Jump to content

Վերին մակարդակի դոմեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վերին մակարդակի դոմեն(TLD) դոմեններից մեկն է, որն ամենաբարձր մակարդակում է ինտերնետի հիերարխիկ դոմենային անվանումների համակարգում ՝ արմատական դոմենից հետո[1]:Վերին մակարդակի դոմենի անունները տեղադրվում են անունների տարածքի արմատային գոտում: Օրինակ www.example.com դոմենի անվանման մեջ վերին մակարդակի դոմեն է հանդիսանում .com–ը:Վերին մակարդակի դոմենների մեծ մասի կառավարման պատասխանատվությունը տրված է կոնկրետ կազմակերպությունների՝ ICANN-ի կողմից՝ բազմաշահառու ինտերնետային համայնքը, որը կառավարում է IANA կազմակերպության կողմից և պատասխանատու է DNS արմատային գոտու պահպանման համար:

Սկզբում վերին մակարդակի դոմենի տարածքը կազմակերպված էր երեք հիմնական խմբերով` երկրներ, կատեգորիաներ և կազմակերպություններ[2]: Լրացուցիչ ժամանակավոր խումբը բաղկացած էր միայն նախնական DNS դոմենից՝ .arpa[3], և նախատեսված էր անցումային նպատակներով՝ կայունացնելու դոմենային անունների համակարգը։

2015 թվականի դրությամբ IANA-ն նույնացնում է վերին մակարդակի դոմենների հետևյալ խմբերը՝[4]

  • Ենթակառուցվածքի վերին մակարդակի դոմեն(ARPA): Այս խումբը բաղկացած է մեկ դոմենից՝ հասցեների և երթուղավորման պարամետրերի տիրույթւց: Այն կառավարվում է IANA-ի կողմից Ինտերնետ ինժեներական աշխատանքային խմբի անունից,տարբեր նպատակներով։
  • Ընդհանուր վերին մակարդակի դոմեններ(gTLDs)։ Վերին մակարդակի դոմեններ երեք կամ ավելի նիշերով
  • Ընդհանուր սահմանափակված վերին մակարդակի դոմեններ(grTLDs)։Այս դոմենները կառավարվում են ICANN-ի կողմից հավատարմագրված պաշտոնական գրանցողների կողմից:
  • Հովանավորվող վերին մակարդակի դոմեններ(sTLD)։ Այս դոմենները առաջարկվում և հովանավորվում են մասնավոր գործակալությունների կամ կազմակերպությունների կողմից, որոնք սահմանում և կիրառում են կանոններ, որոնք սահմանափակում են վերին մակարդակի դոմենն օգտագործելու իրավունքը: Օգտագործումը հիմնված է համայնքի թեմայի հասկացությունների վրա. Այս դոմենները կառավարվում են ICANN-ի կողմից հավատարմագրված պաշտոնական գրանցողների կողմից:
  • Վերին մակարդակի դոմեններ երկրի կոդով(ccTLDs)՝ երկտառանի դոմեններ, որոնք ստեղծված են երկրների կամ տարածքների համար: Որոշ բացառություններով, ցանկացած տարածքային կոդ համընկնում է իր երկու տառանոց ISO 3166 հետ։
  • Երկրի կոդի միջազգայնացված վերին մակարդակի դոմեններ(IDN ccTLDs)։ Վերին մակարդակի դոմեններ ոչ լատինական նիշերի հավաքածուներով (օրինակ՝ արաբերեն, կիրիլիցա, հունարեն, եբրայերեն կամ չինարեն):
  • Փորձարկման վերին մակարդակի դոմեններ (tTLDs)։ Այս դոմենները ստեղծվել են .test գոտում՝ IDN-ի մշակման գործընթացում փորձարկման նպատակով, այս դոմենները բացակայում են արմատային գոտում:

Երկրները դոմենային անունների համակարգում նշվում են իրենց երկու տառային ISO ծածկագրով[5], սակայն կան բացառություններ (օրինակ՝ .uk): Հետևաբար, դոմենների այս խումբը սովորաբար կոչվում է երկրի կոդի վերին մակարդակի դոմեններ(ccTLD): 2009 թվականից ի վեր, ոչ լատինական գրագրությամբ երկրները կարող են դիմել միջազգայնացված երկրի կոդի վերին մակարդակի դոմենի անվան համար, որոնք հայտնվում են վերջնական օգտագործողի հավելվածներում իրենց մայրենի լեզվով կամ գրագրությամբ, բայց դոմենային անունների համակարգում օգտագործում են Punycode-ով թարգմանված ASCII դոմենային անունը:

Ընդհանուր վերին մակարդակի դոմենները (նախկինում՝ կատեգորիաներ) ի սկզբանե բաղկացած էին .gov, .edu, .com, .mil, .org և .net-ից: Հետագայում ավելացվեցին այլ ընդհանուր TLD-ներ, ինչպիսիք են .info-ն:

Արմատային գոտում գործող TLD-ների հեղինակավոր ցանկը հրապարակված է IANA-ի կայքում՝ https://www.iana.org/domains/root/db/:

Միջազգայնացված TLD-ներ երկրի կոդով

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրի կոդի միջազգայնացված վերին մակարդակի դոմենը(IDN ccTLD) վերին մակարդակի դոմեն է՝ հատուկ կոդավորված դոմենի անունով, որը ցուցադրվում է վերջնական օգտագործողի հավելվածում, օրինակ՝ վեբ բրաուզերում, այդ լեզվի բնօրինակ տառատեսակով կամ այբուբենով (օրինակ՝ արաբական այբուբենը) կամ ոչ այբբենական գրային համակարգ (օրինակ՝ չինական տառերը): IDN ccTLD-ները միջազգայնացված դոմենի անունների (IDN) համակարգի կիրառումն են վերին մակարդակի ինտերնետ դոմեններին, որոնք հատկացվել են երկրներին կամ անկախ աշխարհագրական տարածաշրջաններին:

ICANN-ը սկսեց ընդունել IDN ccTLD-ների հայտերը 2009 թվականի նոյեմբերին[6] և 2010 թվականի մայիսին հաստատեց առաջին գրանցումը Դոմենային Անունների Համակարգում: Առաջին հավաքածուն արաբական անվանումների խումբ էր Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների համար: Մինչև 2010թ. մայիսին 11–ին 21 երկրներ հայտեր էին ներկայացրել ICANN[6]:

Դոմենի ենթակառուցվածքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

.arpa դոմենը եղել է վերին մակարդակի առաջին ինտերնետային դոմենը։ Այն նախատեսված էր միայն ժամանակավորապես օգտագործելու համար՝ օգնելու ARPANET հոսթի անունները Դոմենային անվանումների համակարգին անցնելու համար: Այնուամենայնիվ, երբ այն սկսեց օգտագործվել հակադարձ DNS որոնումների համար, հետագայում այն հեռացնելը նպատակահարմար չէր, և այսօր այն օգտագործվում է բացառապես ինտերնետային ենթակառուցվածքի նպատակներով, ինչպիսիք են in-addr.arpa-ն IPv4-ի համար և ip6.arpa-ն հակադարձ DNS-ի IPv6 լուծման համար և e164.arpa՝ NAPTR DNS գրառումների վրա հիմնված հեռախոսահամարների համապատասխանեցման համար: Պատմական պատճառներով .arpa դոմենը երբեմն համարվում է ընդհանուր վերին մակարդակի դոմեն[7]:

Պահեստավորված դոմեններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոմենների մի շարք վերապահված են[8][9] Internet Engineering Task Force-ի կողմից որպես հատուկ նշանակության դոմենի անուններ՝ Request for Comments (RFC) 6761: Այս պրակտիկան ծագել է RFC 1597-ում՝ վերապահված հասցեների տեղաբաշխման համար 1994 թվականին, և վերապահված վերին մակարդակի դոմենները RFC 2606-ում 1999 թվականին։ RFC 6761-ը վերապահում է հետևյալ չորս վերին մակարդակի դոմենային անունները ,որպեսզի խուսափենք շփոթությունից և կոնֆլիկտների[10]։ Այս TLD-ների նման վերապահված օգտագործումը չպետք է տեղի ունենա արտադրական ցանցերում՝ օգտագործելով Դոմենների անվանումների համաշխարհային համակարգը։

  • .example – վերապահված է օրինակներում օգտագործելու համար
  • .invalid – վերապահված է անվավեր դոմենյաին անուններում օգտագործելու համար
  • .localhost –վերապահված է, որպեսզի խուսափենք կոնֆլիկտից, երբ localhost-ը օգտագործում են, որպես հոսթի անուն
  • .test –վերապահված է թեստերում օգտագործելու համար

RFC 6762-ը վերապահում է .local-ի օգտագործումը հարևանությամբ գտնվող հանգույցների անունների համար, որոնք կարող են լուծվել multicast DNS անունների թույլատրման արձանագրության միջոցով[11]:

RFC 7686-ը վերապահում է .onion-ի օգտագործումը Tor ծառայությունների անունները ինքնորոշման համար: Այս անունները կարող են թուլյատրվել միայն Tor հաճախորդի կողմից՝ օգտվողների անանունությունը պաշտպանելու համար երթուղիների օգտագործման շնորհիվ[12]:

ICANN-ը վերապահել է .internal դոմենը մասնավոր օգտագործման համար 2024 թվականի հուլիսի 29-ին[13]:

Պատմական դոմեններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1980-ականների վերջին InterNIC-ը ստեղծեց .nato դոմենը ՆԱՏՕ-ի կողմից օգտագործելու համար։Այն ժամանակ գոյություն ունեցող վերին մակարդակի դոմեններից ոչ մեկը պատշաճ կերպով չէր արտացոլում ՆԱՏՈ–ի կարգավիճակը որպես միջազգային կազմակերպություն: Այնուամենայնիվ, դրանից կարճ ժամանակ անց InterNIC-ը նաև ստեղծեց .int վերին մակարդակի դոմենը՝ ընդհանուր առմամբ միջազգային կազմակերպությունների կողմից օգտագործելու համար և համոզեց ՆԱՏՕ-ին օգտագործել nato.int երկրորդ մակարդակի դոմենը: ՆԱՏՕ-ի դոմենը, որն այլևս չի օգտագործվում, վերջնականապես հեռացվեց 1996 թվականի հուլիսին:

Այլ պատմական վերին մակարդակի դոմեններ .cs Չեխոսլովակիայի համար (այժմ օգտագործվում է .cz Չեխիայի համար և .sk՝ Սլովակիայի համար), .dd՝ Արևելյան Գերմանիայի համար (օգտագործվում է .de Գերմանիայի վերամիավորումից հետո), .yu՝ Հարավսլավիայի և Սերբիայի համար (այժմ օգտագործվում է .ba Բոսնիա և Հերցեգովինայի համար, . hr՝ Խորվաթիայի համար, .me՝ Չեռնոգորիայի համար, .mk՝ Հյուսիսային Մակեդոնիայի, .rs՝ Սերբիայի և .si՝ Սլովենիայի համար), .zr՝ Զաիրի համար (այժմ՝ .cd՝ Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության համար) և .an՝ Նիդեռլանդական Անտիլների համար ( այժմ .aw Արուբայի համար, .cw Կյուրասաոյի համար և .sx Սինտ Մարտենի համար): .su ԽՍՀՄ–ի համար, Ի հակադրություն, .su վերին մակարդակի դոմենն ակտիվ է մնում՝ չնայած Խորհրդային Միության փլուզմանը: Նայջել Ռոբերթսի նախագահության ներքո, ICANN-ի ccNSO-ն աշխատում է ISO 3166-ից հանված ccTLD-ները շրջանառությունից հեռացնելու վրա:

Առաջարկվող դոմեններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականի վերջին ICANN-ը քննարկեց և վերջապես ներկայացրեց[14] .aero, .biz, .coop, .info, .museum, .name և .pro վերին մկարդակի դոմենները: Կայքի սեփականատերերը պնդում էին, որ համանման վերին մակարդակի դոմեններ պետք է տրամադրվի մեծահասակների և պոռնոգրաֆիկ կայքերի համար՝ լուծելու անպարկեշտ բովանդակության վեճը ինտերնետում և ազատելու ԱՄՆ ծառայություններ մատուցողներին պատասխանատվությունից՝ համաձայն 1996 թվականի ԱՄՆ Հաղորդակցության պատշաճության մասին օրենքի: Առաջարկվեցին մի քանի տարբերակներ՝ ներառյալ xxx, սեռը և չափահասությունը[15]: .xxx վերին մակարդակի դոմենն ի վերջո գործարկվեց 2011 թվականին[16]։

Ավելի հին առաջարկը ներառում էր յոթ նոր gTLD-ներ՝ arts, firm, .info, nom, rec, .shop և .web[17]: Ավելի ուշ .biz, .info, .museum և .name դոմեննրեը գրավեցին այս հին առաջարկների մեծ մասը:

2008 թվականին Փարիզում ICANN-ի 32-րդ միջազգային հանրային հանդիպման ժամանակ ICANN-ը գործարկեց վերին մակարդակի դոմենների անվանման քաղաքականության նոր գործընթաց՝ «զգալի առաջ քայլ կատարվեց նոր ընդհանուր վերին մակարդակի դոմենների ներդրման գործում»[18]: Այս ծրագիրը ներառում էր բազմաթիվ նոր կամ արդեն առաջարկված դոմեններ, ինչպես նաև նոր կիրառման և իրականացման գործընթաց[19]։ Դիտորդները կարծում էին, որ նոր կանոնները կարող են հանգեցնել հարյուրավոր նոր gTLD-ների գրանցմանը[20]:

2012 թվականի հունիսի 13-ին ICANN-ը հայտարարեց վերին մակարդակի դոմենների համար մոտ 2000 դիմումների մասին, որոնք սկսեցին տեղադրվել 2013 թվականին [21][22] : Առաջին յոթը՝ bike, clothing, guru, holdings, plumbing, singles և ventures հրատարակվել են 2014 թվականին[23]:

Մերժված դոմեններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

ICANN-ը մերժել է մի քանի առաջարկվող դոմեններ, այդ թվում՝ .home և .corp՝ ներքին ցանցերում օգտագործվող gTLD-ների հետ հակասությունների պատճառով:

Հակամարտության հետաքննությունն անցկացվել է ICANN-ի խնդրանքով Interisle Consulting-ի կողմից։ Արդյունքում ստացված զեկույցը հայտնի դարձավ որպես անվանման բախման խնդիր[24], որն առաջին անգամ զեկուցվեց ICANN 47-ում[25]:

Դոմեններ առանց կետերի

[խմբագրել | խմբագրել կոդը]
.org[.]-ը DNS ծառի հանգույց է, նույնը, ինչ wikipedia.[org.] և en.[wikipedia.org.]: Որպես այդպիսին, այն ունի իր սեփական DNS գրառումները:

DNS կառուցվածքի պատճառով ծառի յուրաքանչյուր հանգույց ունի գրառումների իր հավաքածուն, և քանի որ վերին մակարդակի դոմենները DNS հանգույցներ են, նրանք ունեն իրենց սեփական գրառումները։ Օրինակ, հարցումը org դոմենին (օգտագործելով գործիքներ, ինչպիսիք են dig, host կամ nslookup) վերադարձնում է տեղեկատվություն իր անունների սերվերների մասին.

QUESTION
org. IN ANY
ANSWER
org. 21599 IN NS a0.org.afilias-nst.info.
org. 21599 IN NS a2.org.afilias-nst.info.
org. 21599 IN NS b0.org.afilias-nst.org.
org. 21599 IN NS b2.org.afilias-nst.org.
[…]

Առանց կետերի դոմենները վերին մակարդակի դոմեններ են, որոնք օգտվում են այս փաստից և օգտագործում են A, AAAA կամ MX DNS գրառումները՝ վեբ էջերը սպասարկելու կամ մուտքային էլ․փոստը ուղղակիորեն թույլատրելու վերին մակարդակի դոմենի համար, օրինակ՝ http://example/ կայքում տեղադրված վեբ էջը կամ էլ. հասցե user@example[26]։

ICANN-ը և IAB-ը դեմ են արտահայտվել այս պրակտիկային՝ այն դասակարգելով որպես անվտանգության ռիսկ[27]: ICANN-ի Անվտանգության և կայունության խորհրդատվական կոմիտեն (SSAC) լրացուցիչ նշում է, որ SMTP-ը «պահանջում է էլփոստի հասցեի առնվազն երկու պիտակ FQDN-ում», և, հետևաբար, էլփոստի սերվերները կհրաժարվեն այն նամակներից որոնց հասցեները առանց կետերի դոմեններ են[26]:

2013-ին ICANN-ը նաև հրապարակեց մի բանաձև, որն արգելում է gTLD-ներում առանց կետային դոմենների ստեղծումը[26]: Այնուամենայնիվ, ccTLD-ները հիմնականում գտնվում են իրենց համապատասխան երկրների իրավասության ներքո, և ոչ թե ICANN–ի: Այս առումով կան բազմաթիվ օրինակներ ccTLD-ներում առանց կետային դոմենների ստեղծման, չնայած ICANN-ի ակտիվ հակազդեցությանը:

2023 թվականի սեպտեմբերի համար

Anguilla's .ai, առցանց http://ai./ հասցեով (Արխիվացված 22 Հունվար 2023 archive.today)

Այն պարզապես ցուցադրում է ծանուցում այն ​​մասին, որ կայքը այլևս հրապարակային չէ:

Ուզբեկական դոմեն .uz, առցանց՝ https://uz./Արխիվացված 4 Սեպտեմբեր 2023 archive.today)

Սա https://cctld.uz/-ի հայելին է, թեև անվավեր վկայականով:

2023 թվականի սեպտեմբերի դրությամբ A կամ AAAA գրառումներով այլ ccTLD-ները ներառում են՝ .cm, .tk և .ws:

org-ի համար վերը նշվածի նման հարցում կարող է կատարվել ai-ի համար, որը ցույց կտա A և MX գրառումները այդ վերին մակարդակի համար համար.

QUESTION
ai. IN ANY
ANSWER
ai. 21599 IN A  209.59.119.34
ai. 21599 IN MX 10 mail.offshore.ai.
ai. 21599 IN NS anycastdns1-cz.nic.ai.
ai. 21599 IN NS anycastdns2-cz.nic.ai.
ai. 21599 IN NS pch.whois.ai.
[…]

Պատմականորեն, շատ այլ ccTLD-ներ ունեցել են A կամ AAAA գրառումներ: Համաձայն IETF-ի 2013 թվականի սեպտեմբերի 3-ի դրությամբ՝ դրանք են՝[28] .ac, .dk, .gg, .io, .je, .kh, .sh, .tm, .to և .vi:

Նոր վերին մակարդակի դոմեններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն ICANN-ի 2014 թվականի որոշման՝ նոր գրանցված վերին մակարդակ դոմենները պետք է օգտագործեն հետևյալ A, MX, TXT և SRV DNS գրառումները, որտեղ <TLD> նշանակում է գրանցված TLD, նվազագույնը 90 օրվա ընթացքում[29]։

<TLD>. 3600 IN MX  10      your-dns-needs-immediate-attention.<TLD>.
<TLD>. 3600 IN SRV 10 10 0 your-dns-needs-immediate-attention.<TLD>.
<TLD>. 3600 IN TXT         "Your DNS configuration needs immediate attention see https://icann.org/namecollision"
<TLD>. 3600 IN A           127.0.53.53

Այս պահանջը նախատեսված է խուսափելու դոմենային անունների բախումներից՝ նոր վերին մակարդակի դոմեններ գրանցելիս: Օրինակ, ծրագրավորողները կարող են օգտագործել հատուկ տեղական դոմեններ, ինչպիսիք են foo.bar-ը կամ test.dev-ը, որոնք կբախվեին gTLDs ստեղծելիս .bar-ը 2014-ին և .dev-ը 2019 թվականին : 2023 թվականի սեպտեմբերից այս հատուկ apex գրառումներով միակ վերին մակարդակի դոմենները դրանք .arab և .music–ն են:

Թեև սա ստեղծում է գագաթնակետային DNS գրառումներ, ինչպիսիք են A և MX, դրանք չեն որակվում որպես առանց կետերի դոմեններ, քանի որ այդ գրառումները կարիք չունեն ցույց տան իրական սերվերներին: Օրինակ՝ A գրառումը պարունակում է IP 127.0.53.53, loopback հասցե ,ընտրված որպես մնեմոնիկ՝ DNS-ի հետ կապված խնդիր ցույց տալու համար, քանի որ DNS-ն օգտագործում է պորտ 53–ը [30]:

Կեղծ դոմեններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կային մի քանի ցանցեր, ինչպիսիք են BITNET-ը, CSNET-ը և UUCP-ը, որոնք լայնորեն օգտագործվում էին համակարգչային մասնագետների և ակադեմիական օգտատերերի շրջանում, բայց ուղղակիորեն համատեղելի չէին ինտերնետի հետ և փոստը փոխանակում էին ինտերնետի հետ հատուկ փոստային հատուկ միջոցով: Այս ցանցերի հետ կապված հաղորդագրությունները հատկորոշվում էին .bitnet, .oz, .csnet կամ .uucp վերջածանցներով, սակայն այս դոմենները որպես վերին մակարդակի դմոեններ գոյություն չունեին հանրային ինտերնետ դոմենային անունների համակարգում:

Այս ցանցերի մեծ մասը վաղուց դադարել է գոյություն ունենալ, և չնայած UUCP-ն դեռ ակտիվորեն օգտագործվում է աշխարհի այն մասերում, որտեղ ինտերնետ ենթակառուցվածքը դեռ չի հասունացել, այն հետագայում ընդունել է ինտերնետ դոմենային անունների օգտագործումը, և կեղծ դոմեններն այժմ հիմնականում պահպանվել են որպես պատմական երևույթ։ Հատկանշական բացառություն է SWIFTNet Mail-ի ներդրումը 2007 թվականին, որն օգտագործում է կեղծ դոմենի swit [31]:

Նախկինում Tor անանունության ցանցն օգտագործում էր կեղծ վերին մակարդակի դոմեն՝ .onion ծառայությունների համար, որին կարելի է հասնել միայն Tor հաճախորդի միջոցով, քանի որ այն օգտագործում է Tor onion երթուղավորման արձանագրությունը՝ թաքնված ծառայությանը հասնելու համար՝ պաշտպանելու օգտատերերի անանունությունը: Այնուամենայնիվ, այս կեղծ դոմենը պաշտոնապես վերապահված է եղել 2015 թվականի հոկտեմբերին։ i2p-ն ապահովում է նմանատիպ թաքնված կեղծ դոմեն.i2p: Իսկ Namecoin-ն օգտագործում է կեղծ դոմեն.bit–ը:

Դոմեի օրինակ Տեսակ Հովանավոր հաստատություն
.arpa Ենթակառուցվածք Ինտերնետ ճարտարապետության խորհուրդը սահմանափակ է [32]
.blue Ընդհանուր Identity Digital Limited սահմանափակումների ենթակա չէ[33]
.ovh Ընդհանուր OVH SAS կառավարվում է AFNIC-ի կողմից, սահմանափակումներ չկան[34]
.name Սահմանափակ ընդհանուր VeriSign Information Services, Inc.; անսահմանափակ[35]
.ac Երկրի կոդ Համակարգչային ինտերնետ բյուրո, առանց սահմանափակումների[36]
.zw Երկրի կոդ Զիմբաբվեի փոստային և հեռահաղորդակցության կարգավորող մարմին; շահագործվում է TelOne Զիմբաբվեի կողմից; առանց սահմանափակումների[37]
.aero Հովանովար Ավիացիոն հեռահաղորդակցության միջազգային ընկերություն, առանց սահմանափակումների[38]
.ไทย Միջազգայնացված երկրի կոդ THNIC[39]


















Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Postel, Jon (March 1994). «Domain Name System Structure and Delegation». Request for Comments. Network Working Group. doi:10.17487/RFC1591. Վերցված է 7 February 2011-ին. «This memo provides some information on the structure of the names in the Domain Name System (DNS), specifically the top-level domain names; and on the administration of domains.»
  2. Postel, J.; Reynolds, J. (October 1984). «Domain Requirements». Request for Comments. Network Working Group. doi:10.17487/RFC0920. Վերցված է 7 February 2011-ին.
  3. Postel, J. (October 1984). «Domain Name System Implementation Schedule - Revised». Request for Comments. Network Working Group. doi:10.17487/RFC0921. Վերցված է 7 February 2011-ին. «This memo is a policy statement on the implementation of the Domain Style Naming System in the Internet. This memo is an update of RFC-881, and RFC-897. This is an official policy statement of the IAB and the DARPA.»
  4. «IANA root zone database». IANA.org. Internet Assigned Numbers Authority. Վերցված է 2015-11-10-ին.
  5. Codes for the Representation of Names of Countries, ISO-3166, International Organization for Standardization. (May 1981)
  6. 6,0 6,1 «ICANN Bringing the Languages of the World to the Global Internet» (Press release). Internet Corporation For Assigned Names and Numbers (ICANN). 30 October 2009. Վերցված է 30 October 2009-ին.
  7. «.ARPA Domain». www.iana.org. Վերցված է 2023-12-16-ին.
  8. «IANA-managed Reserved Domains». IANA. Վերցված է 4 March 2022-ին.
  9. «Special-Use Domain Names». IANA. Վերցված է 3 March 2022-ին.
  10. RFC 6761, Special-Use Domain Names, S. Cheshire, M. Krochmal, The Internet Society (February 2013)
  11. RFC 6762, Multicast DNS, S. Cheshire, M. Krochmal, The Internet Society (February 2013)
  12. RFC 7686, The ".onion" Special-Use Domain Name, J. Appelbaum, A. Muffett, The Internet Society (October 2015)
  13. Sharwood, Simon (8 August 2024). «ICANN reserves .internal for private use at the DNS level». The Register. Վերցված է 9 August 2024-ին.
  14. «InterNIC FAQs on New Top-Level Domains». Internic.net. 2002-09-25. Վերցված է 2013-03-28-ին.
  15. RFC 3675: .sex Considered Dangerous
  16. «What is top-level Domain | TLD meaning - Namecheap». namecheap.com. Վերցված է 2023-06-26-ին.
  17. «(historical) gTLD MoU». Արխիվացված է օրիգինալից 13 June 2008-ին.
  18. «32nd International Public ICANN Meeting». ICANN. 22 June 2008.
  19. «New gTLD Program». ICANN. 15 June 2009. Արխիվացված է օրիգինալից 17 June 2009-ին. Վերցված է 15 June 2009-ին.
  20. ICANN Board Approves Sweeping Overhaul of Top-level Domains, CircleID, 26 June 2008.
  21. «The Top 10 Proposed New Top Level Domains So Far». Վերցված է 12 June 2012-ին.
  22. «Reveal Day 13 June 2012 – New gTLD Applied-For Strings». Newgtlds.icann.org. Արխիվացված է օրիգինալից 15 June 2012-ին. Վերցված է 2013-03-28-ին.
  23. «What the new top-level domains from ICANN mean for you - Digital Trends». Digital Trends. 5 February 2014.
  24. «Name Collision». ICANN Wiki. Վերցված է 5 July 2021-ին.
  25. «ICANN 47». ICANN Wiki. Վերցված է 5 July 2021-ին.
  26. 26,0 26,1 26,2 «SSAC Report on Dotless Domains». ICANN. 24 August 2012. Վերցված է 14 August 2021-ին.
  27. «IAB Statement: Dotless Domains Considered Harmful». Internet Architecture Board. 2013. Վերցված է 14 August 2021-ին.
  28. Levine, John; Hoffman, Paul (December 2013). «Top-Level Domains That Are Already Dotless». Ietf Datatracker. Internet Engineering Task Force. Վերցված է 14 August 2021-ին.
  29. Atallah, Akram (4 August 2014). «Name Collision Occurrence Assessment». ICANN. Վերցված է 17 August 2021-ին.
  30. «Name Collision Resources & Information». ICANN. Վերցված է 17 August 2021-ին.
  31. «SWIFTNet Mail now available». SWIFT. 16 May 2007. Արխիվացված է օրիգինալից 29 June 2009-ին. Վերցված է 3 January 2010-ին.
  32. «Delegation Record for .ARPA». Internet Corporation for Assigned Names and Numbers. Վերցված է 10 November 2015-ին.
  33. «Delegation Record for .BLUE». Internet Corporation for Assigned Names and Numbers. Վերցված է 10 November 2015-ին.
  34. «Delegation Record for .OVH». Internet Corporation for Assigned Names and Numbers. Վերցված է 10 November 2015-ին.
  35. «Delegation Record for .NAME». Internet Corporation for Assigned Names and Numbers. Վերցված է 10 November 2015-ին.
  36. «Delegation Record for .AC». Internet Corporation for Assigned Names and Numbers. Վերցված է 10 November 2015-ին.
  37. «Delegation Record for .ZW». Internet Corporation for Assigned Names and Numbers. Վերցված է 10 November 2015-ին.
  38. «Delegation Record for .AERO». Internet Corporation for Assigned Names and Numbers. Վերցված է 10 November 2015-ին.
  39. «Delegation Record for .ไทย». Internet Corporation for Assigned Names and Numbers. Վերցված է 23 February 2017-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Addressing the World: National Identity and Internet Country Code Domains, edited by Erica Schlesinger Wass (Rowman & Littlefield, 2003, 0-7425-2810-3) examines connections between cultures and their ccTLDs.
  • Ruling the Root by Milton Mueller (MIT Press, 2001, 0-262-13412-8) discusses TLDs and domain name policy more generally.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]