Սնոբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սնոբ (անգլ.՝ snob), մարդ, որ հիանում է բարձրաշխարհիկ հասարակությամբ, ամեն կերպ նմանակում նրանց ու ձգտում հայտնվել այդ հասարակության շարքերում[1][2][3]: Այսպես են կոչում նրանց, ովքեր ընդունում են, որ մարդիկ բոլորն իրար հավասար չեն: Սնոբներն իրենց համարում են հասարակ մարդկանցից բարձր, խելացի, նուրբ ճաշակի տեր անձնավորություններ ու քամահրանքով են վերաբերվում մյուսներին, ովքեր, իրենց կարծիքով, զրկված են նման արժանիքներից:

Բառի ծագումը հստակ հայտնի չէ: 1775-1785 թթ. այդպես անվանում էին կոշկակարին կամ վերջինիս աշակերտին: Հետագայում սնոբ էին կոչում հասարակ մարդկանց ընդհանրապես, ավելի ուշ` միայն այն հասարակ մարդկանց, ովքեր ձգտում էին նմանակել բարձրաշխարհիկ մարդկանց վարքը: Վարկած կա, թե սնոբ բառն առաջացել է «s. nob.» (լատ.՝ sine nobilitate — ոչ ազնվական ծագում) հապավումից:

Գրականություն[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]