Ստեֆան Բանախ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստեֆան Բանախ
լեհ.՝ Stefan Banach
Ծնվել էմարտի 30, 1892(1892-03-30)[1][2][3][…]
Կրակով, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4]
Մահացել էօգոստոսի 31, 1945(1945-08-31)[4][5][1][…] (53 տարեկան)
Լվով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[4][6]
բնական մահով[7]
ԳերեզմանԼիչակիվ գերեզմանատուն[8]
Բնակության վայր(եր)Լվով
Քաղաքացիություն Ավստրո-Հունգարիա,  Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն,  Ուկրաինական ԽՍՀ,  Ռայխսկոմիսարիատ Ուկրաինա և  Ուկրաինական ԽՍՀ
Մասնագիտությունմաթեմատիկոս և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Լվովի համալսարան[1] և «Լվովի պոլիտեխնիկա» ազգային համալսարան[1]
Գործունեության ոլորտմաթեմատիկա և ֆունկցիոնալ վերլուծություն
ԱնդամակցությունԼեհաստանի գիտելիքների ակադեմիա, Լվովի գիտական ընկերություն, Polish Mathematical Society?, Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիա և Warsaw Scientific Society?[9]
Ալմա մատերIV Liceum i Gimnazjum im. Henryka Sienkiewicza w Krakowie? (1910), «Լվովի պոլիտեխնիկա» ազգային համալսարան (1913)[1], Կրակովի համալսարան (1920)[1], Լվովի համալսարան[10] և Bartłomiej Nowodworski High School?
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր (1920)
Տիրապետում է լեզուներինլեհերեն[5][11] և ֆրանսերեն
Գիտական ղեկավարՀուգո Շտայնհաուս և Կազիմերզ Տվարդովսկի[12]
Եղել է գիտական ղեկավարՍտանիսլավ Մազուր[13]
Հայտնի աշակերտներMarceli Stark?[1], Josef Schreier? և Ստանիսլավ Ուլամ
Պարգևներ
Սպիտակ Արծվի շքանշան
Ամուսին(ներ)Łucja Braus?[1]
Քաղվածքներ Վիքիքաղվածքում
 Stefan Banach Վիքիպահեստում

Ստեֆան Բանախ (լեհ.՝ Stefan Banach, մարտի 30, 1892(1892-03-30)[1][2][3][…], Կրակով, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4] - օգոստոսի 31, 1945(1945-08-31)[4][5][1][…], Լվով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[4][6]), լեհ ականավոր մաթեմատիկոս, Յան Կազիմիրի համալսարանի պրոֆեսոր (1924), Լվովի համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետի դեկան (1939)։

Եղել է Լեհաստանի գիտությունների ակադեմիայի անդամ, ժամանակակից ֆունկցիոնալ վերլուծության ու Լվովի մաթեմատիկական դպրոցի հիմնադիրներից մեկն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեֆան Բանախի արձանը Կրակովում

Ստեֆան Բանախը ծնվել է 1892 թվականին Ստեֆան Գրեչեկի ու Կատաժնա Բանախի ընտանիքում, որոնք եղել են հարավլեհական Պոդհալե գավառից։ Հայրը եղել է շարքային և ամուսնանալու իրավունք չի ունեցել, իսկ մայրը եղել է չափազանց աղքատ, որպեսզի կարողանա պահել երեխային, այդ պատճառով էլ իր մանկության վաղ տարիները Բանախն անցկացրել է մորական տատի մոտ։

Կրակովյան 4-րդ գիմնազիայում սովորելուց հետո (1902-1910) ընդունվել է Լվովի պոլիտեխնիկական դպրոցի ինժեներիայի ֆակուլտետ ցամաքային ճանապարհային ինժեներիա մասնագիտացմամբ, որտեղ ավարտել է ուսումնական չորրորդ տարին (1913-1914)։

1920-1922 թվականներին Լվովի պոլիտեխնիական համալսարանում մաթեմատիկայի ամբիոնում որպես օգնական աշխատել է պրոֆեսոր Անտոնի Լոմնիցկու մոտ։ Հրատարակել է մի շարք գիտական աշխատություններ։ 1920 թվականին պաշտպանել է ատենախոսություն և ստացել փիլիսոփայության դոկոտորի կոչում։ 1922 թվականից զբաղեցրել է պրոֆեսորի և մաթեմատիկայի ամբիոնի ղեկավարի պաշտոն, իսկ 1927 թվականից դարձել է Լվովի համալսարանի առանձին ամբիոնի վարիչ։ 1924 թվականին ընտրվել է Գիտության լեհական ակադեմիայի թղթակից-անդամ։

1939 թվականի մարտից մինչև կյանքի վերջը (1945) նախագահել է Լեհական մաթեմատիկական ընկերությունը, եղել է Գիտության լեհական ակադեմիայի դափնեկիր (1939)։ 1939 թվականին, երբ Արևմտյան Ուկրաինան միացել է ԽՍՀՄ-ին, զբաղեցրել է Լվովի համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետի դեկանի պաշտոնը և միաժամանակ ղեկավար պաշտոն զբաղեցրել ՈւԽՍՀ-ի Գիտությունների ակադեմիայի մաթեմատիկայի ինստիտուտում։ Որոշ ժամանակ նա համատեղության կարգով ղեկավարել է նաև Լվովի պոլիտեխնիկական ինստիտուտի տեսական մեխանիկայի ֆակուլտետը։ 1940 թվականին ընտրվել է Լվովի քաղաքային խորհրդի անդամ։

Ստեֆան Բանախի և լեհ մեկ այլ մաթեմատիկոս Օտտո Նիկոդիմի արձանը Կրակովում

2017 թվականին, երբ պատրաստվում էին նշելու Ստեֆան Բանախի 125-ամյակը և մանրամասն ուսումնասիրում էին արխիվները, պարզվել է, որ Բանախը, չնայած խորհրդային շրջանի աղբյուրների փաստարկումների, չի հանդիսացել ՈւԽՍՀ ԳԱ թղթակից-անդամ[14]։

Գերմանական բռնազավթման տարիներին Լվովի համալսարանը փակվել է, իսկ Բանախը հայտնվել է բանտում, սակայն կարճ ժամանակ անց դուրս է եկել և կարողացել է աշխատանքի անցնել գիտահետազոտական ինստիտուտում պրոֆեսոր Ռուդոլֆ Վայգլի ղեկավարությամբ. այնտեղ փորձում էին տիֆի դեմ պատվաստանյութ ստանալ։ Սա այն քիչ հնարավորություններից մեկն էր, որի շնորհիվ Բանախը կարող էր աշխատել օկուպացված Լվովում։ Բանախի հետ այդ նախագծի շուրջ աշխատում էին լեհական մտավորականության այլ ներկայացուցիչներ ևս։

Լվովի ազատագրումից հետո Բանախը կրկին գլխավորել է Լվովի համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետը և օգնել այն վերականգնելուն` այդ ընթացքում նաև դիտարկելով Կրակով մեկնելու տարբերակը, որտեղ նրան առաջարկում էին գլխավորել Յագելոնի համալսարանի համապատասխան ֆակուլտետը։ Նրա թեկնածությունը նաև շոշափվել է Լեհաստանի կրթության նախարարի պաշտոնի համար, սակայն հիվանդությունը (թոքերի քաղցկեղ), որ նրա մոտ ախտորոշվել էր հունվարին, և մահն օգոստոսին կիսատ են թողել գիտնականի նպատակների իրագործումը։

Ստեֆան Բանախը մահացել է 1945 թվականի օգոստոսի 31-ին, թաղված է Լիչակովի գերեզմանատանը։

1946 թվականին Բանախի անունով է անվանակոչվել Լվովի փողոցներից մեկը։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանախն ապացուցել է բաց արտապատկերման թեորեմը։ Առաջ է քաշել վարկած (Բանախի վարկած). ցանկացած սեպարաբել բանախյան տարածություն ունի հաշվելի բազիս[15]։

Բանախը մաթեմատիկոսների մասին ասել է.

Մաթեմատիկոսը նա է, որ կարողանում է համաբանություններ գտնել տարբեր պնդումների միջև, իսկ լավագույն մաթեմատիկոսը նա է, որ սահմանում է ապացույցների համաբանություն։ Առավել ուժեղ մաթեմատիկոսը նա է, որ սահմանում է համաբանությունների ապացույցները, իսկ ամենից ուժեղ մաթեմատիկոսը նկատում է տեսությունների համաբանությունը, բայց կարելի է պատկերացնել նաև այն, թե ով է տեսնում համաբանությունների մեջ եղած համաբանությունները։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեֆան Բանախի գերեզմանը Լվովի Լիչակովի գերեզմանատանը
  • Լեհական մաթեմատիկական ընկերությունը սահմանել է Բանախի մրցանակ (1946), նրա անունով են կոչվել բազմաթիվ քաղաքների փողոցներ։
  • 1972 թվականին Մաթեմատիկայի ինստիտուտին կից ստեղծվել է Ստեֆան Բանախի անվան միջազգային մաթեմատիկական կենտրոնը։
  • 1992 թվականին Բանախի հարյուրամյակի կապակցությամբ սահմանվել է Ստեֆան Բանախի շքանշան, որը տրվում է մաթեմատիկական գիտություններում ունեցած առանձնահատուկ ներդրումների համար[16]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Rachunek różniczkowy i całkowy (tom 1), wyd. Zakład Narodowy im. Ossolińskich, Lwów, 1929, s. 294 (լեհ.)
  • Rachunek różniczkowy i całkowy (tom 2), wyd. Książnica-Atlas, Lwów-Warszawa, 1930, s. 248 (լեհ.)
  • Teoria operacji. Tom I: Operacje liniowe, wyd. Kasy im. Mianowskiego Instytutu Popierania Nauki, Warszawa, 1931, s. VIII + 236 (լեհ.)
  • Théorie des opérations linéaires, Warszawa, 1932 (ֆր.)
  • Banach S. Mechanika. — Warszawa-Lwów-Wilno, 1938. (լեհ.)
  • Banach S. Mechanics. — Warszawa-Wrocław, 1951. (անգլ.)
  • Banach S. Wstęp do teorii funkcji rzeczywistych. — Warszawa-Wrocław, 1951. (լեհ.)
  • Banach S. Œuvres. — Warszawa: PWN, 1967. — Т. 1.
  • Banach S. Œuvres. — Warszawa: PWN, 1979. — Т. 2.
  • Банах С. Дифференциальное и интегральное исчисление = Rachunek różniczkowy i całkowy / Перевод с польского и редакция С.И. Зуховицкого. — Издание 2-е, исправленное и дополненное. — М.: Наука, 1966. — 437 с.(չաշխատող հղում)
  • Банах С. Курс функціонального аналізу (лінійні операції). — К.: Радянська школа, 1948. — 424 с.(ուկր.)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Стефан Банах. // Успехи математических наук. Новая серия. — 1946. — Т. 1, вып. 3—4 (имеется библиография работ Банаха).
  • Математики. Механики. Биографический справочник / Сост. А. Н. Боголюбов. — Киев: Наукова думка, 1983. — С. 30. — 639 с.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Банах Стефан // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. 6,0 6,1 6,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  7. https://books.google.cat/books?id=MMorKHumdZAC — P. 638.
  8. Степанович К. Л. Личаківський некрополь (укр.) — 2006. — P. 119. — ISBN 978-966-8955-00-5
  9. http://www.tnw.waw.pl/index.php/czlonkowie/96-lista-czonkow-od-1907-r
  10. Mathematics Genealogy Project — 1997.
  11. CONOR.Sl
  12. Mathematics Genealogy Project — 1997.
  13. Mathematics Genealogy Project — 1997.
  14. Самойленко А. М., Банах Т. О.,Стефан Банах і математика у Львові в першій половині ХХ століття (до 125-річчя від дня народження) // Вісник НАН України, 2017, No 11. — С. 92—102.
  15. Соболев В. И. Лекции по дополнительным главам математического анализа. — М.: Наука, 1968 — стр. 214.
  16. «Instytut Matematyczny PAN — Medal im. S. Banacha». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 23-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 269
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեֆան Բանախ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեֆան Բանախ» հոդվածին։