնակի տրամադրվող կոդ
Առաջին թողարկումնոյեմբերի 20, 1985
ԻնտերֆեյսWindows Runtime, Windows API, .NET Framework, Universal Windows Platform?, .NET Compact Framework?, .NET?, Windows Forms և Windows Presentation Foundation
Արտոնագիրոչ ազատ ծրագրային ապահովման արտոնագիր
Զարգացման կարգավիճակհրապարակված
ՆախորդMS-DOS
Անվանված էպատուհան
Կայքmicrosoft.com/en-us/windows(անգլ.)
ելակոդկոդով ծրագրակազմ|Փակ ծրագրային կոդով] / Մասնակի տրամադրվող կոդ]
Commons-logo.svg Microsoft Windows Վիքիպահեստում

Մայքրոսոֆթ Վինդոուզ (անգլ.՝ Microsoft Windows) կամ Windows (հայերեն` Պատուհաններ), Մայքրոսոֆթ կորպորացիայի պրոպրիետար օպերացիոն համակարգերի և օգտագործողի գրաֆիկական ինտերֆեյսերի շարք է։ Այսօր Windows շարքի օպերացիոն համակարգերի ղեկավարությամբ աշխատում են անձնական համակարգիչների մոտ 92%-ը[1][2][3]։

Windows օպերացիոն համակարգերը աշխատում են հետևյալ հարթակների վրա՝ x86, x86-64, IA-64, ARM։ Նախկինում գոյություն ունեին նաև Windows համակարգի տարբերակներ՝ նախատեսված DEC Alpha, MIPS, PowerPC և SPARC հարթակների համար։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Microsoft Windows-ի պատմությունը սկսվում է 1985 թ., երբ առաջին անգամ թողարկվեց 1.01 վարկածով Windows-ը։ Սակայն Microsoft-ի պատմությունը սկսվել է 1975 թ., երբ ուսանող Բիլ Գեյթսը առաջին համակարգիչներից մեկի՝ Atari 8800 համակարգչի վրա ստեղծեց Basic ծրագրավորման լեզուն։ Ներկայումս նկարահանված են բազմաթիվ ֆիլմեր՝ տասը հազար հոդվածներով, որոնք փորձում են մասամբ բացատրել Microsoft-ի և Windows-ի ֆենոմենը։

Առաջին Windows-ը ինքնուրույն օպերացիոն համակարգ չէր։ Սկզբում Windows-ն իրենից ներկայացնում էր գրաֆիկական "շինություն" DOS օպերացիոն համակարգում և իրենից ներկայացնում էր մուգ և մռայլ հրամանների տող։ Շատ DOS-ի օգտագործողներ այդպես էլ չհասկացան այդ "նորամուծությունը"։

1985 թ. Windows 1.01-ից հետո, մի քանի տարի անց թողարկվեց Windows 2.0-ն, բայց առանց լուրջ փոփոխությունների։ 1990 թ. թողարկվեց Windows 3.0-ն, որը սկսեց օգտագործվել բազմաթիվ համակարգիչներում։ Նոր Windows-ում, ի տարբերություն նախորդների, կարելի էր կատարել գործողություններ առանց հրամանների տողի։ Նախկին Windows-ներում (1.01, 2.0) գործողություններ կատարելու համար պետք էր հրամանների տողում գրել գործողության համապատասխան բառերի շարքը (ինչպես ծրագրավորման լեզուներում)։ Windows 3.0 -ում այդ ամենը կարելի էր անել գրաֆիկորեն, կոճակներին սեղմելու օգնությամբ, ինչպես հիմա, սակայն գործողությունների քանակը խիստ սահմանափակ Էր։ Հաջորրդ Windows-ում՝ Windows 3.1, կար մուլտիդիմեդիայի և համակարգչային ցանցերի հետ աշխատանքի հնարավորություն։

1988 թվականին թողարկվում է նոր օպերացիոն համակարգ՝ Windows NT անունով։ NT-ն իր միջերեսով չէր տարբերվում Windows 3.0-ից։ 1992 թ. ստեղծվում է Windows NT 3.0-ն, իսկ 1994 թվականին Windows NT 3.5-ը։ 1995 թվականին թողարկվել է հայտնի Windows 95-ը, դառնալով Windows-ի պատմության նոր փուլ։ Ի տարբերություն նախորդ Windows-ների, 95-ը առանձնանում է իր ինտերֆեյսով, արագությամբ և նոր հնարավորություններով։ Windows 95-ում կատարվել էին առաջին քայլերը ինտերնետ մուտք գործելու համար։ 1996 թվականին թողարկվում է Windows NT 4.0-ն, որը իր ինտերֆեյսով չէր տարբերվում Windows 95-ից։

1998 թ. թողարկվել է Windows 98-ը, որում հիմնական ուշադրությունը դարձված էր ինտերնետի վրա։ Հաջորդ օպերացոին համակարգի անվանումը Windows 2000 է։ Այն թողարկվել է երկու տարբերակով՝ Windows 2000 Server և Windows 2000 Professional։

2001 թ. թողարկվել է նոր օպերացիոն համակարգ՝ Windows XP։ Այն կառուցվել է Windows NT միջուկի հիման վրա։ 2008 թ.ի վերջին այն գրավում էր օպերացիոն համակարգերի շուկայի 70%-ը։ 2003 թ. դուրս է գալիս Windows Server 2003-ը։ Windows Vista-ն թողարկվել է 2006 թ., իսկ Windows 7-ը՝ 2009 թվականին։

2012 թ. թողարկվել է Windows 8 օպերացիոն համակարգը, որը Microsoft ընկերության առաջին քայլն էր դեպի սենսորային էկրաններով սարքերի աջակցություն, ինչը ավելի հղկված տարբերակով մի քանի ամիս անց (2013 թ.) Windows 8.1 անվանումով հասանելի դարձավ օգտատերերին։

2014 թ. հոկտեմբերի 1-ին թողարկվել է Windows 10 (Windows 9 անվանումով տարբերակ չի պատրաստվել) օպերացիոն համակարգի տեխնիկական ցուցադրական տարբերակը։ Ընկերության նպատակն է օպերացիոն համակարգը հասանելի դարձնել անհատական համակարգիչների, պլանշետների, բջջային հեռախոսների համար։ Սա նշանակում է, որ ծրագրավորողները ստեղծելով ծրագիր համակարգչի համար, այլևս ստիպված չեն լինի ստեղծել նույն ծրագիրը այլ սարքերի համար։ Բոլոր սարքերը կստանան նույն ծրագիրը։ Windows 10 օպերացիոն համակարգում տեղ են գտել ընկերության բոլոր ժամանակների օպերացիոն համակարգերի լավագույն և սիրված ֆունկցիաներն ու դիզայնի մասնիկները, ինչպես օրինակ Start Menu-ն, որը այս տարբերակում առաջարկում է կատարել ընտրություն ավանդական և նոր տարբերակների միջև[4]։ 2015 թ. հուլիսի 29-ին թողարկվել է Windows 10-ի վերջնական տարբերակը։

Microsoft-ի վերջին օպերացիոն համակարգը Windows 11-ն է, որը ներկայացվել է 2021 թ. հունիսի 24-ին[5]։

Թողարկված տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Global Web Stats»։ W3Counter, Awio Web Services։ Սեպտեմբեր 2009։ Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 24–ին 
  2. «Operating System Market Share»։ Net Applications։ Հոկտեմբեր 2009։ Վերցված է 2009 Նոյեմբեր 5 
  3. «Top 5 Operating Systems on Oct 09»։ StatCounter։ Հոկտեմբեր 2009։ Վերցված է 2009 Նոյեմբեր 5 
  4. «Microsoft представила операционную систему Windows 10»։ BBC։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-02-ին 
  5. «Представлена Windows 11» (ռուսերեն)։ Вести.Ру։ 2021-06-24։ Արխիվացված է օրիգինալից 2021-10-05-ին։ Վերցված է 2021-10-05 

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]