Ստանիսլավ Ուլամ
Ստանիսլավ Մարտին Ուլամ (լեհ.՝ Stanisław Marcin Ulam, ապրիլի 13, 1909[1][2], Լվով, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ավստրո-Հունգարիա[3] - մայիսի 13, 1984[4][5][6], Սանտա Ֆե, ԱՄՆ[3]), լեհ և ամերիկացի մաթեմատիկոս։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստանիսլավ Ուլամը ծնվել է 1909 թվականին Լվովում, հրեական ընտանիքում։ Հայրը`Յոսեֆ Ուլամը, եղել է լվովցի փաստաբան, մայրը` Հանա Ուլամը, եղել է Ստրիից։ Ստանիսլավը մաթեմատիկա է սովորել Լվովի պոլիտեխնիկական ինստիտուտում, որտեղ 1933 թվականին ստացել է փիլիսոփայության դոկտորի կոչում։ Արդեն 1935 թվականին Ջոն ֆոն Նոյմանը, որին Ուլամը հանդիպել է Վարշավայում, երիտասարդ գիտնականին մի քանի ամսով հրավիրել է Փրինսթոն, ուր տեղափոխվել է 1936 թվականին։ Ստանիսլավի մայրը մահացել է Վիեննայում 1938 թվականին, եղբայրը Լեհաստանը լքել է 1939 թվականի օգոստոսի 25-ին, իսկ Լվովում մնացած հայրն ու Ստեֆանիա քույրը տարհանվել են գետտո և սպանվել 1941-1943 թվականների միջակայքում[14]։
Ստանիսլավը մասնակցել է Լոս Ալամոսի Ազգային լաբորատորիայի նախագծի շրջանակում մասնակցել է ջրածնային ռումբի ստեղծմանը` մեծ ներդրում ունենալով մաթեմատիկական մեթոդների զարգացման ոլորտում։ Ապացուցել է բազմաթիվ թեորեմներ, առաջարկել է հաշվարկման Մոնտե Կարլոյի մեթոդը, առաջ է քաշել միջուկային հրթիռային շարժիչի գաղափարը։ Ուլամը սահմանել է նաև Բորսուկ-Ուլամի թեորեմը։
Էնրիկո Ֆերմիի, Ջոն Պաստայի և Մերի Ցինգուի հետ սահմանել է քաոսի տեսության պարադոքսը, որը ներկայումս կոչվում է Ֆերմի-Պաստա-Ուլամ-Ցինգուի պարադոքս։ Թվերի տեսությունում հայտնի է «Ուլամի սփռոցը»։
ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ է եղել (1966)[15]։
Ստանիսլավ Ուլամի եղբայրը` Ադամ Ուլամը, եղել է Հարվարդի համալսարանի` պատմության, պոլիտեխնիկական գիտությունների և քաղաքական իրավունքի պրոֆեսոր, հեղինակել է «Գաղափարախոսություններ և պատրանքներ» գիրքը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 zespół autorów Internetowa encyklopedia PWN (լեհ.)
- 1 2 Encyclopædia Britannica
- 1 2 3 4 Deutsche Nationalbibliothek Record #119103281 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- 1 2 3 4 5 6 7 8 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1995.
- 1 2 Encyclopædia Britannica
- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ Google Books(բազմ․) — 2005. — P. 22.
- ↑ Google Books(բազմ․) — 2005. — P. 20—22.
- 1 2 3 4 5 6 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 5 6 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Dyson G. Turing's Cathedral: The Origins of the Digital Universe, Los orígenes del universo digital — Pantheon Books, 2012. — ISBN 978-1-4000-7599-7
- ↑ Adam Ulam
- ↑ S. M. Ulam(անգլ.)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Улам С. Приключения математика. — «РХД», 2001.
- Улам С. Нерешённые математические задачи = A Collection of Mathematical Problems / Перевод с английского З. Я. Шапиро. — М.: Наука, 1964. — 168 с. — (Современные проблемы математики).
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստանիսլավ Ուլամ» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Ապրիլի 13 ծնունդներ
- 1909 ծնունդներ
- Լվով քաղաքում ծնվածներ
- Մայիսի 13 մահեր
- 1984 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- Մոնպառնասի գերեզմանատանը թաղվածներ
- Հարվարդի համալսարանի դասախոսներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամներ
- Լվովի պոլիտեխնիկական ազգային համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի գիտնականներ
- Ամերիկացի մաթեմատիկոսներ
- Լեհ գիտնականներ
- Լեհ մաթեմատիկոսներ
- Լվովի համալսարանի շրջանավարտներ
- Հարվարդի համալսարանի շրջանավարտներ
- Մաթեմատիկոսներ այբբենական կարգով