Կայքէջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow.png  Տե՛ս նաև Կայք 

Կայքէջը Համաշխարհային սարդոստայնի աղբյուր է, որը նախատեսված է վեբ դիտարկիչի միջոցով այցելուներին հասանելի լինելու համար։ Այն ունի վեբ հասցե։ Տեխնիկապես, կայքէջը հաճախ կազմված է HTML (Hypertext Markup Language) կամ XHTML փաստաթղթից և նկարներից։ Սակայն էջը կարող է պարունակել ցանկացած տեսակի աղբյուրներ՝ տեքստային, տեսային, ձայնային, ծրագրային։

Էջի հարցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցանկացած կայքէջ կարելի է մուտք գործել պարզապես վեբ դիտարկիչում գրելով կայքէջի հասցեն, կամ էլ մեկ այլ էջում տեղադրված հղման միջոցով։ Կիրառվող դիտարկիչներից շատերը համակարգչի էկրանին՝ պատուհանի մեջ, բացում են կայքէջը և հնարավորություն են տալիս այն տպելու։ HTML լեզուն, որը շատ կայքէջերի հիմնական ծրագրավորման լեզուն է, ստեղծված է տարբեր սարքերի՝ ցանկացած չափի էկրան, տեքստային տերմինալ, տպիչ, ձայնարկիչ և այլնի վրա էջերը հասանելի դարձնելու համար։ Հետևաբար Էջ տերմինը հիմնականում նվազական է։

Տեխնիկական հիմքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեխնիկապես, կայքէջը բաղկացած է Համաշխարհային Սարդոստայնի մեկ կամ մի քանի աղբյուրներից։ Հիմնական աղբյուրը ընդհանրապես HTML համակարգչային լեզվով գրված փաստաթուղթ է։ Այն թույլ է տալիս որպեսզի էջը իր մեջ պարունակի տեքստեր, վեբ հասցեներ և այլ աղբյուրներ, ինչպես նաև նկարներ, անիմացիաներ, ձայնային նիշքեր և փաստաթղթեր։ Այն հնարավորություն է տալիս ցանկացած այլ վեբ սերվերից աղբյուրներ տեղադրել որևէ էջ։ Հաճախ տեղադրվող աղբյուրը հասանելի չէ, և էջը պետք է բացել առանց լրիվ բեռնավորման։

Տեղադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

HTML լեզուն վեբ դիտարկչին հնարավորություն է տալիս յուրաքանչյուր էջի պարունակություն հարմարեցնել օգտագործողի պայմաններին՝ պատուհանի չափը, ունեցած տառատեսակը, այցելուի նախընտրությունները։ Այս պայմանները զգալիորեն տարբերվում են՝ կախված, թե ինչով է դիտվում կայքէջը՝ անհատական համակարգչով, թե բջջային հեռախոսով։ Փոփոխվող դիզայն է անվանվում դիզայնի այն միջոցը, որը թույլ են տալիս էջերին հարմարվել հարցվող պայմաններին։ Կայուն դիզայն է անվանվում այն միջոցը, որը ստույգ չափ է պահանջում էջի յուրաքանչյուր մասնիկի համար և բացվում է միայն ստույգ չափի և ձևի պատուհանում։ Կան նման տեսակի տարբեր դիզայններ, որոնք անընթեռնելի են դարձնում նյութը։

Էջերի տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեբ կայքի գլխավոր էջը կամ սկիզբը կայքի սկզբնական հասցեին համապատասխանող էջն է։ Այն առաջին բացվող էջն է՝ այցելուի՝ դիտարկիչում կայքի հասցեն նշելուց հետո։