Պոդհալե (մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պոդհալեի լեռնային լանդշաֆտը Մալե Ցիխեում (լեհ.՝ Małe Ciche)
Պոդհալեի կոնտրոնի՝ Նովի Տարգի համայնապատկեր

Պոդհալե (լեհ.՝ Podhale), պատմաաշխարհագրական մարզ Լեհաստանի հարավում: Այն տեղակայված է Սլովակիայի սահմանին՝ Տատր լեռների հյուսիսային ճյուղերի և Բյալի Դունայեց ու Չառնի Դունայեց գետերի ավազանների հատվածում, ինչպես նաև Դունայեց գետի վերին հոսանքի ավազանում[1][2]:

Պոդհալեն գտնվում է «Փոքր լեհական» վոյեվոդության սահմաններում: Պոդհալեի տարածքում են գտնվում այնպիսի քաղաքներ, ինչպիսին են՝ Նովի Տարգը (Պոդհալեի պատմական կենտրոնը, որը տեղացիներն անվանել են ուղղակի «քաղաք») և Զակոպանեն: Կան նաև գյուղեր՝ Չարնի Դունայեց, Բյալի Դունայեց, Բյալկա Տատշանսկա, Բուկովինա Տատշանսկա և այլն: Բնակչությունն իրենից ներկայացնում է ենթաէթնիկական, գուրալների խումբ՝ պոդգալյան[3]:

Պոդհալե անունն առաջացել է XIX-րդ դարի կեսերին, սկզբում այն վերաբերում էր Տատրի միայն հյուսիսային լանջերին, իսկ հետո տարածվեց նաև ավելի հյուսիս գտնվող տարածքների վրա: XX-րդ դարի սկզբին իր մեջ մտան նաև Նովի Տարգայի տարածքները:

Տարածաշրջանը բաժանվում է մի քանի մասերի՝ Քարքարոտ Պոդհալե (հարավում), Միջին Պոդհալե (Նովի Տարգայի հարթավայրային հատվածում), Արևելյան Պոդհալե (Դունայեցի ձախափնյա հատվածով դեպի Նովի Տարգա) և Ներքին Պոդհալե (Ռաբկիի տարածքում)[4]:

Պոդհալեն հիմնվել է Լեհերի կողմից XI-րդ դարում, բնակչությունը եկել է հարավ Ռաբի գետի և ներքին Դունայցի ավազաններից:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 284.
  2. Podhale // Słownik geograficzny Królestwa Polskiego i innych krajów słowiańskich. — Warszawa: nakł. Filipa Sulimierskiego i Władysława Walewskiego, 1880—1914. — Т. 3. — С. 389.
  3. «Dialekty i gwary polskie. Kompendium internetowe pod redakcją Haliny Karaś» (լեհերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-01-23-ին 
  4. «Dialekty i gwary polskie. Kompendium internetowe pod redakcją Haliny Karaś» (լեհերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-01-23-ին 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]