Jump to content

Իսկական տղամարդիկ քիշ չեն ուտում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իսկական տղամարդիկ քիշ չեն ուտում
անգլ.՝ Real Men Don't Eat Quiche - A Guidebook to All That Is Truly Masculine
ՀեղինակԲրյուս Ֆայրսթին
Տեսակգրական ստեղծագործություն
Հրատարակման տարեթիվ1982
ԳՄՍՀ0-671-44831-5

Իսկական տղամարդիկ չեն ուտում քիշ (անգլ.՝ Real Men Don't Eat Quiche), ամերիկացի սցենարիստ և հումորիստ Բրյուս Ֆայրսթինի ամենավաճառվող սարկազմիկ գիրք, որը երգիծանքով ներկայացնում է ժամանակակից առնականության և այն սովորությունների, բնավորության գծերի և վերաբերմունքի մասին, որոնք բնորոշ են կարծրատիպային մաչո տղամարդուն[1]։

Գիրքը հրատարակվել է 1982 թվականին[2]։

Ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերնագիրն ակնարկում է ֆրանսիական քիշ ուտեստի գենդերային ասոցիացիաներն ամերիկյան մշակույթում, որտեղ այն համարվում է «կանացի» սննդամթերք, ինչը ստիպում է տղամարդկանց խուսափել դրանից[3] և ծառայել է որպես բազմաթիվ ամսագրերի հոդվածների վերնագրի հիմքը[4][5][6]։

Առանց գովազդային ծախսեր անելու հրատարակիչը գրքի պատճեններն ուղարկել է ռադիոհաղորդավարներին և թերթերի սյունակագիրներին, և «իսկական տղամարդիկ չեն...» սրամիտ բնորոշումները լայնորեն մեջբերվել են[7]։ Այնուհետև ունկնդիրներն ու ընթերցողները շտապել են գրախանութ` գիրքը գնելու ավելի հստակ պատկերացում ունենալու համար[8]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքը գրելուց երկու տարի առաջ Իսթ Սայդի ռեստորանում մի նորաոճ մատուցողի հետ հանդիպումը բացել է Ֆայրստինի աչքերը մի մեծ ճշմարտության վրա. իսկական տղամարդիկ, ինչպես ինքը, չեն ուտում քիշ։ Սա նաև խթան է հանդիսացել նրա ստեղծագործական կարողությունների բացահայտման համար[7]։

Նախքան գիրքը գրելը նա մի շարք սահմանումներ է առանձնացրել այն մասին, թե իրական տղամարդիկ ինչ են անում և ինչ չեն անում։ Ըստ էության այդ սահմանումները ամերիկացիների առնականության մասին կեղծ պատկերացումների մասին էին։ Playboy ամսագիրը դրանցից մի քանիսը տպել է իր էջերում, դրանից հետո Pocket Books գրահարատարակչությունը դրանք բոլորը հրատարակել է 93 էջանոց փափուկ կազմով գրքույկի տեսքով, որը զվարճալի կերպով նկարազարդել է New Yorker-ի ծաղրանկարիչ Լի Լորենցը[7]։

Առանց գովազդային ծախսեր անելու հրատարակիչը գրքի պատճեններն ուղարկել է ռադիոհաղորդավարներին և թերթերի սյունակագիրներին, իսկ նրանք «իսկական տղամարդիկ չեն...» սրամիտ բնորոշումները լայնորեն մեջբերել են իրենց եթերներում[7]։ Այնուհետև ունկնդիրներն ու ընթերցողները շտապել են գրախանութ` գիրքը գնելու ավելի հստակ պատկերացում ունենալու համար[8]։

Ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքը եղել է The New York Times օրաթերթի Best Seller ցուցակում 55 շաբաթ և վաճառվել է ավելի քան 1,6 միլիոն օրինակով։ 1984 թվականին լույս է տեսել Ալեքս Բուզոյի (1944-2006) ավստրալական ադապտացիան[9]։

Սա այն գրքերից է, որոնք թվում է, թե գրվել են որպես կատակ, բայց ավելի ու ավելի լուրջ են վերաբերվել Ռեյգանի պահպանողականության դարաշրջանի ընթացքում։ Այն հաճախ կնատյաց և հոմոֆոբ կատակների տեղիք է տվել։

Ընթերցողին գրավել են բազմաթիվ արտահայտություններ, ինչպիսիք են`

  • «Իսկական տղամարդը նա է, ով կարող է հաղթել ժամանակակից հասարակության մարտահրավերներին»։
  • «Իսկական տղամարդիկ սովորաբար չեն կրում հագուստ, որը նախատեսված է Կալվին, Ջեֆրի, Ջորջիո, Իվ, Պիեռ կամ Կլովիս անուններով տղամարդկանց կողմից. նրանք բավականաչափ լուրջ են իրենց պիտակները իրենց հագուստի մեջ կրելու համար»։
  • «Իսկական տղամարդիկ ռեստորաններում խաղեր չեն խաղում. նրանք չեն հոտոտում գինու խցանը և ասում այնպիսի բաներ, ինչպես, օրինակ չորս դոլարանոց Ripple շշի մասին ասել՝ «Դա մի փոքր, ոչ հավակնոտ, մրգային կարմիր է, Բորդոյի հավակնոտ երանգներով»»։
  • «Այսօրվա իսկական տղամարդը հոգով ամենամոտ է Սփենսեր Թրեյսիին կամ Գարի Կուպերին. նա հասկանում է, որ թեև ծաղիկները, պոեզիան և փոքր երեխաները չեն ավելացնում կյանքի որակը այնպես, ինչպես Super Bowl-ը կամ Bud -ի վեց տուփը, նա ամեն դեպքում սովորել է գնահատել դրանք»[7]։

Անդրադարձ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկյան «Հայացք սպանությանը» (1985) ֆիլմում Ջեյմս Բոնդը քիշ է պատրաստելում, որով այս գրքի կարծրատիպը կոտրելու փորձ է արվում։ Այդպիսով, պարոդիայի գիրքը դարձել է իրական և պարոդիայի ենթարկվել ֆիլմում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Feirstein, Bruce (1982 թ․ հունվարի 1). Real Men Don't Eat Quiche (English). Lee Lorenz (First Edition ed.). Pocket Books. ISBN 978-0-671-44831-8. {{cite book}}: |edition= has extra text (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. Feirstein, Bruce & Lorenz, Lee (illustrator), Real Men Don't Eat Quiche, 93 pages, Pocket Books, 1982 (0-671-44831-5)
  3. Gal, David; Wilkie, James (2010 թ․ հոկտեմբեր). «Real Men Don't Eat Quiche: Regulation of Gender-Expressive Choices by Men». Social Psychological and Personality Science (անգլերեն). 1 (4): 291–301. doi:10.1177/1948550610365003. ISSN 1948-5506. S2CID 144113418.
  4. Cleves, Rachel Hope (2022 թ․ սեպտեմբերի 20). «Real Men Don't Eat Quiche : Queer Food and Gendered Nationalism in the Late Twentieth-Century USA». Gender & History (անգլերեն). 34 (3): 1468–0424.12645. doi:10.1111/1468-0424.12645. ISSN 0953-5233. S2CID 252449570.
  5. Contois, Emily J. H. (2021 թ․ սեպտեմբերի 1). «Real men don't eat quiche, do they?: Food, fitness and masculinity crisis in 1980s America». European Journal of American Culture. 40 (3): 183–199. doi:10.1386/ejac_00052_1. S2CID 244782899.
  6. Reese, S. (2000). «Real men don't eat quiche (or go to doctors)». Business and Health. 18 (10 Suppl A): 4–6. ISSN 0739-9413. PMID 11146852.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Walters, Ray (1982 թ․ հունիսի 20). «PAPERBACK TALK; Wits of the 80's». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2024 թ․ հունիսի 8-ին.
  8. 8,0 8,1 Walters, Ray, "PAPERBACK TALK; Wits of the 80's", The New York Times, Section 7, page 31, June 20, 1982
  9. «"Big River" and "The Marginal Farm" by Alex Buzo (Book Review) - ProQuest». www.proquest.com (անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունիսի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Real Men Don't Eat Quiche Archive.org կայքում
  • «Real men don't eat quiche». Unimed Living (անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունիսի 8-ին.
  • Redman, Scott; Feirstein, Bruce (1982 թ․ նոյեմբերի 1). «Real Men Don't Cook Quiche» (English). Pocket. Վերցված է 2024 թ․ հունիսի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) [Իսկական տղամարդիկ չեն պատրաստում քիշ]. Առնականությանն ուղղված հումորային անդրադարձ, որը ներառում է նախաճաշի, ճաշի, ընթրիքի և աղանդերի պարզ բաղադրատոմսեր, որոնք տղամարդիկ հաճույքով կպատրաստեն և կուտեն: