Լվովի մաթեմատիկական դպրոց
Լվովի մաթեմատիկական դպրոց, Լվով քաղաքի համալսարանում աշխատած մաթեմատիկոսների խմբակ, որը 1929 թվականից հրատարակել է Studia Mathematica ամսագիրը։ Այդ գիտնականներից շատերը, հատկապես նրանք, ովքեր հրեական ծագում ունեին, փախել են քաղաքից 1941 թվականին, երբ ակնհայտ է դարձել, որ գերմանական ֆաշիստները մոտ են Լվովը գրավելոն։ Նրանցից քչերին է հաջողվել ողջ մնալ պատերազմական ժամանակների թոհուբոհում և շարունակել իրենց գիտական աշխատանքները, բայց արդեն՝ Վրոցլավ քաղաքում։ Իսկ Ստանիսլավ Ուլամն ու լվովյան մաթեմատիկական դպրոցի ևս մի քանի անվանի ներկայացուցիչներ իրենց գիտական կարիերան շարունակել և համբավ են ձեռք բերել Արևմուտքում կատարած աշխատանքներով։
Լվովի մաթեմատիկական դպրոցն անվանում են նաև «շոտլանդական»՝ նկատի առնելով այն տարիներին Լվովում գործած «Շոտլանդական սրճարան»-ը, որտեղ սովորաբար անց են կացվել գիտնականների հավաքույթները[1][2]։
Անվանի մասնակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գերման Աուերբախ
- Ստեֆան Բանախ
- Մարկ Կաց
- Անտոնիյ Լեմնիցկի
- Ստանիսլավ Մազուր
- Վլադիսլավ Օռլիչ
- Ստանիսլավ Ռուզևիչ
- Ստանիսլավ Սաքս
- Վլոդիմեժ Ստոժեկ
- Ստանիսլավ Ուլամ
- Լեոն Հվիստեկ
- Յուլիուշ Շաուդեր
- Հուգո Շտայնհաուզ
- Բացլավ Սերպինսկի
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Roman Duda - Lwowska Szkoła Matematyczna| wydawca = Wydawnictwo Uniwersytetu Wrocławskiego| miejsce = Wrocław| rok = 2010| strony = | isbn =978-83-229-2868-4 }}
- Kazimierz Kuratowski - Pół wieku matematyki polskiej 1920–1970| wydawca = Książka i Wiedza| miejsce = Warszawa| rok = 1973| strony = | isbn =978-83-244-0381-3 }}
- Mariusz Urbanek - Genialni. Lwowska Szkoła Matematyczna| wydawca = Wydawnictwo „Iskry” miejsce = Warszawa| rok = 2014| strony = | isbn =978-83-244-0381-3 }}
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Dlaczego Stefan Banach?
- ↑ «Fotograf»։ Արխիվացված է օրիգինալից 2007-09-28-ին։ Վերցված է 2019-04-22