Արմատական դոմեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Արմատական դոմեն (անգլ.՝ root domain), դոմենային անունների համակարգի ամենավերին մակարդակն է։ Համացանցի արմատական դոմենը (երբեմն անվանում են զրոյական մակարդակ) սպասարկվում է տարբեր երկրների դոմենային անունների համակարգերի արմատական սերվերների կողմից, որոնք տեղակայված են աշխարհով մեկ[1][2]։

Ինտերնետային DNS համակարգում արմատական դոմենը նշանակվում է դատարկ անունով (այսինքն` ոչ մի նիշ չպարունակող)։ Դոմենային անուն գրելիս յուրաքանչյուր դոմեն բաժանվում է կետերով. անվան վերջում նույնպես կարող է կետ լինել, որը բաժանում է արմատական դոմենի դատարկ անունը։ Եթե ​​այս կետը առկա է (օրինակ՝ «www.example.com.»), ապա դոմենի անունը համարվում է լրիվ (բացարձակ)[3]։ Եթե ​​անվան վերջում կետ չկա («www.example» կամ «www.example.com»), ապա անունը համարվում է հարաբերական։

Յուրաքանչյուր ինտերնետային հավելված պետք է ճիշտ կարգավորի ավարտող կետը, այնուամենայնիվ, ծրագրերի մեծ մասը թույլ է տալիս մուտքագրել դոմենի անունը առանց վերջին կետի։ Նման անունների մշակումը կախված է իրացումից։ Ամենապարզ դեպքում (եթե, օրինակ, տվյալ հավելվածի համատեքստում անհնար է որոշել, թե որ բազային դոմենին է տրված հասցեն), հասցեին կավելանա ավարտող կետը, և այն կմեկնաբանվի որպես բացարձակ։ Որոշ դեպքերում, լրիվ դոմենային անուն ստանալու համար, ծրագրային ապահովումը (կամ հավելված կամ օպերացիոն համակարգ) կարող է հարաբերական անվանը կցել լռելյայն դոմեն, որը որոշվում է համակարգչի դոմենի անունով կամ կարող է առաջադրված լինել պարամետրերում։ Երբեմն պարամետրերում կարող են նշված լինել մի քանի այդպիսի դոմեններ, որոնք հերթով ստուգվում են, մինչև որ գտնվի DNS-ում գոյություն ունեցող անունը։ Այս մոտեցումը կարող է հանգեցնել բազմանշանակության, որը, սակայն, հեշտությամբ կարելի է լուծել լրիվ դոմենի անունը նշելով (վերջում դրված կետով)[4]։

Դոմենային անունների համարակալման կարգը հաճախ շփոթում են, և վերին մակարդակի դոմենները կոչում են զրոյական։ Իրականում, զրոյական մակարդակի տիրույթը «.»-ն է (կետ), և դոմենների մակարդակների համարակալման ճիշտ հերթականությունը հետևյալն է.

  1. . (կետ) — դոմենի զրոյական մակարդակ
  2. .org — առաջին մակարդակի դոմեն, ինչպես նաև վերին մակարդակի դոմեն կամ գոտի
  3. wikipedia.org — երկրորդ մակարդակի դոմեն
  4. hy.wikipedia.org — երրորդ մակարդակի դոմեն

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «There are not 13 root servers»։ www.icann.org (անգլերեն)։ Վերցված է 2018-01-18 
  2. «DNS root servers in the world « stupid.domain.name»։ stupid.domain.name (en-US)։ Վերցված է 2018-01-18 
  3. «Root Servers»։ IANA։ Վերցված է January 17, 2020 
  4. «SANS Institute InfoSec Reading Room»։ SANS։ Վերցված է March 17, 2014