Նեռնստ-Էտինգսհաուզենի երևույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նկարում պատկերված են Նեռնստը, Ստրենձը, Արհենիուսը, Հեյքը(Նստած ձախից), Օլինգերը, Էտինգսհաուզենը, Բոլցմանը, Կլեմենսիկը, Հաուզմենիգերը

Նեռնստի-Էտինգսհաուզենի երևույթ, մետաղներում և կիսահաղորդիչներում էլեկտրական դաշտի առաջացման երևույթը՝ ջերմաստիճանի գրադիենտի և դրան ուղղահայաց արտաքին մագնիսական դաշտի առկայության դեպքում։ Ջերմամագնիսական երևույթներից է․ 1886 թվականին հայտնաբերել են Վ․ Նեռնստը և Ա․ էտինգսհաուզենը (A․ Ettingshausen)։ Տարբերում են երկայնական երևույթ՝ ջերմաէլեկտրաշարժ ուժի փոփոխությունը ջերմաստիճանի գրադիենտին ուղղահայաց մագնիսական դաշտի ազդեցությամբ, և լայնական երևույթ՝ ԷլՇՈՒ-ի առաջացումը մագնիսական դաշտին և ջերմաստիճանի գրադիենտին ուղղահայաց ուղղությամբ (վերջինս հաճախ կոչվում է Նեռնստի երևույթ)։ Նեռնստի-Էտինգսհաուզենի երևույթի հետազոտությամբ կարելի է տեղեկություն ստանալ հոսանքակիրների շարժունության և ռելաքսացիայի ժամանակի մասին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 238 CC-BY-SA-icon-80x15.png