Ռուդոլֆ Վայգլ
Ռուդոլֆ Վայգլ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 2, 1883[1] Պրշերով |
Մահացել է | օգոստոսի 11, 1957[2][1][3] (73 տարեկան) Զակոպանե, Kraków Voivodeship, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[4] |
Գերեզման | Ռակովիցկի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի[3] |
Մասնագիտություն | կենսաբան, համալսարանի դասախոս, բժիշկ և իմունաբան |
Հաստատություն(ներ) | Կրակովի համալսարան, Լվովի համալսարան և Պոզնանի Ադամ Միցկևիչ համալսարան |
Գործունեության ոլորտ | կենսաբանություն[5] և Իմունոլոգիա[6][5] |
Անդամակցություն | Լվովի գիտական ընկերություն, Բելգիայի թագավորական բժշկական ակադեմիա, Լեհաստանի գիտելիքների ակադեմիա և Warsaw Scientific Society? |
Ալմա մատեր | Լվովի համալսարան, Կրակովի համալսարան, Պոզնանի Ադամ Միցկևիչ համալսարան և Դանիլո Հալիցկու անվան Լվովի ազգային բժշկական համալսարան |
Գիտական աստիճան | դոկտորի աստիճան[4] և հաբիլիտացիա[6] |
Տիրապետում է լեզուներին | լեհերեն[5] |
Պարգևներ | |
Ամուսին(ներ) | Zofia Weigl? |
![]() |
Ռուդոլֆ Շտեֆան Յան Վայգլ (գերմ.՝ Rudolf Stefan Jan Weigl, սեպտեմբերի 2, 1883[1], Պրշերով - օգոստոսի 11, 1957[2][1][3], Զակոպանե, Kraków Voivodeship, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[4]), գերմանական ծագմամբ լեհ կենսաբան, ով ստեղծել է համաճարակային տիֆի դեմ առաջին արդյունավետ պատվաստանյութը։ Լվովում հիմնադրել է Համաճարակաբանական հետազոտությունների ինստիտուտ, որ ներկայում կրում է իր անունը։ Այդ ինստիտուտում էլ նա անցկացրել է պատվաստանյութերի ուսումնասիրություն[9]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նրա ինստիտուտում իբրև աշխատակիցներ ապաստան են գտել շատ հրեաներ ու լեհ մտավորականներ։ Ռուդոլֆ Վայգլը գաղտնի կերպով պատվաստանյութ է ուղարկել Վարշավայում տեղակայված գետտո, ինչի օգնությամբ փրկվել են նրա մի շարք բնակիչներ[10]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռուդոլֆ Վայգլը ծնվել է 1883 թվականի սեպտեմբերի 2-ին Պրերաուում (ներկայում՝ Պրշերով, Չեխիա)։ Նրա հայրը զոհվել է ավտովթարից, ինչից հետո մայրը՝ Էլիզաբեթ Կրյոզերը, ամուսնացել է լեհ ուսուցիչ Յուզեֆ Տրոյնարի հետ, և նրանց ընտանիքը տեղափոխվել է Յասլոյում, որի բնակչության մեծ մասը կազմում էին էթնիկ լեհեր։ Ավելի ուշ նրանց ընտանիքը բնակություն է հաստատել Լեմբերգում (ներկայում՝ Լվով), որտեղ Ռուդոլֆ Վայգլը սովորել է Յան Կազիմիրի համալսարանի կենսաբանության ֆակուլտետում՝ պրոֆեսորներ Բենեդիկտ Դիբովսկու (1833-1930) և Իոսիֆ Նուսբաում-Գիլարովիչի (1859-1917) մոտ։ Համալսարանը Ռուդոլֆ Վայգլն ավարտել է 1907 թվականին։
Համալսարանն ավարտելուց հետո Ռուդոլֆ Վայգլը դարձել է Իոսիֆ Նուսբաում-Գիլարովիչի օգնականը, և 1913 թվականին հաստատվել է Վայգլի հաբիլիտացիան համեմատական կենդանաբանության ու անատոմիայի ամբիոնում[9]։
1941 թվականին իրենց իշխանությունը հաստատելով Լվովում՝ նացիստները մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին Ռուդոլֆ Վայգլի հետազոտությունների նկատմամբ։ Նրանց հանձնարարությամբ ինստիտուտին կից ստեղծվում է պատվաստանյութի արտադրման գործարան։ Օգտնվելով այն հանգամանքից, որ ինստիտուտի աշխատակիցները զերծ էին մնում նացիստների հալածանքներից՝ Ռուդոլֆ Վայգլը նրա ավելի քան հազար աշխատակիցների շարքում ներառում է լեհ մտավորականների ու ընդհատակի գործիչների, ինչպես նաև հրեաների՝ դրանով իսկ փրկելով նրանց կյանքը։ Ռուդոլֆ Վայգլի ստեղծած պատվաստանյութը գաղտնի կերպով ուղարկվում էր Վարշավայում ու Լվովում գտնվող գետտոներ։ Լվովը գերմանացիներից ազատագրելուց կարճ ժամանակ առաջ Ռուդոլֆ Վայգլը տեղափոխվել է Լեհաստանի Կրոսցենկո նադ Դունայցեմ քաղաք։ Խորհրդային իշխանության հաստատումից հետո Վայգլի ինստիտուտը փակվել է[11]։
1945 թվականին Ռուդոլֆ Վայգլը տեղափոխվել է Կրակով։ Նա Յագելոնյան համալսարանին կից Ընդհանուր մանրէաբանության ինստիտուտում նշանակվում է ամբիոնի վարիչ, իսկ հետագայում գլխավորում է Պոզնանի Բժշկական համալսարանի կենսաբանության ամբիոնը։ Ռուդոլֆ Վայգլը Կրակովում շարունակել է արտադրել իր հայտնաբերած պատվաստանյութը։
Ռուդոլֆ Վայգլը մահացել է 1957 թվականի օգոստոսի 11-ին Զակոպանեում[9]։
Ռուդոլֆ Վայգլի ինստիտուտը ներկայացված է 1971 թվականին Անջեյ Ժուլավսկու կողմից նկարահանված «Գիշերվա երրորդ մասը» ֆիլմում։ 2003 թվականին Ռուդոլֆ Վայգլին հետմահու շնորհվել է Աշխարհի արդարակյացի կոչում[12]։
Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Untersuchungen und Experimente an Fleckfieberlänusen. Die Technik der Rickettsia-Forschung // Bräuers Beiträge zur Klinik der Infektionskrankheiten. 1920. Bd. 8, Heft 4;
- Die Beziehungen der X-Stäme zur Rickettsia Prowazeki // Hygiene und Infektionskrankenkheiten. 1923. Bd. 99;
- Der gegenwärtige Stand der Rickettsia-Forsсhung // Klinische Wochenschrift. 1924. Bd. 3, Heft 35;
- Über active Fleckfieberimmunitat Medizinische Klinik. 1924.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internetowy Polski Słownik Biograficzny (польск.)
- ↑ 2,0 2,1 2,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 The Righteous Among the Nations Database
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Deutsche Nationalbibliothek, Staatsbibliothek zu Berlin, Bayerische Staatsbibliothek, Österreichische Nationalbibliothek Record #119467798 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 Czech National Authority Database
- ↑ 6,0 6,1 https://www.lwow.home.pl/Weigl/human.html
- ↑ http://isap.sejm.gov.pl/isap.nsf/DocDetails.xsp?id=WMP19302600351
- ↑ 8,0 8,1 8,2 https://www.lwow.home.pl/weigl/odznaczenia/medale.html
- ↑ 9,0 9,1 9,2 Waclaw Szybalski, «The genius of Rudolf Stefan Weigl (1883—1957), a Lvovian microbe hunter and breeder» In memoriam. McArdle Laboratory for Cancer Research, University of Wisconsin, Madison WI 53705, USA
- ↑ Halina Szymanska Ogrodzinska Rescuer Story, Part 1
- ↑ Halina Szymanska Ogrodzinska, «Her Story». Recollections Archived 2009-06-04 at the Wayback Machine.
- ↑ Znak Magazine, Righteous from Wroclaw 24.07.2003, from the Internet Archive
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Biography of Weigl (1967) by Stefan Kryński
- Page with many Weigl links and pictures
- Overview of the experiment--Maintenance of human-fed live lice in the laboratory and production of Weigl’s exanthematous typhus vaccine (1999) by Wacław Szybalski
- Ann. Acad. Med. Gedan., 1974, 4, 19-51 by Stefan Krynski, Eugeniusz Becla, and Marian Machel
- Bibliography of typhus and Weigl history articles from PubMed
- Nominations for the Nobel Prize between 1930—1939(չաշխատող հղում)
- News article about receipt of «Righteous Among the Nations of the World» medal for helping Jews during WWII Archived 2007-03-25 at the Wayback Machine.
- Recollections of Halina Szymanska Ogrodzinska, reporting the underground activities of the Weigl Institute Archived 2009-06-04 at the Wayback Machine.
- Pictures of the Weigl Institute and a little history
- How Charles Nicolle of the Pasteur Institute discovered that epidemic typhus is transmitted by lice: reminiscences from my years at the Pasteur Institute in Paris by Ludwik Gross, August 6, 1996
|