Jump to content

Քիշ (ուտեստ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քիշ
ԵնթատեսակՏարտ, մսով խմորեղեն, ձվով ուտեստ և նրբահամ կարկանդակ
Առաջացման երկիր Ֆրանսիա
Հիմնականձու և shortcrust pastry?
 Quiches Վիքիպահեստում

Քիշ (ֆր.՝ quiche, /ˈkʃ/, գերմ.՝ Kuchen — «կարկանդակ»)[1], ֆրանսիական խոհանոցի ուտեստ։ Այն փխրուն խմորից տարտ է, բաց կարկանդակ, որը լցված է նրբահամ քաստարդ պարունակող կրեմով և պանրի, մսի, ծովամթերքի կամ բանջարեղենի կտորներով։ Հիմնական տարբերակը լոթարինգյան կարկանդակն է` քիշ լորեն, որը ներառում է խոզապուխտ կամ բեկոն։ Քիշը կարելի է մատուցել տաք, գոլ կամ սառը վիճակում։

Անվան ստուգաբանություն

Քիշ բառն առաջին անգամ ի հայտ է եկել ֆրանսերենում 1805 թվականին, իսկ 1605 թվականին՝ լորան բարբառում (ֆր.՝ lorrain patois - լոթարինգյան բարբառ)։ Անգլերենում քիշ լորեն (quiche lorraine) անվանումն առաջին անգամ գրանցվել է 1925 թվականին։ Հետագա ստուգաբանությունը անորոշ է, բայց այն կարող է կապված լինել գերմ.՝ Kuchen, «տորթ» կամ «կարկանդակ» բառերի հետ[2]։

Պատմություն

Քիշը ֆրանսիական ուտեստ է, որը ծագում է երկրի արևելյան մասից։ Այնուամենայնիվ, խմորեղենի մեջ ձու և սերուցք օգտագործելն ավելի լայն պատմություն ունի։ Այն կիրառվել է իտալական խոհանոցում առնվազն 13-րդ դարում[3]։ Միս, ձուկ և մրգեր պարունակող խմորեղենի մեջ թխված ձվերի և կրեմի բաղադրատոմսերը, ինչպես 14-րդ դարի «Քյուրի ձևը» («The Forme of Cury», պատրաստման ձև) թղթագլանում[4] և 15-րդ դարի խոհարարական գրքերում, օրինակ՝ իտալական «Պատրաստման արվեստը» (Libro de arte coquinaria) գրքում, կոչվել են «Մսի քաստարդ»Crustard of Flessh»[5] կամ «Crustade»)[6]:

Ամերիկացի գրող և խոհարարության ուսուցիչ Ջեյմս Պետերսոն առաջին անգամ համտեսել է քիշը 1960-ականների վերջին և «համոզվել, որ դա ամենանրբաճաշակ և համեղ բանն է, որ երբևէ ճաշակել է»: Նա գրել է, որ 1980-ականներին ամերիկյան քիշերում սկսել են ներառել բաղադրիչներ, որոնք «տարօրինակ և տհաճ» են, օրինակ՝ բրոկկոլին, և որ նա համարում էր Բրյուս Ֆեյրշտեյնի երգիծական գիրքը` «Իսկական տղամարդիկ չեն ուտում քիշ» (1982 թ.) այս ճաշատեսակի «ծայրահեղ նվաստացումը», որ «խորդուբորդ և իրապես գյուղական ճաշատեսակը դարձել էր անպտուղ սնոբիզմի խորհրդանիշ[7]:

Տարատեսակներ

Քիշը սովորաբար կազմված է խմորեղենի կեղևից և ձու, կաթ և/կամ սերուցքից կազմված միջուկից: Այն կարող է պատրաստվել բանջարեղենով, մսով կամ ծովամթերքով և մատուցվել տաք, գոլ կամ սառը վիճակում[8][9]: Քիշի տեսակները բազմազան են.

Անուն Հիմնական բաղադրիչները
Կամամբերով քիշ[10] Կամամբեր պանիր, սերուցք, ձու
Շամպինիոնով քիշ[11] Սունկ, սերուցք, ձու
Էդիվով քիշ[12] Ցիկորի, սերուցք, ձու, պանիր
Սպանախով քիշ[11] Սպանախ, սերուցք, ձու
Գրույեր պանրով քիշ[13] Գրույեր պանիր, սերուցք, ձու, բեկոն
Կաթնաշոռով քիշ[14] Կրեմ պանիր, սերուցք, ձու, բեկոն
Ծովամթերքով քիշ[15] Ծովախեցգետին, խեցգետին կամ օմար, սերուցք, ձու
Սոխով քիշ[16] Սոխ, սերուցք, ձու, պանիր
Պրասով քիշ[12] Պրաս, սերուցք, ձու, պանիր
Ռոքֆորով քիշ[10] Ռոքֆոր պանիր, սերուցք, ձու
Կոնտեով քիշ[17] Կոնտե պանիր, սերուցք, ձու, ապխտած բեկոն
Քիշ Լորեն[13] Կրեմ, ձու, բեկոն (wրոշ բաղադրատոմսերում ավելացվում է պանիր, բայց ավանդական քիշ լորեն տարբերակը՝ ոչ)
Նիսուազով լոլիկով քիշ[10] Անչոուս, ձիթապտուղ, լոլիկ, ձու, պարմեզան պանիր

Էլիզաբեթ Դեյվիդն իր ֆրանսիական «Քաղաքային խոհարարություն» աշխատության մեջ (1951) ներկայացրել է կարտոֆիլով քիշ (quiche aux pommes de terre-) բաղադրատոմսը, որում կեղև-պատյանը պատրաստվում է ոչ թե թխվածքաբլիթի խմորից, այլ կարտոֆիլի պյուրեից, ալյուրից և կարագից, իսկ միջուկը՝ կրեմ, գրույեր պանիր (Gruyère) և սխտոր[18]:

Պատկերասրահ

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. Willan A. The Country Cooking of France. — Chronicle Books, 2007. — P. 46. — 392 p. — ISBN 9780811846462
  2. «quiche». Oxford English Dictionary. OUP. 2015. Վերցված է 4 February 2016-ին. - "Quiche", Centre Nationale de Ressources Textuelles et Lexicales. Accessed 12 February 2015. This source also notes the first reference to 1805, in J.-J. Lionnois, Hist. des villes vieille et neuve de Nancy..., Nancy, t. 1, p. 80
  3. «Storia origine delle torte salate». Italian Academy of Gastronomy. Արխիվացված օրիգինալից 2017-08-08-ին. Վերցված է 2017-08-08-ին.
  4. Hieatt, Constance; Butler, Sharon (1985). Curye on Inglysch: English culinary manuscripts of the fourteenth century (including the forme of cury. SS. Vol. 8. London: Early English Text Society/EETS.
  5. «Foods of England - Crustard of Flessh». www.foodsofengland.co.uk. Վերցված է 2024-06-07-ին.
  6. «Ancient Italian Cookbook» (PDF). Italophiles. Արխիվացված (PDF) օրիգինալից 2 June 2016-ին. Վերցված է 5 December 2019-ին. Austin, Thomas, ed. Two Fifteenth-Century Cookery Books. London, EETS OS 91, 1888, repr. 1964.
  7. Peterson, p. 153
  8. David (2008), pp. 18 and 187
  9. Beck et al, p. 153
  10. 10,0 10,1 10,2 Beck et al, p. 155
  11. 11,0 11,1 Beck et al, p. 160
  12. 12,0 12,1 Beck et al, p. 159
  13. 13,0 13,1 Beck et al, p. 154
  14. David (2008), p. 187
  15. Beck et al, p. 156
  16. Beck et al, p. 157
  17. Montagné, p. 430
  18. David (1999), p. 285

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քիշ (ուտեստ)» հոդվածին։