Վեներան և Մարսը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Վեներան և Մարսը
Paolo Veronese - Mars and Venus United by Love - Google Art Project.jpg
տեսակգեղանկար
նկարիչՊաոլո Վերոնեզե
տարի1570
բարձրություն205,7 սանտիմետր[1]
լայնություն161 սանտիմետր[1]
ուղղությունմաներիզմ
ժանրդիցաբանական գեղանկարչություն
նյություղաներկ և կտավ
գտնվում էՄետրոպոլիտեն թանգարան[2]
հավաքածուՄետրոպոլիտեն թանգարան[3]
սեփականատերՌուդոլֆ II, Matthias, Holy Roman Emperor?, Ֆերդինանդ II, Ֆերդինանդ III, Քրիստինա, Դեչիո Ացցոլինո, Livio Odescalchi?, Philippe, Duke of Orléans, Regent of France?, Louis Philippe II, Duke of Orléans?, Édouard de Walckiers?, François Louis Jean-Joseph de Laborde de Méréville?, Francis Egerton, 3rd Duke of Bridgewater?, Frederick Howard, 5th Earl of Carlisle?, George Leveson-Gower, 1st Duke of Sutherland? և Ivor Guest, 1st Baron Wimborne?
մակագրությունPAVLVS VERONENSIS F
https://www.wga.hu/html/v/veronese/10/1allego2.html կայք
Ծանոթագրություններ
Commons-logo.svg Mars and Venus United by Love (Veronese) Վիքիպահեստում

«Վեներան և Մարսը միավորված են Էրոսով» (իտալ.՝ Venere e Marte uniti da Amore), վերածննդի դարաշրջանի իտալացի նկարիչ Պաոլո Վերոնեզեի կտավ, նկարել է 1570-ական թվականներին՝ կտավի վրա՝ յուղով։ Չափերը կազմում է 205,7-ից 161 սմ։ Այժմ նկարը պահվում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում (ԱՄՆ

Նկարը գրվել է Սուրբ Հռոմեական կայսրության Ռուդոլֆ II կայսերի պատվերով և եղել է նկարչի պատվիրված երեք դիցաբանական և սիրային աշխատանքներից մեկը։ Մյուս երկուսը այժմ պահվում են Նյու Յորքի Ֆրիկի հավաքածույում. «Առաքինության այլաբանություն և արատ» ինչպես նաև «Իմաստության և ուժի այլաբանություն»[4]։ Մետրոպոլիտեն-թանգարանի Վերոնեզեի նկարը նվիրված է հռոմեական սիրո աստվածուհի՝ Վեներային և ռազմի Աստված՝ Մարսի ռոմանտիկ հարաբերություններին, նկարագրված՝ Օվիդիուսի «Մետամորֆազներում»։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկու սիրահարների հանդիպումը տեղի է ունենում հովվերգական, խաղաղարար մթնոլորտում։ Ձախ կողմում կանգնած է մերկ աստվածուհին, որը ձախ ձեռքով գրկում է իր առջև զենք ու զրահով նստած Մարսի մեջքը։ Վեներայի աջ ձեռքը հենված է կրծքի վրա, որից կաթ է հոսում, ինչն ընդգծում է նրա կանացիությունը։ Աջ կողմում գտնվում է պատերազմի աստվածի մարտական ձին, որը ընտելացվում է էրոսներից մեկով։ Նրա ուրվագիծը հիմնված է անտիկ հեծյալ հուշարձանների մոդելների վրա։ Կենդանու ընդգծված մկանները արտահայտում են նրա ուժը, իսկ թեքված գլուխը և հանգիստ աչքերը մեղմացնում են նրա կերպարը։ Երկու փոքրիկները ծառայում են որպես բանալի՝ աշխատանքը հասկանալու համար։ Ձին զարդարող առաջին նորածինը խորհրդանշում է հնազանդությունը Մարս աստծո սիրային ցանկություններին[5]։ Երկրորդ փոքրիկը, որը կապկպում է Վեներայի ոտքը, խորհրդանշում է հավերժական սիրո և ներդաշնակության սիրահարների միությունը խաղաղ ժամանակներում։ Վեներայի կրծքի կաթը խորհրդանշում է աշխարհի հարստությունը, որը մարդկության համար աղբյուր է[6]։ Նկարչի ստորագրությունը կարելի է գտնել քարե հիմքի վրա. «PAVLUS VERONENSIS F»։

Մեկնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերոնեզեն պահպանել է կոմպոզիցիայի հավասարակշռությունը։ Յուրաքանչյուր կերպար ունի իր սեփական տարածքը, որը չի խախտվել պատահական տարրերով։ Նկարիչը նկարի վրա աշխատելիս բազմիցս վերաներկել է կտավը։ «Art Criticism from a Laboratory» գրքում Ալան Բերոուսի կողմից նկարագրված ռենտգեն հետազոտությունը ցույց է տվել, որ Վեներայի մարմնի գտնվելու վայրը այլ է եղել և այն հավանաբար ծածկված է եղել ներքևից ձգվող զարդարանքով։ Անմեղ քերովբենը սկզբնական տարբերակում չի եղել։ Անհասկանալի է, թե ինչու է Վերոնեզեն այդ փոփոխությունները կատարել։ Վեներան կատարել էր բոլորովին այլ տոնով, ավելի քան՝ կեղծ բարեպաշտության, իսկ էրոսների բացակայությունը բեմին հաղորդել Է երկու սիրահարների հանդիպման ավելի ցածր էրոտիկ իմաստ։ Նկարչի կատարած փոքր փոփոխություններն աշխատանքին հոգևորության և մաքրության նոր չափ են հաղորդել։

Պրովենանս[խմբագրել | խմբագրել կոդը]

1621 թվականին կազմվել է Ռուդոլֆ II-ի Պրահայի Գրադի հավաքածու ստեղծագործությունների կատալոգ։ Դարերի ընթացքում նկարը բազմիցս փոխել է սեփականատերերին՝ տեղաշարժվելով ամբողջ Եվրոպայում։ Նա գտնվել է Գաբսբուրգի Ֆերդինանդ III-ի տիրապետության տակ, իսկ 1648 թվականին շվեդների Պրահա ներխուժումից հետո հայտնվել է Շվեդիայի թագուհի Քրիստինայի հավաքածուի մեջ, որը նրան իր հետ տարել է հռոմեական աքսոր։ Այնուհետև, կտավն անցել է Վերմեսկալկայի ընտանիքին պատկանող սեփականությանը, իսկ հետո հայտնվել է Փարիզի Հայտնի Օռլեանյան հավաքածուում։ 1792 թվականին Վերոնեզեի կտավը դարձել է Էդուարդ դե Վալկյեի հավաքածուի մի մասը Բրյուսելում, սակայն 1798 թվականին վերադարձել է Փարիզ, իսկ հետո մեկնել Լոնդոն։ Անգլիական մի քանի սեփականատերերի փոփոխությունից հետո 1910 թվականին աշխատանքը վաճառվել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.metmuseum.org/art/collection/search/437891
  2. http://www.metmuseum.org/collection/the-collection-online/search/437891
  3. http://www.metmuseum.org/art/collection/search#!/search?showOnly=highlights
  4. «Paolo Veronese (Paolo Caliari) | Mars and Venus United by Love | The Met»։ The Metropolitan Museum of Art, i.e. The Met Museum։ Վերցված է 2017-06-26 
  5. Allan Burroughs, Alan Criticism from a Laboratory, Little Brown, Boston 1938, s.93-94, za. H. Rachlin
  6. H. Rachlin Skandale, wandale i niezwykłe opowieści o wielkich dziełach sztuki s.55