Jump to content

Վալտեր Ֆրիդրիխ Հերման Նեռնստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վալտեր Ֆրիդրիխ Հերման Նեռնստ
Walther Hermann Nernst
Ծնվել էհունիսի 25, 1864(1864-06-25)[1][2][3][…]
Վամբժեզնո, Landkreis Graudenz, Մարիենվերդեր, Պրուսիա նահանգ, Պրուսիայի թագավորություն[4]
Մահացել էնոյեմբերի 18, 1941(1941-11-18)[2][3][5][…] (77 տարեկան)
Բադ Մուսկաու, Գյորլից, Սաքսոնիա, Գերմանական ռայխ[6]
ԳերեզմանԳյոտինգենի քաղաքի գերեզմանատուն[7]
Քաղաքացիություն Պրուսիայի թագավորություն և  Վայմարյան Հանրապետություն
Մասնագիտությունքիմիկոս, ֆիզիկոս և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Գյոթինգենի համալսարան, HU Berlin և Ֆիզիկական և տեխնիկական դաշնային գերատեսչություն
Գործունեության ոլորտֆիզիկական քիմիա
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Լեոպոլդինա, Բավարիական գիտությունների ակադեմիա, Գյոթինգենի Գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա[8], Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Հունգարիայի գիտությունների ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա և Թուրինի գիտությունների ակադեմիա[6]
Ալմա մատերՑյուրիխի համալսարան, Գրացի համալսարան, HU Berlin, JMU (1887) և Լայպցիգի համալսարան
Գիտական աստիճանդոկտորի աստիճան[4] (1887) և հաբիլիտացիա (1889)
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[1][9][10]
Գիտական ղեկավարՖրիդրիխ Կոլրաուշ և Լյուդվիգ Բոլցման[11]
Եղել է գիտական ղեկավարՖրենսիս Սայմոն, Կառլ Ֆրիդրիխ Բոնհեֆեր[11], Արնոլդ Էուկեն, Ֆրից Լանգե, Ռոբերտ ֆոն Լիբեն, Իրվինգ Լանգմյուր[11], Ուիլյամ Դուեյն, Մաքս Սփեթեր, Կուրտ Վոլֆ[12], Հանս Շիմանկ[11], Հերման Շոտկի[11], Ջոն Էգերթ[11], Ֆրիդրիխ Դոլեզալեկ[11], Ֆրեդերիկ Լինդեման, 1-ին վիկոնտ Չերուել[11] և Emil Abel?
Հայտնի աշակերտներՌիխարդ Աբերգ, Իրվինգ Լանգմյուր և Ֆրենսիս Սայմոն
Պարգևներ
Ամուսին(ներ)Էմմա Լոմայեր
Կայքnernst.de(գերմ.)
 Walther Nernst Վիքիպահեստում

Վալտեր Ֆրիդրիխ Հերման Նեռնստ (գերմ.՝ Walther Hermann Nernst, հունիսի 25, 1864(1864-06-25)[1][2][3][…], Վամբժեզնո, Landkreis Graudenz, Մարիենվերդեր, Պրուսիա նահանգ, Պրուսիայի թագավորություն[4] - նոյեմբերի 18, 1941(1941-11-18)[2][3][5][…], Բադ Մուսկաու, Գյորլից, Սաքսոնիա, Գերմանական ռայխ[6]), գերմանացի ֆիզիկոս և ֆիզիկաքիմիկոս, արդի ֆիզիկական քիմիայի հիմնադիրներից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1883-1887 թվականներին սովորել է Ցյուրիխի, Բեռլինի, Գրացի և Վյուրցբուրգի համալսարաններում։ 1891 թվականից Գյոթինգենի համալսարանի պրոֆեսոր․ այդտեղ էլ 1896 թվականին հիմնել է ֆիգիկաքիմիական ինստիտուտ։ 1902-1933 թվականներին՝ Բեռլինի համալսարանի պրոֆեսոր և նույն համալսարանի քիմիայի ինստիտուտի (1905-1922 թվականներ) և ֆիզիկայի ինստիտուտի (1924-1933) տնօրեն։ Ձևակերպել է (1906 թվական) թերմոդինամիկայի երրորդ սկզբունքը (Նեռնստի թեորեմ), հայտնաբերել (1886 թվական) ջերմամագնիսական երևույթներից մեկը (Նեռնստ-Էտինգսհաուզենի երևույթ1890 թվականին հայտնագործել է երկու չխառնվող լուծիչների միջև լուծվող նյութի բաշխման օրենքը, որը կոչվել է իր անունով։ 1894 թվականին ցույց է տվել, որ լուծիչի դիսոցող ունակությունը մեծանում է դիէլեկտրիկ թափանցելիության աճին զուգընթաց և հայտնաբերել էլեկտրաստրիկցիայի երևույթը։ Մշակել է (1904 թվական) հետերոգեն քիմիական ռեակցիաների դիֆուզիոն տեսությունը։ Հեղինակ է տեսական քիմիայի դասագրքի, որը 15 հրատարակություն է ունեցել և թարգմանվել ռուսերեն ու այլ լեզուներով։ Հրատարակել է նաև կոսմոլոգիային և տիեզերքի ֆիզիկական նկարագրությանը վերաբերող մի քանի աշխատանքներ։ Եղել է շատ երկրների ԳԱ, այդ թվում նաև ԽՍՀՄ ԳԱ արտասահմանյան պատվավոր անդամ (1927 թվական)։ Նոբելյան մրցանակ (1920 թվական)։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Յու. Ի.Սոլովյով, Ֆիզիկաքիմիայի պատմությունից (Նեռնստը և իր աշխատանքները), 1961

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալտեր Ֆրիդրիխ Հերման Նեռնստ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 237